Ինչպես են Հայաստանի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը Կաթողիկոսը քաղաքացիների «վեհափառ-վեհափառ» վանկարկումների ներքո դուրս եկավ դատարանից և նրանց ուղեկցությամբ քայլեց դեպի Մայր տաճար Փաշինյանը կասի.«Եթե Սահմանադրության փաթեթը չեք ընդունում, վաղը կլինի պատերազմ». Բենիամին Մաթևոսյան
10
ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան «Մայր Հայաստան»-ը Էջմիածնում էր՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառի Լինել սթափ և չտրվել սադրանքների․ Վեհափառ Հայրապետի հորդորը Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել ՔՊ-ական իշխանությունը կատարում է հայատյաց թուրքերի ու ադրբեջանական թուրքերի երազանքները. Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսին դատում են «Մայր Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի Պատերազմ Արցախում
Ոստիկան(իկ)ները Նար-Դոսի փողոցից բերման են ենթարկել «Նարդոսցի Սերգուլիկին», «Փումփուլիկին», «Սնայպերչիկին», «Բեթմենին», «Խուճուճիկին», «Խուտուտիկին», «Այֆոնչիկին» Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում․ Աննա Գրիգորյան Ինչպես են Հայաստանի նման փոքր երկրներում կառուցվում բռնակալությունները, և ինչ փուլերով է սկսվում անկումը ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում «30 արծաթի» ժամանակակից փոխարժե՞քը... ավելի քան 25 միլիոն աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրող, գլխավոր դատախազի տեղակալ Արամյանի հայտարարագիրը Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է Արցախահայերի վերադարձը սեփական բնօրրանում էթնիկ զտման ենթարկված բնիկ ժողովրդի հիմնարար, միջազգայնորեն ճանաչված իրավունքն է Ինչպիսին պետք է լինի Կաթողիկոսի գործը քննող դատավորի ինքնաբացարկի տեքստը Վաշինգտոնյան խաղաղությունից ի՞նչ մնաց «գետնի վրա» «Խաղաղության համար» Փաշինյանին պետք է ջնջել բոլոր հայ մարդկանց հիշողությունը, առավել ևս՝ Արցախն ու Արցախի մասին հիշողությունը, հայրենիքում ապրելու իրավունքն իրացնելու ցանկացած մղում Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը խորը մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Տեղի է ունեցել Փաշինյանի և հայության թշնամի Ալիևի հեռախոսազրույցը «Բանտային երջանկություն». քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ փաշինյանական ռեժիմի բանտային անցուդարձի մասին Խստորեն դատապարտում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ նախաձեռնված ստոր հետապնդումները․ Լևոն Քոչարյան Միասնական աղոթք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամը Միածնաէջ Մայր Տաճարում Որևէ քաղաքական կուսակցություն իրավունք չունի եկեղեցու ներքին հարցերին միջամտելու․ Նաթան Սրբազան Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բաշխեց հավատավոր ժողովրդին Հայ առաքելական Սուրբ եկեղեցին դիմացել է շատ մեծ ասպատակումների. Մամիջանյան Արա՛, դուք խիղճ ունե՞ք․․․ մորը խի՞ եք զրկում երեխուց․ Դավիթ Մկրտչյան «Մայր Հայաստան»-ը Էջմիածնում էր՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և Ամենայն Հայոց Վեհափառի Ծուռ հայելիների ու օրուելյան «Անասնաֆերմայի» սցենարով ապրող թագավորությունում դատավորի համար արդար ու բարեխիղճ լինելն արդեն իսկ հերոսություն է Արենդտի գլխավոր դասը... Կաթողիկոսը քաղաքացիների «վեհափառ-վեհափառ» վանկարկումների ներքո դուրս եկավ դատարանից և նրանց ուղեկցությամբ քայլեց դեպի Մայր տաճար Լինել սթափ և չտրվել սադրանքների․ Վեհափառ Հայրապետի հորդորը Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ գործով դատավոր Հակոբ Մանուկյանը ինքնաբացարկ է հայտնել Նողկալի խելահեղություն. Տեր Վահրամ ՔՊ-ական իշխանությունը կատարում է հայատյաց թուրքերի ու ադրբեջանական թուրքերի երազանքները. Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոսին դատում են ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը վրդովված է և խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից Եկեղեցու դեմ հալածանքները

Զգուշացե՛ք, «գցում են». մի քանի տասնյակ տուժածներ՝ էլեկտրամոբիլների գործով, ընդհանուր գումարը՝ շուրջ կես միլիոն դոլար

Հայաստանում էլեկտրամոբիլային բումը խարդախների համար գործունեության ու հեշտ գումարներ աշխատելու նոր հնարավորություն է ստեղծել: Այդ մասին են խոսում 168.am-ի խմբագրություն զանգահարած, հարմար գնով էլեկտրամոբիլ ունենալու համար միլիոններ վճարած ու «գցված» քաղաքացիները:

 Ի՞նչ է էլեկտրամոբիլը, և ինչո՞վ է ձեռնտու դրա ձեռքբերումն ու շահագործումը

Այս մեքենաների ներկրումն ազատված է մաքսատուրքերից, ինչպես նաև՝ ավելացված արժեքի հարկից։ Դրանք չեն աղտոտում շրջակա միջավայրը, էկոլոգիապես մաքուր են, բենզինով աշխատող մեքենաների համեմատ բավականին էժան շահագործվող և չեն պահանջում կարմիր գծերով նշված կայանման համար վճարում։ Այսինքն՝ էլեկտրամոբիլ ձեռք բերելը մոտ 35%-ով ավելի էժան է լինում, քանի նույն գնի այլ մեքենա գնելը:

 Շահագործումը նույնպես ձեռնտու է, եթե հաշվի ես առնում այն հանգամանքը, որ բենզին չես լցնում, յուղը չես փոխում, իսկ ինչ վերաբերում է լիցքավորման կետերի սակավությանը, նոր էլեկտրամոբիլների դեպքում մեքենայի հետ արտադրողը նաև լիցքավորիչն է տալիս: Ու եթե նկատի ենք ունենում այն հանգամանքը, որ էլեկտրամոբիլ հիմնականում ձեռք են բերում սեփական տուն ունեցող շահագործողները, ավտոտնակում լիցքավորման դրված, լրիվ լիցքաթափված մեքենան լիցքավորվում է մեկ գիշերվա ընթացքում: Կախված էլեկտրամոբիլի մոդելից՝ լրիվ լիցքավորված մեկ մարտկոցով կարող ես վարել 400-600 կմ ճանապարհ, միջինում՝ 450-500 կմ:

Էլեկտրամոբիլների այս առավելությունները բարձրացրել են այս մեքենաների պահանջարկը, և բնական է, որ առաջարկները նույնպես շատանում են: Տարատեսակ ավտոներկրող ընկերություններ, մասնավորապես Չինաստանից, ներկրում են մեքենաներ, իսկ որոշ ընկերություններ էլ փաստորեն «գցում են» պոտենցիալ գնորդներին:

Ուշադրություն… Վճարում եք գումար, չեք ստանում մեքենա

Չինաստանից Հայաստան կարճ ժամանակում էլեկտրամոբիլներ ներկրելու ու արդեն իսկ մեքենայի արժեքի 70-90%-ը վճարած գնորդներին իրենց բաղձալի մեքենաները ժամանակին հասցնելու խոստումներ է տվել նաև Մաշտոցի 1 հասցեում գործող «BM motors YVN» ՍՊ ընկերությունը՝ իր մի քանի դուստր ֆիրմաներով, այդ թվում՝ «ZET Motors» անունով:

Այս ընկերությունն ակտիվորեն գովազդում է իր մատուցած «ծառայությունները», և մի քանի տասնյակ մարդիկ, հավատալով նրանց, պայմանագրեր են կնքում այդ ընկերության հետ, կանխավճարներ վճարում, որոնց սահմանաչափը տատանվում է 15000-20000 դոլարի սահմաններում, որ ստանան Չինաստանից ներկրվող իրենց նոր էլեկտրամոբիլները:

Հայաստանում, իհարկե, կան մի քանի լուրջ ընկերություններ, որոնք ունեն սրահներ, ու ցանկացած ժամանակ կարող ես գնալ, ընտրել քո իսկ նախընտրած էլեկտրամոբիլը, սակայն միշտ էլ ավելի էժան է, երբ պատվիրում ես, հատկապես, երբ պատվիրում ես քո գումարով, ինչպես նշված ընկերության դեպքում:

«Կանխավճարի մեծ չափը կասկածի տեղիք չտվեց, որովհետև փաստորեն ստացվում է, որ իմ փողով պետք է բերեին մեքենան, ինչը նրա արժեքի մեջ էական տարբերություն էր տալիս»,- ասաց մեզ դիմած տուժածներից մեկը: «Օրինակ՝ եթե նույն մոդելի էլեկտրամոբիլը սրահում արժե 30-35 000 դոլար, ապա միջնորդ կազմակերպության միջոցով բերված նույն մեքենան, առանց սերվիսի ու երաշխիքի՝ կարող է արժենալ 24-27000 դոլար»,- ասաց մեզ դիմած տուժած անձը:

Մարդիկ հենց այս առավելությունները հաշվարկելով էլ դիմել են «BM motors YVN» ՍՊԸ-ին, որի դուռն այժմ կողպված է, աշխատակիցները չկան, իսկ տերերն անհետացել են:

«Խաբեության սխեման կազմել և իրականացնում են կազմակերպության հիմնադիր և տնօրեն Հարություն և Արթուր Ղազարյան եղբայրները: Հարութը ԱՄՆ-ում է բնակվում, այնտեղից է ղեկավարում պրոցեսը, իսկ Արթուրը միակ երևացող անձն է այս պատմության մեջ: Արդեն իսկ հարուցված քրեական վարույթ կա: Կան տուժածի կարգավիճակ ունեցող անձինք: Այս ֆիրման մոտ 7 տարի զբաղվում է մեքենաների ներկրմամբ, հիմնականում՝ օգտագործված, որոնք բերվում են ԱՄՆ-ից: Բայց այդ լեգիտիմ բիզնեսի հետ միասին վերջին ամիսներին իրենք սկսել են շատ ինտենսիվ գովազդել կանխավճարով Չինաստանից էլեկտրամոբիլ ներկրելու ծառայությունը, և մի քանի տասնյակ մարդիկ, խաբվելով, կատարել են կանխավճար, այդ թվում՝ ես, և ոչ մեկս չենք ստացել մեր պատվիրած էլեկտրամոբիլը»,- ասաց մեկ այլ տուժող:

Տուժածների խոսքով՝ պայմանագրով նշված է, որ մեքենաները գնորդին պետք է հասնեն առավելագույնը 2 ամիս 15 օրում, բայց օրինակ, իրենք պայմանագիրը կնքել են հուլիս ամսին, որոշները՝ օգոստոսի սկզբին, սակայն մեքենաներն այդպես էլ չեն եկել, և ինչպես իրենք են հետո պարզել, չէին էլ կարող գալ:

«Ողջ ընթացքում ընկերության աշխատակիցները մեզ համոզել են՝ ձեր մեքենան ճանապարհին է, հասավ Դուբայ, եկավ Պարսկաստան, շուտով կհասնի Երևան, 2 օրից կտանք: Հետո Հարութը կապի դուրս եկավ, ասաց՝ «տեղափոխողն է «քաշել», բայց մի՛ մտածեք, փողը հետ եմ տալու, մի բան էլ ավելի»: Ավելի ուշ հասկացա՝ ինչու  է նա դա անում: Նրան պետք էր ժամանակ ձգել, մինչև եղբայրը՝ Արթուրն էլ լքի Հայաստանի տարածքը»,- ասաց երրորդ տուժածը:

Վերջինիս խոսքով՝ Հարութն իրենց տեղեկացրել է, որ գտնվում է Նյու Յորքում, հիմա փաստորեն ԱՄՆ-ում է նաև նրա եղբայրը, ում հետ էլ հենց տուժածները կնքել են պայմանագրերը:

«Ուզում ենք, որ հնարավորինս շատ մարդիկ, ովքեր մեզ պես տուժել են, իմանան, որ Քննչական կոմիտեում հարուցված քրեական վարույթ կա, կարող են գնալ, ցուցմունք տալ ու ճանաչվել տուժող: Չենք ուզում նաև, որ էլի մարդիկ ընկնեն նրանց թակարդը, որովհետև Ֆեյսբուքում նրանց գովազդը շատ ագրեսիվ ձևով է տարվում»,- ասացին մեզ դիմած անձինք:

Վերջիններս նշում էին՝ այդ մարդիկ նպատակադրված գրպանել են իրենց գումարները, չեն գնել մեքենաները, որոշ մարդկանց անգամ ինվոյսները չեն ուղարկել, որ տեսնեն՝ իրենց անունով մեքենա կա՞ արդյոք պատվիրված, թե՞ ոչ: Իսկ ում էլ տվել են ինվոյսները, կեղծված են եղել, ֆոտոշոփով սարքված, ինչը նաև ինքը՝ Հարութն է ընդունել:

«Մեզ վիդեոներ են ուղարկել, որ, իբր, տեսեք, ձեր մեքենան սա է, պատրաստ է, գալիս է: Բայց այդ տեսանյութերը մի քանի հոգու են ուղարկել: Հետո ենք միայն ֆիքսել, որ տեսանյութերի միջի մեքենաների վին կոդը, որը կնույնականացներ մեքենան, չի երևում: Քայլեր են արել, որ վստահություն ներշնչեն, այնինչ ոտքից գլուխ կեղծիք է եղել ի սկզբանե: Ուշագրավ է, որ թերևս հասկանալով, որ իրենք լուրջ խնդիրներ կարող են ունենալ, եղբայրներից Հարութն օրեր առաջ միևնույն հաղորդագրությունը ուղարկել է մի քանի տուժածների, որում արդարացել է, մեղքը գցել փոխադրող ընկերության վրա ու խոստացել վերադարձնել գումարները»,- ասաց տուժած անձը:

Տուժածները նաև նշեցին՝ իրենց բոլորի դեպքում խաբեության սխեման տառացիորեն նույնն է, տարբերվել են միայն մեքենայի մակնիշը, գինը, կատարած կանխավճարի չափը:

«Երկու եղբայրներն էլ Հայաստանում հաշվառման հասցե չունեն: Ու բանը հասել էր նրան, որ Արթուր Ղազարյանը, ում հետ մենք պայմանագիր ենք կնքել, մեզ ասում է, որ ինքն այդ մեքենաների հետ գործ չունի, որ մեր հարցերին միայն Հարութը կարող է պատասխանել, ու ամենաուշագրավը, որ ինքն ի սկզբանե դեմ է եղել Չինաստանից էլեկտրամոբիլներ ներկրելու գաղափարին: Ու սա ասում է մի մարդ, ում հետ մենք պայմանագիր ենք կնքել»,- ասացին տուժածները:

Հարութի 2-րդ հայտնությունը

Տուժածները պատմեցին, որ երբ եղբայրները տեսել են, որ մարդիկ հասկացել են՝ իրենց «գցել են», կտրել են կապն իրենց հետ, ջնջել են «Վոթսափ» հավելվածի իրենց կոնտակտի լուսանկարներն ու դադարել պատասխանել զանգերին ու հաղորդագրություններին:

Սակայն վերջին օրերին եղբայրները, մեր տեղեկություններով, կապ են հաստատում տուժածների հետ, փորձում են համոզել, որ նրանք իրենց բողոքը հետ վերցնեն կամ չբողոքեն՝ խոստանալով ժամանակի ընթացքում մաս-մաս մարել գումարները: Ավելին, «BM motors YVN» ՍՊԸ-ի սեփականատեր Հարութը նրանց է ուղարկել 32 հոգու ցուցակ՝ կոնկրետ նշելով՝ ումից ինչքան գումար են վերցրել, և գրաֆիկ, թե ում գումարը երբ են վերադարձնելու: Մեր տեղեկություններով՝ այդ 32 հոգուց վերցրած ընդհանուր գումարը կազմում է շուրջ կես միլիոն դոլար՝ իրենց իսկ խոստովանությամբ:

Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ տեղեկացանք, որ արդեն բազմաթիվ տուժածներ դիմել են իրավապահ մարմիններին և քրեական վարույթի շրջանակներում ցուցմունք են տալիս իրենց հետ կատարվածի վերաբերյալ: Քննչական մարմնին դիմողների թիվն օրեցօր ավելանում է, ոովհետև, ինչպես ասացին տուժածները, իրենք չեն վստահում խարդախների խոստումներին և համոզված են, որ դրանք միայն լրացուցիչ ժամանակ ձգելու, պատասխանատվությունից խուսափելու նպատակ ունեն:

Հ.Գ. 168.am-ը տիրապետում է նշված խաբեության մասին փաստող բազմաթիվ սքրինշոթերի, տեքստային ու ձայնային հաղորդագրությունների, որոնք կհրապարակվեն անհրաժեշտության դեպքում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>