Զախարովան հիշեցնում է Հունաստանին` Հայաստանին ռուսական զենք փոխանցելու իրավունք չունեն
Դիտել նաև
Ռուսաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Իրանի դեմ անվանել է ագրեսիա
Ցնցված եմ, թե ինչպես են որոշ հայ քաղաքական գործիչներ Հայոց ցեղաuպանությшն հարցը կարողանում անտեսել․ Զախարովա
Մենք բազմիցս կոչ ենք արել մեր հայ գործընկերներին դադարեցնել այս արատավոր պրակտիկան․ ՌԴ ԱԳՆ
Հուսով ենք՝ Բաքուն և Երևանը կհասկանան ագրեսիվ դաշինքների հետ փոխգործակցության խորացման ռիսկերը․ Զախարովա
Զախարովան մեկնաբանել է Լավրովի այցը Հայաստան
Այսօր կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է հունական լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, որ Աթենքը ,տադիր է Երևանին ռուսական С-300-ներ և երկու այլ զինատեսակների համակարգեր տրամադրել: «Իսկապես ծանոթացել ենք այդ ուղերձներին, և այդ առնչությամբ ցանկանում ենք հիշեցնել 1995 թվականի հոկտեմբերի 30-ի ռազմատեխնիկական համագործակցության և 2013 թվականի դեկտեմբերի 3-ի՝ ռազմական արտադրանքի մատակարարման մասին երկկողմ միջկառավարական համաձայնագրերի դրույթների խստիվ պահպանման անհրաժեշտության մասին։
Նրանք միանշանակ արգելում են Հունաստանին` վերաարտահանել մեր կողմից մատակարարվող զինտեխնիկան՝ առանց Ռուսաստանի համաձայնության։ Բայց ներկա պահին մենք հունական կողմից ոչ մի հարցում չենք ստացել»,- ասել է Զախարովան։

