Քաղաքի բյուջեից մսխվել է 2 մլրդ 492 մլն դրամ (տեսանյութ) Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը (տեսանյութ) Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը
31
Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Ամերիկյան հայտնի քաղաքագետ-պրոֆեսորներ Միրշայմերը և Փեյփը զգուշացնում են, որ Իրանին ամերիկյան նոր հարվածը կբերի նոր «վիետնամական պատերազմի» Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Պատերազմ Արցախում
Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Ամերիկյան հայտնի քաղաքագետ-պրոֆեսորներ Միրշայմերը և Փեյփը զգուշացնում են, որ Իրանին ամերիկյան նոր հարվածը կբերի նոր «վիետնամական պատերազմի» Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ 1 մլն 105 հազար դրամի ավիատոմսեր՝ համայնքի բյուջեից․ Արգիշտի Մեխակյանը չի հրապարակել մանրամասներ Երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել Դպրոցական եղբայրների դեմ ՔԿ-ն մեղադրանք առաջադրեց երկու հոդվածով Մեզ հում-հում կուտեն. ՔՊ-ականների գանգատը Նորից ակտիվացնում են հայհոյախոսությունը, չարությունն ու ատելությունը. արդեն օգտվում են «հին զինանոցից» Ինչ չեն կիսում Միկան ու Ալենը Անահիտ Ավանեսյանը զարմացրել է կուսակիցներին Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի մասնակից 18–ամյա եղբայրների բնակարանում խուզարկություն է կատարվում «Ինձ դատեք...». ֆլեշ-մոբ սոցցանցում՝ ի աջակցություն փաշինյանական ռեպրեսիվ մարմինների կողմից ձերբակալված եղբայրների Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Իրավապահները շուրջ մեկ ժամ է՝ խուզարկում են ենթադրյալ խուլիգանության համար ձերբակալված տղաների տունը Արձանագրված միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանությունների հակաեկեղեցական արշավի և հակաօրինական․ Մայր Աթոռ Հենց Լուսնե Բադալյանը, որ այդպես գրում է, թող մի հանդիպում կազմակերպի և զրուցի Միքայելի,Դավիթի հետ, իր բոբիկ վիճակից ամոթով հետ կդառնա․ ծնող Քաղաքի բյուջեից մսխվել է 2 մլրդ 492 մլն դրամ (տեսանյութ) Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) «Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան Ամեն քայլափոխի՝ մերժում, բոյկոտ, կոշտ խոսք․ մարդիկ այլևս չեն լռում․ փորձագետ Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների hետևանքով վնաuվել է 131 պատմամշակութային ժառանգության օբյեկտ Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի Դոնի Ռոստովում տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան Իրանի դեսպանը ցավակցական ուղերձ է հղել իրանահայ Հովհաննես Սիմոնյանի զոհվելու կապակցությամբ Փաշինյանի ասածն իր վախերի հետևանքն է. Մամիջանյան Ամիրյան 8 հասցեն ամեն անձրևի հետ վերածվում է խայտառակության խորհրդանիշի (տեսանյութ) Եզակի երեխաներ են, որևէ քաղաքական ուժի հետևորդ չեն. Փաստաբանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակից բերման ենթարկված տղաների մասին

Բորդյուժան չի կարդում հայկական ԶԼՄ-ները ու չգիտի՞, որ Փաշինյանը «Կրեմլի նախագիծն է»

Մոսկվայի ու Փաշինյանի հարաբերություններում ճգնաժամն ավելի է սրվում)

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.

«Պարբերաբար տպավորություն է ստեղծվում, թե հայ հասարակության, քաղաքական դասի, փորձագետների և առաջին հերթին իշխանությունների ընկալմամբ՝ «Հայաստանն ապրում է վակուումում»։ Եվ քանի որ նրանց ընկալմամբ «Հայաստանն ապրում է վակուումում», կարելի է հայտարարություններ անել և գործողություններ կատարել՝ առանց դրանց հետևանքների մասին մտածելու։ Եվ այստեղ խոսքը 2019 թվականի հայտարարության մասին չէ, երբ Ստեփանակերտում Փաշինյանը հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ»՝ դրանով իսկ ոչնչացնելով Ղարաբաղի բանակցային գործընթացը։ Խոսքը նաև այն մասին չէ, թե ինչպես էն Մարիա Զախարովային անվանում քարտուղարուհի կամ քարոզում, որ «30 տարի մեզ ստիպում էին սիրել այն, ինչ մեզ չի պատկանում (այսինքն՝ Ղարաբաղը)», և ենթատեքստը այն էր, որ «Ռուսաստանն էր ստիպում դա անել»։

Խոսքը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի «ավելի թարմ հայտարարության» մասին է. «Հայաստանը, լինելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ, իրական աջակցություն չի ստացել այս դաշինքից»։

Հիմա չենք խոսի այն մասին, որ դեռ այս տարվա ապրիլին Փաշինյանը խոստովանեց՝ 2021 թվականին ՀԱՊԿ-ը պատրաստակամություն էր հայտնել օգնել ՀՀ-ին, սակայն «հեղափոխական առաջնորդի» քաղաքական որոշմամբ Հայաստանը չի ստացել անհրաժեշտ օգնություն։

«Նրանց տրամաբանությամբ առանց ռազմական գործողությունների ՀԱՊԿ-ը չէր կարող նման բան անել (չէր կարող օգնել — խմբ.), չնայած ՀԱՊԿ-ի դե յուրե ձևակերպած պարտավորությունները բոլորովին այլ բան մասին էին վկայում: Հետո պետք է պարզվեր, որ ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ ՀՀ, այլ որպես խաղաղապահ, ինչով, փաստացի, Հայաստանին դուրս էր դնում անվտանգային երաշխիքների իր համակարգից: Ինչևէ, եթե Կառավարությունն այն ժամանակ տուրք տար էմոցիաներին ու նման շեշտադրություններին, իրադրությունը կգնար հետևյալ սցենարով․ ռազմական գործողությունների ծավալում ՀՀ ինքնիշխան տարածքների խորքում, ԱԺ ընտրությունների չկայացում ակնհայտորեն այդ պատճառով, ընտրված իշխանության բացակայություն, ՀԱՊԿ ոչ թե դաշնակիցների, այլ խաղաղապահների ծավալում, ապա դրածո իշխանության ձևավորում և Հայաստանի Հանրապետության պետականության փաստացի լուծարում», — հայտարարել է Նիկոլ Փաշինյանը գարնանը։

Նա նաև խոստովանել է, որ ՀԱՊԿ խաղաղապահներ մտցնելու հնարավորություն կար (այսինքն՝ ստանալ կազմակերպությունից այն, ինչ նա կարող էր և պարտավոր էր տալ), բայց անձամբ հրաժարվել է դրանից։

Եվ կանգ առնենք այն բանի վրա, որ Արարատ Միրզոյանի հայտարարություններն օպերատիվ պատասխան են ստացել։
ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլա Բորդյուժան հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցնելը Հայաստանի կողմից հսկայական սխալ է համարում, ինչպես նաև անդրադարձել է ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանին ցուցաբերված օգնության թեմային։

«Եվ երբ Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությունը հայտարարում է, թե իրենք ոչ մի օգնություն չեն ստացել Ռուսաստանից, որ Ռուսաստանը գրեթե այնտեղ էր նախապատրաստում այդ բոլոր հեղաշրջումները, ՀԱՊԿ-ից օգնություն չկար, դա բացարձակապես ճիշտ չէ: Երբ և՛ Հայաստանի զինված ուժերը, և՛ ամբողջ Հայաստանի ուժային կառույցները Ռուսաստանի Դաշնությունից վիթխարի՝ կազմակերպչական, գիտական և տեխնիկական օգնություն են ստացել: Գիտեք, սա ուղղակի փակ տվյալներ են, եթե հաշվեք, թե Ռուսաստանը որքան ներդրումներ է կատարել Հայաստանի զինված ուժերում և ընդհանրապես Հայաստանում, կարծում եմ, որ դա շատ, շատ լուրջ գումար կլինի, — նշել է Բորդյուժան։

Ավելորդ չի լինի ասել, որ Բորդյուժայի և Միրզոյանի հեռակա «հրաձգությունը» 2024 թվականի շատ խոսուն ավարտն է հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում։ Հարաբերությունները ոչ միայն ճգնաժամի մեջ են, այլև ակնհայտորեն դեգրադացվում են։ Դա կարող էր լինել անձամբ Միրզոյանի կամ անձամբ Փաշինյանի խնդիրը, սակայն նրանք պաշտոնապես ներկայացնում են Հայաստանին, և նրանց ու Ռուսաստանի Դաշնության միջև քաղաքական շփումների մակարդակի անկումը սպառնում է ՀՀ-ի և երկրի քաղաքացիների անվտանգությանը։

Եվ այս ամենն, ի դեպ, տեղի է ունենում մի շարք հայ «փորձագետների» և քաղաքական գործիչների հայտարարությունների ֆոնին, որոնք շարունակում են հայտարարել, որ «Փաշինյանը Կրեմլի նախագիծն է»։ Հավանաբար Բորդյուժան չի կարդում հայկական մամուլն ու «վերլուծությունները», և այդ իսկ պատճառով էլ «համաշխարհային դավադրության գաղտնիքներին» չի տիրապետում։

Կրկին ավելորդ չի լինի ասել, որ նման հայտարարություններ անողներն իրենց համար առաջնային թիրախային լսարան են համարում ոչ թե ՀՀ բնակչությանը, ոչ թե Հայաստանի քաղաքացիներին, որոնք իրենց քվեով պետք է ձևավորեն իշխանությունն, այլ արևմտյան դեսպանատները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեսպանատները։ Նման հայտարարություններ արվում են ԱՄՆ և ԵՄ դեսպաններին ցույց տալու համար, որ «իմաստ չունի շարունակել խաղադրույք կատարել Փաշինյանի վրա», քանի որ նա «Կրեմլի գործակալն է», և պետք է նոր գործընկերներ գտնել ներքաղաքական դաշտում…

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>