Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն
11
Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Ընտրությունները չի կարելի համարել լեգիտիմ՝ արդար, ազատ ու մրցակցային. «Մայր Հայաստան» Պատերազմ Արցախում
Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել որևէ գործողություն անելու համար. Տիգրան Քոչարյան Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով Սա ընտրողի մեղքը չէ. ԲՀԿ-ն նոր վերապահումներ է ներկայացրել ԿԸՀ Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց. Աբովյան Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին «Ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիներից ապօրինի գանձված գումարների համար»․ Սոնա Աղեկյան Արտաքին միջամտություն, անհավասար պայմաններ, քաղաքական հետապնդումներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Շատ վատ ծառայություն է մատուցում նա, ով նման հանձնարարություններ է տալիս ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Խնդիրը մանդատ վերցնել կամ չվերցնելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է. Սերժ Սարգսյան Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Վանդալիզմ Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում Լավրովի կոշտ ակնարկը՝ Փաշինյանին․ Լավրովը հիշեցրեց՝ ինչպես է Փաշինյանը մտել է մեծ քաղաքականություն Հայաստանի՝ Եվրամիության և ԵԱՏՄ միջև ընտրության հարցն արդեն կտրուկ է դրված. Լավրով Նա կմնա «Ինտերում», և դուք արդեն հասկացաք, թե ում մասին է խոսքը. հայը, ով սլանում է գնացքի պես, իսկապես այլ հարթության մեջ է. «Ինտերի» տնօրենը՝ Մխիթարյանի մասին «Ապրելու երկիր» կուսակցությունն ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվող կառավարությունը համարում է ոչ լեգիտիմ «Ուժեղ Հայաստան»-ից մոտ 700 մարդ է ձերբակալվել, այդ թվում տարեց կանայք. Գոհար Մելոյան Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է. նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը

Փաշինյանը թռնելու է. անգամ ՔՊ-ն չի պատկերացնում՝ մի օրում ինչ է լինելու. Շարմազանով

Հայաստանի ներկայիս իշխանությունն է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերության հանձնել Ադրբեջանին. հայ գերիներն Ադրբեջանում են հայտնվել Հայաստանի այս իշխանության գործողությունների պատճառով, հետևապես՝ պաշտոնական Երևանը կամ, ավելի ճիշտ, նիկոլական այս ռեժիմը որևէ քայլ կամ անգամ կես քայլ չի արել և չի անելու Ադրբեջանի բանտում պահվող հայերին Հայաստան վերադարձնելու հարցով։ Փաշինյանն ու նրա թիմը մատը մատին չեն տվել, որ մեր գերիները վերադառնան Հայաստան։ Ավելին, Փաշինյանն է նպաստել, որ այդ մարդիկ հայտնվեն Ադրբեջանի բանտում, որովհետև մեղավորներ էին պետք՝ Արցախը հանձնելու հարցում։ Այն մարդիկ, որոնք չեն սպասարկել Փաշինյանի իշխանության թրքահպատակ գիծը, հայտնվել են Ադրբեջանի բանտում. 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Հայաստանի իշխանությունը կոլաբորացիոնիստ իշխանություն է, ուստի որևէ բան նրանցից պետք չէ ակնկալել։ Այո՛, պետական համակարգում կան մարդիկ, որոնք ուզում են գերիների վերադարձ, բայց Փաշինյանն ու նրա թիմը չեն ուզում, որ Բաքվում պահվող հայերը բանտից ազատվեն»,- ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ ասվածի ապացույցներից մեկը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից Ալիևի քայլերի արդարացումն է։

«Պատկերացնո՞ւմ եք՝ պաշտոնյան արդարացնում է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ զինված ագրեսիան, դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը դատավճիռ է կայացրել Ադրբեջանի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Ադրբեջանի դատարանից շուտ»,- ասաց էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով այսօր Բաքվում մեկնարկած COP29 համաժողովին և դրան Հայաստանի իշխանության մասնակցության վերաբերյալ անորոշության պատճառներին, Շարմազանովը նշեց՝ մասնակցելո՞ւ են այդ համաժողովին, թե՞ ոչ, այս իշխանությունը չի ասում, որովհետև մի կողմից՝ Բայդենի վարչակազմն այլևս ԱՄՆ-ում անցյալ է, և ՔՊ-ական իշխանությունը զրկվել է թիկունքից, մյուս կողմից՝ կասկածում են, որ Բաքուն իրենց գերիներ կտա։

«Թրամփի հաղթանակը քաղաքական բանկրոտի է հասցրել Փաշինյանի թիմին, իհարկե, անտեր չեն մնացել, իրենց տերն Էրդողանն է, բայց մնացին անթիկունք։ ՔՊ-ն սպասում է նաև, որ եթե անգամ վերջին պահին Ադրբեջանը համաձայնի մի քանի գերի տալ, նոր գնան, որպեսզի հետ գան ու դա ներկայացնեն՝ որպես հաղթանակ։ Թող Փաշինյանը չարդարանա, թե 32 գերի է բերել՝ այս համաժողովի կայացումն Ադրբեջանին տալով, պետք է հիշել, որ 32-ն եկել են, բայց հարյուրավորներն էլ գերության մեջ են Փաշինյանի պատճառով»,– ասաց Շարմազանովը՝ միաժամանակ ընդգծելով՝ եթե կա հնարավորություն գոնե մեկ գերի բերելու, ՀՀ իշխանությունն ամեն քայլի էլ պետք է դիմի։

Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի կողմից COP29-ին ընդառաջ Հայաստանի հասցեին սպառնալիքների տեղատարափին, ապա, ըստ Շարմազանովի, թշնամու կողմից հռետորաբանության կոշտացումը պայմանավորված է միայն մի հանգամանքով՝ Ալիևի դիմաց կանգնած է կապիտուլացված մեկը։

«Դրա համար էինք ասում՝ չի՛ կարող կապիտուլացվածը բանակցել, չի կարող պարտված ղեկավարն արժանապատիվ կերպով ներկայացնել պետության շահ»,- խոսքը եզրափակեց ՀՀԿ ԳՄ անդամը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>