«Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան
13
Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Պատերազմ Արցախում
Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան Պատերազմ, զոհեր, կորուստներ և՝ պարգևավճարներ, սա է այս իշխանության դեմքը. Էդգար Ղազարյան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ․ լրագրող Փաշինյանը բոլ-բոլ ծախսում է պետական փոխերը. 2 մլրդ 640 մլն դրամ` COP17-ի անցկացման համար Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի հերթական «կռուտնտները». Արցախն ուրացածը այն շարունակում է «վզի թոկ» անվանել... Ժամանակին հանձնաժողի նախագահ եղել են Եգորյանը, Թովմասյանը, Հարությունյանը… իսկ հիմա՝ Արուսյակ Ջուլհակյանի պես կիսագրագետը. Մելիքյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան

Վրաստանում ընտրություններից չորս օր առաջ, գրեթե բոլոր կողմերի հարցումներով, հաղթանակ է տանում իշխող «Վրացական երազանքը»

Մոլդովայի ընտրության արդյունքներից հետո արդեն ոչ ոք չի հավատում ամերիկյան ու եվրոպական հարցում անցկացնող ընկերությունների կանխատեսումներին, և այդ շարքում բացառություն չեն կազմում նաև վրացիները:

Ահա թե ինչու,  ընտրությունից առաջ, այդ երկրում սկսեցին կանխատեսումներով հանդես  գալ  այդ երկրի քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Ֆորմալ տեսանկյունից, որպեսզի այն կուսակցական ձև չստանա, այդ հարցումների արդյունքները ներկայացվում են, իբրև TV -ների կողմից անցկացված հարցման  տեսքով:

Եվ այսպես ներկայացնենք, թե ինչ արդյունքներ են ներկայացնում հիմնական քաղաքական խաղացողները:

                                            «Վրացական երազանքի» տվյալները

Այս ուժը իր արդյունքները ներկայացնում է, իբր IMEDI TV-ով անցկացված հարցումների տեսքով, որտեղ հետևյալ պատկերն է ստացվում.

Վրացական երազանք» («Վրացական երազանք», «Ժողովրդի իշխանություն»)՝ 59,5%;

Միասնությունը  ազգային շարժում է» («Միացյալ ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան») - 13,6%;

-«Փոփոխությունների կոալիցիա» («Ախալի», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Դրոա»)՝ 10,3%։

Հիշեցնենք, որ «Վրացական Երազանքը» իշխող թիմն է ներկայացնում, «Միասնություն-Ազգային շարժումն է» միավորումը ներկայացնում է Սաակաշվիլիի թիմակիցներին, իսկ «Փոփոխությունների կոալիցիան» Սաակաշվիլիի նախկին  թիմակիցներն են, ովքեր հանդես են գալիս հետևյալ կարգախոսով՝ վաղվա Վրաստանը պետք է վերադառնա Սաակաշվիլիի ժամանակվա բարքերին, սակայն առանց Սաակաշվիլիի:

                                  Սաակաշվիլու կողմնայիցների տվյալները

Այս ուժը իր արդյունքները ներկայացնում է, իբր   FORMULA TV-ով անցկացված հարցումների տեսքով, որտեղ հետևյալ պատկերն է ստացվում.

- «Վրացական երազանք» («Վրացական երազանք», «Ժողովրդի իշխանություն») – 33 %;

- «Միասնությունը ազգային շարժում է» («Միացյալ ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան»)՝- 19 %;

- «Փոփոխությունների կոալիցիա» («Ախալի», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Դրոա»)՝ -13%։

-«Ուժեղ Վրաստան» («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») – 12 %;

-«Վրաստանի համար»՝- 11 %

Այս արդյունքների շարքում, ի տարբերություն իշխանության տարբերակի,  ավելացվել  են նոր երկու ուժեր. Ուժեղ Վրաստանը և Վրաստանի համար, միավորումները:

Ուժեղ Վրաստանի հետևում կանգնած է բանկիր Խազարաձեն, ով նաև ռեսուրսներով է աջակցում, ով նախկինում ամերիկացիների հետ հաղթել էր Անակլիայի  նավահանգստի  կառուցման համար մրցույթը, սակայն հայտնի պատճառներով իշխանությունը  անվավեր էր հայտարարել այդ մրցույթի արդյունքները և Անակլիայի նախագիծը հանձնել էր չինացիներին:

Իսկ Վրաստանի համար քաղաքական ուժը ձևավորվել էր նախկին ՆԳ նախարար և այնուհետև վարչապետ Գախարիայի շուրջ և հանդես  է գալիս, այսպես կոչված «ոչ նախկին-ոչ ներկա» կարգախոսով:

Ի դեպ նմանատիպ կարգախոսով է հանդես գալիս նաև «Ուժեղ Վրաստանը», ով ինչպես նշեցինք աջակցվում է բանկիր Խազարաձեի կողմից:

Սաակաշվիլիի թիմին մոտ կանգնած  FORMULA TV-ի հարցումներով նույնպես իշխող ուժը հավաքում է ձայների մեծամասնությունը, սակայն ըստ այս հարցման տվյալների, ստիպված պիտի լինի կազմել կոալիցիա այլ ուժերի հետ: Իսկ անհաջողության դեպքում, դա կանի իր գլխավոր մրցակիցը: Հենց դրա համար էլ ներկայացվել են այս թվերը:

                      Սաակաշվիլու նախկին թիմակիցների տվյալները

Ինչպես հայտնի է, Սաակաշվիլիի թիմը բաժանվել էր երկու մասի, մի  մասը որպես լիդեր համարում էր Սաակաշվիլիին, իսկ մյուս մասը կարծում էր, որ Սաակաշվիլիից պետք էր հրաժարվել, քանի որ նրա հակավարկանիշի վրա է հիմնականում հենվում այսօրվա իշխող թիմը:

Այս տեսակետին  է նաև Mtavari Arxi  TV -ն, որն էլ իրենց հարցման տվյալներն է ներկայացրել, որտեղ հետևյալ պատկերն է.

-«Վրացական երազանք» («Վրացական երազանք», «Ժողովրդի իշխանություն») – 36 %;

-«Փոփոխությունների կոալիցիա» («Ախալի», «Գիրչի. ավելի շատ ազատություն», «Դրոա»)՝ 18 %;

- «Միասնությունը ազգային շարժում է» («Միացյալ ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան»)՝ 14 %;

-«Վրաստանի համար» – 10 %;

-Ուժեղ Վրաստան» («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») – 8 %։

Հասկանալի պատճառով, Սաակաշվիլիի նախկին թիմակիցները իրենց թիմին են ներկայացնում, որպես հիմնական ընդիմադիր ուժ, որը նույնիսկ 4 տոկոսով ավելի ձայն ունի, քան՝ Սաակաշվիլու թիմը, ինչը վստահելի չէ, գրեթե ոչ մեկի համար:

Հասկանալի է, որ բոլոր այս ներկայացված թվերը սուբյեկտիվ բնույթ ունեն: Եթե փորձենք միջինացնել  այս տվյալները և միջին թվաբանական բանաձևի միջոցով հաշվել, ապա կարող ենք ստանալ իրականությանը մոտ թվեր:

Եվ այսպես, ըստ այդ մոտեցման հավանական  կարող է լինել հետևյալ պատկերը.

-«Վրացական երազանք»,- 43 %  սահմաններում

-Սաակաշվիլիի թիմը,- 16 %  սահմաններում

Փոփոխությունների կոալիցիան» (նախկին սաակաշվիլիականները) - 13 % սահմաններում

- «Ուժեղ Վրաստան»,- 10 %  սահմաններում

-«Վրաստանի համար»,- 9 %  սահմաններում

Սակայն ընտրական գործընթացում, հատկապես վերջին պահին սկսում է գործել ավելի շատ սև-սպիտակ տրամաբանությունը, և ռիսկ կանենք  կանխատեսել, որ դրա արդյունքում ավելի մեծ թիվ կհավաքեն  Իվանիշվիլու  «Վրացական երազանքն»  ու Սաակաշվիլու  «Միասնությունը»:

Եթե Մելիային և իր թիմակիցներին մինչ այս ընտրական ցիկլը հաջողվեր դառնալ գլխավոր ընդդիմադիր ուժ, ապա նրանք կկարողանային հանրությանը համոզել, որ գալիս են կյանքի կոչելու «Սաակաշվիլու ժամանակների վերադարձ, սակայն առանց Սաակաշվիլու»  բանաձևը: Սակայն երբ Սաակաշվիլի-Իվանիշվիլի հակադրությունը ստացավ սուր աշխարհաքաղաքական բնույթ, Մելիան և իր թիմակիցները չկարողացան իրենց քաղաքական միտքը գերակա դարձնել երկրում: Ահա թե ինչու  Սաակաշվիլու թիմը մնաց որպես գլխավոր մրցակից, և ուրեմն ինքն էլ կստանա որպես սպարինգ-գործնկեր ընտրական լրացուցիչ բոնուսները:

Ինչ վերաբերվում է մյուս ուժերին, բանկիր Խազարաձեի  «Ուժեղ Վրաստանին»  և Գախարիայի  «Վրաստանի համար»  ուժին, ապա նրանք օբյեկտիվ կարգով չէին կարող դառնալ գլխավոր ընդդիմադիրը:

Բանկիրի առաքելությունը զուտ տնտեսական բնույթ ունի, իսկ Գախարիան այդպես էլ չկարողացավ բացատրել  հանրությանը,  թե ինչով է ինքը տարբերվում «Վրացական երազանքի» ներկայացուցիչներ՝ Կոբախիձեից և Ղարիբաշվիլուց:

Հենց դրա համար էլ Իվանիշվիլու թիմին հաջողվեց քաղաքական պայքարը դարձնել Իվանիշվիլու  և «կոլեկտիվ Սաակաշվիլի»  բնույթի հակադրություն, որտեղ Իվանիշվիլին և իր թիմակիցները օգտագործեցին իրենց գաղտնի զենքը՝ Սաակաշվիլիի հակավարկանիշը, և որի արդյունքում նրանք կհասնեն հաջողության:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>