ՀՀ կառավարությունը ձեռնպահ մնաց սեպտեմբերի 27–ը որպես հիշատակի օր սահմանելուց
Դիտել նաև
Ըստ իսրայելայան The Jerusalem Post-ի՝ Նեթանյահուի պատճառով ԱՄՆ-ում Իսրայելի հանդեպ վերաբերմունքը կտրուկ փոխվում է
Ըստ բրիտանական The Guardian-ի՝ Թրամփը սրընթաց կերպով կորցնում է իր հեղինակությունը ԱՄՆ-ում և ողջ աշխարհում
Հոնկոնգում թողարկվող Asia Times պարբերականը թվերով է հիմնավորում, թե ինչ աստիճանի տուժեցին ԱՄՆ-ն ու Իսրայելն այս պատերազմում
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Թրամփն ստիպված է ընդունել Իրանի 10 պայմանները՝ դրանով իսկ հաստատելով իր պարտությունը
Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը
ՀՀ կառավարությունը ձեռնպահ մնաց սեպտեմբերի 27–ը որպես հիշատակի օր սահմանելուց։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ՝ չզեկուցվող փաթեթով։ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի փոփոխություններն առաջարկել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
ՀՀ կառավարությունն առաջարկել է ձեռնպահ մնալ օրենքում լրացումն անելուց, քանի որ հունվարի 28–ին նշվող Բանակի օրը հանդիսանում է ոչ միայն Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման արժևորում, այլ նաև ներառում է բոլոր ժամանակներում Հայաստանի պաշտպանության ապահովման գործում ավանդ ունեցող, այդ թվում՝ կյանքը զոհած անձանց հիշատակի ոգեկոչումը:

