Փողոցային մտածողություն ունեցողը չի կարող բանակցություններ վարել իմ ու իմ Հայրենիքի հարցով… Մերը սա չէ ու չի լինելու․ Մետաքսե Հակոբյան
Դիտել նաև
Խնջույքի ժամանակ Աննա Հակոբյանը Նիկոլի լոբբինգն է արել
Բաժանվելը լավ է ազդել․ Աննա Հակոբյանը խնջույքի ողջ ընթացքում պարել է
«Ամեն գնով գտի էդ ներքին կռիսներին ու դեմոնստրատիվ ցույց տուր տեղները». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին
Ես չեմ կարող միանալ որևէ նախաձեռնության, որը իր էությամբ ուղղված է Եկեղեցու հեղինակազրկմանը․ Տեր Արտաշես Հակոբյան
Ինչ արժեն Աննա Հակոբյանի այսօրվա կրած զարդերը
Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջոմ գրում է.
«Իշխանական դիմակի տակ հնարավոր չէ թաքցնել փողոցային կեցվածքը, խոսույթը, մտքերը։ Այդ կեցվածքն ունեցողը չի կարող ղեկավարել ինձ, իմ տեսակը, որոշել իմ ներկան ու ապագան։ Փողոցային մտածողություն ունեցողը չի կարող բանակցություններ վարել իմ ու իմ Հայրենիքի հարցով, իրեն կարհամարհեն, կոտնահարեն, կպարտադրեն, կխորշեն իրենից… Մերը սա չէ ու չի լինելու։
Մերը հայերենն ու հայեցին է, մերը հայկական արմատներն ու պատմական Հայրենիքն է, որտեղ Արցախն ու ամբողջական Հայաստանն է ու հենց դա է իրական Հայրենիքը…
Բաղձալի խաղաղությունն էլ այդ բանաձևն ունի։ Սա է մեր օրակարգը ու ով փորձ կանի խանգարել, որպես խոչընդոտ պիտի հեռացվի…»։

