Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին

ՔՊ-ական Նաիրի Սարգսյանը ճիշտ է վերլուծում հարկային դաշտը, բայց վերջում սխալ հետևություն է անում

Այն, որ գալիք տարի Հայաստանում առաջ է գալու լուրջ սոցիալական լարվածության խնդիր, հասկանում են հանրության գրեթե  բոլոր շերտերը:

Դա վերաբերվելու է ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև հանրության  առավել  մոբիլ հատվածին, որն համարվում է երկրի տնտեսության շարժիչ ուժը:

Խոսքը վերաբերում է բիզնեսի ներկայացուցիչներին:

Ընդ որում, պետությունից հարված են սպասելու ոչ միայն բիզնեսի խոշոր հատվածը, այլև միջին և նույնիսկ՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչները:

Այսպես. գալիք տարվանից, շրջհարկով գործող բիզնեսի ներկայացուցիչների հարկերը կբարձրանան երկու անգամ:

Սակայն դա էլ է քիչ, փոքր բիզնեսի մի շարք ոլորտներ ընդհանրապես կզրկվեն շրջհարկով աշխատելուց և իրենք ստիպված պիտի հայտնվեն ավելացված արժեքի հարկման դաշտում:

Մասնավորապես, կառավարությունը որոշել է այդպիսի հարկման ռեժիմ սահմանել ֆինանսական և իրավաբանական ոլորտներում գործող ընկերությունների համար:

Հասկանալի է, որ դրա հետևանքով այդ ընկերությունները կա՛մ պիտի փակվեն, կա՛մ էլ սկսեն աշխատել ստվերային դաշտում:

Այն, որ դա այդպես է լինելու, հասկանում են բոլորը, բացի Նիկոլ Փաշինյանից և իր կառավարության անդամներից:

Հետաքրքիր է, որ դա սկսել են հասկանալ նույնիսկ Փաշինյանի ՔՊ-ական թիմակիցները:

Այսպես. նրանցից Նաիրի Սարգսյանը, ով նախկինում Փաշինյանի օգնականն էր, իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել.

«... ոչ մի կերպ չեմ կարողանում ընկալել, թե ինչու է ֆինանսների նախարարությունն անդրդվելի կերպով ցանկանում իրավաբան և հաշվապահ ԱՁ-ների և փոքր ընկերությունների հարկերը բարձրացնել 6 անգամ՝ 5%-ից դարձնելով 31,67%:
Ես այս թեմայով շատ մանրամասն ելույթ ունեցա ԱԺ-ի լսումների ժամանակ, որին ոչ մի հակափաստարկ չներկայացրեց նախագիծը զեկուցողը։ Ավելին՝ հաստատեց, որ իմ հաշվարկը ճիշտ է, թեպետ պարզ թվաբանական հաշվարկի ի՞նչը կարող է սխալ լինել:

Հիմա շատերը մտածում են, թե ես ինչու եմ դարձել ընդդիմադիր, իրականում ես չեմ ընդդիմադիրը, այլ ֆինանսների նախարար, իմ նախկին գործընկեր Վահե Հովհաննիսյանն է ընդդիմադիր: Այս փոփոխությունների միակ շահառուն ընդդիմությունն է, քանի որ մասնագիտական ծառայություն մատուցող հազարավոր քաղաքացիներ այս անարդար փոփոխությունից հետո այլևս չեն ընտրելու ՔՊ-ին:

Ես խոսել եմ փաստաբան և հաշվապահ իմ ընկերների հետ, որոնք մինչև հիմա աշխատել են 100%-ով սպիտակ դաշտում, նրանք ասում են, որ արդեն պայմանավորվել են իրենց հաճախորդների հետ, որ հաջորդ տարվանից փոխեն պայմանագրերը և գումարի մեծ մասը կանխիկ ստանան: Արդյունքում պետական բյուջե հավելյալ գումար չի մտնելու, բայց այս մարդիկ դառնալու են գող:

Մեջբերեմ վարչապետի խոսքը ԱԺ-ի ելույթից՝ «Պետությունից հարկ թաքցնողը և դրան ուղղված գործողություն անողը գողանում է զինվորից, գողանում է այն զինվորից, որը սահմանին կանգնած էե (06.12.2019թ)...»:

 

Վերջում, սակայն Նաիրի Սարգսյանը, որպես «փոխզիջում» առաջարկում է ոչ թե ընդհանրապես վերացնել շրջհարկը  այդ ոլորտի ընկերությունների համար, այլ մեծացնել  հարկի չափը հասցնելով այն մինչև 15 %:

Իհարկե, Նաիրի Սարգսյանի պարագայում նման առաջարկն էլ է «հերոսություն», ով գոնե հասկանում է, որ կառավարության այս որոշումը գրեթե ոչնչացնելու է այս ոլորտում աշխատող բիզնեսը:

Բայց պետք  է տխրեցնենք պարոն Սարգսյանին, քանի որ «ընդդիմություն է» դարձել, ոչ թե ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, այլ հենց Նիկոլ Փաշինյանը, ով վերջերս հայտարարեց, որ ընդհանրապես շրջհարկը ինքը համարում է «հակապետական հարկի տեսակ»:

Իսկ դա նշանակում է, որ 2018-ի դրական փոփոխությունների այն հույսերը, որոնք ուներ  մեր հանրության  գոնե  մի մասը,  վեց տարի անց արդեն ամբողջությամբ մարել են:

Քանի որ այդ փոփոխությունների իրական ընդդիմադիրը, ոչ թե Վահե Հովհաննիսյանն է, ինչպես ենթադրում է Նաիրին, այլ հենց Նիկոլ Փաշինյանն է, ով համարում է, որ երկրի փոքր բիզնեսը ընդհանրապես չպիտի ունենա հարկային արտոնություն:

Ինչպես ասում են՝ finita la commedia , և լավ է որ այդ ամենի մասին սկսել են հասկանալ նաև ՔՊ-ականներից շատերը:
Իսկ դա նշանակում է, որ երկրում գալիք փոփոխությունների ալիքը կարող է խաղաղ բնույթ կրել, և երկիրը չի հայտնվի նոր և վտանգավոր ցնցումների մեջ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>