Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների
16
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Կոմիտասի պողոտայում «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար

«Կարո՞ղ է հելնենք ռադ լինենք»․ Փաշինյանը կամաց-կամաց մոտենում է իրեն․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. ««Ընդդիմադիր վարչապետ» Նիկոլ Փաշինյանը կառավարության նոյեմբերի 21-ի նիստում որ պարզեց իր հանձնարարականները չեն կատարվում, նյարդայնացավ ու ասաց՝ «Ես զգուշացնում եմ՝ սրանից հետո մի հատ ժամկետ եղավ, խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն»։ Ասաց՝ «Կարո՞ղ է հանրապետության ժողովուրդն ասել՝ վարչապետը սուտ ասեց: Իհարկե, կարող են ասել»: Ուշագրավն այն է, որ ժամկետ խախտելու համար նյարդայնանում է նա, որը հազարավոր խոստումներ է տվել և ոչ մի ժամկետում չի կատարել։ Օրինակնե՞ր։ Ինչքան ուզեք։

Խոստում․ Սփյուռքի հազարավոր գործարարներ իմ վարչապետ ընտրվելու պարագայում միլիարդների ներդրումներ են բերելու Հայաստան։ Սփյուռքի գործարարները մի քանի ներդրում բերել են, բայց, օրինակ, վերջին թվերով, շուրջ 350 մլն դոլարի նվազում կա օտարերկրյա ուղղակի ներդրումների, իսկ ներդրումների արտահոսք՝ որքան ուզեք։ Հիմա ո՞վ պետք է պատասխան տա սրա համար։ Ժողովուրդը կարա՞ ասի Նիկոլ Փաշինյանը սուտ ասաց․ կարող է։

Խոստում․ Հերիք ա ինչքան տնտեսական աճերը մարդկանց վրա չեն ազդում․ պետք է տնտեսական աճը իրոք փոխի մարդկանց կյանքը։ Ձեր օրոք տնտեսությունն աճում է աննախադեպ, բայց աղքատությունն ավելի շատ է, քան քեզանից առաջ։ Հիմա ժողովուրդը կարա՞ ասի Փաշինյանը սուտ ասաց։ Կարող է։ Բայց քո հեռացրած պաշտոնյաներից ո՞ր մեկն է պատասխան տալու դրա համար, ՔԿ նախագահ Քյարամյանը՞։ 

Խոստում․ Պետք է ոռոգման ջուրն այնքան հասանելի լինի, ինչքան հոսանքն է հասանելի: Հոսանքը հասանելի է ամեն տեղ, իսկ ոռոգման ջո՞ւրը։ Ժողովուրդը կարա՞ ասի Նիկոլ Փաշինյանը սուտ ասաց․ կարող է։ Իսկ ո՞վ պետք է պատասխան տա։

Խոստում․ պետք է չմշակվող գյուղատնտեսական հող չլինի։ Վարելահողերի 50%-ից ավելին չի մշակվում։ Հիմա դու չես կատարել խոստումդ, էդ ի՞նչ ժամկետում պետք է կատարվի, ողջամիտ ժամկետը ո՞րն է։ Ժողովուրդը կարա՞ ասի Նիկոլ Փաշինյանը սուտ ասաց․ կարող է։

Խոստում․ Արագաչափերը հիշեցնե՞մ, թե՞ արդեն ամոթ է։ Իսկ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերացման խոստումը հիշեցնե՞մ։ Ժողովուրդը կարա՞ ասի Նիկոլ Փաշինյանը սուտ ասաց․ կարող է։

Խոստում․ Պետք է այնպիսի որոշում կայացնենք, որը մեզ չի ստիպի Հայաստանի արտաքին և ընդանհանրապես, պետական պարտքն ավելացնել։ Այդ ելույթի ժամանակ պետական պարտքը եղել է 6 մլրդ դոլար, այժմ՝ 13 մլրդ դոլար է։ Հիմա ասում ես որ սենց չի լինի, պետք է պատասխան տան սուտ խոսելու համար․ սրա համար պատասխան տալու ե՞ս, թե՞ չէ։

Խոստում․ Հայաստանը պետք է ունենա ազգային ավիափոխադրող։ Բացեցիք Fly Arna ավիաընկերությունը, փոշիացրեցիք մի 20 մլն դոլար ու ակեցիք։ Պատասխան տվող էլ չկա։ Հիմա ժողովուրդը կարա՞ ասի Նիկոլ Փաշինյանը սուտ ասաց․ կարող է:

Խոստում․ մենք ուսուցիչների ու դաստիարակների աշխատավարձերը ընդհուպ եռապատկելու գործընթաց ենք մեկնարկել: Հայաստանում ուսուցիչների 60 %-ը ստանում է 150 հազարից պակաս աշխատավարձ, 34,5 %-ը ստանում է մինչև 250,000 ՀՀ դրամ աշխատավարձ։ Այսինքն՝ ուսուցիչների 95 տոկոսը քո ասած կրկնապատկումն ու եռապատկումը չի տեսել։ Ժողովուրդը կարա՞ ասի Նիկոլ Փաշինյանը սուտ ասաց․ կարող է։ Ո՞վ պետք է պատասխանատվություն կրի։

Խոստում․ Կարող եմ ասել պաշտոնապես, որ էսօր Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիա չկա։ Ընդամենը մի քանի օր առաջ քննչական կոմիտեի նախագահը խոստովանեց, որ անգամ ՔՊ-ական պատգամավորներն են զանգում կոռուպցիոն հարցերով։ Մյուս աղմկահարույց փաստերը չնշեմ, շատ ենք խոսել։ Ժողովուրդը կարա՞ ասի Նիկոլ Փաշինյանը սուտ ասաց․ կարող է։

Խոստում․ միանշանակ և աներկբա պետք է զրոյացնել բոլոր ժամկետանց տուգանքները բոլոր սպառողական և գյուղատնտեսական վարկերի: Առանց բացառության՝ բոլոր։ Այս խոստումից հետո ո՞վ ասաց «հեշտ ա ասելը հարկերը ջրենք, վարկերը ջրենք, ձեռ ե՞ք առնում»։ Ո՞վ պետք է էս ստի պատասխանը տա, Կարեն Անդրեասյա՞նը։ Չէ, դու։ Ժողովուրդը կարա՞ ասի Նիկոլ Փաշինյանը սուտ ասաց․ կարող է։

Խոստում․ 0 տոկոսով գյուղատնտեսական վարկեր կտանք։ 0 տոկոսով քա՞նի գյուղվարկ կա հիմա։ 0։ Ժողովուրդը կարա՞ ասի Նիկոլ Փաշինյանը սուտ ասաց․ կարող է։

Խոստում․ Ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Երեկ ո՞վ նշանակվեց տարաքային կառավարման նախարար։ Նիկոլի ու Աննայի սանիկը։ Ժողովուրդը կարա՞ ասի Նիկոլ Փաշինյանը սուտ ասաց․ կարող է։ Իսկ ո՞վ է սրա պատասխանը տալու, Նիկոլի սանի՞կը։

Խոստում՝ հիշեցնե՞մ Կոտայքի մարզում 2 հազար աշխատատեղով ադամանդի չբացված գործարանի, ինչ-որ աննախադեպ մեծության չբացված գործարանի, Արթիկում վերելակների գործարանի, երկու-երեք մեքենաշինական գործարանի, հայկական տեխնիկայի գործարանի ու խոստացած, բայց չբացված մյուս գործարանների մասին։ Էդ ստերի համար ո՞վ պետք է պատասխան տա, մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանը՞։ Ժողովուրդը կարա՞ ասի Նիկոլ Փաշինյանը սուտ ասաց․ կարող է։

Խոստում․ Հայաստանի կառավարությունը որևէ կերպ չի հանդուրժի թեկուզ մի լումայի ոչ ճիշտ օգտագործումը։ Այս տեղ ժողովուրդ ջան, եկեք օրինակ չբերեմ, որովհետև էնքան անիմաստ ծախս, որ թվարկել եմ էս ընթացքում ու բոլորդ գիտեք, միլիարդ դոլարի են հասնում։ Հեչ որ չէ՝ Սնուփ դոգի 6 մլն դոլարանոց չկայացած համերգը հերիք ա։ Ժողովուրդը կարա՞ ասի Նիկոլ Փաշինյանը սուտ ասաց․ կարող է։

Խոստում․ Բաղրամյան 26-ից և ընդհանրապես որևէ կառավարական և իշխանական կաբինետից, որևէ տեղից դատարանների վրա ապօրինի ներգործություն չպետք է լինի: ԲԴԽ մնախագահի՝ ՍՄՍ-ով հրաժարականին ավելացնելու բան չունեմ։ Ժողովուրդը կարա՞ ասի Նիկոլ Փաշինյանը սուտ ասաց․ կարող է։ Ո՞վ պետք է պատասխան տա սրա համար, ո՞ր մի պաշտոնյան։

Խոստում․ թոշակները և աշխատավարձերը չեն բարձրացել, որովհետև դա իշխանության քաղաքականությունն է՝ մարդկանց մատնել թշվառության: Թոշակները այս տարի բարձրացե՞լ են։ Ոչ։ Հաջորդ տարի բարձրանալո՞ւ են։ Ոչ։ Ժողովուրդը կարա՞ ասի Նիկոլ Փաշինյանը սուտ ասաց․ կարող է։ Ո՞վ պետք է այս խոստման պատասխանը տա, Սասուն Խաչատրյա՞նը։

Խոստում․ միլիոնավոր հայեր ներգաղթելու են Հայաստան։ Մինչ Նիկոլի գալը Հայաստանի բնակչության թիվը որքա՞ն էր․ պաշտոնապես՝ մոտ 3 մլն։ Այսօր որքա՞ն է։ Պաշտոնապես՝ էլի նույնքան: Բա միլիոնավոր ներգաղթյալներն ո՞ւր են։ Ժողովուրդը կարա՞ ասի Նիկոլ Փաշինյանը սուտ ասաց․ կարող է։ Հուսամ բնապահպանության փոխնախարարը երեկ սրա համար հրաժարական չտվեց։

Խոստում․ Շահումով խաղերով ղումարբազություն է խրախուսվում, պետք է դրա դեմն առնել։ Ոչ միայն դեմը չառնվեց, այլ խաղադրույքները 138 մլրդ դրամից հասան ու անցան 5 տրիլիոն դրամը։ Ժողովուրդը կարա՞ ասի Նիկոլ Փաշինյանը սուտ ասաց․ կարող է։ Բա ո՞վ պետք է պատասխան տա մարդկանց թալանելու համար։

Խոստում․ Էլեկտրաէներգիայի գները Հայաստանում պետք է 20 տոկոսով իջնեն: Որ մեկդ որ 20 տոկոս էժան է վճարում հոսանքի համար, ասեք՝ կեցցե հեղափոխությունը։

Խոստում․ Հայաստանում ընդունելի աշխատավարձը պետք է սկսի 500 հազար դրամից։ Որքա՞ն է Նիկոլ Փաշինյանի սահմանած ընդունելի նվազագույն աշխատավարձը 75 հազար դրամ։ Ժողովուրդը կարա՞ ասի Նիկոլ Փաշինյանը սուտ ասաց․ կարող է։ Բայց ո՞վ պետք է պատասխան տա ժողովրդին ցածր աշխատավարձ վճարելու համար, ո՞ր մի հեռացված կամ չհեռացված ՔՊ-ական պաշտոնյան։

Խոստում․ Քաղաքացիներին տուգանելու, պատժելու այս խելագար մոլուցքին պետք է վերջ դնել ժամ առաջ: Ես մի անգամ 10 րոպե շարունակ թվարկում էի սրանց բարձրացած հարկերը, տուրքերը, տուգանքները, անգամ կրկնակի տուգանքը։

Ես խոսեցի միայն սոցիալ-տնտեսական բնույթի խոստումների մի մասից, բոլորին չանդրադարձա, զինվորի ծնողներին խոստումներին չանդրադարձա, բռնությունների վերացման խոստմանը չանդրադարձա, քաղբանտարկյալներին չանդրադարձա, ոստիկանությանը չանդրադարձա, Արցախի՛ն չանդրադարձա․ խոստանում էր Արցախի ինքնորոշման անխուսափելի ճանաչում։  

Հիմա ասում է․ «Ես զգուշացնում եմ՝ սրանից հետո մի հատ ժամկետ եղավ, խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն»։ Բա սրանց համար ո՞վ է պատասխան տալու․ սրանք քո՛ խոստումներն են, դո՛ւ ես պատասխանատուն։

Կարճ ասած՝ հիմա եթե Նիկոլը ինքն իր կառավարությանն ընդդիմադիր է ներկայանում ու մունաթ գալիս ինքն իր կառավարության վրա, հազար խոստումով խաբված ժողովուրդը էս ամենը, վստահ եմ, լավ հիշում է, այլև սրանց սպասել է երկար ժամանակ ու փոշմանել՝ հիմարացվելու համար։ Գիտե՞ք Նիկոլ Փաշինյանի դեմ քանի հայց կա զրպարտության մասով․ ամեն անգամ Փաշինյանի փաստաբանը խնդրում է չբավարարել հայցերը, որովհետև ասում է՝ վաղեմության ժամկետն անցել է։ Այս խոստումների վաղեմության ժամկետը ե՞րբ են ավարտվում, 26 թվականի ընտրությունների ժամանա՞կ։

Գիտե՞ք, Փաշինյանն ինքը շատ լավ գիտի մեր երկրի պրոբլեմը որտեղ է, այս տարվա մարտի 12-ին էլ ասաց․ «Կարո՞ղ է մենք ենք խնդիրը, հելնենք ռադ լինենք, էս ժողովուրդն էլ պրծնի, երկիրն էլ»»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>