Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
14
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Պատերազմ Արցախում
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան

Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լուկաշենկոն՝ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բանավիճեցին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ։

Լուկաշենկոն առաջարկեց ԵԱՏՄ առաջնորդների հաջորդ հանդիպումն անցկացնել 2025 թվականի մայիսին։

«Եթե մեր դիտորդներին հետաքրքիր է մեր միությունը, կխնդրեի ներկա լինել նիստերին, ոչ թե հեռուստացույցով պատմել, թե ինչպես ենք համագոծակցելու։ Նիկոլ Վովայիչ, դա Ձեզ չի վերաբերում, մենք գիտենք, որ Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք, դրա համար Ձեզ ընդունում ենք որպես մեր խորհրդի նոր և երիտասարդ անդամ»,- ասաց Լուկաշենկոն։

Փաշինյանն արձագանքեց, որ մայիսին Մինսկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին Հայաստանը կրկին կմասնակցի տեսակապով։

Լուկաշենկոն հետաքրքրվեց՝ ինչո՞ւմն է խնդիրը, եթե հեռու է Մինսկը, ապա իրենք կարող են հայկական պատվիրակության այցը կազմակերպել։ Այս մասին հաղորդում է  Yerevan.today-ը:
Իսկ News.am-ը հաղորդում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏՀԽ) նիստի ժամանակ վիճաբանություն է ծագել՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկ տեղի ունենալիք հաջորդ ԵՏՏՀ-ին Հայաստանի մասնակցության հարցի առնչությամբ:

«Վերջին տարիներին մենք ընդհանուր առմամբ տարեկան երկու նիստ ենք անցկացրել Գերագույն խորհրդի՝ սովորաբար մայիսին և դեկտեմբերին։ Ձմեռային հանդիպումն ավանդաբար տեղի է ունենում հյուրընկալ Ռուսաստանում։ Մեզ համար, հավանաբար, անիմաստ է փոխել այս պրակտիկան, ուստի, հաշվի առնելով ԵԱՏՄ մարմիններում Բելառուսի նախագահությունը, առաջարկում եմ ամառային հանդիպումն անցկացնել Մինսկում և այն համատեղել Եվրասիական տնտեսական ֆորումի հետ, ինչպես նախատեսված է կանոնադրական փաստաթղթերով։

Ես չեմ շեղվելու հաստատված պրակտիկայից և կառաջարկեմ այս միջոցառումները կազմակերպել մայիսի երկրորդ կեսին, հաջորդ տարվա մայիսի 29-ի կողմերում։ Եթե ​​ձեր կողմից լինեն առաջարկներ կամ փոփոխություններ, մենք լրացուցիչ որոշում կկայացնենք խորհրդակցությունների ժամանակ։ Հետևաբար, մայիսի 29-ի կողմերում...»,- ասել է Լուկաշենկոն։

Այս առնչությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական պատվիրակությունը համաժողովին կմասնակցի տեսակոնֆերանսի միջոցով։

«Շնորհակալություն, Ալեքսանդր Գրիգորևիչ, պարզապես ուզում եմ հստակեցնել, որ մենք դեմ չենք ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի անցկացմանը Մինսկում, բայց նախապես ուզում եմ ասել, որ մեր պատվիրակությունը հանդիպմանը մասնակցելու է տեսակոնֆերանսի միջոցով»,- ասել է նա։

«Ի՞նչ խնդիր ունեք: Հեռու՞ է Մինսկից, թե՞ ձեզ տեղ հասցնող չկա։ Դե, անհրաժեշտության դեպքում մենք կկազմակերպենք ձեր պատվիրակության համար»,- ասել է Լուկաշենկոն։

«Ալեքսանդր Գրիգորևիչ, ես հրապարակային հայտարարություն եմ արել այս մասին, և այս հայտարարությունը մնում է ուժի մեջ։ Չեմ կարծում, որ սա ճիշտ ձևաչափ է այս հարցերը քննարկելու համար։ Դուք պարզապես ասացիք, բարձրացրիք հարցը, և ես պետք է անմիջապես արձագանքեի, որպեսզի թյուրիմացություններ չլինեն»,- պատասխանել է Փաշինյանը։

«Դե, մենք կքննարկենք ձեր դիմումը»,- պատասխանել է Լուկաշենկոն։

«Ի՞նչ պետք է քննարկենք: Դուք չեք կարող իմ դիմումը քննարկել, քանի որ իմ դիմումը քննարկման ենթակա չէ»,- ասել  է Նիկոլ Փաշինյանը։

«Այո, մենք միայն կքննարկենք: Միգուցե հեռուստացույց չլինի, որպեսզի կարողանաք խոսել հեռակա կարգով»,- հայտարարել է Բելառուսի նախագահը։

«Խնդիր չկա. Խնդիր չկա։ Խնդիր չկա»,- պատասխանել է Փաշինյանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>