Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների
16
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Կոմիտասի պողոտայում «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար

ԱԺ նախագահի մակարդակը․ ծաղրում է 84-ամյա տարեցի սաթաքելը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Մեր երկրում վերջին երեք չորս տարիներին աննախադեպ աճ ունի թմրանյութերի շրջանառությունը։ Դա տրամաբանական է մի իշխանության պարագայում, որի օրոք երկիր թմրանյութը մտնում է տոննաներով ու առգրաված մասն էլ չեն կարողանում բացահայտել, կեսն էլ կորում է։ Թմրաշրջանառությւոնը ազգային անվտանգությանը լուրջ սպառնալիք է դարձել։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն օրենսդրական փոփոխությամբ առաջարկում է, որ ոստիկանը, քննիչը, ԱԱԾ-ի, ՊՊԾ-ի աշխատակիցը, փրկարարը թմրանյութ օգտագործելու դեպքում ազատվեն աշխատանքից և որպեսզի պարզ լինի օգտագործել են, թե ոչ, տարին երկու անգամ պատահականության սկզբունքով թեստավորում անցկացնեն։ Կառավարությունը դեմ է, ասում է՝ իրավունքների սահմանափակում է։ ՔՊ-ական պատգամավորն ասում է՝ վիրավորական է էդ մարդու համար, որ թեստ անցնի։ Այսինքն՝ թմրանյութ օգտագործելը վիրավորական չէ, որ համակարգում կան թմրանյութ օգտագործողներ, վիրավորական չէ, բայց որ նրանց ստուգեն՝ վիրավորական է՞։

Անձամբ իմ կարծիքով, խիստ կարևոր է ոստիկանների՝ թմրամիջոցների վերաբերյալ թեստավորում անցկացնելը․ օրինակ լինում են դեպքեր, որ կասկածում ես, որ ոստիկաններն այդ քայլը անելուց առաջ ինչ-որ բան օգտագործել են, ինչ-որ բան գուցե նրանց տվել են, որ օգտագործեն, որեսզի գնան այդ քայլին, օրինակ՝ հանրահավաքների ժամանակ։ Որովհետև, իմ մտածելակերպով, չի կարող զգոն ոստիկանը, թեկուզ հրամանով իր հայրենակիցների մեջ ռումբ գցել։ Իմ պատկերացմամբ, չի կարող սթափ գլխով ոստիկանը նաև իր համար զոհված զինվորի գերզմանի մոտից քարշ տա մորը։ Դա մարդկային բանականության մեջ չտեղավորվող արարք է։ Այո, կարևոր է, որ ուժային համակարգում ծառայողները հնձնեն այդ թեստը։

ՔՊ-ական պատգավորներից մեկն ասում է՝ ինչո՞ւ միայն ոստիկանները, թող պատգամավորներն էլ անցնեն էդ թեստավորումը։ Գիտե՞ք ինչքան լավ առաջարկ է ու ինչքան լավ է, որ այդ առաջարկը գալիս է ՔՊ-ից․ որովհետև եթե ոստիկանության մասով, օրինակ, կան ենթադրություններ, պատգամավորների մասով նաև հիմնավորումներ կան։ Ունենք, չէ՞ ՔՊ-ական պատգամավոր, որը բերման է ենթարկվել ոստիկանություն ու գրպաններից հայտնաբերել են դեղնականաչավուն զանգված։ Հիմա վատ կլինի՞, որ տարին երկու անգամ թեստ անցնի էդ ՔՊ-ական պատգամավորը, տեսնենք, էդ դեղնականաչավուն զանգվածներից շարունակո՞ւմ է մոտը պահել։ Ունենք ՔՊ-ական պատգամավոր, որ DJ է շխատել ու փաստում է, որ երեկույթներն առանց թմրանյութերի չեն անցնում ու կարելի է, չէ՞ ստուգել, էդ մարդը միայն նկատում է, թե նա համտեսում։ Ունենք ՔՊ-ական պատգամավոր, որի շխատասենյակ է մտնում ՔՊ-ական նախարար, որից հետո ԱԺ աբիոնից էնպիսի վարք է դրսևորում, որ մտածում ենք՝ մի բան ծխել է։ Ինչո՞ւ մենակ պատգամավորները, մեր կառավարությունը հաճախ այնպիսի որոշումներ է ընդունում, որ կասկածում ես հավանություն տվողների սթափության վրա։

Այո, համաձայն եմ, որ թմրանյութի ստուգում անցնեն պետական պաշտոնյաները, պատգամավորները՝ հատկապես։ Օրինակ՝ մարիխուանան օրինականացնելու քարոզ անող ԱԺ նախագահը, որ այս պահին ճամփորդության մեջ լինելով՝ կեսգիշերն անց հակահիգիենիկ գրառումներ է անում, հետաքիքիր է, երեկվա գրառումն անելիս ի՞նչի ազդեցության տակ էր։ Այլապես ինչպե՞ս կարող է որևէ մարդ ղժա, ծաղրի 84-ամյա տարեցի՝ ԱԺ ամբիոնից հեռանալիս ընկելը։ Վաստակաշատ մանկավարժը, գիտնականը, մարդ, որը պատկառելի տարիքում էլ սերունդներ է կրթում, սայթաքում է, ու դա ծաղրում է ԱԺ նախագահը։ Դա ԱԺ նախագահի մակարդակ է․ նա գնացել է մի երկիր, որտեղ փողկապ է կապել, հանդիպումներ է ունեցել, հնարավոր է՝ լուրջ մարդու տեղ են դրել։ Ասում է՝ ես թքելու համար ներողություն եմ խնդրել․ իսկ էսօրվա ծաղրանքի համար խնդրել ե՞ս։

Իբր ծաղրում է ընդդիմության կազմակերպած խորհրդարանական լսումները Անկախության հռչակագրի վերաբերյալ ու ասում՝ մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ «մի հոգի ընկավ, Վազգեն Գալստանյանն ասաց, որ իրենք պարտվել են, պարտվել են քանիցս, բայց իր հոգին հանձնվել չգիտի և գնաց իր գործերով»։ Այո, իրենք էս պահին չեն հաջողել ձեր դեմ պայքարում, իսկ դուք պարտվել եք թուրքին։ Ասում եք՝ իրենց լսումներից մնաց ընդամենը հասակն առաց մի գիտնական, որը սայթաքեց ԱԺ ամբիոնից, իսկ ձեր իշխանությունի՞ց ինչ մնաց․ մնաց 5 հազար զոհ, մնաց մի քանի պաշտոնական թուղթ, որոնցից ամեն մեկով երկրի մի մաս հանձնեցիք, 30 տարի առաջ ազատագրած Արցախ հանձնեցիք, Հայաստանից հարյուրավոր քառակուսի կիոմետրեր հանձնեցիք, հանձնեցիք մայրուղիներ, հանձնեցիք գյուղեր։ Ձեր իշխանությունից մնաց տարին տարվա վրա մեծ ջանքերով սարքված ինստիտուտների փլատակները։ Ձեր իշխանությունն իր անցած ճանապարհներին ստեղծեց պատերազմում ընկած հերոսի, փողոցն անցնող հղի կնոջ շիրմաքարեր։ Էդ ա մնացել ձեր իշխանությունից։ Ձեր իշխանության պատճառով պետականությունից փլատակ է մնում։ Էդ ԱԺ-ն, որի գլխավոր աթոռը դու ես զբաղեցնում, էդ հիմնարկից ի՞նչ կմնա, եթե դուք մի քիչ էլ մնաք, ո՞րին կցված կառույց է դառնալու, Մեջլիսի՞ն, թե՞ Միլի Մեջլիսին։

Երեկ Նիկոլն ասում էր՝ մենք խոսել չգիտենք․ ճիշտ է ասում, էնպես որ լավ կանեք լռեք։ Դուք ավելի շատ ոչ թե խոսել չգիտեք, այլ գիտեք միայն խոսել, խոսել շատ, անիմաստ, սխալ ու սուտ։ Ինքնախոստովանություն է «մենք խոսել չգիտենք» նախադասությունը լսել մեկից, որի ասած մեկ նախադասությունը՝ «Արցախը Հայաստան է և վերջ», պատճառ դարձավ պատերազմի ու հայրենիքի կորստի։

Նիկոլն ասում է՝ «Մենք սկսեցինք դպրոց կառուցել, տեսանք՝ դպրոց կառուցել չգիտենք, սկսեցինք ինչ-որ բաներ անել, տեսանք էդ էլ չգիտենք»։ Այո՛, ճիշտ է ասում․ դուք կառուցել եք 27 դպրոց, փակել եք 22-ը․ դուք քանդել եք դպրոցը ոչ միայն շենքի տեսանկյունից, այլև բովանդակության։ Դուք բացել եք մի նախարարություն, փակել եք շատ կարևոր մի քանիսը, քաղաքացին իր համար տուն է սարքել սահմանին, դուք իր տունը հանձնել եք թուրքին, այսինքն՝ քանդել եք։ Էսօր գնացել էր Շիրակի մարզ գյուղացիներն ասում էին մեր դպրոցը փակել եք։ Դուք քանդել եք տարբեր երկրների հետ կապերը, դուք քանդում եք մեր արժեհամակարգը, էն ամենը, ինչ ունեինք։ Դուք չգիտեք կառավարել, դուք պատերազմ հրահրել գիտեք, բայց կռվել չգիտեք, դուք կարողանում եք կառավարել միայն պարտությունը։ Դուք քանդել եք մեր ամենամեծ հպարտություններից մեկը՝ մեր բանակը․ Նիկոլն ասում է՝ երկրի բնակչության մի շատ զգալի հատվածի առաջնային խնդիրը հետևյալն է՝ ոնց անել, որ իր տղան չգնա բանակ: Ասում է՝ մարդ քիչ է երեխա ունենում, որպեսզի ստիպված չլինի շատ երեխայի ազատել բանակից։ Մարդ, որը 5 հազարին տարավ զոհ տվեց ու ասաց՝ կարող էի և չզոհել, տվեցի, որ ինձ չասեն դավաճան, զոհվել են հանուն ոչնչի, հիմա ասում է՝ երկրի բնակչության մի շատ զգալի հատված իր տղային խուսափում ա բանակ ուղարկել։ Ասեմ, որ նախադասությունդ կիսատ է․ ոչ թե չեն ուզում բանակ ուղարկել, չեն ուզում զոհ տալ քո իշխանության համար։ Դու քանդել ես մեր զորանոցները, հանձնել ես, ու տեղը խրճիթներ ես տվել զինվորին, որտեղ «ապագա կա» կարգախոսի ներքո բանակ գնացած զինվորը հրդեհի բաժին է դառնում։ Այս տարի շուրջ 40 զոհ եք տվել․ բա ո՞վ կուզենա գնալ էդ կարգի բանակ։

Կարճ ասած՝ Նիկոլը երեկ հարց էր տալիս՝ լավ, քաղաքացին էս երկրում ապագա տեսնո՞ւմ է, թե չի տեսնում։ 3 տարի էդ կարգախոսը դրոշակ սարքած՝ ծածանել են ու էսօր խոստովանում են, որ ժողովուրդը ապագա չի տեսնում։ Ո՛չ խոստացած խաղաղությունը կա, ոչ խոստացած բարեկեցությունը կա, ոչ էլ մյուս բաները։ Որ անգամ հարցական է՝ եթե շարունակեն մնալ, Հայաստանը գոնե այս տեսքով, էս վերնագրով, գոյություն կունենա՞․․․»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>