ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից
1
Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»

«Կանոնակարգն էլ վավերացրինք, հիմա՞ ինչ անենք»․ Հանդիպումը նման էր հաշվետվության․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Կազանում այսօր տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը երեկ Հայաստանի խորհրդարանում կատարվածի ֆոնին, հաշվետվություն հիշեցրեց։ Նստած էին Փաշինյանն ու Ալիևը, փոխվարչապետները, ԱԳ նախարարները։ Մի կողմում մշտական պահանջողներն են, մյուս կողմում մշտապես կատարողները։ Կարծես ասեին՝ էս էլ արեցինք, է՞լ ինչ կառաջարկեք։ Ուզում էիր սահմանադրության փոփոխություն, ասացի կանեմ, ուզում էիր կոնֆերանսի իրավունքը քեզ զիջել, զիջել եմ,  քարտեզներդ տվել եմ, դիվերսանտներիդ տվել եմ, կանոնակարգը վավերացրել եմ, վաղը Վահագն Խաչատուրյանը կստորագրի, է՞լ ինչ անեմ, պատրաստ եմ, սա, մենակ թե էն պայմանագիրը արի ստորագրենք, էլի, թեկուզ մենակ վերնագիրը։

Ալիևին կարող է զեկուցել, որ իրենք ամբողջ թիմով Հայաստանի բոլոր հարթակներից ադրբեջանական քարոզ են անում։ Հայաստանի խորհրդարանում ՔՊ-ի երեկվա պահվածքը լրիվ ադրբեջանական շահերի մեջ էր։ Նախ վավերացրին աղկահարույց կանոնակարգը։ Դրանից հետո էլի քննարկեցին, լղոզեցին հարցերի պատասխանները, մինչև իրենց խոսելու համար հատկացված ժամանակը սպառվի։ Հայաստանը ունի տխրահռչակ փորձ, որ Ադրբեջանը չի կատարել իր պարտավորությունները․ հիմա Փաշինյանին հարց են տալիս՝ որ գրել եք հատվածային սահմանազատման մասին, մտածել ե՞ք, որ Ադրբեջանը նախ կպահանջի սահմանազատել որը իրեն պետք է, որտեղ վերցնելու բան ունի, իսկ որտեղ տալու բան ունի, կարող է ձգձգել տարիներով, չսահմանազատել, չվերադարձնել։ Այ էս ռիսկի մասին հարցնում է Լևոն Քոչարյանը։ Փաշինյանը խոսում է ինչ-որ ընդհանուր սկզբունքներից, Կիրանցում իրավիճակից, երեխաների դպրոց գնալուց։ Պատգամավորը կրկնում է հարցը, որ՝ կոնկրետ ասա, հերիք է լոլոներ կարդաս, բացառվո՞ւմ է իրավիճակը, որ Ադրբեջանը նախ կսահմանազատի ու կվերցնի Տիգրանաշենը, իսկ երբ բանը հասնի Ջերմուկին, գործընթացը կիսատ կթողնի։ Ալիևը, օրինակ ասում էր, այն դիրքերը, որտեղ կանգնած ենք, ոչ մի միլիմետր չենք գնալու հետ։ Նիկոլը արտասանում է Կիկոսի մահը։ Իբր՝ բա որ սենց լինի, բա որ նենց լինի, ոչ մի բան էլ չի լինի։ Նույն հարցը տալիս է Գեղամ Մանուկյանը։ Հարցնում է՝ դուք գնահատե՞լ եք հենց էդ ռիսկերը։ Այս անգամ էլ Նիկոլը պատասխանում է՝ դե ռիսկեր կան։ Այդ կանոնակարգով Ադրբեջանը դուրս գալո՞ւ է Հայաստանից օկուպացրած տարածքներից։ Ադրբեջանի հետ որևէ բանակցության մեջ քննարկվո՞ւմ է Հայաստանի 32 գյուղի կենսական նշանկության տարածքների վերադարձը, էդ պայմանագրով վերադարձվելո՞ւ են, երաշխիք կա՞։ Վստահաբար չէ։ Չէ՞ որ սրանք Հայաստանից օկուպացված տարածքների վերադարձը համարում են մանրուք։ Ասում էին մեր տարածքները մեզ համար կարմիր գիծ են, հիմա պրզվում է՝ ոչ թե կարմիր գիծ են, այլ մանրուք։ Ասում էին մեզ համար միջանցքը կարմիր գիծ է, վաղը դա էլ կհամարեն մանրուք։

ԱԳՆ-ն ասում է այս կանոնադրություը մեր ինքնիշխանության մասին է, բայց նույն ԱԳՆ-ն հայտրարում է՝ «Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից: Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Խաղաղության օրակարգից․․․»։ Իրենք միգործընթացի մեջ են, որին իրենք կասկածում են ու եկել-բանավիճում են ընդդիմության հետ։

Մհեր Գրիգորյանն ասում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարաձայնությունները այդ փաստաթղթով պետք է լուծվեն կոնսենսուսով, վիճելի հարցերի վերաբերյալ ընդհանուր համաձայնության կգան։ Մինչ այս Հայաստանի և Ադրբեջանի միջև հարցերը ինչպե՞ս են լուծվել։ Կա՞ մի հարց, որտեղ Ադրբեջանը գնացել է մի քիչ զիջման․ ես չգիտեմ նման դեպքի մասին։ Արարատ Միրզոյանը հպրտորեն հայտարարում է, թե այդ կանոնակրգը ՔՊ-ի շնորհիվ առաջին փաստաթուղթն է, որը երկու երկրների միջև կնքվել է։ Սխալվում եք, ոչ մի բան էլ չի կնքվել։ Դուք վավերացրել եք, Ադրբեջանը ծալել-դրել է մի կողմ։

Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին այսօր դարձյալ առաջարկել է ստորագրել Խաղաղության պայմանագրի այն կետերը, որոնք համաձայնեցրել են արդեն։ Մի քանի օր առաջ, հերթական առաջարկին ի պատասխան, Ալիևը հայտարարեց, որ դա անհնար է, քանի ամեն ինչ չեն համաձայնեցրել։ Իսկ ի՞նչն է համաձայնեցված ընդհանրապես, եթե ո՛չ գերիների հարցը կա, ո՛չ Հայաստանի տարածքների դեօկուպացիան կա, ոչ կոմունիկացիաների բացումը կա ու լիքը այլ կարևոր հարցեր։։

Ադրբեջանը պահանջում է սահմանադրություն փոխել, պահանջում է պատժել առաջին պատերազմի հերոսներին, պահանջում է նյութական փոխհատուցում, պահանջում է անկլավներ, պահանջում է միջանցք, իսկ կա՞ բան, որ պահանջել ես, պահանջում ես դու։

Այ էսօրվա հանդիպումը, կրկնում եմ, հաշվետվության նման մի բան էր, թե՝ սաղ արել ենք, ի՞նչ ա մնում, ասա, որ աենք, որ կնքենք էդ թուղթը․ կամ արի կնքենք, հետո մեկ ա՝ ինչ ասես անում եմ, էլի։ Նիկոլն ինչ առաջարկում է, Ալիևն ասում է անիրատեսական է, Ալիևն ինչ առաջարկում է, Նիկոլն ասում է կանենք, կքննարկենք։

Հայաստանն ու Ադրբեջանը Ղարաբաղը հանձնելուց ի վեր 100 անգամ հայտարարել են, թե՝ կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղությանը, բայց երևի էն ժամանակ, երբ դեռ պատերազմ չկար, խաղաղությանը շատ ավելի մոտ էին, քան հիմա․ էն ժամանակ, երբ Արցախը կանգուն էր, անվտանգ էր, զարգանում էր ու անկախության ճանաչումն էլ ժամանակի հարց էր։ Հիմա հաղթանակի համը ընկել է Ալիևի բերանը, հիմա նա տեսնում է, որ Հայաստանում էլ ունի իշխանություն։ Մեր խորհրդարանում Ադրբեջանը քա՞նի լոբիստ ունի՝ բացահայտ։ Ալիևը, որ ունի Հսայաստանում էնպիսի թիմ, որը հանձնում է ինչ ուզում են, էլ խաղաղություն կնքում է ի՞նչ անի։ 3+3 ձևաչափով հանդիպել էին․ Արարատ Միրզոյանն, ասում էր օր առաջ պատրաստ ենք բացել կապուղիները, երկաթուղի-բան, Բայրամովին առաջարկում էր սահմանադրություն փոխել։ Խոսում են տարբեր բաներից, այ էդքան հեռու են խաղաղությունից։ 

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, այս թեման, կարծում եմ, մեր բոլոր խնդիրների կողքին, ամենահրատապներից մեկն է։ Մեզ զբաղեցնում են փաստաթղթերով, ինչ-որ ելույթներով, բայց հասկանում ենք, որ տակից ավելի ծանր, խորքային գործընթացներ են տեղի ունենում։ Ցույց են տալիս կանոնակարգ, բայց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նախագծի իրականացման մեծ վտանգ կա։ Արարատ ՄՆիրզոյանն ասում է՝ այս կանոնակարգով ճանաչում են մեր ինքնիշխանությունը․ բայց նրանք լրիվ հակառակն բանն են քննարկում՝ Հայաստան գալու հարցը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>