Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին
28
Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Գյուղացին այսօր ունի մեկ հիմնական պահանջ՝ աշխատելու և արժանապատիվ ապրելու պայմաններ. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին․ «Հրապարակ» Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ «Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում Մենք այս ի՞նչ արեցինք տղերք, մենք այս ի՞նչ արեցինք․ Աշոտ Մինասյան Կապանում անձրևաջրերը հեղեղել են փողոցը Մի խումբ անձինք օժանդակել են զորակոչիկին խաբեությամբ զորակոչից խուսափելու փորձ կատարելուն․ ՔԿ Արմավիրի մարզում Գագիկ Ծառուկյանի հանդիպումները շարունակվում են (տեսանյութ)

Գործակալից էլ ավելի բեթար․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Հաճախ են ասում, որ մենք ավելի վատ իրավիճակներում էլ ենք եղել և կարողացել ենք դուրս գալ։ Գիտե՞ք, մի 4 տարի առաջ, երբ մենք կորցրեցինք Արցախի մի ասը, գուցե կարելի էր ասել մենք ավելի վատ վիճակում էլ ենք եղել և դուրս ենք եկել, որովհետև առաջին պատերազմի ժամանակ մենք գրեթե ամեն ինչ էինք կորցրել, մինչև Պաշտպանության պետական կոմիտեի ստեղծումը։ Բայց հերթով ամեն ինչ հնարավոր եղավ հետ բերել։ Դրա համար էլ 44-օրյա պատերազմից հետո ասում էին՝ ավելի վատ վիճակում էլ ենք եղել։ Բայց հիմա չեմ կարծում, որ մենք ունեցել ենք սրանից վատ վիճակ։ Որովհետև ունենք իշխանություն, որն ամեն ինչ անում է, որ մեր խնդիրները դառնան անհաղթահարելի։ Գիտենք, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ շատ տարածքներ ազատագրվել են առանց Լևոն Տեր-Պետրոսյանի գիտության, քանի որ նա դեմ էր։ Դեմ էր, բայց չէր հանձնում։ Այսօր ունենք իշխանություն, որը հա՛մ հանձնում է, համ արդարացնում Ադրբեջանին։

ՀՀ Ազգային ժողովի նախագահը (երբ ասում ես Ալեն Սիմոնյան, շատ փոքր հասկացություն է), ՀՀ ԱԺ նախագահը էն պաշտոնյաներից է, որոնք արդարացնում են ադրբեջանական վայրագությունները։ ՀՀ Ազգային ժողովի նախագահը Ադրբեջանից ավելի լավ է հիմնավորում ու արդարացնում նրանց հարձակումն ու էթնիկ զտումը։ Ադրբեջանը Արցախում էթնի զտում է արել․ Ալենն ասում է՝ դե ՄԱԿ 4 բանաձև ուներ, արել է, իրավունք ուներ։ Գուցե ինչ-որ մեկը Ալենին հուշել է խոսել ՄԱԿ բանաձևերից, որոնց միայն Ադրբեջանն էր հղում անում։ Չեմ բացառում, որ այդ ինչ-որ մեկը կարող է լինել Ադրբեջանից։ Հիշում եք, չէ՞, որ Ալենը Հայաստանի քարտեզն էր հրապարակում, ադրբեջանցիներն ասում էին՝ սխալ ա, ուղղեք, սա դրեք, ու Ալենը ուղղում էր, դնում էր ադրբեջանցիների տվածը, որտեղ արդեն, Տիգրանաշենը նրանց կազմում էր։

Ալենն ասում է՝ Ադրբեջանը Ղարաբաղում արեց մի գործողություն, որի տակ ուներ առնվազն 3-4 ՄԱԿ-ի բանաձև։ Ալեն Սիմոնյանը տեղյակ է՞, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի ընդունած բանաձևերից և ոչ մեկը, կրկնում եմ, ոչ մեկը Ադրբեջանին իրավունք չի տվել այնել այն, ինչ արել է։ Թե՞ ինքը կրկնում է այն, ինչ իրեն ասել են կցիտես։ Տպավորություն է, որ իրեն ասել են այսպես կասես, ասում է։ ՄԱԿ-ի 4 բանաձևերից ո՞ր մեկով է Շուշին գրավել, Արցախը հայաթափել, էթնիկ զտում արել։ ՄԱԿ-ը խոսել է միջազգային հումանիտար իրավունքի նորմերի մասին․ Ադրբեջանի արածը, ըստ ՔՊ-ական խոսնակի, միջազգային հումանիտար նո՞րմ է։ ՄԱԿ-ի որևէ ռեզալյուցիայի մեջ ռազմական գոողությամբ որևէ հարց լուծել, կրկնում եմ՝ ռազմական գործողություն անելով որևէ հարց լուծել բացառվում է․ խոսքը միայն մեր մասին չէ, այլ ամբողջ աշխարհի․ չի կարող ՄԱԿ-ը բանաձև ունենա, որը ռազմական գործողություն է արտոնում։

Մեր վիճակը, կրկնում եմ, ողբերգական է, որովհետև Հայաստանում իշխանություն է, որը թուրքերից լավ է աշտպանում թուրքական թեզերը։ Կարծում եմ՝ շատ ավելի լավ է կոնկրետ ասեք լավ ենք արել հանձնել ենք, լավ են արել գրավել են, լավ են արել հայաթափել են, քան խեղաթյուրեք, կեղծեք միջազգային փաստաթղթերը, հայտաարությունները, քարտեզները, նորմերը, պատմությունը։ Որովհետև այն, ինչ արել է Ադրբեջանը ու հիմա ասում եք դուք, որևէ բանաձևի մեջ չի տեղավորվում, բայց տեղավորվում է՝ «լավ եմ արել, կարողացել եմ՝ արել եմ» փողոցային խոսույթի մեջ։ Ես ավելի կհասկանամ, երբ Նիկոլն ասի՝ լավ եմ արել՝ ծախել եմ, քան խեղաթյուրի Մադրիդյան սկզբունքները, Ալմաթայի հռչակագիրը, Սահմանադրությունը, Ստամբուլյան կոնվենցիան։ Ու աբսուրդ է, երբ Ալենը արդարացնում է Ադրբեջանի գործած ցեղասպանությւոնը, հետո մասնակցում է մարու իրավուքների վերաբերյալ քննարկման։ Ասում է՝ որ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, դա օրինական էր, բայց որ օկուպացրեց Հայաստանից, դա ապօրինի էր։ Սա պատմության, իրավունքի, ամեն ինչի խեղաթյուրում է, Ադրբեջանի հանցանքների արդարացում։ Ես չգիտեմ այդ մարդու խոսքերին ինչ բնորոշում տամ։ Թուրքիան ցեղասպանություն է գործել հայ ժողովրդի նկատմամբ։ Թուրքիան ասում է՝ ես ցեղասպանություն չեմ արել․ բայց եթե թուրեքրը Ալենին վարձեն կամ համոզեն, սա կարող է ինչ-որ միջազգային փաստաթղթերով իր գիտելիքների համապատասխան հիմնավորի, որ թուրքերը բանաձև են ունեցել, չէին կարող ցեղասպանություն չանել։ Ի՞նչ ասեմ, բարոյականության հետ հաշիվները վաղուց մաքրած մարդ է․ գուցե փողի համար է անում, գուցե գործակալ է, գուցե համոզմունքով է անում։ Ավելորդ է նրան հարցնելը՝ բա 2018-ից առաջ, 2018-ից հետո մինչև 2020 թվականը, 2021 թվականին Շուշի ու Հադրութ հետ բերելու խոստումների ժամանակ ինչի՞ ՄԱԿ-ի բանաձևերը, որ լրիվ ուրիշ բանի մասին էին, չէիր վերլուծում այնպես, ինչպես հիմա։

Այսօր Ազգային ժողովի ՔՊ-ական մասը հավանություն տվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին, վաղը խորհրդարանը կվավերացնի այն։ Բազմաթիվ հարցեր հնչեցին այն ներկայացնող փոխվարչապետին։ Բոլոր հարցերին որպես պատասխան, Մհեր Գրիգորյանն ինչ-որ բաներ ասաց, բայց ոչ մի մտահոգություն չփարատվեց։

Հարց է հնչում՝ ինչո՞ւ եք դուք վավերացնում, երբ Ադրբեջանում գործընթաց չկա։ Ոչ միայն պաշտոնական գործընթաց տեղի չի ունեցել, անգամ քննարկում չկա։ Մհեր Գրիգորանն ասում է՝ դե եթե Ադրբեջանը չվավերացնի, իր քայլը բացատրություն չի ունենա։ Էս ա պատասխանը։ Հետո՞ ինչ, որ չի ունենա։ Իսկ Ադրբեջանի ո՞ր մի քայլն է բացատրություն ունեցել․ «Ալենանման» բացատրություն չե՞ն։ Մենք լավ գիտենք ձեր հնարավորությունները, Ադրբեջանի հետ շփվելիս ուժի աստիճանը ու վախենում ենք, որ կարող է Ադրբեջանը ոչ էլ վավերացնել և օգտվի նրանից, որ դու բոլոր պհանջները կատարում ես ու ասի՝ քանի որ դու վավերացրել ես, դե դրանով ստանձնած քո պարտավորությունները կատարի։ Չէ՞ որ դու անգամ առանց կանոնակարգի Տավուշից արդեն հողեր ես հանձնել։

Մհեր Գրիգորյանը նեղվում էր․ որ պատգամավորներն ասում էին միակողմանի հանձնել էր, ասում էր՝ չենք հանձնել։ Սուտ է, հանձնել եք։ Նիկոլն էր ասում Հայաստանը պետք է Տվուշից տա հողեր (ինքը օգտագործում էր վերադարձնի բառը), Ադրբեջանն էլ պետք է վերադարձնի Տավուշի մարզում 9 գյուղի կենսական նշանակության տարածքները։ Բա դուք աղմուկով, զոռով-զորքով, ժողովրդին ծեծելով, քաշքշելով տվեցիք, բա ինչի՞ չվերադարձրեց մեր 9 գյուղի տարածքները։ Որովհետև միակողմանի գործընթաց է։

Հարցնում են՝ կա՞ երաշխիք, որ Ադրբեջանը որը իրեն ձեռնտու է, չի սահմանազատի ու համարի գործընթացն ավարտված։ Չէ՞ որ մենք ունենք Նիկոլի մի քանի հայտարարություններն այն մասին, թե՝ մենք չպետք է նայենք ինչ է տալիս Ադրբեջանը, կարևորը՝ մենք տանք-պրծնենք։ Նիկոլ Փաշինյանն էր ընդդիմությանը ասում՝ դուք քնում զարթնում մտածում եք, թե ինչ պետք է վերադարձնի Ադրբեջանը․ մենք դրա մասին չենք մտածում։ Հիմա էլ նույնը չի լինելո՞ւ։ նոյեմբերի 9-ի թուղթ էր ստորագրել Ադրբեջանը․ որ կետը Ադրբեջանին ձեռնտու էր, Հայաստանը վռազ կատարեց, որ կետը չէր ուզում Ադրբեջանը, չկատարեց։ Նույն բանը չի՞։

Ալիևի հետ սահման են գծելու, բայց վստահ չեն, որ ադրբեջանական զորքը դուրս կգա Հայաստանից օկուպացրած 200 քառակուսի կիլոմետրից։ ՀՀ փոխվարչապետը որևէ ձևով չհիմնավորեց, որ այդ փաստաթուղթը մեր շահերից է բխում, եկավ, քննադատվեց, բայց դրական պատասխան ստացած՝ գնաց։ Ի՞նչն էր այստեղ զավեշտը․ մի 10 հարց հնչեց, 9-ը՝ ընդդիմադիրի կողմից։ Չկար իշխանական պատգամավոր, որ հարց տար, բացի մեկ հոգուց։ Հայաստանը հերթական վտանգավոր փաստաթուղթն է վավերացնում․ չկա իշխանական պատգամավոր, որ դեմ լինի, մտահոգություն արտահայտի։ Հարց անգամ չունեին, ու վերջում կողմ քվեարկեցին։ Քյարամյան Արգիշտիին հարցերով քրքրում էին, ինչ է, թե իրենց անձնական խնդրանքները չէր կատարել։ Բայց որ սա իրենց անձնական հարցը չէր, լուռ էին։ Լավ, ձեր մեջ հարց չի՞ առաջանում, դուք վտանգ չե՞ք տեսնում, թե՞ հրամայված է վտանգը չգալ, հարցերն էլ չտալ։ Էսօր ամսի 21-ն է, 9 օրից ձեր հաշվին կնստի բարձր աշխատվարձը, հավելվճարը, հնարավոր է՝ պարգևավճարը, այս լռության ու սեղմած կոճակի դիմաց։

Կարճ ասած՝ ամենայն հավանականությամբ, շատ շուտով ականատես կլինենք Հայաստանից նոր հանձնումների։

Այս ողջ գործընթացը, ինչպես որ բացահայտ զգացվում է, արվում է ճնշման տակ։ Երբ ասում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ճնշումների տակ է և ստիպված անում է Ադրբեջանի պահանջները, դա վելի ու ավելի հաճախ է երևում։ Կարող է այդ ճնշումը լինել զենքի ու պատերազմի սպառնալիքով, կարող է լինել կոմպրոմատների հրապարակման սպառնալիքով։ Չբացառենք հավանականությունը, որ Փաշինյանն այս ամենը անում է նաև գաղափարապես այդ համոզմունքն ունենալով կամ գործակալ լինելու պատճառով։

Բայց միևնույն է՝ Ալիևի ու Փաշինյանի միջև հարաբերություններում այլ գործոն, իմ կարծիքով, դժվար է պատկերացնել, բացի սպառնալիքից, կաշառքից, նվաստացումից»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>