Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն
11
Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Ֆրանսիական Le Journal du Dimanche պարբերականը խոստովանում է, որ Ֆրանսիան միջամտել է հայաստանյան ընտրություններին Բուլղարական «Trud» պարբերականը միֆ է համարում Փաշինյանի ձգտումը՝ Հայաստանը դարձնել ԵՄ անդամ երկիր Պատերազմ Արցախում
«Ես սա համարում եմ հանցագործություն, թալան, բյուջեի հանցավոր մսխում հանուն սեփական քմահաճույքների, հանուն թուրքական ստրկության» Գյումրիում, ուժեղ կարկուտից ու անձրևից հետո, միշտ այս կամրջի տակ նման վիճակ է ստեղծվում Ու այս մասին առանց ամոթի ու պատասխանատվության ասում է մի մարդ, որը 8 տարի նստած է վարչապետի աթոռին Քվեների վերահաշվարհը դեռ չավարտված՝ Կառավարությունը որոշել է մտնել քաղաքացու գրպանը Երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ և գնահատականներ Գործ ունենք ոչ թե անկախ դատական համակարգի, այլ՝ քաղաքական պատվերներ կատարող արդարադատության հետ ԲՀԿ-ն անցողիկ շեմից այն կողմ. Փաշինյանը` «Կաղ բադիկ» Իտալական L'AntiDiplomatico պարբերականի կարծիքով, ԵՄ–ն փորձում է Հայաստանից նոր «Ուկրաինա» կերտել կովկասյան տարածաշրջանում Պն սպա է մահացել Փաշինյանը ժողովրդից մանդատ չի ստացել որևէ գործողություն անելու համար. Տիգրան Քոչարյան Ի՞նչ զիջումների շուրջ են պայմանավորվել Ալիևն ու Փաշինյանը ընտրություններից հետո Ինքնակործանման տանող ճանապարհը. «Փաստ» Ժողովուրդը «ոչ» է ասել Նիկոլի՝ Հայաստանի ադրբեջանաgման քաղաքականությանը. Շարմազանով Սա ընտրողի մեղքը չէ. ԲՀԿ-ն նոր վերապահումներ է ներկայացրել ԿԸՀ Երանելի են նրանք, ովքեր իրենց Հայրենիքը չեն վաճառել ո՛չ ոսկու, ո՛չ արծաթի, ո՛չ էլ ծնկաչոք ապրելու իրավունքի դիմաց. Աբովյան Նիկոլը ազնիվ է եղել, ասել է՝ անկլավների, զիջումների հարց լինելու է, Սահմանադրության հարց լինելու է, և հասարակությունն այս ամենը լսել է ու գնացել ձայն է տվել. Հովհաննիսյան ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան. ազգային գաղափարի նոր փուլ» գիտաժողովի մասին «Ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիներից ապօրինի գանձված գումարների համար»․ Սոնա Աղեկյան Արտաքին միջամտություն, անհավասար պայմաններ, քաղաքական հետապնդումներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին արդեն ավելացել է 140 ձայն Շատ վատ ծառայություն է մատուցում նա, ով նման հանձնարարություններ է տալիս ՔՊ-ն հատեց վերջին կարմիր գիծը․ ընտրությունները չեն կարող համարվել լեգիտիմ Անդրանիկ Թևանյանը քաղաքական պատանդ է Խնդիրը մանդատ վերցնել կամ չվերցնելը չէ, խնդիրը հստակ ռազմավարություն ունենալն է. Սերժ Սարգսյան Ինչպես են Բաքվում ընդունել Փաշինյանի «հաղթանակը». ինչու է նախկին նախարարը շնորհավորում ադրբեջանցիներին Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին Որքան ձայն է կորցրել ՔՊ-ն վերահաշվարկի արդյունքում և որքան է ավելացել «Ուժեղ Հայաստան»-ին․ մանրամասներ Վանդալիզմ Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը գտնվել են աղբամանում Լավրովի կոշտ ակնարկը՝ Փաշինյանին․ Լավրովը հիշեցրեց՝ ինչպես է Փաշինյանը մտել է մեծ քաղաքականություն

Հայաստանի՝ նմանօրինակը չունեցող ամրոցը 200 տարի մարտական հերթապահության մեջ. ամրոց Ալեքսանդրապոլ (տեսանյութ)

Ալեքսանդրապոլ ամրոց. Հայաստանի ամենաուշագրավ ու բացառիկ ամրոցներից մեկն է, որը կառուցվել է 19-րդ դարում ու գտնվում է Գյումրում: Այն ժամանակին տարածաշրջանի ամենապաշտպանված ու մարտունակ ամրաշինական համալիրներից մեկն էր՝ կառուցված ռազմական ինժեներիայի բարձր մակարդակով: Ամրոցը շուրջ երկու հարյուր տարի գտնվում է մարտական հերթապահության մեջ Հայաստանի հյուսիս-արևմտյան սահմաններին:

Գյումրու Ալեքսանդրապոլ ամրոցը փոթորկոտ 19-րդ դարիկենդանի խորհրդանիշն է: Այն վկան է ինչպես փառավոր հաղթանակների, այնպես էլ ցավագին պարտությունների: Շինարարությանն անձամբ ականատես է եղել կայսր Նիկոլայ 1-ը:

Գյումրիում ժամանակի ռազմական պահանջները բավարարող ամրոց ունենալու սուր անհրաժեշտությունն առաջանում է 1800-ականների սկզբներին: Դա մի ժամանակաշրջան էր, երբ Ռուսական կայսրությունը պատերազմում էր Օսմանյան ու Պարսկական կայսրությունների դեմ: Իսկ Գյումրին, որն ազատագրվել էր ռուսական բանակի կողմից, հանդիսանում էր ֆորպոստ երկու կայսրությունների դեմ պատերազմելու համար:

Այդ շրջանում էլ ռուսական ռազմաքաղաքական ղեկավարությունը սկսում է մտածել Գյումրիում այնպիսի ամրաշինություն ունենալու մասին, որը կդիմակայեր թշնամական հարձակումներին ու կպաշտպաներ կայսրության հարավ-արևմտյան սահմանները:

1804 թ. հունիսի 12-ին գեներալ Ցիցիանովի գլխավորությամբ ռուսական առաջին հեծյալ գունդը, որի նպատակն էր պաշարել Երևանի բերդը, մտնում է Գյումրի:

Իշխան Ցիցիանովն անմիջապես տեղյակ է պահում սենատին, որ Շորագյալի գավառն ազատագրված է պարսկական զորաբանակից, և նպատակահարմար է Կումայրիի փոքրիկ բլրի վրա, որը գտնվում է ավերված նույնանուն բերդի և Ախուրյան գետի միջև, հիմնել պաշտպանական կառույց: Բերդը նախատեսվում էր կառուցել թուրք-պարսկական սահմանագլխին: Սակայն դեռևս շարունակվում էին ռուս-թուրքական ու ռուս-պարսկական պատերազմները, ուստի պատերազմական թոհուբոհի գրեթե կիզակետում հսկայածավալ բերդի շինարարությունն անհնար էր:

Այսպես բերդի կառուցումը հետաձգվում է 30 տարով:

Իրավիճակը փոխվում է, երբ պատերազմներն ավարտվում են ռուսական բանակի լիակատար հաղթանակով:

Արևելյան Հայաստանն անցնում է Ռուսական կայսրության տիրապետության ներքո:

Կայսրության նոր սահմաններն ամրացնելու անհրաժեշտությունը կրկին դառնում է կենտրոնական իշխանությունների օրակարգային խնդիրը:

19-րդ դարի 30-ականների սկզբին որոշվում է Ռուսական կայսրության սահմանների ողջ երկայնքով կառուցել մի շարք խոշոր պաշտպանական օբյեկտներ՝ ներառյալ 10 ամրոցներ կարևորագույն կետերում։ Այս 10 բերդերի թվում էր նաև Գյումրու բերդը:

Այդ ռազմավարական ծրագրի շրջանակներում 1834 թվականի հունիսի 2-ին

Նիկոլայ I-ը հրամանագիր է ստորագրում «Գյումրու ամրոցի նախագծի մշակման մասին»։

Իսկ բերդի շինարարությունը սկսվել էր դեռևս 1833-34 թվականներին՝ նախքան հրամանագրի ստորագրումը։

Գյումրիում ամրոցի կառուցման համար մի քանի նախագծեր են ներկայացվում: Սենատի ուշադրությունը գրավում է այն տարբերակը, որն ուներ յոթ աշտարակ, երեք հրակնատ և երկու բերդամաս՝ հյուսիսային (Կարմիր) և հարավային (Սև): Բացի դրանից, բերդն ուներ չորս դարպասներ, որոնք կապված էին Երևան, Կարս, Թբիլիսի և Ախալցխա տանող ճանապարհների հետ:

Բերդի նախագծի հետ առաջարկվում էր նաև Գյումրի քաղաքի վերակառուցման նախագիծը և գլխավոր հատակագիծը, ըստ որի էլ, 19-րդ դարի երկրորդ կեսից ընթանում է քաղաքի ընդարձակումը և նոր հատվածների կառուցումը:

Սենատին ներկայացված այս համարձակ առաջարկությունը կրում էր ինժեներ-պրապորշչիկ Գոտշելդի ինքնագիրը: Այս փաստաթուղթը, որը վավերացված է ռուսական կայսրության կնիքով, փաստորեն ապագա Ալեքսանդրապոլի առաջին գլխավոր հատակագիծն է։

Տարբեր ժամանակներում բերդի կառուցման հարցերով զբաղվել են, տարբեր զինվորական ինժեներներ և բարձրաստիճան սպաներ:

1833 թվականի սեպտեմբերի 4-ին կազմված հատակագիծը, որն ստեղծվել է կովկասյան հատուկ ինժեներական կորպուսում, ստորագրել է ինժեներ-գնդապետ Բաումերը:

Մինչև նոր ամրոցի կառուցման ավարտը, Կումայրի բերդի ստորոտին (նախկին դարբնոցամամլիչային գործարանի տեղում)՝ «Չերքեզի ձորի» մուտքի մոտ, տեղակայված են եղել զորանոցները, մաքսատունը, կազակների պարետատունը, քաղաքագլխի տունը:

Կից թաղամասում բնակվել են ցածրաստիճան պետական պաշտոնյաներն իրենց ընտանիքներով, զինվորական աստիճանավորներ, Թուրքիայից և Պարսկաստանից ներգաղթած հայ ընտանիքներ:

Բերդի հիմնական մասի կառուցումը տևել է 10 տարի։

1837 թվականի հոկտեմբերի 4-ին կայսր Նիկոլայ I-ն այցելել է Գյումրի՝ անձամբ տեսնելու Ալեքսանդրապոլ ամրոցի շինարարությունը։

Կայսրն այսպես է նկարագրել ամրոցից ստացած իր տպավորությունները. «Հաջորդ օրն ինձ ապշեցրեցին այդ նոր ամրոցի հսկա ամրությունները, որոնք իսկապես պաշտպանական գիծ էին Վրաստանի համար և պլացդարմ Թուրքիայի և Պարսկաստանի վրա հարձակումների համար:

Ամրոցը կասկածի տակ էր դնում երկու սահմանները, որոնք գրեթե հատվում էին այդ վայրում։ Քարային աշխատանքներն ավարտուն տեսք էին ստացել այնպիսի ջանասիրությամբ, որը մենք սովոր էինք տեսնել մեր լավագույն ամրոցներում:

Բերդի դիրքը բացառիկ էր․ այն կանգնած էր բարձր ժայռի վրա, որը տիրապետող դիրք ուներ թուրքական տարածքի խորքում՝ մեծ տարածության վրա: Մենք

պետք է արժանին մատուցենք բարոն Ռոզենին և նրա ինժեներական գծով սպային, որը վերահսկում էր այս աշխատանքները:

Այդ հսկայական շինարարությունն արագ ավարտվեց, այն շատ հմտորեն անջատվեց Գիմրի գյուղից։ Գրեթե անհնար էր դրան հավատալ։

Ես առաջին քարը դրեցի ուղղափառ տաճարում, որը պետք է կանգնեցվեր սուրբ նահատակ թագուհի Ալեքսանդրայի պատվին, և Գիմրին վերանվանեցի Ալեքսանդրապոլ»:

Ալեքսանդրապոլ ամրոցը հիմնադրվել է որպես երկրորդ կարգի ամրոց՝ առաջին կարգի հրետանային զենքերով։

Գյումրեցի հմուտ վարպետների ձեռքով կառուցված բերդն իր փառահեղ դիրքով քաղաքին յուրահատուկ հանդիսավորություն էր տալիս:

Հանդիսանալով ամրոցաշինության նոր խոսքի դրսևորում` Ալեքսանդրապոլն ուղղակիորեն հնարավոր չէր համեմատել տարածաշրջանի մեկ այլ նմանօրինակ կառույցի հետ, որն իրապես համարվում էր դարի զինվորական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը:

Ալեքսանդրապոլ ամրոցի հիմնական մասը ձգվում է հարավից-հյուսիս, տեղանքի պատճառով ամրոցի մի մասն է պաշտպանված հաստ պարիսպներով, շատ տեղերում ամրոցը պաշտպանված է բնական ժայռերով։ Հյուսիս-արևելյան կողմից ամրոցը պաշտպանում է Կարմիր, իսկ հարավից՝ Սև բերդը․ երկուսն էլ կառուցվել են Ղրիմի պատերազմից հետո։

Այս երկու բերդերն անվանակոչվել են այն քարերի գույներով, որոնցով կառուցվել են։ Դրանք գյումրեցիների շրջանում հայտնի են Սև ու Կարմիր ղուլ անուններով։ Այդ աշտարակները շրջանաձև հատակագծով պաշտպանական կառույցներ են, որոնք ներքևում ունեին մի քանի մուտքաձև բացվածքներ, իսկ դրանցից վեր կային կանոնավոր դասավորված պատուհանատիպ բացվածքներ` հրակնատներ՝ ստեղծված ամրոցի պաշտպանունակությունն ու դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով:

Ալեքսանդրապոլ ամրոցի ներսում եղել են զինամթերքի, զինհանդերձանքի և պարենամթերքի պահեստներ, եռահարկ քարե ամուր պարիսպներով հիվանդանոց, կոմունալ-տնտեսական նշանակության տարբեր շինություններ:

1872թ․-ին Պողոս վարդապետ Պետրոսյանն այսպես է նկարագրել Ալեքսանդրապոլ ամրոցը․ «Բերդը նայում է քաղաքին լայնանիստ, ամրակառույց և վայելչադիր: Կա խաչաձև ռուսական եկեղեցի՝ բոլորակավոր գմբեթով, ինչպես ունեն մզկիթները: Բերդն ունի վառոդի 36 սենյակ, 200 թնդանոթ, ցորենով ու գարով լցված ամբարներ, 600 սենյակ էլ տրամադրված է 10000 զորքի համար, թեպետ սովորաբար բերդում գտնվում է 4000 զինվոր»։

Ամրոցի շինարարությունը շարունակվել մինչև 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ավարտը, երբ Ռուսական կայսրութունն ազատագրեց Կարս քաղաքը և սահմանները տեղափոխվեցին արևմուտք և Ռուս-թուրքական սահմանի ամենակարեւոր ամրոց դարձավ Կարսի բերդը, որտեղ խոշոր շինարարական աշխատանքներ էին իրականացվում։

Ալեքսանդրապոլի բերդը վերածվեց պահեստային ամրոցի, որտեղ մանր շինարարական աշխատանքներ էին ընթանում մինչև 1914 թվականը, երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը։

Թշնամու կողմից պաշարման դեպքում Ալեքսանդրապոլի ամրոցը կարող էր տեղավորել մինչև 15 հազար զինվոր և սպա։ Գյումրի գյուղն Ալեքսանդրապոլ քաղաք դարձնելու հիմնական նպատակն էլ այս հսկայական ամրոցը սպասարկելն էր, և կարելի է ասել, որ Ալեքսանդրապոլին մեծ ուշադրություն էր դարձվում հիմնականում հենց Ալեքսանդրապոլ ամրոցի պատճառով, որն իր դիրքով ու հագեցվածությամբ ժամանակին գրեթե անառիկ է եղել։

Ամրոցը կարող էր դիմագրավել երկարատև թշնամական պաշարմանն ու պաշտպանել Ալեքսանդրապոլ քաղաքը։ Սակայն 1918-ից 1920 թվականներին այն 2 անգամ հանձնվել է թուրքերին գրեթե առանց դիմադրության ու կրակոցի։

Ալեքսանդրապոլ ամրոցն այժմ պահպանված է գրեթե նախնական տեսքով և շարունակում է մարտական հերթապահություն իրականացնել՝ այդտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան։

Դերենիկ Մալխասյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>