Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների
16
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Կոմիտասի պողոտայում «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար

Կոռուպցիան ու արևմտյան դեսպանատները․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ամեն տարի մի քանի անգամ Հայաստանում տեղի են ունենում ժողովրդավարության կոնֆերանսներ, ֆորումներ, որոնց մասնակցում են արևմտյան երկրների դեսպանատների ղեկավարները, գովերգում Հայաստանում ժողովրդավարության կտրուկ, օրինակելի առաջընթացը։ Անգամ ունցել ենք իրավիճակներ, երբ ընդդիմադիրների ակցիաների ժամանակ ջարդել են ժողովրդին և նույն օրերին ժողովրդավարության կոնֆերանս է եղել, ԱՄՆ դեսպանի, ԵՄ դեսպանի (խոսքը նախորդ դեսպանի մասին է, էն որ Նիկոլին բարևելիս մինչև ոտնաթաթ խոնարհվում էր), այ նրանց աչքի առաջ արգեել են ընդդիմադիր պատգամավորներին մասնակցել, ու նրանք այդքանից հետո գովել են Հայաստանում ժողովրդավարության առաջընթացը։

Հետաքրքիր է՝ ի՞նչ կարծիք ունեն հիմա այդ դեսպանները այն իրողություններից, որ կատարվում են այսօր իշխանական բուրգի մեջ, այս ՍՄՍ-հրաժարականները ժողովրդավարության բաստիոնին սազակա՞ն են, թե՞ չէ։ Իշխանության ճյուղերը երեքն են՝ օրենսդիր, գործադիր, դատական, որոնք անկախ են։ Հիմա առաջին և երրորդ ճյուղերի վրա կառավարության ղեկավարը գրոհ է սկսել։ Խորհրդարանական երկրի պատգամավորներին վարչապետը պարտադրում է հրաժարական։ Պատգամավորներից մեկը արագ-արագ անում է այդ բանը, հետը համաձայն չլինելով, վստահաբար․ երկրորդը հապաղում է։ Ու ի՞նչ է տեղի ունենում, կանչում են հարցաքննությունների, սպառնում են և այլն։ Այս մասին ասելու բան ունի՞, օրինակ, ԵՄ դեսպանը, ԱՄՆ դեսպանը, Գերանիայի դեսպանը, Ֆրանսիայի դեսպանը։ Որ իրենց երկրներում սենատորներին նախագահը պարտադրի հրաժարական, ի՞նչ կլինի նախագահի հետ։

Էն որ ցույցերի ժամանակ ցուցարարներից շատ ոստիկան է մասնակցում ու լուռ եք, հասկանում ենք ինչի համար եք լուռ, Նիկոլից ակնկալիք կա քաղաքական․ փաստաբանի աչքի առաջ պաշտպանյալի ծեծում են, ձայն չեք հանում, փաստաբաններին ոստիկանները ծեծում են, ձայն չեք հանում։ Դրամատուրգի պիեսի ցուցադրությունը արգելում են, որովհետև հերոսի մեջ Նիկոլն իրեն է տեսնում, ձայն չեք հանում։ Սյունիքում Նիկոլին վատ դիմավորեուց հետո ձերբակալություններ են սկսում, ձայն չեք հանում։ Ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին, ոսկորները ջարդելով, լուռ եք։ Ընդդիմադիր լինելու համար գործից հանում են, լուռ եք, բանտարկում են՝ լուռ եք։ Քննչական կոմիտեի 5-րդ հարկից ձեռնաշղթայված մարդ է ընկնում, լուռ եք։ Վարչապետի շարասյունը հղի կնոջը գցում է ավտոյի տակ-սպանում, լուռ եք։ Հլը թող նրա փոխարեն լիներ ձեր դեսպանատան՝ ձեր երկրի քաղաքացի աշխատակիցը, նորմա՞լ կընդունեիք։ Ոստիկանները նռնակներ են նետում ժողովրդի վրա, լուռ եք։ Առողջապահության նախարարն ասում է, որ ոստիկանությունը կարող է նռնակ նետել, քաղաքացու դաստակը պոկել, առողջապահության նախարարը, լուռ եք։ Հլը թող Վրաստանում էս ակցիաների ժամանակ իրենց իշխանության ներկայացուցիչը, էս որ հիմա չեք ընդունում, ասեր ժողովրդի վրա իրավունք ունեն նռնակ նետեն ոստիկանները, քա՞նի դատապարտող հայտարարություն կընդունեք։ Ոստիկանութունը նռնակ է նետում քաղաքացիների վրա, անդամախեղում, ԱՄՆ դեսպանը ոստիկաններին խրախուսում է։ Օրեր անց ԵԽԽՎ-ն բանաձևով բարձր է գնահատում ժողովրդավարական զարգացմանն ուղղված Հայաստանի հանձնառությունը։

Բայց ուշագրավը գիտե՞ք որն է, որ ձայն չեն հանում նաև իշխանության ներսում կատարվողի՝ ՍՄՍ-ով պաշտոնազրկումների շուրջ։ Հայաստանում Եվրամիության, ԱՄՆ դեսպանները կարծիք ունե՞ն, որ երկրի վարչապետը անկախ մարմնի՝ ԲԴԽ նախագահին ՍՄՍ է գրում, թե՝ հրաժարական տուր, նա էլ տալիս է։ Այսինքն՝ կարծիք ունեն, կարտահայտե՞ն։ Էդ հրաժարականը ժողովրդավարակա՞ն է, թե՝ ոչ։ Հիշեցնեմ, որ ձեր երկրները միլիոնավոր դոլարներ եք տվել դատական համակարգն իբր վարեփոխելու համար։ Դուք Նիկոլին միլիոններ եք տվել դրա համար, հետո զեկույցներ եք գրել, թե՝ կտրուկ բարեփոխումներ են, հետո «բարեփոխված» դատաան համակարգի բարեփոխիչին Նիկոլը գործից հանել է ՍՄՍ-ով։ Կոռուպցիյի դեմ պայքարի համար միլիոններ եք տվել, ասել եք առաջընթաց կլա, Նիկոլը հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին ՍՄՍ-ով հեռացրել է։  Քննչական կոմիտեի նախագահին ՍՄՍ-ով հեռացրել է գործից։ Հլը ձեր երկրների օրինակով նայեք, Մակրոնը, Շոլցը կամ Բայդենը ՍՄՍ ուղարկի, ասենք, գերագույն դատարանի նախագահին ու հրաժարական պահանջի, պատկերացնում ե՞ք ինչ սկանդալ կլինի, լուրը հայտնվելուց քանի րոպե հետո դեմոկրատական կուսակցությունը նրա դեմ դուրս կգա, ու հրաժարական կտա։

Ձեր բարեփոխումների արդյունքում ԲԴԽ նախագահը հեղինակավոր դատավորների գործից հանել է, տասնյակ վատ համբավ ունեցող դատավորների առաջխաղացում ապահովել՝ ՍԴ, վերաքննիչ, վճռաբեկ, ԲԴԽ, դատարանների նախագահ և այլն, ու վերջում էլ էդ մարդուն են հանել գործից նման անարդար եղանակով, ինչպես ինքն էր անում։ Ու դուք լուռ եք։ Ինչո՞ւ։ Իսկ կարող է՞ ձեր լռության մեջ կոռուպցիա կա, հարգարժան դեսպաններ։ Բա հարյուր միլիոնավոր դոլարներ են ծախսել ձեր կառավարությունները, ուղարկել Հայաստան բարեփոխումների համար, դուք էլ զեկույց եք կազմել առաջընթացի մասին, ասել եք կատարողականը նորմալ է։ Ու եթե դուք հիմա քլնգեք ԲԴԽ կամ հակակոռուպցիոնի նախագահների ՍՄՍ-ով հեռացումը, ձեզ ձեր երկրներում ասելու են՝ մի րոպե, բա էն միլիոններով ի՞նչ եք բարեփոխել, եթե անկախ կառուցի ղեկավարի են հանում։ Կարող ա՞ փողերը քոռ ու փուչ եք արել, կերել եք։ Եթե դուք ասենք, 40 մլն դոլարով ոստիկանություն եք բարեփոխում, ու ՆԳ նախարարին էդպես խայտառակ ձևով հեռացնում են, բա էդ դեպքում ոչ մի բարեփոխում էլ չկա, փողերը իզուր են ծախսվել։

Ստացվում է՝ ԵՄ ու ԱՄՆ դեսպանատները իրենց կառավարությունների ուղարկած փողերի հետ վարվել են սովետական լավագույն բրեժնևյան տրադիցիաներով՝ սվաղել են։ Նիկոլի սիրած անեկդոտն էր՝ «լուսամուտը դրիմ»։ ԱՄՆ դեսպան ջան, բա էս 6 տարի ԲԴԽ-ում ի՞նչ ես արել․ «ԲԴԽ-ի լուսամուտը դրիմ»։ ԵՄ դեսպան, դո՞ւ ինչ ես արել․ «ԲԴԽ-ի գաջը քաշիմ»։ Ու հիմա, պարզվում է, ո՛չ գաջն ա քաշած․ ո՛չ լուսամուտ է դրված։ 6 տարի արևմուտքից փող է եկել դատական բարեփոխումների վրա, ու ԲԴԽ նախագահները նշանակվում ու ազատվում են կոռուպխցիոն սկանդալներով։ Ջհանգիրյանին հիշեք ինչու եկավ ու ինչպես գնաց։

Հիմա դուք 6 տարի ի՞նչ եք բարեփոխել ԲԴԽ-ում, նախագահին սովորեցրել եք ՍՄՍ-ով հրաժարական տա՞լ։ Շատ ուրախալի լուր է, որ ԱՄՆ նոր նախագահի վարչակազմը որոշել է ստուգել՝ ինչ է արվել տարբեր բարեփոխումների վրա Բայդենի վարչակազմի տրված փողերի հետ։ Դուք էն երկրներն եք ներկայացնում, որոնցում մեկ դոլար հարկ չտալու համար մարդկանց դատում են։ Նորայրի հերը դափոններով փող էր տվել, որ ուսուցիչները պարապեն իր երեխայի հետ, ընդունվի համալասրան։ Երկու առարկա էր պարապում․ ուսուցիչները բարձր արդյունքներ էին ցույց տալիս, ստանում բարձր վճար։ Էս Նորայրս համալսարան չընդունվեց, կտրվեց քննություններից․ գիտե՞ք ինչ արեց հերը․ իր տված փողերը կոպեկ-կոպեկ հետ ստացավ ու հասավ էն բանին, որ ուսուցիչներին հեռացրին դպրոցից։ Էս դեսպանները ոնցոր Նորոյի ուսուցիչները լինեն, 2-ի գրավորներին նշանակում են 20՝ +ով։

Կարճ ասած՝ Փողերը տվել եք դրա համար եք էդպիսի զեկույցներ անում կամ առաջադրանքը ստացել եք, որ ֆինանսավորեք այս իշխանությանը, տաք փող, անունը դնեք բարեփոխում, որ փողով կարողանա պահել իր իշխանությունը։ Իսկ թե էդ այսպես կոչված բաժանված իշխանության հետ ինչ կանի, որ ժամին, ՍՄՍ-ով, թե ոնց, ոչ մեկիդ չի էլ հետաքրքրում։ Որովհետև Նիկոլի իշխանությունը կատարում է ձեր հանձնարարականը։ Ու այսօր ինչ ունի հայ ժողովուրդը այս իշխանության լինելու արդյունքում, ձեր հովանավորությամբ է։ Այ էդ մեկը ֆիքսել ա ժողովուրդը, հաստատ չի մոռանալու։ Ու վստահ եմ՝ հաջորդ իշխանությունները, ով էլ լինեն, ձեր ամեն քննադատական խոսքին հակարդարձելու են և օրինակ են բերեու էս իշխանության վերաբերյալ ձեր պահվածքը»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>