Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
14
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Ժամանակն է, որ Քոչարյանի գործը քննող դատավորը ՍՄՍ գրի Փաշինյանին․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօր` նոյեմբի 28-ին, շարունակվում էր անկախությունից ի վեր մեր երկրում աննախադեպ դատական նիստը․ դատ՝ առանց մեղադրանքի ու առանց մեղադրյալի։ Ուրիշ երկրում կամ մեր երկրում այլ թվականների գուցե սա լիներ անհասկանալի․ բայց մի դատական համակարգում, որը կառավարվում է ՍՄՍ-ով, հասկանալի է իրավիճակը։ Դատական նիստում տևական ժամանակ դատավոր Սարգիս Պետրոսյանը, որ նախկին ՔՊ-ական է, խոսում էր պետությունից, պետականությունից, պատմական Հայաստանից, թե՝ անգիր գիտի Արևմտյան Հայաստանի նահանգների անունները, ասում էր, թե իրենից հայրենասեր մադ չի ճանաչում ու միակն է, որի հեռախոսի բուդելնիկն անգամ ՀՀ օրհներգն է։ Ու նույն պահին Սահմանադրությունը, օրենքները խախտելով դատական նիստ էր անում։ Իսկ ինչո՞ւ, ո՞վ է ստիպել․ կարող ա՞ էս վերջին օրերի ՍՄՍ-ներից բաժին է հասել նաև նրան։ Ի դեպ, էդ հայրենասիրությունը ո՞րտեղ ես ցույց տվել, բացի դատական դահլիճից, որտեղ առանց հիմնավորումների դատում ես այն մարդկանց, ովքեր քեզ խաղաղ երկինք են ապահովել։ Օրինակ՝ որպես ամենահայրենասեր հայը, հայրենիքը թուրքին նվիրելուց ի՞նչ ես արել, հանձնողն էլ թիմիդ ղեկավարն է։ Դե բայց եթե կարող է ՔՊ-ական մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել ես Հայաստանի լավագույն իրավաբան գիտնականն եմ, առողջապահության իրավաբան նախարարը հայտարարի՝ ես լավագույն նախարարն եմ, Նիկոլը գլխարկի վրա գրի ես դուխով եմ, Սարգիս Պետրոսյանն էլ կարող է իրեն համարել ավագույն հայրենասերը։

Ինչևէ, ՍՄՍ-ի մասին լսելով՝ նախկին ՔՊ-ական դատավորը դուրս եկավ հունից, կտրուկ լարվեց, խառնվեց իրար, նկատողություն հայտարարեց, թե՝ ես անկախ, անաչառ, էս ի՞նչ եք ասում, ի՞նչ ՍՄՍ։ Իսկ ինչի՞ լարվեց, կարող է՞ իրոք գրել է, ուղիղ։ Ո՞նց էր գրել ԲԴԽ նախագահին, որը պետք է երաշխավորեր դատարանների անկախությունը։

Ո՞վ է եղել դատավոր Պետրոսյանը․ Նիկոլ Փաշինյանի թիմակիցը, ուղղակի ՔՊ անդամ չի եղել, այլ էն կարգի է նրան գնահատել Նիկոլը, որ ներառել է ՔՊ պատգամավորական թեկնածուների ցանկ։ Նիկոլն ասել է դատավորները վնգստում են, ձայն չես հանել, Նիկոլն ասել է՝ կա՞ տենց դատավոր, որ իմ ասածը չանի, ձայն չես հանել, Նիկոլն ասել է շրջափակեք դատարանների դռները, ծպտուն չես հանել, չնայած որ քեզ համար, ինչպես ասում ես, պետությունը, պետականությունը, հիմնը կարևոր են։ Հիմա արդյո՞ք չենք կարող ունենալ կասկածներ, որ դու Նիկոլից ստանում ես ՍՄՍ-ներ, ինչպես ստանում են իր պատգամավոր թիմակիցները, նախարար թիմակիցները, ԲԴԽ նախագահ թիմակիցը, հակակոռուպցիոնի նախագահ թիմակիցը, ՔԿ նախագահ թիմակիցը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի նախկին թիմակից, այժմ դատավոր Սարգիս Պետրոսյանը կարո՞ղ է ասել, թե ինչու Նիկոլը կարող է ՍՄՍ ուղարկել ի պաշտոնե անկախ ԲԴԽ նախագահին, բայց չի կարող ՍՄՍ ուղարկել իր կողմից ստեղծված հակակոռուպցիոն դատարանի դատավորին, որը իր նախկին և գուցե նաև ներկա թիմակիցն է։ 

Եթե դու հարգում ես ՀՀ սահմանադրությունը, ինչպես դու ես ասում, ո՞նց ես համարձակվում քննել քրեական գործ էդքան հակաիրավական, որի տակ անգամ մեղադրանք չէին կարողանում գտնել-դնել։

Էսօրվա դատական նիստի ամենախնդրահարույց կետը, որից հիմնավորվեցին կասկածները ինձ համար ու կարծում եմ՝ շատերի համար, որ դատավորը, այնուաենայնիվ, ստանում է ՍՄՍ-ներ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ իրեն անհանգստացնում է դատավճիռների քիչ լինելը, դրանից հետո ԲԴԽ-ն թողարկում է տեսանյութ, թե որ դատավորներն են ձգձգում գործերը, ու դա վերաբերում է առաջինը Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հակասահմանադրական ու շինծու գործին։ Օրերս Նիկոլ Փաշինյանը էլի նյարդայնանում էր, որ ձգձգվում են և այլն։ Ու էսօր դատավորը, որ առանց մեղադրանքի գործն էր քննում, ասում է՝ անաչառ դիտորդի մոտ կասկածներ են առաջանում, որ սա շատ է ձգձգվում։ Եվ հիմա հարց, ո՞վ է անաչառ դիտորդը, ըստ նախկին ՔՊ-ական դատավոր Սարգիս Պետրոսյանի, Նիկոլ Փաշինյա՞նը։

Ինչո՞ւ եք այդքան ափալ-թափալ, օրենքների կոպիտ ախտումով քննում, չլինի՞ վախենում եք, որ մի ռեպորտաժ էլ ձեզ նվիրեն, ու դրան հաջորդի ՍՄՍ-ով հորդորը։ Լավ, իսկ ինչպե՞ս եղավ, որ հենց իրեն մակագրվեց այդ գործը։ 2018 թվականից ի վեր, շատ զավեշտալի բաներ են կատարվում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով․ ՀՔԾ տնօրեն Սասուն Խաչատրյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և Նիկոլ Փաշինյանը քննարկում են ուզած չուզած՝ կալանք տալու հարցը։ Ամիսներ անց գաղտնալսումներ են ի հայտ գալիս այս մասով։ Հետո զոռով, ԲԴԽ նախագահի գլխին սարքելով, հանում են ու նոր նախագահ է դառնում Գագիկ Ջհանգիրյանը, որը հետո ձայնագրություններից պարզվում է՝ գործուղվել է ԲԴԽ, որ դատական գործերով, հրահանգներով անի այնպես, որ Քոչարյանն իշխանության չգա։ Ու էսօր, երկար ու ամոթալի ճանապարհ անցնելուց հետո, էդ աբսուրդ քրեական գործը մակագրվում է մի դատավորի, որը ՔՊ-ական է եղել ու ինքը ասում է՝ էլ ՔՊ-ական չեմ։ Ամեն անգամ, ինչ էլ ասես, հանրութունը մտածելու է, որ դու ուղղորդված գործ ես անում։ Որովհետև մենք տեսել ենք, որ այս գործը, էն գլխից եղել է քաղաքական և ուղորդված։ Դրա տակ լիքը ձայնագրություններ կան՝ ապօրինությունների մասին։

Լավ, ի՞նչ պետք է անի դատավոր Սարգիս Պետրոսյանը, եթե ուզում է երևալ անաչառ․ այս գործը ինչպես երկրորդ նախագահն ասաց, օրինական ճանապարհով չի կարող ունենալ շարունակություն։ Դատավորն ընդամենը կարող է իր նախկին, թե ներկա ու ընդհանրապես կուսակից վերնախավին, իր ասած անաչառ դիտորդներին, որ հրահրում են արագ-արագ քննել-վճիռ ստանալ, օրենքների բռնաբարությամբ, եթե էդքան դուխ ունի, կարող է հաջորդ անգամ երբ իրեն դիմեն, ասի՝ հարգելի կառավարություն, 6 տարի դատարանններում ու քննչականներում մաշվող էս աբսուրդ գործը իմ վարույթից վերցրեք, տարեք կառավարության նիստերի օրակարգ մտցրեք․ դուք, մեկ է, չունեք խնդիր օրենքը խախտելու հետ, կարողանում եք հիմնի տեքստն էլ փոխեք, անկախության հռչակագիրն էլ փոխեք, երկրի սահմաններն էլ փոխեք։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործը տարեք-կառավարության նիստի օրակարգ մտցրեք ու վճիռը կայացրեք էնտեղ։ Էդ որ ասում ես՝ «անաչառ դիտորդը» արագացված դատական պրոցես է սպասում, առաջարկում եմ էս ճանապարհով գնաս, էս անգամ էլ դու ՍՄՍ գրես էդ անաչառ դիտորդին։ Չէ՞ որ ՔՊ-ն համարում ա, որ ինքը հանրությունն է, անաչառ դիտորդն է, ժողովուրդն է, էս է, էն է։ Դուք մեռաք ժողովրդի անունից խոսելով ու սրիկայություն անելով։

Կարճ ասած՝ թե ինչ է ուզում ձեր ասած անաչառ դիտորդը էս գործից, լավ գիտենք, բայց նաև լավ գիտենք, թե ինչ է ուզում հանրությունը, ժողովուրդը։ Ժողովրդին այս քրեական գործը, վստահեցնում եմ, չի հետաքրքրում։ Ժողովուրդն ուզում է լավ ապրել, ուզում է, որ մեջքը ուղղի, էս ամոթից դուրս գա, ուզում է, որ իրեն տված խոստումները կատարեք։ Էն որ ինչ-որ մարդիկ էլի իրենց դրել են անաչառ դիտորդի ու ժողովրդի տեղը և Քոչարյանի՝ քաղաքականությունից հեռանալ կամ իշխանության չվերադառնալ են երազում, համոզված եմ, որ դա չէ ժողովրդի ուզածը։ Շատ մեծ հարց է՝ եթե հիմա անաչառ հարցում անեն՝ մարդիկ ո՞ւմ կուզենան տեսնել իշխանութան ղեկին, Քոչարյանի՞ն, որ երկիրը 10 տարի պահել է խաղաղության մեջ, շատ ավելի բարեկեցիկ, տնտեսությունը զարգացել է, անգամ ներգաղթ է եղել, թե՞ էս Ալենսիմոնյանա-պապիկյանա-նիկոլախառը զանգվածին, որ ժողովրդի զավակներին զոհում են, ազգային ինքնությունը վերացնում են, Ադրբեջանի սաղ ասածները կատարում են ու արդեն ապագան անգամ չենք պատկերացնում, խաղաղությունն էլ երազանք է․ հարցման պատասխանը, հաստատ, ի վնաս ՔՊ-ի է լինելու»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>