Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին
28
Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին․ «Հրապարակ» Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ «Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ)

Այս նկարը Փաշինյանի 6 տարվա կառավարման խայտառակություններից է․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Հայաստանի ազգային ժողովն այսօր քննարկեց ու բնականաբար` հավանություն կտա մի քանի վարկային համաձայնագրերի, որոնք, խոշոր հաշվով, ասֆալտ անելու և բյուջեի դեֆիցիտը փակելու մասին են։ Դրանցով Հայաստանը ընկնում է հարյուր միլիոնավոր դոլարների հերթական վարկային բեռի տակ։ Հաջորդ շաբաթ սկսելու են բյուջեի քննարկումները, հեսա էլի անընդհատ կլսենք այդքան մաշեցրած «աննախադեպ» բառը։ Բայց իրոք աննախադեպ է, որ 6 տարում կրկնապատկել պարտքային բեռը ու աննախադեպ է, որ երկիրը պահում եք վարկերով ու պարտքերով։ Էդ պարտքը փակողի, այսինքն ժողովրդի կյանքը, բարելավվե՞լ է։ Մի բանի անուն եթե լինի պարտք, էլ ի՞նչ բարելավում։ Հիշեցնեմ, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը խոստացավ այլևս պարտք չվերցնել։ Ու ինչպես մյուս բոլոր խոստումները, այստեղ ևս հակառակն է արել։ Խոստացել էր բարեկեցություն, փոխարենը գցել է պարտքի, տոկոսի տակ։ Խոստացել է վերացնել աղքատությունը, բայց աղքատությունն այսօր այնքան է, որքան էդ խոստումը տալու ժամանակ։

Քեզ խոստացել է բարեկեցություն, 6 տարի հետո ասում է՝ բարեկեցություն ասելով հասնկանում ենք ապրելու համար նվազագույն պայմաններ։ Ինչպես բառարաններում, այնպես էլ հանրային գիտկցության մեջ բարեկեցությունը հոմանիշ է հարուստին․ Նիկոլը, քանի որ ձեզ խոստացել է հարստացնել, չի կարողացել, հիմա ասում է նվազագույն պայմաններ։ Այսինքն, եթե մարդը կարողանում է օրը մի հատ ցամաք հաց առնել և լավ զտած պանիր, ուրեմն բարեկեցիկ է, ըստ Նիկոլի։ Սրանք շատ բաների չափանիշներ կամ ինչպես ասում են՝ նշաձողեր են փոխել, իջեցրել, բարեկեցիկը դրանցից մեկն է։

Փաշինյանը գյուղ առ գյուղ ման է եկել, մարդկանց խոստացել է բարեկեցություն, ցուցակով ներդրումների խոստումներ է տվել, բայց դրա փոխարեն տվել է միայն կիսատ-պռատ ասֆալտ ու հիմա, բարեկեցության խստումից 6 տարի անց, գնում-ասում է՝ բա ինչի՞ եք աղքատ, ասֆա՞լտ չունեք, ի՞նչ չունեք, հելեք շարվեք տռասին ու կոֆե-կուկուռուզ-ջուր ծախեք։ Որևէ մեկդ կարո՞ղ է հիշել մի խոստում, որ ժողովուրդը պետք է տռասին կուկուռուզ ծախելով բարեեցիկ դառնա։ Դու ասում էիր դուք, ժողովուրդ, աշխատող մարդիկ եք, բայց աղքատ եք, որովհետև ձեզ թալանում են․ բա հիմա դու ասում ես դու չես թալանում, ինչի՞ են աղքատ։ Փողոցում ջուր ու կոֆե ծախելով խոստացածդ բարեկեցություն ե՞ս ապահովելու։ Բա էդ քո մոտի ղուշ թռցնողներին ինչի՞ բերիր պետական պաշտոնյա, թողեիր ճափեքին բան ծախելով բարեկեցություն ապահովեին։

Սա անարգանք է էն մարդկանց նկատամբ, որոնք ընտրել են, հավատացել են։ Գնացել է գյուղ, մարդկանց հավաքել-տարել են, որ հանդիպի հետները, հազար ու մի հոգսեր ունեն, իրեն ձեն են տվել, որովհետև հույս են ունեցել, որովհետև խոստումներ է տվել, հիա գնում են հետը հանդիպելու, խնդալու առաջարկներ է անում։ 2018-ին ասել է ինձ ընտրեք, Շիրակի մարզում լիֆտեր գործարան եմ բացում, սամալյոտի գործարան եմ բացում, հիմա ասում է՝ ոչ մի բանը չստացվեց, բայց ասֆալտ ենք արել, կարող եք սեղանիկ դնել, կոֆե ծախել։ Ձեռք առնոցու է նման։  

2018 թվականին Շիրակի հարևան Արագածոտնի մարզում ասել է՝ հեսա մի հատ էնպիսի գործարան ենք բացում, որ երկրի սաղ տնտեսությունը կփոխի, տարբեր մարզերից էլ կգան կաշխատեն․ ո՞ւր ա դա։ Եթե ամեն մեկը պետք է մի ձև իր գլխի ճարտը տեսնի, բա էլ դուք ինչի՞ համար եք։ Ասում ա՝ ճանապարհին շշով ջուր ծախի ապրի, բայց ՀԴՄ կտրոն էլ կտաս։ Որ բյուջե գնա, որ ՔՊ-ականները ստանան բարձր աշխատավարձ։ Կուկուռուզ ծախելը վատ բան չէ, իհարկե, բայց դու դա չես, չէ՞ խոստացել։ Էդ ասֆալտն էլ, վստահաբար, նրա համար չես արել, որ սոված ժողովուրդը ուրախ-ուրախ երթևեկի, այլ որովհետև տենդերները հիմանակնում ձեր սրա-նրա հարազատներն են շահում, ու մեջը լավ փող կա։

Թոշակառուներին ապահով ծերություն ես խոստացել, հիմա ասում ես թոշակդ չեմ կարողանում բարձրացնեմ, էս սպիտակ մազերդ առ հել փողոցներում բանջարեղեն ծախի-ապրի։ 76 տարեկան տատիկը Երևանի կենտրոնում միրգ ա ծախում։ Քիչ ա բերում՝ երեք տեսակի միրգ, ամեն մեկից մոտ 10 կիլո, տեսնեք ոնց է բերում մի տոպրակը մի կերպ վերցնում բերում է մի 50 մետր, հետո գնում մյուսն է բերում ու էդպես՝ մի քանի հարյուր մետր, որ առ ու ծախի արդյունքում օրը մի քիչ փող աշխատի, թոշակի հետ ծերը ծերին հասցնի։ Բայց ամբողջ ուշադրությունը ոստիկանների կողմն է․ հենց տեսնում է հեռվից ոստիկան եկավ, սաղ ուժերը հավաքում է ու քարշ տալով հեռացնում է տարածքից մթերքը, որ չգան առգրավեն, տուգանեն։ Դու էդ տատիկին խոստացել ես ապահով ծերություն, հիմա ասում ես հել տռասին կոֆե ծախի՞։ Դա վարչապետի ասելիք ա՞։ Հարևանը կարող է էդպիսի խորհուրդ տալ, բարեկամը կարող է տալ, բայց երկրի վարչապետը պետք է նրան տա խոստացածը՝ բարեկեցիկ ծերություն։ Ասում է՝ չմոռանաք ՀԴՄ կտրոն էլ տաք, որ հարկեր գնան բյուջե։ Դու որ մի անգամ հեծանիվ ես քշում, ասենք առավոտ 6-7-ը, էդ մի անգամվա հեծանվին ծախսում ես Հայաստանի բոլոր ճամփեքին վաճառող կուկուռուզների, կոֆեների համար մուծած հարկը։ Էնպես որ դու ոչ թե առաջարկում ես, որ աշխատի ապրի, այլ աշխատի, հարկ մուծի, որ դու կայֆավատ լինես, դու քո թիմով, ճոխ վարձատրվեք, պարգևավճարներ ստանաք։ Բա դուք, ժողովուրդ ջան, էդ մարդկանց պրգևել եք էդ պաշտոնները, պարգևավճար չեք ուզում տա՞ք։ Ո՞նց կլինի։

Կարդում ենք՝ ՔՊ-ական պատգամավորի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի վարձը չէր կարողացել վճարել, ՔՊ-ական իշխանության օրոք պաշտոն ու բիզնեսներ ունեն, ՔՊ-ական պատգամավոր Դավոյանը 170 դոլար պարտքը չի փակել, դատի են տվել, իսկ հիմա իրեն կարգի է բերել։ Հիմա էդ մարդիկ ճամփեքին կուկուռուզ ծախելով տուն ու տեղ ստեղծեցի՞ն, թե՞ տուն-տեղ ունեցողներին դարձրեցիր թափառական, ձերոնց պարգևեցիր տներ։

Էկրանի այս լուասնկարը արվել է Շիրակի մարզում․ սա Նիկոլ Փաշինյանի կառավարման 6 տարվա խայտառակություններից է։ Ամբողջ թշվառությունը այստեղ է, որի վրա նա, իհարկե, հռհռաց։ Այ էս քաղաքացու անունն է հարցնում։ անունը ասում է, ետո այլ անուն-ազգանուն է ասում, ասում է շփոթվեցի, դեպորտ եմ եղել Ռուսաստանից, անունս փոխել եմ, որ էլի գնամ։ Նիոլը սկսում է հռհռալ։ Նամուս ունեցողի համար դա լացի բան է, ոչ թե ծիծաղի։ Քո երկրի քաղաքացին անունը ստիպված փոխել է, որ փախչի-գնա մի երկու կոպեկ աշխատի, որ ստեղ ընտանիք պահի, որովհետև դու էդ մարդուն առաջարկելու բան չունես, բացի նրանից, որ ճանփեքին կոֆե-ջուր-կուկուռուզ ծախի։ Դու խոստացել ես, որ մարդիկ ներգաղթելու են հարյուր հազարներով, 2018 թվականին դու ներգաղթ ես խոստացել, բայց ներգաղթի փոխարեն ունես վիճակ, երբ մարդը 60 տարի հետո իր անունը փոխում ա, մենակ թե գնա ու քեզնից պրծնի։ Հավատա՝ դա լացի բան է։ Ինքը քո երկրի քաղաքացին է, վստահ եմ՝ քեզ էլ ընտրել է, քո հետ էլ հույս կապել է, եկել է քեզ հանդիպելու ինչ-որ հույս ունենալով։ Ու դու, որ նրան միլիոն խոստում ես տվել, հիմա վրան ղժում ես։

Կարճ ասած՝ սա քո իշխանության թշվառության հերթական կետն է: Ինչպես որ արտաքին քաղաքականությունն է թշվառ, ինչպես որ անվտանգային քաղաքականությունն է թշվառ, ինչպես որ կրթականն է ու մյուսները, այ էդպես էլ սոցիալականն է։ Ես ընդամենը մեկ երկու բանից խոսեցի։ Չգիտեմ, թե մարդ ինչ վիճակում պետք է լինի, որ հույս կապի Նիկոլ Փաշինյանի հետ էս ամենից հետո։ Բայց եթե լինում են նման դեպքեր, հույսից հուսախաբություն ընդամենը մեկ քայլ է, այ էսպիսի կարճատև այց ու հռհռոց միամիտ ժողովրդի վրա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>