Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների
16
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Հայաստանում այս ընտրությունները կարող են վերջինը լինել, եթե․․․ (տեսանյութ) Ինչպես Իսրայելը «Եվրատեսիլը» վերածեց մեղմ ուժի գործիքի. The New York Times Սահմանապահ մարզում բնակիչը պետք է վստահ լինի, որ կարող է ապահովել իր ընտանիքի արժանապատիվ կյանքը (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հրահրում Ռուսաստանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին․ կոնսենսուս –1․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել Ինչպես է թիկնապահը «շպրտում» Փաշինյանին մոտենալ ու լուսանկարվել փորձող երեխային Փաշինյանը ապտակ է ստանալու․ մեծ պայթյուն կլինի․ բոլորին գցել է Էջմիածինը չընդունեց Նիկոլ Փաշինյանին Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան ՔՊ-ին արտաքին միջամտություն կա, աջակցողները Ադրբեջանն ու Թուրքիան են. Իվետա Տոնոյան Փաշինյանի մասով որոշումն արդեն կայացվել է. հետևանքներ (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունների թիրախը քաղաքական հակաքարոզչությունն է. Փաստաբան Օվերչուկ. Մոսկվան ըմբռնումով կմոտենա հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը Թաթոյանը ձայնագրություն հրապարակեց, ուսանողներին «պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին». «Ասվել է՝ գնում ենք, եղավ» Մերժել Ալիևի օրակարգը․ քարոզարշավ Նորք-Մարաշում (տեսանյութ) Կոչս մեր բոլոր ընտանիքներին՝ պատրաստվեք լավ փոփոխությունների Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը Իշխանությունը վերարտադրվելու համար հակառուսական գիծ է բռնել՝ Ադրբեջանի ու Թուրքիայի փոխարեն թշնամի ներկայացնելով Ռուսաստանին Իվետա Տոնոյանի ասուլիսը (տեսանյութ) Սկանդալ՝ «Եվրատեսիլի» եթերում. Իսրայելի Kan 11-ը Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի դրոշով Մոտ մի արի, ես զզվում եմ քեզնից... Ես իմ երեխուն, էն 15 երեխուն եմ ուզում, որ դուք 10 րոպեի մեջ վառեցիք. Ազատի զորամասում այրված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին Տխուր լուր ՔՊ-ի համար. իշխանափոխություն լինելու է, ընտրություններից հետո կոալիցիա է ձեւավորվելու (տեսանյութ) Նիկոլը փորձում է ֆռռացնել մեր ժողովրդին․ մերժում ենք Նիկոլին ու ընտրում N 7-ին (տեսանյութ) Իսրայելական հեռուստաընկերությամբ Հայաստանը ներկայացրել են Ադրբեջան. հայերի միությունը դիմել է «Kan 11»-ին Խաբված հեղափոխությունից դեպի նոր փոփոխությունների պահանջ․ ինչո՞ւ է հունիսի 7-ը դառնալու քաղաքական շրջադարձի օր Նորից վտանգավոր իրավիճակ է ստեղծվել․ Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Բնակարաններ՝ Երևանում, հողամասեր՝ Լոռիում, 29,5 մլն դրամ աշխատավարձ․ ինչ է հայտարարագրել Պապիկյանը Ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Կոմիտասի պողոտայում «Mazda»-ն վրшերթի է ենթարկել շենքի բակում խաղացող 12-ամյա երեխայի Ի՞նչ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Թրամփ-Սի հանդիպման ընթացքում Ռուսաստանի, Թայվանի և Իրանի հարցերում Քարոզարշավի առաջին շաբաթվա հաղթողներն ու պարտվողները․ ով է առաջատար

Քյարամյանը, Հովիկ Աղազարյանը և Սերն ու համերաշխությունը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այսօր խորհրդարանում լսումներ էին հանցավորության թեմայով։ Հետաքրքիր էին թե՛ բարձրացված հարցերը, թե՛ իրավապահ համակարգերի ղեկավարների պատասխանները, Քյարամյան-Աղազարյան բանավեճը, որից պարզ դարձավ, որ իշխանությունը լավ էլ հովանավորչությամբ ա զբաղվում․․․ Անպայման դրանց կանդրադառնամ․ այսօր, սակայն այլ բաների վրա եմ ուզում ձեր ուշադրությունը սևեռել։

Վիճակագրության համաձայն, մեր երկրում հանցագործությունները 2018-ից-2023թթ․ հատվածում կրկնակի աճել է։ Ողջ իրավապահ, քննչական համակարգի ղեկավարները խորհրդարան էին եկել՝ հաշվետվություն տալու։ Թվում էր, թե պետք է, ի վերջո, ազնվորեն վերլուծեն ու բացատրեն, թե ինչու են հանցագործությունները աճել։ Բայց մենք տեսանք ընդամենը ՆԳ նախարարի, դատախազի, Քննչական կոմիտեի ղեկավարի, հակակոռուպցիոնի ղեկավարի կողմից թվերի հրապարակում ու արդարացումներ։ Ես չտեսա շահագրգռություն, որ իրոք կրիտիկական կետ է, պետք է շտկել։ Նիկոլ Փաշինյանի կառավարման առաջին տարում մեր երկրում եղել է 24 հազար 678 հանցագհործություն, 2023 թվականին ունեցել ենք 40 հազար 666 հանցագործություն։ Սա որևէ ձևով արդարացման առիթ չէ․ սա կտրուկ քայլեր ձեռնարկելու առիթ է։ Դուք պետք է ասեք՝ խորուրդ տվեք ոնց կանխենք, որովհետև մեզ ուտում է հանցավորությունը։ Գուցե խորհուրդ տան դադարեցնել բացասական ցուցանիշների դեպքում պարգևատրումները, հավելավճարները, պակասեցնել աշխատավարձը, գուցե խորհուրդ տան դիմում գրեք-գնաք, պրծնենք։

ՆԳ նախարարը թվարկում է, որ սպանությունները աճել են, զենքի ապօրինի շրջանառությունն աճել է, թմրանյութերն աճել ու աճել են, խարդախությունը աճել է, առանձնապես ծանր հանցագործություններն աճել են մոտ 60 տոկոսով, ահռելի թիվ է։ Ու էս թվարկելուց հետո ասում է՝ դե իրականում էդքան չեն աճել, ուղղակի օրենսդրական փոփոխություններ ենք արել, կամ՝ նախկինում չեն արձանագրել, մենք արձանագրում ենք, և այլն։ Քո օրոք հանցագործությունները 24 հազարից հասել են 40 հազարի, ի՞նչ նախկին կամ ի՞նչ օրենսդրական փոփոխություն։ Ասենք ինչի՞ եմ զարմանում, էդ ո՞ր մի հարցում չեն արդարացել, որ սրանում չարդարանան․ որ սրանք կարողացան երկիր հանձնել, 5 հազարին մահվան տանել ու ասել նակիններն են մեղավոր, հանցագործության կրկնակի աճի դեպքում ինչի՞ չեն կարող նույն բանը ասել։

Վահե Ղազարյանին եմ դիմում․ երեկ Ծովակալ Իսակովի պողոտայում քաղաքացու դի էր ընկած, վիճաբանել են, սպանվել է, օրենսդրական փոփոխությունը էստեղ ի՞նչ կապ ունի։ Սեպտեմբերի 15․ կրակոցներ Երևանում՝ ճանապարհը չզիջելու պատճառով․ սեպտեմբերի 16․ քոլեջում 16-ամյա պատանու են դանակահարել, սեպտեբերի 18․ կրակել են բժշկական կենտրոնի մոտ։ Սեպտեմբերի 19․ Վերնիսաժի մոտ շուրջ 40 անձ վիճել են, կրակել են․ Վահե Ղազարյան, օրենսդրության փոփոխությունը ի՞նչ կապ ունի։ Սեպտեմբերի 20․ Հյուսիսային պողոտայում վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել: Սեպտեմբերի 21․ Աշտարակ քաղաքում կրակել են․ ամեն օր մի քանի նման դեպք է լինում։ Ընդամենը երկու օր առաջ Սյունիքի մարզում երկու եղբոր ծեծի էն ենթարկել, որոնցից մեկը մահացավ հիվանդանոցում։ Հիմա Վահե Ղազարյանը կանգնում ա ԱԺ ամբիոնին, գլուխը տմբտմբացնելով ասում ա՝ օրենք ենք փոխել։ Ձեռք ե՞ք առնում։ Կապան քաղաքի Շահումյան փողոցի շենքերից մեկում 40-ամյա Վլադիմիրը տնեցիքի հետ վիճել է ու կրակել, հետո դուրս ա եկել շենքի բակում մի քանի հատ կրակել ա, նրան բռնել են, սա հանցագործություն է, անկախ նրանից, թե նախկին օրենքով ա կրակել, թե ներկա օրենքով։

Նիկոլը եկել է իշխանության, խոսել է սիրո ու հանդուրժողականության, համերաշխության մասին։ 2018 թվականին եղել է 24 678 հանցագործութուն, ասել է՝ տեսեք ինչքան են սիրում իրար, բա որովհետև հեղափոխություն ենք արել, մարդիկ բարի են իրար նկատմամբ, 5 տարի անց մենք ունենում ենք հանցագործության կրկնակի աճ՝ 40 հազարից ավելի հանցագործություն։ Դուք հիմա պետք է ոչ թե արդարանաք, այլ անկեղծորեն վերուծեք պատճառները։ Հլը չեմ ասում, որ եթե ոստիկանության, դատախազության, քնչականի նկատմամբ վստահություն լիներ, մարդիկ կդիմեին հանցագործությունների դեպքում ու կպարզվեր, որ կարող ա հանցագործությունների թիվը տարեկան ոչ թե 40 հազար է, այլ 60 հազար։ Օրինակ՝ մեքենաներից համատարած գողություններ են, ու քաղաքացիները չեն դիմում ոստիկաններին, որովհետև վստահություն չունեն։ Իսկ վստահություն չունեն, որովհետև, ասացի, անկեղծ չեք։

Թե բա՝ նախկինում շատ հանցագործություններ չէին գրանցում, մենք գրանցում ենք։ Օրինակ՝ բազմիցս մամուլը գրել է ՔՊ-ում կոռուպցիոն սկանդալների մասին, ՔՊ-ականների՝ մարդկանց վիրավորելու մասին, դա հենց անզեն աչքով էլ հանցագործություններ են, արձանագրել ե՞ք։ Մի քանի թողարկում եմ նվիրել ՔՊ-ականների կոռուպցիային, հովանավորչութանը, պետական գնումներին, ազգուտակի բիզնես կապերին իշխանության հետ, արձանագրել ե՞ք։ Որ ԱԺ նախագահը թիկնազորին հրամայում ա քաղաքացու ձեռքերը ոլորել ու թքում ա վրան, արձանագրել ե՞ք։

Լավ, ասենք թե արձանագրում եք, իսկ արդյունքը ո՞րն է։ Ասենք՝ արձանագրել եք, որ Նիկոլի շարասյունը հղի կնոջը գցել ա մեքենայի տակ, դրա արդյունքը ո՞րն է։ Անգամ կամերայով երևում ա, որ կինը փողոցն անցնում է՝ զեբրայի վրա, ավտոմեքենան լղճում-անցնում է։ Դատախազն ասում է՝ բավարար ապացույցներ չկան։ Մահացածը կա, ավտոմեքենան կա, էն էլ՝ ամբողջ շարասյուն, վարորդը կա, պասաժիրը կա, վստահ եմ հատուկ կապի մեջի հրահանգներն էլ կան, արձանագրված, պահպանված, թե ով ում ասեց, քշեք, մի կանգնեք, նման մի բան, բավարար ապացույցը էլ ո՞րն ա։ ԱԺ նախագահի ընտանիքի անդամը կոռուպցիոն գործով բռնվեց, էլ նախարար, էլ փոխնախարար բռնվեցին․ արձանագրել եք․ ի՞նչ եղավ արդյունքը։ ՔՊ-ական նախկին պատգամավորի կինը ավտոյի տակ մարդ է գցել-սպանել․ արձանագրել եք, ո՞րն է արդյունքը։ Մամուը գրում է՝ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը հովանավորչություն է արել և խախտումով մանր եղջերավոր անասուններ են արտահանել․ արձանագրել եք, արդյունքը ո՞րն է․ հլը թող ընդդիմադիր պատգամավորի անուն լիներ, ձեր դատախազը վաղուց էր մտել ԱԺ անձեռնմխելիությւոնից զրկելու հարցով։ Եկել ԱԺ ամբիոնին կանգնած կոռուպցիայից է խոսում, հենա Քյարամյան Արգիշտին լավ էլ ասեց, վստահ եմ, հեսա գործից հանեն, էլի առիթ կունենա այլ բաներ ասելու։ Բա սրանց երեսպաշտ դեմքերը մի օր չբացվե՞ն։ ՔՊ-ական պատգամավորի եղբայրը կրակել-վիրավորել է, արձանագրել եք․ հետո՞։ Սյունիքի ՔՊ-ական մարզպետի որդին կրակել է, սպանության փորձ է արել, արձանագրել եք, հետո՞։ Էլ ո՞րն ասեմ․․․ Ու դուք խոսում եք նրանից, թե նախկինում չէին արձանագրո՞ւմ։

Իսկ մտածել ե՞ք, որ կարող է՝ հենց սա է Հայաստանում հանցավորության էս մակարդակի պատճառը։ Ձեր իշխանությունը ստեղծել է հանցագործություն համար լավ միջավայր։ Չի կարող ոստիկանապետը հրամայել խաղաղ ցուցարարների վրա նռնակ նետել, մարդիկ վիրավորվեն, ինվալիդ դառնան, հետո գա էդ մարդը ԱԺ-ում մասնակցի քննարկամն, թե ինչու են հանցագործությունները շատացել։ Նա էդ քննարկմանը, իմ համոզմամբ, պետք է հետևեր հեռուստացույցով՝ գաղութից։ Եթե ոստիկանի, էն էլ՝ բարձրաստիճան, պատգամավորի, նախարարի վարչապետի անունը կապվում է հանցավորության հետ, դուք չեք կարող շարքային քաղաքացու մոտ կանխել, որովհետև ձուկը նեխում է գլխից։ Երբ որ նախարարը լրագրողին ծեծում է ու պատիժ չի կրում, տրամաբանական է, որ 17 տարեկան տղայի մոտից դանակ կհայտնաբերեն ու կասի՝ ինքնապաշտպանության համար է։ Կրկնում եմ՝ մթնոլորտն է այդպիսին․ մի՛ մոռացեք, որ մենք մի երկրում ենք ապրում, որի բնակչության ճնշող մեծամասնությունը, համարում ա, որ երրի ղեկավարությունը ծանրագույն հանցագործություն են արել ու չեն պատժվել։ էդ հանցավորությունը դեմք ունի։

Կարճ ասած՝ մի քանի թողարկում առաջ խոսում էի պատասխանատվության ինստիտուտի մասին, այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն այսօր ունի Հայաստանում անսահմանափակ իշխանություն․ չկա մի տեղ, որ ուզեցել են մտնել ու չեն կարողացել, որովհետև օրենքն արգելում է․ եթե արգելում է, միևնույն է՝ մտել են։ Բայց էդ անսահման իշխանությունը ենթադրում է պատասխանատվություն։ Դուք պատասխանատու եք էս վիճակի համար։ Սա ձեր 6,5 տարվա կառավարման արդյունքն է։

Նախկինների օրոք հանցագործությունները կրկնակի աճեին, իրենց կմեղադրեինք։ Եթե Քոչարյանի օրոք կրկնապատկվեին, հո Նիկոլին չէի՞նք մեղադրելու կամ օրենսդրությանը․ կասեինք՝ իշխանությունը դու ես, պատասխանատուն դու ես։

Ի դեպ, քանի որ խոսք գնաց նախկիններից, ասեմ․ հանել եմ Հայաստանի անկախությունից ի վեր հանցագործությունների պաշտոնավարման թվերը։ Առանձին ինֆոգրաֆիկայով կայքում կհրապարակեմ․ էսօրվա 40 հազար հանցագործությունների ֆոնին մենք ունեցել ենք տարիներ, որ 8 հազարին մոտ է ընդամենը եղել թիվը։ Ու ընդհանրապես, երկրորդ նախագահի կառավարման 10 տարում ունեցել ենք ավելի քիչ հանցագործություն, քան անգամ Սովետի թվին։ 

Կառավարման համար պատասխանատվություն ստանձնելը սա է, թե չէ սաղ էլ կարող են մեղավորներ ման գալ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>