Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի
14
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Պատերազմ Արցախում
Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան

Հայաստանի նկատմամբ Թուրքիայի կողմից գործադրվում է դենացիոնալիզացիայի ծրագիր. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ Հայաստանի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովում։ 

«Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ հայրենակիցներ, այսօր մենք քննարկում ենք մեր օրերի ամենաարդիական ու կարևոր թեմաներից մեկը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մարտահրավերները։ Սա միայն քաղաքական կամ դիվանագիտական խնդիր չէ. սա մեր ազգային-պետական գոյության և ինքնության հարցն է։
Նախ ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել այս խորհրդաժողովի զեկուցողներին, ովքեր անգնահատելի աշխատանք են կատարել այս հարցերի տարբեր ասպեկտները ներկայացնելու և վերլուծելու ուղղությամբ։
Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում այսօր անհրաժեշտ է անդրադառնալ մեր ժողովրդի կյանքում էական ազդեցություն ունեցող հացերին,  փորձել իրապես գնահատել իրավիճակը՝ մի կողմ դնելով խնդրի զուտ իրավիճակային և զգայական մասը։ Նախ և առաջ պետք է անդրադառնալ այն նոր իրավիճակին, որը ստեղծվել է մեր տարածաշրջանում 2020 թ․ պատերազմից հետո։ 2020 թվականի պատերազմը ոչ միայն հարված հասցրեց Արցախին և Հայաստանին, այլև խաթարեց տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը։
Հիմա արդեն կարող ենք վստահորեն ասել՝ Արցախի օկուպացիայով Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն ամրապնդեցին իրենց դիրքերը տարածաշրջանում, այլև մեկնարկեց ողջ տարածաշրջանը դոմինոյի շղթայական ռեակցիայով ապակայունացնելու, հակամարտությունները ուժի կիրառման միջոցով լուծելու նոր փուլ։ Արցախը դոմինոյի շղթայի առաջին օղակն էր։ Ուժերի հավասարակշռության բացակայության պայմաններում 
Թուրքիան այսօր  բացարձակ անպատժելիորեն է գործում ողջ տարածաշրջանում, և դրա վկայությունն են վերջին զարգացումները։ Կարծում եմ, արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ հայկական Արցախը 
զրահաբաճկոնի դեր էր կատարում ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ տարածաշրջանի համար՝ 
պահպանելով ուժային հավասարակշռություն 
և տարածաշրջանային կայունություն
։
 Ի վերջո՝ պետք է գիտակցենք, որ Ադրբեջան -Թուրքիա տանդեմի նպատակը միայն տարածքների զավթումը 
կամ տնտեսական շահերը չեն։ Նրանց վերջնական նպատակը մեր 
ազգային ինքնության ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան։  Դատենք փաստերով։ Պատերազմի արդյունքներն անդրադարձան նաև տասնամյակներ տևած Մինսկի համանախագահ երկրների գլխավորությամբ ընթացող  բանակցային գործընթացի և տարածաշրջանում նրանց դերակատարության վրա։ Բավական արագ
և առաջին հերթին Հայաստանի գործող իշխանության համաձայնությամբ ու թույլտվությամբ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ըստ էության փոխարինեց Թուրքիան։

Ակնհայտ է, որ մեր ժողովրդի թիկունքում ՀՀ գործող իշխանությունները թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ ձեռք են բերում պայմանավորվածություններ, որոնք մեր ողջ հանրությանը պարբերաբար կանգնեցնում են կայացած փաստի առջև։ Եվ հենց այս համատեքստում մենք արձանագրում ենք իրողություններ, որոնք մեզ թույլ են տալիս եզրակացնելու՝ այդ բանակցություններին քննարկվում և իրականում մեր նկատմամբ գործադրվում է դենացոնալիզացիայի ծրագիր։
Դենացիոնալիզացիան կամ էթնիկ ինքնության ոչնչացումը ներառում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են որևէ ազգի կամ էթնիկ խմբի ազգային ինքնության, մշակույթի և ազգային դիմագծի վերացմանը: Դենացիոնալիզացիան կարող է իրականացվել տարբեր ձևերով՝ լեզվի և կրթական համակարգի փոփոխությամբ, մշակութային ժառանգության ոչնչացմամբ կամ յուրացմամբ, պատմական փաստերի կեղծումով, բնակչության բռնի տեղահանումով կամ ձուլման քաղաքականության գործադրմամբ, ազգային արժեքների և ավանդույթների նսեմացմամբ կամ արգելքով:   Հենց այս ծրագրի շրջանակներում է սեփական հայրենիքում ցեղասպանված ժողովուրդը ներկայացվում որպես ագրեսոր, իսկ ցեղասպանը՝ որպես խաղաղարար։ Այս շղթայի մաս են կազմում Անկախության հռչակագրի նկատմամբ ոտնձգությունները, հայկական բանակի վրա հարձակումները։ Այս երևույթի դրսևորումներն են ՀՀ պետական խորհրդանիշերի, զինանշանի և օրհներգի դեմ հարձակումները, դրանք փոփոխելու առաջին հայացքից անտրամաբանական ցանկությունները, բայց խորքում հայկականության դեմ պայքարը։ Այս գործընթացի դրսևորումն է նաև իշխանության կողմից դաշտ նետվող՝ իրակա՞ն, թե՞ պատմական Հայաստան, Արագա՞ծ, թե՞ Արարարտ արհեստական քննարկումները։ Այս համատեքստում է նաև Արցախի ժողովրդի հավաքական իրավունքների պաշտպանությունից և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարումը։

Այսպիսով միակ իրական առաջարկը, որն արվում է մեզ, հետևյալն է. հրաժարվել հնարավոր բոլոր գործիքակազմերով սեփական իրավունքների պաշտպանությունից և ապավինել Թուրքիայի ու Ադրբեջանի բարեգթությանը։ Սա ոչ թե
խաղաղության հասնելու բանաձև է, այլ ինքնաոչնչացման ուղի։ Մենք մերժո՛ւմ ենք այդ ճանապարհը։


Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՅԴ-ին հաճախ մեղադրում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը դեմ լինելու մեջ։ Իրականում, սակայն, մենք երբեք հանդես չենք եկել նման դիրքորոշումներով, սակայն մեզ միշտ հետաքրքրել է այն գինը, որը մենք վճարելու ենք որևէ պայմանավորվածության դեպքում։ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չի՛ կարող լինել ուրացման և ինքնությունից հրաժարման ճանապարհով։ Այդ փաստը պետք է ընդունի նաև Թուրքիան։
Հրաժարվելով մեր իրավունքներից՝ մենք հրաժարվում ենք մեր ապագայից։ Սա պարզ ընտրություն է՝ դառնալ ազգային պետություն, որոշել սեփական ճակատագի՞րը, թե՞ անվտանգություն մուրալ թշնամիներից։ Հետևաբար, մենք չենք կարող հրաժարվել մեր պաշտպանությունից  «խաղաղություն» բառը վերանգրում պարունակող ինչ-որ թղթերի դիմաց։ Հայաստանի ապագան կարող է կառուցվել միայն ուժի, ազգային արժանապատվության և մեր անժամանցելի իրավունքների պաշտպանության վրա։ Լիահույս եմ, որ այսօր հրավիրված խորհրդաժողովի զեկուցողները կանդրադառնան բոլոր այս խնդիրներին՝ մեր հայրենակիցներին ներկայացնելով իրականությունը»։
Աղբյուր՝
https://yerkir.am/hy/article/2024/12/14/284363


Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>