Սյունիքը վտանգված է, Նիկոլ Փաշինյանը՝ վախեցած (տեսանյութ) Հ2-ի անդրադարձը «Մայր Հայաստանի» և ԲՀԿ-ի քարոզարշավին Քանաքեռ-Զեյթուն համայնքում Սրանք պառակտել են, մենք համախմբելու ենք (տեսանյութ)
15
Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Բարգավաճ Հայաստանի» նախագահ Գագիկ Ծառուկյանի քարոզարշավը՝ Նոյեմբերյանում. ուղիղ Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Պատերազմ Արցախում
Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Սյունիքը վտանգված է, Նիկոլ Փաշինյանը՝ վախեցած (տեսանյութ) Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Երևանում կենտրոնում այսօր և վաղը կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը Վարիանտ չկա. Ինչ է խոստացել Արսենյանի որդին Հ2-ի անդրադարձը «Մայր Հայաստանի» և ԲՀԿ-ի քարոզարշավին Քանաքեռ-Զեյթուն համայնքում Փաշինյանը վերածվել է տնաբույծ Զելենսկու (տեսանյութ) Սրանք պառակտել են, մենք համախմբելու ենք (տեսանյութ) Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Իրավապահները Մերձավանից հեռացրել են Գեւորգ Հարությունյանի ընտանիքի վերջին անդամներին Ձայներ «մուրալու» գործին լծվել են մարզի նախկին իշխանավորները Նուբարաշեն ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար կալանավորվածի մարմինը Գյուղերի հայաթափման ծրագիրը Հայաստանը թուրքի առաջ ծնկի է բերել մեկ մարդ, և այդ մեկ մարդը դո՛ւ ես. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Արաքս համայնք․ hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Սուր աղիքային վարակի դեպքեր Գյումրիում. «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան է հոսպիտալացվել Աբսուրդի ժանրից է. Բագրատ Սրբազանը՝ ՔԿ ղեկավարի հայտարարության մասին Նիկոլ Փաշինյանն անձամբ ինքն իրեն է նշանակել ու այսօր էլ այդ պաշտոններում շարունակում է աշխատել. Իվետա Տոնոյան Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի Արդեն Արցախը հանձնել եք, հիմա ո՞ր մասերն եք հանձնելու, որ չգնամ, այդտեղ բնակվեմ. արgախgի կինը՝ Փաշինյանին Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են «Հրապարակ». Հավանականությունը, որ Ադրբեջանը պատերազմ կսկսի, եթե իշխանության գա ընդդիմությունը, հավասար է զրոյի. Ռուսաստանը դա թույլ չի տա Գագիկ Ծառուկյանն այցելել է Բերդ համայնք (տեսանյութ) Քանաքեռ-Զեյթուն. hունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (ուղիղ) Չինաստան - ԱՄՆ. ինչպես է ընթանում բարձր մակարդակով երկկողմ հանդիպումը Խուզարկում են Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու տունը. փաստաբան Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանի տարեց կողմնակիցը «սաղին խփելու» թույլտվություն էր ուզում իր կուռքից

Նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Կառավարության վերջին նիստում Նիկոլ Փաշինյանի «որոտընդոստ» ելույթից հետո պարզ էր, որ այդ ներկայացումը շարունակություն է ունենալու: Շարունակությունը «էպիկական» էր. կիրակի օրով, ծննդավայր Ենոքավանում լիալուսնի ներքո հեծանիվ քշելուց, ապա «մատաղի» գնալուց հետո Նիկոլ Փաշինյանը «վաթսափի» գիշերային հաղորդագրություններով «գործից ազատվելու դիմում գրելու» հրահանգ իջեցրեց իր մի ամբողջ շարք իշխանավոր-թիմակիցների:
Դա տարբեր որակումներ ստացավ, եղան գնահատականներ ու մեկնաբանություններ, թե դա նախընտրական տրամաբանության մեջ է, կամ՝ գլոբալ փոփոխությունների պատրաստություն է, ոմանք անգամ առնետավազք որակեցին: Այդ ամենին, իհարկե, կանդրադառնանք, ինչպես ասվում է՝ շերտ առ շերտ: Բայց սկսենք... գլխավորից:

 
Իսկ գլխավորն այն է, որ Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտի, որ իր ու իր ՔՊ-ի վարկանիշը ձգտում է իր սիրելի «զրոյական կետին»: Այդ իսկ պատճառով՝ Փաշինյանը որոշել է կտրուկ փոխել իր արտաքին իմիջը (սափրվեց), իր քայլերի ու քաղաքականության հետևանքով եղած վիճակի համար «մեղավոր նշանակել» իր հրամաններին, իբր, չենթարկվող դատաիրավական բլոկի ներկայացուցիչներին և այլ իշխանավորների, վերստին «ընդդիմադիր» խաղալ: Այսինքն, յոթ տարի պետությունը կառավարելուց հետո նա այն աստիճան ասելիք չունի արդյունքների մասով, որ որոշել է «Ընդդիմադիր-վարչապետը» ֆարսի նոր բեմականացում ներկայացնել: Բայց փաստը մնում է փաստ, որ ցուցադրած կեղծ դժգոհությունը Փաշինյանը փորձում կամ հենց փաթեթավորում է իր կաբինետի բարձրաստիճան պաշտոնյաների ազատումներով: Տեղի ունեցածը գալիս է վերահաստատելու ավելի վաղ նման առիթներով մեր արած այն պնդումը, որ «հերթով, կարգով, շարքով» բոլոր նրանք, ովքեր համագործակցել են Նիկոլ Փաշինյանի հետ, անխուսափելիորեն ստանալու են իրենց «բաժինը», ընդ որում՝ առաջին հերթին՝ հենց Նիկոլ Փաշինյանից:
 
Ավելին, չափազանց բնութագրական է, թե ովքեր են գիշերային «սմս»-ներով ազատվել պաշտոններից: Նրանք, ովքեր ոչ թե պարզապես ծառայել կամ ծառայություններ են մատուցել Նիկոլ Փաշինյանին, ոչ թե սոսկ սպասարկել են նրա քաղաքական ու խմբակային շահերը, այլև իրականացրել են նրա քմահաճույքները՝ ոտնահարելով օրենքը, օրինականությունը, բարոյական ու մարդկային տարրական նորմերը:
 
Հեռացվել են այն պաշտոնյաները, որոնք անշեղորեն ու դաժանաբար իրականացրել են Նիկոլ Փաշինյանի հրամանները, մասնավորապես՝ խոշտանգումներ ու գեստապոյական բռնություններ են գործադրել ընդդիմադիր գործիչների, հակաիշխանական ցույցերի մասնակիցների դեմ, իրագործել են քաղաքական բռնություններ ու հետապնդումներ, տնտեսական հետապնդումներ, ոչ կամակատար դատավորների հալածանքներ և նրանց նկատմամբ ճնշումներ, այլևայլ ապօրինություններ, ՏԻՄ ընտրություններից հետո ժողովրդի կամքի բռնադատումներ ու, հօգուտ Փաշինյանի, իշխանազավթումներ:
Ու այդ ամենի ֆոնին ավելի է ընդգծվում, որ ընդամենը «կոկորդիլոսի լաց» է Փաշինյանի սրամտությունը, թե ինքը ոնց որ «քյասիբի ռադիո» լինի, որի ասածները իրավապահ-դատական համակարգում լսում-լսում, բայց չեն կատարում: Այդ ե՞րբ չեն կատարել: Պետք է եղել՝ կարմիրբերետներով վրա են տվել խաղաղ ցուցարարների վրա, պետք է եղել՝ զոհվածների ծնողներին ու հարազատներին են «Եռաբլուրում» բզկտել, պետք է եղել՝ բեկորային նռնակներ են նետել անզեն ժողովրդի՝ կանանց, երեխաների, ծերերի վրա՝ վիրավորելով ավելի քան 100 հայ մարդու:
 
Պետք է եղել՝ որևէ ընդդիմադիրի դեմ գործ կարել, կարել են, ազատազրկել են: Այդ ի՞նչ ապօրինի հրաման է եղել, որ նրանք հեզորեն, անգամ՝ պատրաստակամորեն ու ջանասիրաբար չեն արել:

Նրանք, ի՞նչ է, իրենց սիրելի Փաշինյանի հետ չեն ուրացե՞լ Արցախը, չեն ուրացե՞լ Անկախությունը, չեն հանձնե՞լ Հայաստանի տարածքները թշնամուն:
Կամ՝ ի՞նչ է, դատական ու իրավապահ համակարգի հերը չեն անիծե՞լ: Այն էլ՝ ինչպես: Այնպես որ, պաշտոնից նման նվաստացուցիչ եղանակով ազատվելը դեռ միայն պստիկ հատուցումն է բոլոր այդ այլանդակություններն անելու դիմաց: Սա պիտի հաշվի առնեն բոլոր նրանք, ովքեր կհամաձայնեն զբաղեցնել թափուր պաշտոնները:
Ինչ վերաբերում է վարկածներին, որ կատարվածը նախընտրական դրսևորում է, կամ՝ առնետավազք, կամ՝ ինչ-ինչ ավելի գլոբալ շրջադարձերի պատրաստություն և այլն, ապա՝ չենք վիճի: Դրանք բոլորն էլ առնվազն այս պահին կարելի է համարել հնարավոր:

Բայց ամենից կարևորը, եթե ոչ՝ առանցքայինն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որևէ պաշտոնում ում էլ փոխի-չփոխի, ում էլ հանի կամ դնի, նրանք բոլորն էլ այս կամ այն չափով «նիկոլփաշինյան» են: Եվ, ուստի, «նիկոլփաշինյանների» հանումից հանրագումարում Նիկոլ Փաշինյանը չի փոխվում: Երկրի ու պետականության գոյության համար առանցքային խնդիրը մեկ անձի հեռանալն է: Դա՛ է ամենակարևորը, մնացյալը երկրորդական և ուղեկից երևույթներ են՝ ինչպես էլ կոչես կամ բնորոշես:
 
Հ.Գ.- Միայն թե վաղը, մյուս օրը հանկարծ չպարզվի, էլի, որ այդ «սմս»-ային հեռացվածները... ընդդիմադիր են դարձել:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>