Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան
16
Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ) ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում Դրսի կոշիկ լիզողները․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանը՝ Ալիևի փաստաբան (տեսանյութ) Մեզ պետք չէ արտաքին ազդեցություն մեր ներքին ժողովրդավարական գործընթացների նկատմամբ. Բողոքի ակցիա ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ Իշխանությանը խոչընդոտում է արդարադատությանը․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) ԵՄ-ն բացահայտ միջամտում է Հայաստանի ներքին գործերին, որպեսզի կանխի... հորինած «միջամտությունը» Պատերազմ Արցախում
250 միլիոն վարկ ներգրավելու պայմաններում հնարավոր չէ՞ ավելացնել արցախցիներին տրվող գումարը․ Աննա Գրիգորյան Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Ռուբեն Վարդապետ «Օդում կախված լուրեր»-ի կնքահայր Փաշինյան-Հակոբյանը բողոքում են այդ լուրերից․ «Կարճ ասած» Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ծանր է այս ամենը». Վիտալի Բալասանյանը դատապարտում է Արցախի թեմի առաջնորդի պահվածքը 700 միլիոն ԱՄՆ դոլարի գույքի հափշտակություն. Չախոյանը հաղորդում կներկայացնի Ավինյանի դեմ Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ) Միքայել սրբազանին տեղափոխել են Իզմիրլյան բժշկական կենտրոն Կճոյանին առնչվող հնարավոր քրգործերի վերաբերյալ Դատախազությունը հրաժարվում է տեղեկություն տրամադրել Սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում (տեսանյութ) Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան Ախտոյանների հարսն ու թոռները ցանկացել են վերադառնալ, թույլ չեն տվել Ձյուն է և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 9:00-ի դրությամբ Բրազիլիայում ուժեղ քամու հետևանքով տապալվել է Ազատության արձանը Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ» Առաջա՞րկ արեց, թե՞ հմուտ «փոխանցում» և... ի՞նչ իրավունքով. «Փաստ» Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում Արտաքին միջամտության աղերսումներ` ընդդեմ երևակայական արտաքին միջամտության Դրսի կոշիկ լիզողները․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանը՝ Ալիևի փաստաբան (տեսանյութ) Գործով չկա տուժող, բայց կա ավելի քան 40 կալանավորված անձ. ՀՀ-ում արտակարգ դատարաններ են գործում. փաստաբան Միջազգային հանրությանն եմ ներկայացրել Փաշինյանի կողմից եկեղեցուն ուղղված կեղծ մեղադրանքները. Ամստերդամ Խնդրում ենք քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը. Արցախյան քաղհասարակության ներկայացուցիչները՝ Գարեգին Բ-ին Մեզ պետք չէ արտաքին ազդեցություն մեր ներքին ժողովրդավարական գործընթացների նկատմամբ. Բողոքի ակցիա ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ Հայաստանը փորձադաշտ չէ. Կալասի քաղաքական դպրոցը մեզ ծանոթ է՝ այն ավարտվում է ոչ թե անվտանգությամբ, այլ քաոսով. Կամենդատյան

Այն ամենը, ինչ պետք էր իմանալ Մարտի 1-ի մասին․ Կարճ ասած

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ։ Անկեղծ, ինձ համար սպասելի էին թե՛ արդյունքը, թե՛ հետոն։ Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցած ընտրություններում իշխող «Վրացական երազանքը» ստացավ 54 տոկոս քվե։ Խորհրդարան անցան ևս 4 կուսակցություն, որոնցից ամենաշատ՝ շուրջ 11 տոկոս ձայն ստացած ուժի առաջնորդը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին է, շուրջ 10 տոկոս ձայն ունի Սաակաշվիլու Միասնություն-համազգային շարժումը, բանկիր Մամուկա Խազարաձեի «Ուժեղ Վրաստանը» մոտ 9 տոկոս և մոտ 8 տոկս էլ նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը։ Այս 4-ը չեն ճանաչում ընտրությունների արդյունքները։ Գործող նախագահը և Սաակաշվիլին էլ բանտից փողոց դուրս գալու կոչ են արել։ Եվրահանձնաժողովը, ԵՄ-ն, ԱՄՆ-ն կոչ են արել հետաքննել բոլոր խախտումները։ Արևմուտքը, մի տեսակ, չէ՝ հաստատապես աջակցում է ընդդիմությանը։ Ընդդիմությունը իշխանությանը համարում և անվանում է ռուսական, ռուսամետ։ Եկեք հասկանանք՝ Վրաստանի իշխանությունը ռուսամե՞տ է, արևմտամե՞տ է, թե՞ այլ է և մեր հարևան երկրից ինչ է ուզում արևմուտքը, որին անդամակցության հայտ է ներկայացրել Վրաստանը դեռ վաղուց։ Ու փորձենք հասկանալ՝ ինչ նմանություն ունեն Վրաստանում այսօրվա և Հայաստանում նախորդիվ տեղի ունեցած գործընթացները։ 

Վրաստանում, գիտենք, Սաակաշվիլին խորը արևմտյան գիծ էր տանում նախագահության տարիներին․ այն ինչի մասին աղաղակում են արևմտյան քաղաքակիրթ աշխահրը, այդ բոլոր այսպես կոչված բարեփոխումներն արեցին, սաղ փոխեցին, մի բան լավ եղավ, մի բան վատ և նաև այդ շրջադարձի շրջանակներում տեղի ունեցավ կարճատև պատերազմը Ռուսաստանի հետ, որի արդյունքում Վրաստանը զրկվեց Աբխազիայից ու Հարավային Օսիայից, որոնց պաշտպանությունը ստանձնել էր նույն Ռուսաստանը։ Այդ պատերազմի առիթն էր սադրանքը, որը թույլ տվեց վրացական իշխանությունը՝ լավ իմանալով թե ինչի կարող է բերել դա։ Սաակաշվիլին, չնայած հրաժարականի կոչերին, մնաց իշխանության, ավելի սրեց հարաբերությունները Ռուսաստանի հետ, հասավ վրաց հասարակության մեջ բացահայտ ռուսատյացության վերին աստիճանին, որը, սակայն, ոչ մի հարց էլ չլուծեց, որովհետև վրաց ժողովուրդը չէր էլ պատրաստվում ռուսների հետ պատերազմելու. հակառակը, վախենում էին դարձյալ նման սադրանքի զոհ գնալ։ Եվ այսպես, Սաակաշվիլին մնաց, անգամ Նիկոլ Փաշինյանը, որ փախած էր մարտիմեկյան դեպքերից հետո, նրան ընդհատակից կոչ էր անում մարդ լինել և հրաժարական տալ, որ ազգը իր վրա չվերցնի պարտության ծանրությունը․․․ Ինչևէ, Սաակաշվիլին մնաց և պաշտոնավարեց մինչ 2012 թվականը և ընտրությունների արդյունքում իր կուսակցությունը պարտվեց այ հիմիկվա Իվանիշվիլիի կուսակցությանը։ Միլիարդատեր Իվանիշվիլին, տարբեր երկրներում կարողություն դիզած, լայն կապեր ունեցող մեկը։

Այդ իշխանությունը ևս շարունակում էր արևմտյան գիծը, որը գծել էր Սաակաշվիլին, դա տևեց գրեթե մինչև ուկրաինական պատերազմը։ Ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ամբողջ աշխարհը, նու հավաքական արևմուտք կոչվածը սանկցիաների էին ենթարկում հսկա Ռուսաստանին, Վրաստանի իշխանությունը հանդես եկավ կտրուկ ազգային դիրքերից․ ասացին, որ կարծես սկսել են հասկանալ՝ իրենք Արևմուտքի ինչին էին պետք։ Ինչ են ասում նրանք, նշում են, որ Արևմուտքը ի սկզբանե փորձել է միանգամից երկու ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ ուկրաինական և վրացական։ Նախ 2021թ․ հոկտեմբերին Վրաստան հանկարծ ժամանեց փախուստի մեջ գտնվող Սաակաշվիլին, որը պետք է երկրում խառնակչություն իրականացներ։ Կալանավորվեց ու սկսեցին «Փրկենք Միշային» խորագրով ակցիաներ։ Իսկ երբ սկսեց ռուս-ուկրաինական պատերազմը, Արևմուտքը բազմիցս փորձել է համոզել է, խնդրել է, ստիպել է Վրաստանի միջոցով երկրորդ ճակատը բացել՝ իբր թե Աբխազիան ու Հարավային Օսիան ռազմական ճանապարհով հետ բերելու համար։

Վրաստանն ասաց՝ ոչ, մենք ոչ միայն չենք մտնի Ռուսաստանի հետ առճակատման մեջ, այլև անգամ չենք մասնակցի հակառուսական պատժամիջոցներին, որովհետև դա մեր ազգային շահերին դեմ է։ Ընդ որում, նրանք հենց իրենց ազգային շահը կարևորելով՝ խոսեցին Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնման մասին։ Ու սկսեեեց․․․ Արդեն որերորդ ամիսն է, տարին է, տեսնում ենք, որ Վրաստանի՝ Արևմուտքին մերժումներից հետո այդ երկրում մշտական են ակցիաները՝ տարբեր առիթով, ընդ որում՝ ուղղակի բողոքի ակցիաներ չեն, այլ լուրջ ցնցումներ։ Քանի փորձեր եղել են իշխանությւոնը տապալելու։ Հիշում ենք ինչ ակցիաներ էին «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդուման ժամանակ, ինչ անկարգություններ։ ԱՄՆ-ն Վրաստանին սպառնում էր պատժամիոցներ, երբ 2023 թվականի մայիսին հայտարարվեց Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման մասին։ Վրաստանը ասում էր՝ դա իմ երկրի շահից է բխում, ԱՄՆ-ն ասում էր ոչ, դու ինչ իրավունք ունես քո շահերով գնաս։ ԵՄ-ն իր հերթին էր կոչ անում թույլ չտալ ռուսական իքնաթիռներ մտնեն Վրաստան։ Մայիսի 15-ից, երբ Պուտինի հրամանագրով Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանվեց, դարձյալ մեծ ակցիաներ կազմակերպեցին Վրաստանում։ Հազարավոր արևմտյան ՀԿ-ներ կան Վրաստանում, որոնք պատրաստ կանգնած էին մարդկանց ամեն առիթով փողոց հանելու։ Բա ինչի՞ համար էր գործակալների դեմ այդ օրենքը։ Ու շատ շուտով երկիրը նոր ցնցում է ապրեու, հենց հրապարակվեն խորհրդարանական ընտրության պաշտոնական արդյունքները։

Ի՞նչ է ասում Վրաստանի իշխանությունը, ասում է՝ մենք պատրաստ ենք ու ցանկանում ենք մտնել ԵՄ, բայց պատրաստ չենք դա անել ամեն գնով։ Եթե գինը Վրաստանը Ուկրաինա դարձնելն է, մենք դա չենք ուզում, այ մարդ։ Եթե պետք է ԵՄ անդամակցելու գինը լինի Թբիիսին Կիև դարձնելը, ձեր անդամությունն էլ ձեզ մնա, վիզաների ազատականացումն էլ, օգնություններն էլ, չենք ու զում։ Դուք մի անգամ սադրանք արել եք Սաակաշվիլու միջոցով, երկրի 20 տոկոսը վարի ենք տվել։ Արևմուտքն էլ ասում է՝ չես ուզում, դե տես, ամեն ինչ կանեմ, որ փոխվի իշխանությունը, իսկ իշխանությունը ի պատիվ իրեն, ամեն բան անում է, որ մանրադրամ չդառնա մեծ խաղացողների խաղերի մեջ, իր երկիրն ու ժողովրդին թույլ չի տալիս մոլորեցնել և տանել աղետի։ Ու կարծես ստացվում է․ վստահ եմ մեծ դժվարության, ճնշումների է դիմագրավում, իմ գնահատմամբ՝ փրկում է երկիրը և իր ժողովրդին այլ խոշոր խաղացողների ձեռքի խաղալիքը դառնալուց, ինչո՞ւ չէ մի արյունալի պատերազմի միջից։

Հիմա, ժողովուրդ, երբ դիտում ենք Վրաստանում տեղի ունեցողը, մեկ բան ենք հասկանում՝ մենք դրա միջով արդեն անցել ենք, երկու անգամ հաղթահարել ենք, մի անգամ, ցավոք չկարողացանք։ 2008 թվականը հիշեք․ ընտրություններում պարտված ուժը առանց տվյալներ հայտարարելու, անմիջապես հայտարարեց, որ չի ճանաչում արդյուքները, դուրս եկավ փողոց, չնայած որ քվեների տարբերությունը հսկայական էր։ Ասում են՝ իշխանությունը բանակ հանեց փողոց։ Ժողովուրդ ջան, Հայաստանը պահպանեց իր ինքնիշխանությունը, չմտավ արևմուտքի խարդավանքների տակ։ Այն, ինչին դիմագրավեց, արեց և դեռ անում է Վրաստանի իշխանությունը հիմա։ Նրանից, ինչը 2018-ից հետո, պարզվեց, որ ավելի շատ թուրքական ու ադրբեջանական պրոեկտ էր, քան արևմտյան։

2008-ին հենց մեզ էր առաջարկվում այն, ինչ առաջարկվում է Վրաստանին, որը, կարող ենք արդեն վստահ լինել, պետք է բերեր կորուստների։ Հայաստանի իշխանությունը այն ժամանակ ուներ էդ խոհեմությունը, Վրաստանինը տրվեց սադրանքին ու կորցրեց երկրի մի մասը։ Գիտե՞ք, մանավանդ հիմա, տարիների հեռվից, երբ մեր գլխին եկածը նայում ենք, լավ հասկանում ենք, որ այն, ինչ կատարվեց մեր երկրում 2008-ին, երկրի ներքին դիմադրողականության, ինքնիշխանության բարձր մակարդակի մասին էր։ Վրաստանի օրինակով մենք տեսնում ենք 2008 թվականի մարտի 1-ի ֆոնը։ Հայաստանի իշխանությանը խաղի մեջ էին ներքաշում, չէր ստացվում, փորձում էին վերցնել իշխանությունը ու տանել այն ուղղությամբ, որը արեցին Վրաստանի հետ 2008-ին։ 2018 թվականինը արդեն երկրորդ փորձն էր մեր երկրում ու ստացվեց։ Արդյունքում ունեցանք հազարավոր զոհեր, հանձնված Արցախ, հանձնված տարածքներ Հայաստանից, քանդված ու կիսախարխուլ բանակ։ Հայաստան պետությունը այսօր, ի տարբերություն 2008-ի, ի տարբերություն 1999-ի, իր առաքելությունը չկատարեց, այնպես ինչպես չկատարեց Սաակաշվիլին 2008-ին։

Կարծում եմ, ինչպես որ 2018-ն էր արևմտյան ձեռագիր, ինչպես որ 2008-ն էր արևմտյան ձեռագիր, այնպես էլ առաջին փորձը՝ 1999 թվականը։ 1999-ին լուրջ ցնցում տեղի ունեցավ ու երկրի իշխանությունը, չնայած որ կարճ ժամանակ էր ձևավորվել, մեծամասամբ գլխատվելուց հետո, բավարար կամք ու ամրություն ունեցավ չքանդվելու համար։ Այսօր, սակայն, ունենք իշխանություն, որին բոլորը՝ Թուրքիա, Ադրբեջան, ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան և այլն, բոլորը կարողանում են ծառայեցնել իրենց շահերին, ի հաշիվ մեր ազգային շահի։ 

Կարճ ասած՝ մենք՝ Հայաստանը, չկարողացավ իր հաղթահարած փորձերի վրա, Վրաստանում 2008-ին տեղի ունեցածը աչքի առաջ ունենալով, սովորել ամուր մնալ ու պաշտպանել իր ազգային շահերը։ Բայց Վրաստանը սովորեց թե՛ իր, թե՛ հատկապես մեր փորձերի վրա։ Վրաստանը տեսավ, թե ինչ կատարվեց Հայաստանում, ինչպես երկիրը վարի տվեցին Արևմուտքի ծափերի ներքո, կեղծ ժողովրդավարական գովեստների ներքո ու հասկացավ՝ ինչ պետք է անել երկիրը ճիշտ ուղու վրա դնելու համար։ Վրաստանում հաջողվում է առայժմ դիմանալ, Հայաստանում՝ ոչ։ Որովհետև, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը նախ և առաջ երկրորդ ճակատն է հայ ժողովրդի դեմ։ Գուցե անգամ Ալիևից առաջ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan