Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Ակցիա՝ ի պաշտպանություն սրբազանների և Եկեղեցու․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրnւթյnւնն է, դա լավ տեղ չի բերում․ Ռոբերտ Քոչարյան
7
Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ազատազրկված սրբազանների և քաղբանտարկյալների (ուղիղ) Եթե բացի մեր թեմի հոգևորականներից որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում, մասնավորապես Սուրբ Յոթ Վերքում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է Վրդովմունքն ենք արտահայտում Հայաստանյայց Եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ. հայտարարություն Արշակ, Միքայել և Բագրատ սրբազանների ուղերձը բանտից Քաղաքական հուդայականություն (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արշակ սրբազանը ձերբակալվել է անհիմն և շինծու մեղադրանքով․ Վեհափառ Բազմաթիվ հայեր եկել են «Զվարթնոց» օդանավակայան՝ դիմավորելու Ամենայն Հայոց կաթողիկոսին «Ահաբեկել են Վարդան Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին»․ Զարուհի Փոստանջյան Իշխանությունը պատրաստվում է ժողովրդին օգտագործել իր հրեշավոր ծրագրի լեգիտիմացման համար․ Սաղաթելյան Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը Հասարակություն Ողջունում ենք Շիրակի թեմի հոգևորականներին․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանը» դատապարտում է սրբազանների կալանավորումը․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Պանիկովսկին սովորական սագագող էր, իսկ Նիկոլը հազարավոր կյանքեր, երազանքներ գողացավ, ազգ ու հայրենիք ուրացավ Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Արարատ Օրդոյանը Ակցիա՝ ի պաշտպանություն սրբազանների և Եկեղեցու․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Սրբազանները կալանքի տակ են Նիկոլ Փաշինյանի հրահանգով․ Անի Կարապետյան (տեսանյութ) Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը The Insider՝ Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ «Մայր Հայաստան»-ի ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ազատազրկված սրբազանների և քաղբանտարկյալների (ուղիղ) Հիբրիդային պատերազմը, 5-րդ շարասյունը և Տրոյական ձին․ «Կարճ ասած» Փաշինյանն անցել է պետական ահաբեկչության. Լևոն Զուրաբյան Գուգարաց թեմի հայ հոգևորականների հայտարարությունը. անվերապահ կանգնած ենք Կաթողիկոսի կողքին Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրnւթյnւնն է, դա լավ տեղ չի բերում․ Ռոբերտ Քոչարյան Հայտարարում ենք, որ հիմա և միշտ անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և հիշատակելու ենք մեր Հայրապետի և Միքայել Սրբազանի անունները․ Շիրակի թեմ Եթե բացի մեր թեմի հոգևորականներից որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում, մասնավորապես Սուրբ Յոթ Վերքում Պատարագ մատուցի, կնշանակի՝ առաջնորդանիստը բռնազավթված է Վրդովմունքն ենք արտահայտում Հայաստանյայց Եկեղեցու շուրջ ծավալվող տագնապալի իրադարձությունների վերաբերյալ. հայտարարություն Ամբողջ երկիրը դարձել է Փաշինյանի վախերի ու տագնապների պատանդը. «Փաստ» Հաջորդ իշխանությունը ստիպված է լինելու ամեն ինչ սկսել զրոյից. «Փաստ» Խիստ վտանգավոր մեսիջներ Արևմուտքից. «Փաստ» Նիկոլին աջակցող արքեպիսկոպոսը տարիներ շարունակ օգտվել է SOCAR-ի կողմից մատակարարվող անվճար գազից Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կտապալի արդյոք իշխանությունը՝ Վեհափառի հրավիրած եպիսկոպոսաց ժողովը Քահանաները չեն լքելու Սուրբ Յոթ վերք եկեղեցին

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթում է Թրամփը. ի՞նչ կարող է դա նշանակել Հայաստանի համար

Նախ, ներկայացնենք, թե ինչ է իրենից ներկայացնում ԱՄՆ-ի քաղաքական համակարգը:

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային նախագահական հանրապետություն է, որը բաղկացած է 50 նահանգներից և Կոլումբիայի շրջանից։

ԱՄՆ քաղաքական համակարգը սահմանվել է 1787 թվականին ԱՄՆ Սահմանադրությամբ ։ Երկրի  Սահմանադրության հիմքում ընկած է  իշխանությունների տարանջատման սկզբունքը, համաձայն որի՝ Դաշնային կառավարությունը բաղկացած է օրենսդիր, գործադիր և դատական ​​մարմիններից, որոնք գործում են միմյանցից առանձին։

Երկրի օրենսդիր մարմինը բաժանված է երկու մասի, վերին պալատի՝ Սենատի և ներքին՝ Ներկայացուցիչների պալատի:

            Ի՞նչ է իրենից ներկայացնում ԱՄՆ Սենատը և ինչպե՞ս է այն  ձևավորվում

Սենատը կազմված է սենատորներից, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է մեկ նահանգ:

Յուրաքանչյուր նահանգ հավասարապես ներկայացված է երկու սենատորով, որոնք ընտրվում են վեց տարի ժամկետով: Ներկայումս 50 նահանգները ներկայացնում են 100 սենատորներ:

Միացյալ Նահանգների փոխնախագահը,  պաշտոնի ուժով, նախագահում է Սենատում  և քվեարկելու իրավունք ունի միայն այն դեպքում, եթե սենատորների ձայները հավասարապես բաժանված են: Փոխնախագահի բացակայության դեպքում Սենատը նախագահում է ժամանակավոր նախագահը, ով ավանդաբար մանդատների մեծամասնությունն ունեցող կուսակցության ավագ անդամն է:

ԱՄՆ Սենատի ընտրություններն անցկացվում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրությունների հետ միաժամանակ և, երկու տարին մեկ, ռոտացիոն կարգով վերընտրվում է Սենատի 1/3-ը:

 Նահանգներում ապրող բնակչության թիվը, բնականաբար, տարբեր է: Սակայն, անկախ բնակչության քանակից, այդ նահանգները հավասարապես են ներկայացված ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի վերին պալատում, ինչը թույլ չի տալիս, որ մեկ նահանգն իր առավելությունը ցույց տա մյուսի հանդեպ: Հենց դրանով է ԱՄՆ-ն ուժեղ և կարողանում է պահպանել իր միասնությունը՝ լինելով միաժամանակ դաշնային բնույթի պետություն:

Դա նաև պայմանավորված է ԱՄՆ-ի պատմությամբ, երբ այդ երկիրը միավորվել է  տարբեր նահահնգների միասնական ջանքերով:

Միայն Սենատն ունի ԱՄՆ  գործող նախագահի  իմփիչմենթի բոլոր գործերը քննելու բացառիկ իրավասություն, ինչը նույնպես հասկանալի է, քանզի Սենատը, լինելով ԱՄՆ-ի տարածքների միասնական ներկայացուցիչ, կարող է քննել նախագահի հեռացման հարցը, ով ընտրվել է ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիների կողմից:

Այդ դրույթով ԱՄՆ-ի կառավարման համակարգը բալանսավորում է երկրի քաղաքացիների և տարածքների շահերն այնպես, որ ոչ մեկը նրանցից գերիշխող դիրք չունենա:

ԱՄՆ Սենատի ներկայիս  կազմը  բաղկացած է  100   անդամից, որոնցից 47 հոգի ներկայացնում են Դեմոկրատական ​​կուսակցությունը, 50 հոգի՝ Հանրապետական ​​կուսակցությունը, և 3-ը թեև  անկախ են, սակայն հարում են դեմոկրատներին ։

Ինչպես նշեցինք, Սենատի անդամները ընտրվում են 6 տարին մեկ, սակայն 2 տարին մեկ ռոտացիոն կարգով Սենատի 33 անդամ  փոխվում են:

Եվ ահա, երեկվա ընտրությունների արդյունքում հանրապետականները ստանում մեծամասնություն Սենատում, ինչը զգալիորեն ուժեղացնելու է այդ կուսակցության դերը երկրի կառավարման համակարգում:

Սակայն օրենսդիր մարմինը բաղկացած է ոչ միայն վերին պալատից՝ Սենատից, այլև ստորին պալատից՝ Ներկայացուցչական մարմնից, որիկազմավորումն արդեն այլ սկզբունքով է ընթանում:

Ի՞նչ է իրենից ներկայացնում ԱՄՆ  Ներկայացուցիչների պալատը  և ինչպե՞ս է այն  ձևավորվում

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատն է։ Այն ներկայացնում է յուրաքանչյուր նահանգ՝ իր բնակչության համամասնությամբ:

Պալատի մանդատների թիվը հաստատուն է 1963 թվականից և 435 է, այս թիվը սահմանադրությամբ սահմանված չէ և կարող է փոփոխվել օրենքով։ Յուրաքանչյուր նահանգի ներկայացուցիչ իր տեղը զբաղեցնում է երկու տարի ժամկետով և կարող է վերընտրվել անսահմանափակ անգամ։ Պալատի ղեկավարը խոսնակն է՝ ընտրված նրա անդամների կողմից:

Ներկայացուցիչների պալատի հիմնական գործառույթը դաշնային օրենքների ընդունումն է, այսինքն՝ օրենքներ, որոնք վերաբերում են բոլոր նահանգներին։

Ներկայացուցիչների պալատը վերընտրվում է 2 տարին մեկ։ Այն ընտրում է ձայնի իրավունքով 435 ներկայացուցիչ։ Ըստ օրենքի՝ քվեարկող բոլոր 435 ներկայացուցիչները պետք է ընտրվեն միամանդատ ընտրատարածքներից։ Նրանցից բացի, Ներկայացուցիչների պալատում ընտրվում են ձայնի իրավունք չունեցող 6 ներկայացուցիչներ։ Այսպիսով, պալատի անդամների ընդհանուր թիվը 441 է:

Ներկայացուցիչների ընտրություններն անցկացվում են մեկ անգամ՝ ընտրությունների նույն օրը, որը հաստատված է ամբողջ երկրում. սա նոյեմբերի առաջին երկուշաբթիից հետո առաջին երեքշաբթին է: Ընտրատարածքները պետք է ունենան մոտավորապես հավասար թվով ընտրողներ՝ ինչպես նահանգի տարածքում գտնվող շրջանները (խոշոր նահանգների համար՝ յուրաքանչյուրը մոտավորապես 600 հազար ընտրող):

Այն 6 անդամները, որոնք ընտրությամբ չեն դարձել Ներկայացուցիչների պալատի անդամ, ներկայացնում են Կոլումբիայի շրջանը, Պուերտո-Ռիկոն և ԱՄՆ 4 այլ տարածքներ: Օրինակ, նրանցից մեկը Չերոկի հնդկական ցեղի ներկայացուցիչ է, ով Կոնգրեսում ներկայացնելու է այդ ցեղի շահերը:

Այդ վեց անդամները հանձնաժողովներում իրավունք ունեն քվեարկություններին մասնակցելու, սակայն  Պալատի քվեարկություննրին իրավունք չունեն մասնակցելու:

Այս ընտրություններում էլ հանրապետականները էլ ավելի մեծ հաջողության հասան:

Հիշեցնենք, որ մինչև վերջին ժսամանակները Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը պատկանում էր դեմոկրատներին, և պալատի խոսնակը դեմոկրատ Նենսի Թելոսին էր:

Սակայն երկու տարի առաջ անցկացված ընտրությունների արդյունքում Ներկայացուցիչների պալատի մեծամասնությունն անցավ հանրապետականներին և խոսնակ դարձավ Թրամփի կողմնակից Ջոնսոնը:

Եվ  ահա, այս ընտրությունների արդյունքում, հանրապետական կուսակցությունը գրանցում է բացարձակ հաջողություն: Երկրի Սենատում և Ներկայացուցիչների պալատում մեծամասնությունը հանցնում է հանրապետականներին: Բացի այդ, երկրի նախագահի պաշտոնում նույնպես ընտրվում է հանրապետական Դոնալդ Թրամփը:

            Ի՞նչ է իրենից ներկայացնում ԱՄՆ  նախագահի պաշտոնը  և ինչպե՞ս է այն     ձևավորվում

Միացյալ Նահանգների նախագահը ԱՄՆ գործադիր իշխանության ղեկավարն է՝ պետության ղեկավարի և ԱՄՆ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթներով։ Ունի վետոյի իրավունք ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված օրինագծերի վրա։

Համաձայն Սահմանադրության 22-րդ փոփոխության, որն ընդունվել է 1951 թվականին, նույն անձը կարող է ընտրվել Միացյալ Նահանգների նախագահ ոչ ավելի, քան երկու անգամ:

                                  Ինչպե՞ս են ընտրվում ԱՄՆ-ի նախագահները

ԱՄՆ-ի նախագահները ընտրվում են ամեն չորս տարին մեկ, նոյեմբեր ամսի առաջին երեքշաբթի օրը:

Ընդհանուր ընտրություններն անուղղակի են և անցկացվում են երկու փուլով. Առաջին փուլում ընտրողները քվեարկում են, քաղաքացիները    կարող են իրենց   ձայնը տալ անձամբ ընտրատեղամասում կամ քվեարկելով փոստով: Ձայների հաշվարկն իրականացնում են ընտրական հանձնաժողովները:

Երկրորդ փուլն արդեն  ընտրիչների  քվեարկությունն է։ Ընտրիչների քանակն  ընդհանուր առմամբ   538-ն է , որոնք ներկայացնում են 50 նահանգները  և Կոլումբիայի շրջանը։ Ընտրիչների  անդամները, որպես կանոն, կուսակցական ակտիվիստներ են, նախկին քաղաքական գործիչներ և թեկնածուներից մեկի համակիրներ, և այլն։

Ստացվում է, որ նախագահ է ընտրվում այն թեկնածուն, ով ստանում է ընտրիչների ձայների մեծամասնությունը, այսնինք՝ 270-ը:

Ընտրիչների քանակը սովորաբար համընկնում է միամանդատ քվեարկման շրջանների քանակին: Այսինքն, մոտավորապես ամեն 600 հազար ընտրող ունենում է մի ընտրիչ:

Սակայն թեկնածուն ստանում է ընտրիչների քանակն ըստ հետևյալ բանաձի, եթե ասենք որև է նահանգում, կա օրինակ 10 ընտրիչ, իսկ այդ նույն նահանգում թեկնածուներից մեկը ստանում է 51 տոկոս, իսկ մյուսը՝ 49, ապա այդ նահանգի 10 ընտրիչների ձայները անցնում են այդ 51 տոկոսը հավաքած թեկնածուին:

Այս սկզբունքը գործում է 50 նահանգներից 48 –ում:

Միայն Նեբրասկա և Մեն նահանգներում գործում է ընտրական այլ մեխանիզմ:

Արդյունքում, եթե օրինակ Կալիֆորնիա նահանգում Հարիսը ստանում է 50 տոկոսից ավել ձայն, քան Թրամփը, ապա Կալիֆորնիայի 54 ընտրիչների ձայները անցնում են Հարիսին:

Նույնը վերաբերվում է մյուս նահանգներին:

Ըստ արդեն հաստատված ավանդույթի, ԱՄՆ-ի նահանգների մեծ մասը բաժանված են հանրապետականների և դեմոկրատների միջև և 538 ընտրիչներից միայն 93 ընտրիչների ձայներն են որ կարող են որոշել ընտրության արդյունքը:

Այսինքն, նահանգների մեծ մասը մինչ ընտրություններն արդեն հայտնի է, թե ում են իրենց ձայնը տալու, օրինակ Կալիֆորնիայի ձայները անցնելու են դեմոկրատների թեկնածուին, իսկ օրինակ Տեխասի ձայները՝ հանրապետականներին:

Եվ միայն յոթ նահանգներ են, որ համարվում են չկողմնորոշված և ավանդույթի համաձայն, որ թեկնածուն ստանում է այդ նահանգներում ընտրիչների մեծամասնությունը, նա էլ հաղթում է ընտրություններում:

Այդ նահանգները հետևյալներն են.

-Վիսկոնսին,

- Միչիգան ​​

- Փենսիլվանիա

-Նևադա,

-Արիզոնա

- Ջորջիա

- Հյուսիսային Կարոլինա

Բոլոր այս 7 նահանգներից թեկնածուները կարող են ստանալ 93 ընտրիչներ:

Իսկ իրականում, ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները որոշվում են հենց այս նահանգների բնակիչների քվեարկությամբ:

Եվ հիմնականում ընտրության արդյունքները ամփոփելիս, հետևում են, թե այս յոթ նահանգների բնակիչները ինչպես են քվեարկել:

Այսինքն, Կալիֆորնիայի հայերի ձայները պրակտիկորեն որև է ազդեցություն չեն կարող ունենալ, քանի որ Կալիֆորնիայի մեծ մասը հարում է դեմոկրատներին և ուրեմն իրենց 54 ընտրիչների ձայները նախապես հայտնի է, որ անցնելու են դեմոկրատ Հարիսին:

Այ, եթե հայության մեծ մասը բնակվեր այս յոթ նահանգներում, ապա հայերից կախված կլիներ նաև ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքը:

                                     Ովքե՞ր են քվեարկում դեմոկրատների օգտին

Վերլուծությունները  ցույց են տալիս, որ դեմոկրատ ընտրողների կեսից քիչն է (44%) ասիացի, իսպանախոս, աֆրոամերիկացի, այլ ռասայական կամ խառը ռասայական ծագում ունեցող ընտրողներ:

Կրոնական պատկանելություն չունեցող դեմոկրատ ընտրողների մասնաբաժինը 2008 թվականից կրկնապատկվել է՝ 18%-ից հասնելով 38%-ի։

Դեմոկրատների օգտին են քվեարկում ավանդաբար ազգային փոքրամասնությունների մեծ մասը, ընչազուրկները, միջինից ցածր եկամուտ ունեցողներ, գործազուրկները, սեռական փոքրամասնության ներկայացուցիչները և այլն:

Այլ կերպ ասած՝ այսօրվա դեմոկրատները ներկայացնում են ԱՄՆ-ի բոլոր տեսակի փոքրամասնությունների շահերը, իսկ ԱՄՆ-ն դիտարկում են, որպես հենարան՝ իրենց այդ սկզբունքները տարածելու համար ողջ աշխարհով մեկ:

Դեմոկրատներին են հարում նաև դերասանների, ԶԼՄ-ների մեծ մասը:

Սրանք առավել առաքելական զգացմունքներ ունոցող շրջանակներն են, որոնք իրենց պարտքն են համարում իրենց գաղափարները տարածել աշխարհով մեկ:

Դրա արդյունքում ԱՄՆ-ի այսպես կոչված «խորքային պետության» ներկայացուցիչների մեծ մասը հարում է դեմոկրատներին:

Քանի որ դեմոկրատներն են ներկայացնում ամերիկյան իմպերիալիզմի գաղափարական հիմնական հենքը:

Արդյունքում, դրա վրա հենվելով, կարելի է միայն ակտիվորեն միջամտել այլ երկրների ներքին գործերի մեջ, հետապնդելով, իբր «ֆունդամենտալ նշանակություն ունեցող մարդու իրավունքների պաշտպանության» հարցերը:

Վիճակագրությունը փաստում է, որ ԱՄՆ-ի արտաքին պատերազմները հիմնականում համընկել են, երբ երկրում իշխել են դեմոկրատները, ինչը և բացատրվում է վերը նշած հանգամանքներով:

                               Ովքե՞ր են քվեարկում հանրապետականների  օգտին

Հանրապետական ​​10-ից 8-ը (79%) ոչ իսպանացի սպիտակամորթներ են: Այսինքն, հանրապետականների 79 տոկոսի հիմքում անգլոսաքսերն են:

Սևամորթների, ասիացիների և իսպանալեզու ամերիկացիների տեսակարար կշիռը նրանց շարքերում  21 տոկոս է կազմում:

Բացի այդ, հանրապետականների կողմնակիցների մոտ 70 տոկոսը 50-ից բարձր քաղաքացիներն են: Երիտասարդների ընդամենը 8 տոկոսն է հարում հանրապետականներին:

Հանրապետականների ավելի քան 80 տոկոսը իրենց համարում են կամ քրիստոնեաներ, կամ աշխարհիկ, բայց՝ քրիստոնեական արժեքների հիման վրա կայացած:

Հանրապետականների 80 տոկոսը մերժում է հանրային կյանքում սեքսուալ փոքրամասնություններին մեծ տեղ տալու գաղափարը:

Նրանց մեծ մասը կատեգորիկ դեմ է այդ շերտի ներկայացուցիչների քարոզին:

Հանրապետականները ավանդաբար կողմնակից են, որ հարկերն ավելի ցածր լինեն, իսկ պետության դերը մարդկանց կյանքում՝ ավելի քիչ:

Հանրապետականները ԱՄՆ դիտարկում են որպես սեփական ազգային պետությունը և դեմ են, որ ներգաղթողների թիվը մեծ լինի:

Նրանք դեմ են նաև ամերիկյան դեմոկրատիայի ամեն գնով տարածմանն աշխարհով մեկ, նշելով, որ միայն իրենց օրինակը պիտի ծառայի, որ այլ երկրները հետևեն ԱՄՆ-ին, որպես «Աշխարհի առաջին երկրին»:

Ամերիկյան հանրապետականների հայրենասիրությունը նման է եվրոպականին և իր մեջ չի պարունակում ագրեսիա այլ երկրների նկատմամբ:

Մյուս կողմից, հանրապետականները համարում են, որ ԱՄՆ-ն այլ երկրների հետ հարաբերվելիս, պետք է առաջնային դիտարկի, ոչ թե գաղափարախոսության հարցերը, այլ՝ ԱՄՆ պետության շահերը:

                    Ինչո՞ւ Թրամփի հաջողությունը տրամաբանական բնույթ ուներ

Թրամփի հաջողության պատճառները մի քանիսն են.

Առաջին՝

Օբամայից հետո, սպիտակամորթ անգլոսաքսերը համարում էին, որ իրենք կորցնում են իրենց գլխավոր դերակատարումը երկրում և, ներգաղթի միջոցով, դեմոկրատները փորձելու են ընդլայնել իրենց ընտրական բազան այնպես, որ ոչ հեռու ապագայում, արդեն ամերիկյան անգլոսաքսերը կսկսեն իրենց զգալ, որպես փոքրամասնություն՝ սեփական երկրում:

Ինչպես որ, օրինակ շատ ֆրանսիացիներ, Ֆրանսիայի տարբեր վայրերում իրենց փոքրամասնություն են զգում:

Երկրորդ՝

Դեմոկրատների կառավարման ընթացքում ԱՄՆ-ն վերածվել է մի նոր ԽՍՀՄ-ի, որն ամբողջ աշխարհին օգնություններ է բաժանում և նոր պատերազմների մեջ է մխրճվում՝ վնասելով նաև իր տնտեսությունն ու իմիջը:

Երրորդ՝

Տնտեսության բնագավառում դեմոկրատները միշտ կողմնակից են եղել պետության դերի մեծացմանը և հարկերի բարձրացմանը: Ինչը, սովորաբար, տարիներ անց իր բացասական ազդեցությունն է թողնում տնտեսության վրա, և մարդկանց սոցիալական վիճակն էլ ավելի է վատթարանում:

Թրամփը միշտ կողմնակից է եղել հարկերի իջեցմանը, որի արդյունքում, իր կառավարման ընթացքում տնտեսությունը գտնվում էր աճի մեջ: Միայն կորոնավիրուսի պատճառով ինքը չկարողացավ վերընտրվել 2020 թվականին:

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Թրամփի ընտրությունը Հայաստանի վրա

Սա առանձին և ծավալուն հարց է, որին կանրադառնանք մեր հաջորդ վերլուծություններից մեկում:

Մեկ բան կարող ենք նշել. այն, որ առանց Հայաստանում ամբողջական իշխանափոխության, ոչ մի խնդիր չենք կարողանա լուծել, անկախ նրանից, թե ԱՄՆ-ում, կամ Ռուսաստանում, ով կլինի ղեկավար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan