Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև Պետականության դեմոնտաժ, ասֆալտի պաշտամունք, ցայտնոտ և ցուգցվանգ. Վահագն Մելիքյան ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից
12
Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին Ավետ Կոնջորյանին ուղեկցող ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Պետականության դեմոնտաժ, ասֆալտի պաշտամունք, ցայտնոտ և ցուգցվանգ. Վահագն Մելիքյան Քաղբանտարկյալ Ալիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ փաստաբան Նոր (ալիևյան) Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չի լինի. Միջազգային փառատոնում Հայաստանը կներկայացնեն արցախյան խմբեր ՀԷՑ-ի պատճառով եղած-չեղածը սաղ վառվել է. Գյուղացիները փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը Վրաստանի վարչապետը հրաժարվել է վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները 67 համարի տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Խորհրդարանում քիչ են քաղաքական բանտարկյալների, այլ հետապնդվողների մասին բարձրաձայնումները, ինչը մտահոգիչ է Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում` ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ» Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Տիգրան Աբրահամյան Նոր հողամաս և 14,4 միլիոն դրամ եկամուտ․ ինչպե՞ս է 2025 թվականը փակել ՔՊ խմբակցության ղեկավարը Խայտառակության անունը դրել են խաղաղություն ու գլուխ են գովում. Շարմազանով 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը․ «Հրապարակ» 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» «Մեղադրյալ չկա, ինձ են մի քանի անգամ հարցաքննության կանչել». Տեր-Եսայանը՝ քաղաքապետարանի միջնդեպի մասին 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ...Իսկ Արեգնազ Մանուկյանը ոչ միան կնստի բանտում, այլև կարգելեն բանտից հեռախոսով խոսի իր անչափահաս՝ 13-ամյա դստեր ու 86-ամյա մոր հետ

Զելենսկու «Հաղթանակի ծրագիրը» նման է «Պարտության ծրագրին», իսկ իր «խաղաղության բանաձևը»՝ Փաշինյանի «խաղաղության խաչմերուկի» նմանակներից է

Երեկ Ուկրաինայի Գերագույն ռադայում Զելենսկին ներկայացրեց իր «Հաղթանակի ծրագիրը», որը բաղկացած էր հինգ կետից:

Առաջին կետը՝ աշխարհաքաղաքական

Զելենսկին առաջարկում է Արևմուտքին Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմի մեջ ընդգրկել մինչև պատերազմի ավարտը, այսինքն՝ հենց հիմա:

Ըստ Զելենսկու այս քայլը ցույց կտա Մոսկվային, որ «Արևմուտքը չի վախենում Պուտինից և կփլուզի իր բոլոր ծրագրերը, կապված Ուկրաինայի կլանման հետ»:

Զելենսկին նշում է, որ այդ քայլը ևս կամրապնդի ուկրաինացիների մեջ այն հավատը, որ «Արևմուտքը իրենց չի քցի և Ուկրաինան  կդառնա նաև ԵՄ անդամ»:

Կարճ ասած՝  Զելենսկու կարծիքով Արևմուտքի այս քայլը կոգևորի ուկրաինացիներին և պատերազմը կավարտվի ռուսների պարտությամբ:

Եթե այս մտքի ենթագիտակցական մասը վերլուծենք, ապա Զելենսկին հասկանում  է, որ այսօր, ուկրաինացիները հիասթափված են Արևմուտքից և չեն հավատում հաղթանակին, իսկ դա պարտության պատճառ կարող է դառնալ, ոչ հեռու ապագայում:

Երկրորդ կետը՝ պաշտպանական

Ռուսաստանի տարածքում գործողությունների շարունակություն և նրա տարածքում հարվածների սահմանափակումների վերացում, գործընկերների հետ ռուսական ավիացիայի համատեղ ոչնչացում, անօդաչու թռչող սարքերի և հրթիռների օգտագործման ընդլայնում՝  դաշնակից հետախուզության աջակցությամբ:

Զելենսկին սա անվանել է պատերազմի վերադարձ ռուսական տարածք. «որպեսզի ռուսները սկսեն հասկանալ, թե ինչ է պատերազմը և իրենց ատելությունն ուղղեն Կրեմլի նկատմամբ»:

Զելենսկին երեկ հայտարարեց, որ այս կետում կա նաև    գաղտնի տարր, որը ենթակա չէ հրապարակման,  և այդ գաղտնիքը նա փոխանցել է ԱՄՆ-ին, Գերմանիային, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային  և Իտալիային:

Զելենսկին բացատրել է, որ նա այդ գաղտնի հավելվածը հանձնել է այն երկրներին, որոնք ունեն համապատասխան ռազմական պոտենցիալ:

Կարելի է ենթադրել, որ Զելենսկին ցանկանում է, որ Արևմուտքը,  ուղղակի պատերազմի մեջ մտնի Ռուսաստանի դեմ:

Երրորդ կետը՝ Ռուսաստանի զսպում

Ուկրաինան առաջարկում է իր տարածքում տեղակայել որոշակի ոչ միջուկային զսպման ռազմավարական փաթեթ, որը բավարար կլինի Ռուսաստանի ցանկացած ռազմական սպառնալիքից պաշտպանվելու համար:

Ըստ Զելենսկու՝ այս «զսպման փաթեթը» պետք է Մոսկվային դնի երկընտրանքի առաջ՝ կամ անցնել դիվանագիտության, կամ կորցնել իր ռազմական մեքենան։ Կետն ունի նաև գաղտնի հավելված՝ Կիևն այն հանձնել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի ղեկավարությանը:

Չորրորդ կետը՝  ուկրաինական տնտեսությունը հրապուրիչ է Արևմուտքի համար

Կիևը իր գործընկերներին հրավիրում է Ուկրաինայի հետ համաձայնագիր կնքել երկրի կարևոր ռեսուրսների համատեղ պաշտպանության, համատեղ ներդրումների և Ուկրաինայի տնտեսական ներուժի օգտագործման վերաբերյալ։ Խոսքը, մասնավորապես, մետաղների մասին է՝ ուրան, տիտան, լիթիում և այլն։ Զելենսկու խոսքով՝ այս փաստաթուղթը օրգանապես կլրացնի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Այն ունի նաև գաղտնի հավելված, որը ներկայացվել է գործնկերներին:

Զելենսկին երեկ հայտարարեց, փորձելով երկնտրանքի մեջ դնել իր արևմտյան  գործնկերներին, նշելով բառացի հետևյալը. «Եթե Արևմուտքը ցանկանում է տիրանալ Ուկրաինայի բնական ռեսուրսներին, ապա պետք է շտապի աջակցել իրեն, հակառակ դեպքում, այդ հարստությունը կհայտնվի Պուտինի ձեռքում»:

Այս կետով, Զելենսկին փորձում է արթնացնել արևմտյան այն շրջանակների ախորժակը, որոնց,  բացի այսրոպեական շահից, ոչինչ չի հետաքրքրում:

Այս շարքում, ըստ ուկրաինացի փորձագետների, Զելենսկու թիմը համարում է նաև Թրամփի շրջապատին:

Ըստ այդ դիտորդների, Զելենսկին հույս ունի, որ Թրամփի հաջողության դեպքում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում, նա կկարողանա «վաճառել» Ուկրաինայի հարստությունը ամերիկացիներին, որպեսզի վերջիններս չփոխեն  իրենց  դիրքորոշումը Ուկրաինայի աջակցության հարցում:

Հինգերրորդ կետը՝ Ուկրաինան հետապատերազմյան շրջանում

Զելենսկին նշում է, որ  պատերազմի ավարտից հետո  ուկրաինացի զինվորականները կարող են օգտագործել իրենց փորձը ՆԱՏՕ-ի ու Եվրոպայի պաշտպանությունն ուժեղացնելու համար, ուկրաինացի զինվորականները կկարողանան փոխարինել Եվրոպայում ամերիկյան զորախմբի մի մասին:

Զելենսկին իր երեկվա հայտարարության  ժամանակ, նշեց, որ իր «Հաղթանակի ծրագիրը» դիտարկում է, որպես փոխլրացում՝ իր կողմից նախկինում ներկայացված «խաղաղության բանաձևին»:

Եթե կարճ մեկնաբանենք Զելենսկու երեկվա առաջարկը, ապա այն կարող ենք գնահատել, որպես բլեֆի և պատրանքային քաղաքականության շարունակության փորձ:

Նորն այստեղ այն է, որ Զելենսկին հասկանում է, որ Արևմուտքը հոգնել է այս պատերազմից, ինչը նշանակում է, որ նա, որպես գործիչ կարող է դառնալ ոչ պետքական և, որպեսզի լրացուցիչ շահագռգռի նրանց, փորձում է քաղաքական առևտրի մեջ բացահայտորեն մտցնել Ուկրաինայի բնական հարստության գործոնը:

Ավելին, նա այս հարցում ներկայացրել է նաև գաղտնի հավելված, որին տեղյակ չէ ուկրաինական հանրությունը, և հասկանալի է, թե ինչ կարող է լինել այդ առաջարկի մեջ:

Զելենսկու առաջարկը, ինչպես որ սպասելի էր, Արևմուտքում լուրջ չընդունվեց, քանզի այն, ոչ թե «հաղթնակի», այլ իրականում «պարտության» ծրագիր էր, ինչպես որ նախկինում իր կողմից առաջարկված «խաղաղության բանաձևը», ավելի շատ նման էր «պատերազմի շարունակման բանաձևի»:

Հասկանալի է, որ Զելենսկին հայտնվել է ծանր վիճակում, այն առումով, որ ռուս-ուկրաինական պատերազմում նրա դիրքերը թուլացել են: Ճակատում հաջողություն են գրանցում հիմնականում ռուսական զինված ուժերը, իսկ Արևմուտքում առաջացել է այս պատերազմից հոգնածություն, ինչի վկայությունն են մի շարք արևմտյան երկրների ընտրությունների արդյունքները:

Գրեթե ամենուրեք հաղթանակ են տանում այն ուժերը, որոնք դեմ են Ուկրաինային աջակցելուն:

Սլովակիայում իշխանության եկան Ֆիցոյի թիմակիցները, Հունգարիայում Օռբանի դիրքերը ամուր մնացին, Գերմանիայում իսկական ընտրական հեղափոխություն է նկատվում, Ֆրանսիայում՝ նույնպես:

Իսկ ԱՄՆ-ում հանրապետական թեկնածուն գրեթե բացահայտ է հայտարարում, որ հրաժարվելու է Զելենսկուն  աջակցելուց:

ԵՄ-ի փորձերը այս հարցում աջակցություն ստանալ արաբական ծոցի երկրների կողմից, նույնպես չպսակվեցին հաջողությամբ:

Ավելին, այստեղ արաբները սկսեցին դժգոհել, որ ԵՄ-ն չի սանձում Իսրայելին Գազայի և Լիբանանի հարցերում:

Այսպես կոչված «կոլեկտիվ Արևմուտքը» ոչ միայն դարձել է Աշխարհում փոքրամասնություն, այլև բուն իր տարածքում է արձանագրում անհամաձայնության դրսևորումներ:

Հենց այս հանգամանքները հաշվի առնելով էլ, Զելենսկին իրեն պատեպատ է տալիս, քանի որ այլ ելք չունի:

Նրա համար, ցանկացած խաղաղ ելք, կնշանակի քաղաքական մահ, ահա թե ինչու է սկսել պատկերավոր ասած՝ «փրփուրներից կախվել», սակայն՝ ապարդյուն, քանի որ ինչպես ասում են՝ «պատմության անիվը»  այլևս շրջել չի հաջողվի:

Զելենսկուն սպասվում է քաղաքական վախճան, ինչպես բոլոր այն գործիչներին, ովքեր իրենցից ներկայացնում են «կոլեկտիվ Արևմուտքի»  քաղաքական կլոններ:

Այդպիսի ճակատագիր ունեցավ նաև Սաակաշվիլին՝ Վրաստանում, Տիխանովսկայան՝ Բելառուսում:

Շուտով այդ շարքը կհամալրեն նաև Փաշինյանը (ամենաուշը՝ 2026-ին), Շոլցը՝ Գերմանիայում (2025-ին), Մակրոնը՝ 2027-ին և այդպես շարունակ:

Մեծ հավանություն կա, որ գալիք նախագահական ընտրություններում այդ ճակատագրին արժանանա նաև Հարիսը, եթե իհարկե այդ երկրի «խորքային պետությունը»  կարողանա «լուծել»  Թրամփի խնդիրը՝ ընտրությունների կեղծման արդյունքում, կամ նույնիսկ մինչև ընտրությունը՝ հերթական «անհատի կրակոցի» միջոցով:

Այս գործնթացը ցույց է տալիս մեկ բան.  Աշխարում ցանկացած մենաշնորհ, լինի դա տնտեսական բնույթի, թե քաղաքական, վաղ թե ուշ ենթակա է քայքայման և այլասերման: Քանզի այդպիսին է ցանկացած տիպի մենաշնորհի բնույթը:

Այդպիսի ճակատագրի արժանացան ժամանակին Հռոմեական կայսրությունը, Սուրբ հռոմեական կայսրությունը, Նապոլեոնը, Հիտլերը և այդպես շարունակ:

Սառը պատերազմում երբ ընթանում էր մրցակցություն Արևմուտքի և ԽՍՀՄ-ի միջև, Աշխարհը օգտվում էր այդ մրցակցությունից, իսկ երբ այդ բևեռներից մեկը վերացավ, մյուսը, ստանալով մենաշնորհ, սկսեց քայքայվել իր ներսից, ինչը մենք նկատում ենք այսօր:

Աշխարի ապագան բազմաբևեռ համակարգի կայացման մեջ է, որտեղ կլինեն նաև միասնական խաղի կանոններ, և բոլորը կհասկանան, որ ով խախտի այդ կանոններից մեկը՝ կպատժվի:

Այդպես կարելի է հասնել կայուն զարգացման և առանձին վերցրած երկրում և Աշխարհում: Քանզի դա է ցույց տվել մարդկության զարգացման ողջ փորձը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան 
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>