ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից
1
Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»

Ադրբեջանը Փաշինյանից պահանջում է, որ ժողովուրդն էլ մասնակից լինի ՔՊ-ի դավաճանությանը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Ինչպես որ սպասվում էր, խորհրդարանի ՔՊ-ական թևը այսօր քննարկեց և կվավերացնի հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը։ Ելույթներին անդրադառնալու իմաստ չեմ տեսնում։ Պետք է հերթական անգամ ցույց տանք, որ դավաճանությո՞ւն են անում․ իսկ ո՞վ ՔՊ-ի մասին իր դիրքորոշումը դեռ չի հստակեցրել։ Որ պատերազմից 4 օր առաջ ասում էր Աղդամը իմ հայրենիքն է, հիմա ասում է այդ տարածքը եղել է և կա Ադրբեջանի մաս, դրա գնահատականը արդյո՞ք ժողովուրդը իր մեջ չունի։

Զուգահեռ շատ խորհրդանշական բաներ էին կատարվում Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարաններում։ Հայաստանը վավերացնում էր Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների կանոնադրությունը ու դա համարում հաղթական քայլ դեպի ինքնիշխանություն։ Իսկ հենց նույն ժամանակ Ադրբեջանը էդ կանոնակարգը ծալել դրել է մի կողմ ու հենց խորհրդարանում ձևավորել է «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնող խումբ։ ՔՊ-ն ասում է մենք հիմա գծում ենք մեր ինքնիշխանության սահմանները, նրանք քննարկում են Հայաստան գալը, որի անունը դրել են «Արևմտյան Ադրբեջան»։ Սա էլ մեկնաբանելու կարիք չունի, կարծում եմ։

Երկու օր է՝ ադրբեջանական կողմը թեզեր է կսել շրջանառել, որոնք, կարծում եմ, արժանի են ուշադրության։ Հայաստանում խորհրդարանական ընդդիմությունը չմասնակցեց հարցի քննարկմանը՝ համարելով հակասահմանադրական, հակապեստական․ այնպես չէ, թե մասնակցությամբ հնարավոր էր կանխել փաստաթղթի վավերացումը․ բայց մասնակցելով՝ մաս էին դառնալու գործընթացին։  ՔՊ-ականներն ասում են՝ դե բա եկեք մասնակցեք, ինչո՞ւ եք փախչում պատասխանատվությունից, կարևոր որոշումներ կայացնելուց։ Ասեմ, որ չմասնակցելն էլ է որոշում․ նրանք կայացրել են էդ որոշումը։ Ի՞նչ է արել Փաշինյանը․ այս դավաճանությանը մասնակից է դարձրել կառավարութանը, Սահմանադրական դատարանին, այսօր՝ խորհրդարանի իր թևին։ Նա ուզում է նաև ընդդիմությանը մասնակից դարձնել։

Ու շատ հետաքրքիր է, որ Ադրբեջանը և ՔՊ-ն խոսում են լրիվ նույն տրամաբանությամբ։ Որ ՔՊ-ն միայնակ է մնացել իր հանձնումների մեջ, չունի աջակցություն, դա անհանգստացնում է նաև Ադրբեջանին։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել է․ «Ադրբեջանը ցանկանում է խաղաղություն կնքել ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ Հայաստանի հետ»։ Ու պահանջում է, որ Հայաստանը փոխի սահմանադրությունը, որպեսզի, ասում է, Նիկոլից հետո եկող ղեկավարը չասի՝ խաղաղության պայմանագիրն ու իմ սահմանադրությունը հակասում են իրար։ Ադրբեջանն ասում է՝ մենք պետք է բոլոր իրավական հարցերը մինչև վերջ լուծենք, որովհետև Նիկոլը էսօր կա, վաղը չկա, կարող է մի նորմալ, ազգային, հայրենասեր մարդ լինի ղեկավար ու էս սաղ պայմանավորվածությունը, սադրանքները, պատերազմը, ծախսերը, օկուպացիան, բռնագաղթը ջուրը գնա։

Այսօր էլ Ադրբեջանի  խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովն է հայտարարել՝ «Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի: Մենք պայմանագիր ենք կնքում ոչ թե Փաշինյանի, այլ հայկական պետության հետ. Այս համաձայնագրի թիկունքում պետք է կանգնի հայ ժողովրդի քաղաքական կարծիքը»։ Իսկ սա՞ ինչ է նշանակում․ սրանք ուզում են պարտությունը Նիկոլից տանել ժողովրդի վրա։ Հայաստանում մի քանի անգամ հարցումներ են արել Արցախի հանձնման, խաղաղության պայմանագրի մասով, ու բոլոր դեպքերում բնակչության 90 տոկոսից ավելին դեմ է արտահայտվել Փաշինյանի տարբերակով խաղաղությանը։ Դրանք հրապարակային հարցումներ են ու էդ տվյալները անգիր գիտենք ոչ միայն մենք, այլև Ադրբեջանը։ Ու հիմա ասում են՝ չէ, պետք է հանրաքվե անես, բոլորը համաձայն լինեն, որ հայ ժողվուրդը այլևս գլուխը չբարձրացնի։ 

Ալիևը քանի անգամ հայտարարել է, թե ինքը մենակ Նիկոլին չի հաղթել, ինքը հաղթել է նախկին նախագահներին։ Ադրբեջանը ջախջախվել է նախկինում․ Ալիևը գիտի՝ պատերազմը ոնց են հաղթել, իրենք գիտեն ում են հաղթել։ Իրենք գիտեն Նիկոլի նկատմամբ Հայաստանի ժողովրդի վերաբերմունքը ինչպիսին է, իրենք գիտեն, որ հայ ժողովուրդը չի համաձայնվում էսօրվա օկուպացիայի հետ, Արցախի կորստի հետ, էս անարդարացի սահմանագծման հետ ու վստահ եմ, գիտի, որ սա մի ուրիշ ժամանակ, նորմալ ղեկավարի օրոք, այլ դասավորության պայմաններում կարող է հետ պտտվել։ Իրենք հո գիտեն, որ պարտության գնացել է Նիկոլը, նա է բանակը պարտության տարել, բայց ուզում են դա փաթաթել ժողովրդի վրա։ Չի ստացվում։ Դրա համար հոպ, ասում են, էս պայմանագիրը Նիկոլի հետ չէ, պետք է բոլորը մասնակից լինեն։ 

Կյանքում մի անգամ Նիկոլ Փաշինյանը ճիշտ բան, այնուամենայնիվ, ասել է․ չի արել, բայց ասել է։ Ռուսաստանի դեմ պատերազմում պարտվելուց հետո երբ Սաակաշվիին որոշեց մնալ (թեև էդ հողի վրա էլ գնաց), Նիկոլը, որ մարտի 1 անելուց հետո Սիմիդյանենց տանը պախկվել էր, 2009 թվականին նամակ է գրում Սաակաշվիլուն ու ճշգրիտ բացատրում է, թե որքան կարևոր է, որ այդ մարդը հրաժարական տա ու անհետանա քաղաքականությունից ընդհանրապես, որովհետև, ասում էր, եթե դու գնաս, պարտությունը կվերցնես քեզ վրա, որովհետև դա քո պարտությունն է, եթե մնաս, պարտությունը կլինի ժողովրդինը ու խեղճացնելու է ժողովրդին, առաջընթաց չի լինելու, չի թողնելու երկիրը մեջքը ուղղի։ Նիկոլը մնացել է, ու մենք ունենում ենք պարտություն պարտության հետևից։ Ու հիմա Ադրբեջանն ասում է՝ հոպ, էս պարտությունը պետք է տարածվի ժողովրդի վրա փաստաթղթով, հանրաքվեով, սահմանադրությամբ։

Էսօր ինչո՞ւ են ՔՊ-ականներն անհանգստացած նույնքան, որքան Ադրբեջանը․ եթե Ադրբեջանը անհանգստացած է հետագայի համար, այսպես ասած՝ ռևանիշի համար, ՔՊ-ն՝ իր ճակատագրի։ Որովհետև էս գործընթացին նրանք մասնակից են դարձրել պետական մի շարք կառույցների, բայց ժողովուրդը չկա․ ընդդիմությունը եթե մասնակցի, ընդդիմության հետևում կա ժողովուրդ, ուրեմն նշանակում է հա՛մ իշխանությանը ձայն տվածներն են մասնակցել, և՛ ընդդիմության ձայն տվածներն են մասնակցել գործընթացին, անկախ նրանից՝ կողմ են, թե դեմ։ Այս ամենը, ինչ անում են սրանք, շատ ծանր քրեական հոդվածներ են․ Նիկոլը չի ուզում միայնակ կամ մի երկու հոգով մտնել էդ հոդվածների տակ, դրա համար ՔՊ կոչված էդ խոսող գլուխների միավորին է մտցրել։ Նրանք էլ ուսապարկ-ուսապարկ մտել են։ Վահագնը ասում է մենք ուսապարկ ենք, Ալենն ասում է մեր վարկանիշը Նիկոլի վարկանիշն է։ Անձ-թիմ է։

Ադրբեջանում Հայաստանի հանրային տրամադրությունները շատ լավ գիտեն, ու կռահում են, որ իշխանության հանդեպ տոտալ մերժումի պայմաններում սրանց ընդունած փաստաթղթերը ոչ մի բանի են հավասար։ Ադրբեջանը մտավախություն ունի և էդ մտավախությունը տեղին է, մեր մեջ ասած։ Խոշոր հաշվով հայ ժողովուրդը համաձայն չէ Տավուշում անարցարացի գծած սահմանին, համաձայն չէ Շուռնուխի անարդարացի սահմանին, Տեղ գյուղում իրավիճակին, Վարդենիսում ու Ջերմուկում իրավիճակին, Շուշիում ու Ստեփանակերտում իրավիճակին, Գանձասարում ու Դադիվանքում իրավիճակին։ Ու առավել ևս համաձայն չեն էն մարդիկ, որոնք 1990-ականներին ազատագրել են ու գծել են Արցախի ու Հայաստանի էդ սահմանները։

Ու վստահաբար, մի օր՝ չտվող ու չկզող իշխանության պարագայում, գլուխ է բարձրացնելու հավաքական արժանապատվությունը։ Ու որպեսզի դա տեղի չունենա, ՔՊ-ն ու «Յենի Ազերբայջանը» ուզում են որքան հնարավոր է՝ ամբողջացնել Ալիևի կիսատ-պռատ հաղթանակը, ապահովել իրավական հիմքերով։ Այսօր կան փաստաթղթեր, որոնք իրավական հիմք չունեն։ Բայց չեմ կարծում Ադրբեջանը չգիտի նաև, որ չի կարող հանրաքվեն հօգուտ Նիկոլի ավարտվել։ Դա, սակայն, այլ թեմա է։

Կարճ ասած՝ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ պատերազմում պարտությունը, հանձնումները, այսօրվա հանձնումները, Փաշինյանի հետ բանակցություններն ու հանձնումները, Արցախ Հայաթափումը, մեր սահմաններից օկուպացնելը, վերցնելը չմարսվող հաղթանակներ են, գիտի, որ ժողովրդի 90 տոկոսից ավելին դեմ է և գլուխ է բարձրացնելու։ Գիտեն, որ Նիկոլը էսօր կա, վաղը-մյուս օրը ընտրական գործընթացներ են, կարող է խցանի նման դուրս թռչել։ Ալիևը, կրկնում եմ, գիտի, թե Նիկոլին ոնց է հաղթել, ու ունի կոմպրոմատներ, բայց Հայաստանում փոփոխությունների պարագայում էդ կոմպրոմատները էսօրվա սպառնալիքներով զիջումներից վերածվելու են ընդամենը հերթական քրգործի։

Դրա համար հիմա շտապեցնում է՝ հլը մի հատ սահմանադրությունդ էլ փոխի, հլը մի հատ հռչակագիրն էլ չեղարկի, գերբն էլ փոխի, ուրիշ սար դիր Մասիսի տեղը, թող ընդդիմութունն էլ մասնակցի, հլը հանրաքվեի էլ դիր․ իր վախերից է։ Ու կրկնում եմ, էդ վախերը պե՛տք է լինեն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>