Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Պատերազմ Արցախում
Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ

«Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են, ինչո՞ւ չեն հրապարակում»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ՔՊ-ն իր ցածր վստահությամբ և բոլոր տիպի ձախողումներից հետո, փորձում է համոզել հասարակությանը, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում, հայ հասարակության հետ բաց են ու անկեղծ: Սա հերթական կեղծիքն է, որ առկա են մեր երկրի քաղաքական տիրույթում և հանրային դիսկուրսում: Մի կողմից ասում են իբրև բաց ու անկեղծ են, մյուս կողմից՝ ցանկացած կոնկրետ հարցադրման դեպքում խուսափում են պատասխանատվությունից և հղում են անում բանակցությունների գաղտնիությանը: Նախորդ նախագահների իշխանության օրոք՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Հայաստանի և Սփյուռքի հանրությանը հստակ ներկայացնում էին արցախյան կարգավորման գործընթացի հիմնական մանրամասնությունները:

Հայ ժողովուրդը գիտեր, թե ի՞նչ է ակնկալում Հայաստանը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցություններից, որ փուլում ի՞նչ էին քննարկում նախագահները, որո՞նք են կարմիր գծերը և որտեղ են Հայաստանի շահերը: Վերջերս Նիկոլը, այսօր էլ Ալենը կրկին հրաժարվեցին բացել այսպես կոչված «Խաղաղության պայմանագրի» նախագծի կետերը և դրանց բովանդակությունը: Բազմաթիվ ստերի, ձախողումների, կեղծ հայտարարությունների ֆոնի վրա՝ ազգակործան կառավարիչները ցանկանում են, որպեսզի իրենց վստահեն իշխանավարել և հանդես գալ ՀՀ անունից: Խճճել են ամեն բան, նույիսկ հաստակ չեն ասում, թե քանի կետից է բաղկացած պայմանագիրը: Մի դեպքում հայտարարում են 16 կետ՝ որից իբրև թե 13-ը համաձայնեցրել են: Մի դեպքում՝ 17 կետ՝ որից իբրև թե 13-ը համաձայնեցրել են: Կապիտուլացված, Արցախը հայաթափած և Ադրբեջանի կազմում ճանաչած կառավարության կողմից՝ օկուպանտ երկրի հետ 13 կետի շուրջ համաձայնվելն արդեն իսկ վտանգավոր է հնչում: Ի՞նչն են համաձայնեցրել և ի՞նչու է առ այսօր, հայ հասարակության համար գաղտնի, թե ինչպիսի՞ պարտավարություններ է ստանձնելու մի երկրի առջև, որն ակնհայտորեն շարունակում է ռազմականացվել, խուսափում է կայուն խաղաղության տանող քաղաքականություն վարել, շարունակում է իր երկրի ներսում հայ ժողովրդի նկատմամբ թշնամական քարոզչություն իրականցնել, շարունակում է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալուց խոսել և այլն: Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են, և բխում են հայ և ադրբեջանցի ժողովուրդների խաղաղ գոյակցության շահերից, ապա ինչո՞ւ չեն հրապարակում և ցրում առկա անվստահության միջավայրը:

Եթե 4 կամ 3 չհամաձայնեցված կետեր կան, ապա ինչո՞ւ երկու կողմերի հասարակություններին չեն բացատրում, թե որտեղ են առկա հակասությունները և ինչպիսի՞ մոտեցումներ ունեն կողմերն այդ հարցերում: Առայժմ կասկածից վեր է, որ գաղտնիության քողի տակ ընթացող «Խաղաղության պայմանագի» կոչվող վտանգավոր խաղը զուտ իշխանություն պահելու և հասարակության մոտ սին ակնկալիքներ սերմանելու նպատակ ունի: Նույնը նաև հակասահմանադրական մեկնաբանություններով, երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգային համակարգերը վտանգող հատվածական սահմանազատման պարագայում է, երբ մայիսի 15-ին Ադրբեջանին հանձնվեցին իրավաբանորեն Տավուշի մարզի կազմում գտնվող տարածքները:

Նույն կերպ գործընթացի գաղտնիության և ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող ներքաղաքական ճնշումների ֆոնի վրա, սահմանազատման անվան տակ, Ադրբեջանը պահանջելու և ստանալու է իրեն հարմար այլ տարածքներ ու բարձունքներ: Սահման ունենալու տենչանքի ներքո՝ առ այսօր գաղտնի են պահվում, թե ինչ հաջորդականությամբ է իրականացվելու սահմանազատումը: 2020թ. մայիսի 6-ին ԱԺ-ում, մինչև 44-օրյա պատերազմը, Նիկոլն ասել էր. «ինչ-որ պետք է, էն էլ բանակցում ենք»: Հայ ժողովուրդը տեսավ ու սեփական մաշկի վրա զգաց, թե ինչ են բանակցում և ինչպես են բանակցում: Այսօր էլ նույնը շարունակվում է…

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>