Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
14
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Մկներն էլ են պլստում, ձկներն էլ․ Ի՞նչ է անում «խեղճ» Նիկոլը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ավանդաբար, աշխարհում ժողովրդավարության մակարդակը չափող, ու ըստ այդմ՝ դասեր տվող երկիրը ԱՄՆ-ն է։ Ինքն է, չէ՞, ասում որն է ժողովրդավարությունը, որը՝ ոչ։ Ըստ ԱՄՆ ղեկավարության, Հայաստանում ժողովրդավարություն չի եղել․ դե լավ, ահավոր թույլ է եղել, մինչև Նիկոլի գալը, իսկ 2018 թվականի մայիսի 8-ին, հենց Նիկոլը դարձավ վարչապետ, այդ աշխատանքային օրվա ավարտին Հայաստանն արդեն ժողովրդավար էր ու մինչ այսօր ոչ մի միլիմետր չի շեղվել։ Այսօր ուշագրավ նյութ կարդացինք․ ԱՄՆ գործող նախագահը, որի լիազորություների ժամկետն ավարտվում է մեկուկես ամսից, իր որդուն ներում է շնորհել։ Զենքի պահպանման օրենքի խախտում և հարկերից խուսափում․ թեթև մեղադրանքներ չեն։ Եթե այսօր նման բան անի Նիկոլը, ԱՄՆ-ն ի՞նչ կասի․ ոչ մի բան, չտեսնելու կտա։ Եթե նման բան անի Վրաստանի այսօրվա իշխանությունը, ԱՄՆ-ն ի՞նչ կանի․ կգնահատի կոռումպացված, ավտորիտար, մի սուլթանատ, համաշխարհային ժողովրդավարության ամոթ։ Դե հանաքը մի կողմ, հիմա Բայդենի արածը կոռուպցիա է՞։ Այո։ Լիազորությունների չարաշահո՞ւմ է։ Այո։ Սա կապ ունի՞ ժողովրդավարության հետ։ Բնականաբար՝ ոչ։ Սա հենց  կոռուպցիա է, ժողովուրդ ջան։ Բայց կոռուպցիա է, օրինակ, նաև այն, որ դու քո բարեկամներին տեղավորում ես գործի։ Օրինակ, երբ Թրամփը իր ավագ դստեր կեսրարին առաջադրում է Ֆրանսիայում դեսպան, դա ևս կոռուպցիա է, մոտավորապես՝ Նիկոլություն։ Նրա ազգուտակն էլ են պաշտոնի։ Երբ որ իր կրտսեր դստեր սկեսրայրին նշանակում է  արաբական և մերձավորարևելյան հարցերով ավագ խորհրդական, դա էլ է կոռուպցիա։ Չէ, բան չեմ ասում, հայեցողական պաշտոնների մասին ենք խոսում, կարող է պատահել, բայց դե Բայդենի արածն էլ արած չէր էլի, անունը ինչ ուզում եք դրեք։ Բայց մի բայց էլ կա․ էդ մարդիկ պատահական մարդիկ չեն, անցած ուղի ունեն, օդից չեն իջել էդ պաշտոններին, ինչպես օրինակ, ԱԺ պատգամավոր դարձած Հրաչյա Հակոբյանը, որի միակ արժանիքը Աննա Հակոբյանի եղբայր լինելն է։ Նիկոլն իր ու Աննայի ազգուտակին պաշտոն է տվել, այն էլ՝ բարձր, այն էլ այն դեպքում, երբ նրանք երբեք չեն եղել պետական կառավարման համակարգում։

6 ու կես տարի Հայաստանում իշխանության է Նիկոլը․ խոստացել են ԽԾԲ համակարգված կոռուպցիայի դեմ անզիջում պայքար․ բայց հենց այդ կադրային քաղաքականությունը խոսում է կոռուպցիայի մասին։ Ընդ որում, հլը մի տեղ կարող ենք ասել՝ դե լավ, ոչինչ, էնքան սխալ են արել, թող դա էլ լինի․ բայց իր կադրային քաղաքականությամբ, բրակ կադրերով քանդում է պետական համակարգը․ իր վատ կադրերով՝ ԲԴԽ-ն, իր վատ կադրերով՝ Սահմանադրական դատարանը, դատարանները։ Ազգային ժողովն ամենա ոչ հեղինակային միավորն է այսօր Հայաստանի։

Բայց կոռուպցիան միայն սա չէ։ Ոչ պակաս այլանդակ դրսևորումներ էլ ունի։ Շատ ենք խոսել ու էլի շատ ենք խոսելու, որովհետև դրանք անվերջ են։ Կարդում ենք՝ Դիլիջանի համայնքապետը աճուրդով հող է օտարել․ համայնքի հող է օտարել․ աճուրդին մասնակցել է իր եղբայրը ու պատկերացնու՞մ եք բախտավորին՝ հաղթել է հենց մեկնարկային ամենացածր գնով՝ ձեռք բերելով 1650 քառակուսի մետր համայնքային հողատարածքը: Դիլիջանի քաղաքապետն էլ, շահողի եղբայրը, ի դեպ, եղել է աճուրդային հանձնաժողովի նախագահը: Իր հետ փոխկապակցված անձի օգտին կայացրել է որոշում, շահերի բախում է։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տուգանել է գիտե՞ք որքանով․ 300 հազար դրամով։ Համայնքապետը մի պատճառաբանություն է բերում, որ չգիտես՝ նա ում է ավելի շատ դնում հիմարի տեղ, ասում է՝ ես աճուրդի հանձնաժողովի նախագահն եմ, հենց էդ ժամանակ եմ անունը կարդալով իմացել, որ իմ եղբայրն է մասնակցում աճուրդին։ Հնդկական կինո է պատմում։ Անունը կարդացի, տեսա՝ այ քեզ բան, Սասուն Սարգսյան է, իմ եղբոր անունն էլ է Սասուն, հայրանուններն էլ է բռնում, երկուսս էլ ոնցոր նույն տանն ենք ծնվել, վայ քու, իմ եղբայրն է՞։ Այ սենց գեղական կարգով, մարդկանց էշի տեղ դնելով, իրենց գործերն առաջ են տանում։

Լրահոսն եմ կարդում՝ Վեդու համայնքապետարանը 200 քանի միլիոն դրամի պայմանագրեր է կնքել Վեդու համայնքապետ, աշխարհահռչակ կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանի քեռու՝ Գրիգոր Մանուկյանի ընկերության հետ։ Էս մարդու հետ հեղափոխությունից հետո արդեն 506 մլն դրամի, այսինքն՝ ավելի քան 1 մլն երկու հարյուր հազար դոլարի 15 հատ պայմանագիր են կնքել։ Երբ որ Գարիկը աշխատում էր մարզպետ, քեռու տղան էլ իր օգնականն էր։ Գարիկ Սարգսյանը մինչ 2016 թվականը սովորական խոպանչի էր, 2016-18 թվերը՝ ընդամենը 2000 բնակչություն ունեցող Նոր Կյանք գյուղի գյուղապետ դարձավ․ հիմա՝ հեղափոխությունից հետո, միլիոնների հետ գործ է անում։ Հայտարարագիրն ես կարդում՝ 53 միլիոն դրամ նվիրատվություն է ստացել մարդը։ Բա՛։ Հիմա հարիֆը ո՞վ է, կասեք, չէ՞։

Կոռուպցիա է, չէ՞։ Չէ, ի՞նչ եք խոսում, կոռուպցիան նախկինների վախտ էր, սրանք միամիտ հարիֆներն են, գործարքի ժամանակ անունը կարդալով են բացհայտում որ եղբայրն է։

Ֆինանսների ՔՊ-ական նախարարի հայտարարագրում էնքան աղաղակող խախտումներ կան, որ փաստաբաններն ուսումնադիրելուց հետո հատուկ ասուլիս են հրավիրում, ասում են՝ կոռուպցիոն մեծ ռիսկեր կան։ Ինչ-որ հորինված ամսաթվեր է ամեն անգամ գրում ավտոեքենաների ձեռք բերման։ Այ ժողովուրդ, պարզվում է, մեր մաքրամաքուր հեղափոխական մինիստրը՝ 1 մլն դոլարի վարկ է ստացել՝ 0 տոկոսով։ Քաղաքացուն 280 հազար դրամ ապառիկ չեն տալիս, որ լվացքի մեքենա գնի, նիկոլական նախարարը, որը ՔՊ հիմնադիր անդամ է, 1 մլն դոլարի վարկ է վերցնում՝ զրո տոկոսով, մի հատ էլ, նրա բիզնեսը, որը ուրիշի անունով է գրանցվել, մի 100 մլն դրամից ավելի հարկային արտոնություն է ստացել։ Հիմա սրան ի՞նչ անուն կտաք։

Հայաստանը վարկ է վերցնում միլիոնավոր դոլարների, մեծացնում է արտաքին պարտքը, մեր հաշվին, մենք ենք փակում, հետո ֆինանսների նախարարը, ՔՊ-ականները ստանում են զրո տոկոսով վարկեր ու հարկային արտոնություններ։

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ սոցապ նախարարի ընտանիքին, մասնավորապես՝ հորեղբորը պատկանող «Լիաննա գարդեն հոլ» ռեստորանում 100 մլն դրամի ստվերային շրջանառություն է հայտաբերվել, աշխատողների աշխատավարձն էլ 4 մլն դրամի չափով պակաս է ներկայացրել հարկային մարմնին։ Էս լուրից հետո սոցապնախարարը ոչ միայն չի լքում իր պաշտոնը, չէ՞ որ իր հարազատը թաքցնում է հարկերը, իր ոլորտում՝ սոցապնախարարությունում, թոշակառուն չի կարողանում նորմալ թոշակ ստանա․ նախարարը մնում ա իր պոստին ու դեպքը հայտնի դառնալու հաջորդ օրը կազմակերպում է «սոցիալական արդարություն» անունը կրող համաժողով, որին մասնակցում են արևմտյան դեսպաններ ու գնում նստում է Նիկոլի կողքը։ Վերջ, Նիկոլի հետ սաղ հարցերը լուծած է, մնում է իր պոստին, էդ արևմտյան դեսպաններն էլ են կարծես օք։

Սա կոռուպցիա՞ է, ժողովուրդ ջան, թե՞ որ ուրիշն է անում կոռուպցիա է, ու շատ վատ բան, այ որ իրենք են անում, հալալ լինի։

Երևանի փոխքաղաքապետ, նախկին նախարար Արմեն Փամբուխչյանի հայրը՝ 71-ամյա Սոկրատ Փամբուխչյանը, մամուը գրեց, որ մինչև որդու պաշտոնյա դառնալը երբեք որևէ ընկերությունում տնօրեն կամ բաժնետեր չի եղել, անցած տարվա հուլիսին հիմնադրել է «Սանգարդեն» ընկերությունը: Միանգամից, մի 40 հեկտար հող է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, մեկից մեկ մի 1,5 միլիարդ դրամի վարկ է ստացել՝ շուրջ 4 մլն դոլար, հետաքրքիր է չէ՞․ բա հլը ստեղ նայեք՝ էդ վարկի էլ 14 տոկոս տոկոսադրույքի 12 տոկոսն էլ պետությունն է փակելու, այսինքն՝ մենք, հարկատուներս, պետության կողմից 102,5 մլն դրամ սուբսիդավորում է ստացել, Ավինյանի տեղակալի հայրը։ Բա։

Չէ, ես ուրախ կլինեմ, որ Հայաստանի բոլոր թոշակառուները հնարավորութուն ունենան այ էդպես դոլարային միլիոններով գործարքներ անել․ բայց Արմեն Փամբուխչյանի՝ նախկինում ոչ փողատեր, ոչ բիզնեսմեն հայրը կարո՞ղ էր այդ ամենը անել, եթե որդին չլիներ ՔՊ-ական բարձր պաշտոնյա։ Լրիվ հաջողակ տղամարդ կոչմանը համապատասխան։

Ու սենց լիքը դեպքեր։ Սրանք թաթախված են ուղղակի կոռուպցիայի մեջ, մեխանիզմեր ու ծրագրեր էլ չեն մտածում, դա անում են ուղիղ, քյասար։ Նիկոլը գնում է հակակոռուպցիոն կոմիտե ու ասում՝ կա անբավարարվածության ինչ-որ զգացողություն և՛ հանրության շրջանում, և՛ իրավապահ համակարգում։ Ես չգիտեմ, կարող է Նիկոլը նկատի ուներ մարտի 1, եսիմինչ դատարկ թեմաները, հաստատ ոչ Փամբուխչյանի հոր ձեռքբերումները կամ իր մինիստրի․ բայց, ժողովուրդ ջան, հենց սա տեսնողը, իհարկե կունենա անբավարարվածության զգացում։ Մենք մոռացել ենք մի բան․ երբ իրենք եկել են իշխանության, հենց է՛ս են քլնգել։ Նիկոլը խոստացել էր, որ չի լինելու խնամի-ծանոթ-բարեկամ համակարգով պաշտոնի նշանակում։ Բա մեկը չասի՝ բա ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանի որդին էդ ի՞նչ արժանիքներ է ցույց տվել, որ դարձավ Հրազդանի համայնքապետ։ Է Սերժի վախտ թող դառնար։ Այ մարդ, թող գոնե մտքով անցներ, չի անցել չէ՞, որովհետև ի՞նչ կապ ուներ, որ։ Էդ Սասուն Միքայելյանը էդ ի՞նչ էր արել, որ էդքան կռված ու վաստակ ունեցող տղամարդկանցից հենց ինքը դարձավ Երկրապահի նախագահ։ Ասում ա՝ Հեղափոխությունը Արցախից կարևոր ա, մենք պետք է հանձնենք, որովհետև Ադրբեջանը ուժեղ ա, նման նապաստակ հայտարարություններ անողին, ուզում եք ասեք, 90-ականների պատերազմ անցած տղերքը, ընտրում են «Երկրապահ»-ի նախագա՞հ։ Լու՞րջ, ուրիշ չկա՞ր։

Կարճ ասած՝ Սալվադորի նախագահը պաշտոնյաներին հավաքել է մի վայրում և գլխավոր դատախազին հանձնարարել բոլորին հետաքննել կոռուպցիայի համար։ Եթե Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը լիներ իր տեղում, ապա, կարծում ենք, վաղուց նման բան արած կլիներ․ գոնե մամուլը ամեն օր այդպիսի ուսումնասիրության հիմք տալիս է։ Ցավոք, մենք այնպիսի իրականության եկանք-հասանք, որ պատգամավոր Փաշինյանի հայտարարությունը կարելի է վերադարձնել վարչապետ Փաշինյանին՝ տոկոսով՝ «ձեր բրենդը կոռուպցիան է»։ Ըստ երևույթին, Նիկոլն ու իր խմբավորումը միշտ բողոքել են կոռուպցիայից ոչ թե նրա համար, որ դեմ են եղել, այլ՝ իրենք չեն եղել։ Իսկ հիմա ամբողջությամբ իրենցն է, ու վայելում են՝ թքած օրենքի, օրինականության, արդարության, սահմանադրության վրա։

Այս ամենից Նիկոլը, վստահաբար, տեղյակ է, գուցե ոչ միայն համաձայնություն է տվել․ բա էդ ո՞նց եղավ, իսկ կարող ա՞ ունի կոնկրետ մասնակցություն։ Այլապես, ըստ տրամաբանության, այս հրապարակումները չէին անտեսվի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>