ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից
1
Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»

Վարդան Օսկանյան. Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի տալու ու աբսուրդային պահանջներ է դնելու

«Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի տալու և, այո՛, աբսուրդային պահանջներ է դնելու, քանի դեռ հայկական կողմը չի կարողանում որևէ հակընդդեմ պահանջ ներկայացնել»,- պնդում է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։ 

Նա մեջբերում է անում Նիկոլ Փաշինյանի վերջերս հնչեցրած մի ելույթից՝ նախ նշելով, որ սովորաբար նման բան չի անում։ Փաշինյանն ասել է.  «Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանի ճանապարհները օգտագործելի լինեն իր համար, և միևնույն ժամանակ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ։ Թվում է՝ սա աբսուրդ ձևակերպում է, բայց ադրբեջանական խոսույթների մեր վերլուծությունը ցույց է տալիս դա»։

«Ցավալի է, որ երկրի վարչապետին այս «հայտնագործության» համար անհրաժեշտ էր ավելի քան երկու տարի և, իր իսկ ձևակերպմամբ, «ադրբեջանական խոսույթների վերլուծություն»։ Ի՞նչ վերլուծության կարիք կար, երբ արդեն ավելի քան երկու տարի զգուշացնում ենք, որ Ադրբեջանը ստանալու է իր համար մաքսիմումը՝ Հայաստանին չտալով նույնիսկ ակնկալվող մինիմումը։ Ադրբեջանի արածը աբսուրդ չէ՝ սեփական մաքսիմալիստական նկրտումների լկտի պարտադրում է դիմացի կողմին, որն անընդունակ է պաշտպանել սեփական մինիմալ շահերը։

Աբսուրդը Հայաստանի կառավարության բանակցային կարողություններն են։ Մարդ կարող է փորձ ու գիտելիք չունենալ, բայց համառորեն անտեսել տասնյակ տարիների փորձով մարդկանց զգուշացումները։ Իսկապես աբսուրդ է։ Սա նման է 2018-ի «բանակցությունները սեփական կետից» սկսելու հայտարարությանը։ Ինչ եղավ դրանից հետո, տեսանք։ Հիմա նույնն է. երկու տարի շարունակ զգուշացնում ենք, որ Ադրբեջանը ոչինչ չի տալու ու մաքսիմալը պոկելու է, քանի որ դու ոչ մի օրակարգ չունես, ամեն ինչին ասում ես այո, բանակցային սեղանին ոչ մի պահանջ չես դնում։ Երբ դեռ հնարավոր էր կանխել Արցախի ամբողջական կորուստն ու հայաթափումը, ասում էինք, հնարավորություն տուր բանակցելու այն մարդկանց, որոնք ի տարբերություն քո թիմի՝ գիտեն՝ ինչ բան է բանակցությունը։ Արցախի հայաթափումից հետո զգուշացնում էինք, որ Ադրբեջանը սրա դիմաց էլ, հակառակ քո սպասումներին, քեզ ոչինչ չի տալու, իսկ իր համար մաքսիմալն է պահանջելու։ Էլի՝ քար լռություն։ Վստահ եմ՝ այս մարդը համոզված էր, թե մենք ուզում ենք իրեն մոլորեցնել, որ բանակցային սեղանին ոչ մի պահանջ չդնելով՝ ինքը հասնելու է ինչ-որ արդյունքի։

Ես շարունակում եմ պնդել՝ Ադրբեջանը Հայաստանին ոչինչ չի տալու և, այո՛, աբսուրդային պահանջներ է դնելու, քանի դեռ հայկական կողմը չի կարողանում որևէ հակընդդեմ պահանջ ներկայացնել։

Շարունակում եմ պնդել, որ արցախցիների վերադարձի պահանջը բանակցային սեղանին դնելը դիվանագիտական բոլոր կանոններով ընկալելի և ընդունելի կլինի միջազգային հանրության բոլոր կողմերի ու խաղացողների համար։ Լավագույն վերջին ապացույցը Շվեյցարիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած բանաձևն է։ Ավելին՝ արցախցիների վերադարձի պահանջի բարձրացումը ծայրահեղ անհրաժեշտություն է առաջին հերթին Հայաստանի անվտանգության համար, որպեսզի Ադրբեջանը դադարի Հայաստանի իշխանություններին «զարմացնել» իր աբսուրդ պահանջներով։

Եվ ես շարունակում եմ պնդել, որ եթե օրվա իշխանությունները անկարող են բանակցային օրակարգ ձևավորել, ապա պետք է թույլ տան, որ դա անեն ավելի կարող ուժեր»,- գրել է Վարդան Օսկանյանը։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>