Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Ե՛վ ռուսները, և՛ թուրքերը գիտեն՝ Ալիևի օրերն էլ կարող են հաշված լինել, եթե ոտքը դնի գազին ու անցնի «կարմիր» լույսի տակով, անկախ նրանից՝ այդ լույսը ռուսակա՞ն է, թե՞ արևմտյան. Վարդան Հակոբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
  • Հայաստանի իշխանությունները շարունակում են Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու ջանքեր գործադրել ու դրա անունը դրել են «Խաղաղության խաչմերուկ»։ Մենք կարող ենք մի բան նկատել՝ Պուտինի չափազանց համբերատարությունը դրան, նույնիսկ՝ սիրաշահումները։ Պուտինը հետևողական է իր վարքագծի մեջ։ Նա համբերատար 8 տարի խոսեց Ուկրաինայի հետ, հետո տեսանք՝ ինչ կատարվեց։
  • Մոսկովյան հանդիպումների ժամանակ տեսանք, որ Փաշինյանին ոչ ոք լուրջ չի ընդունում։ Ոչ միայն Ալիևը, ով քմծիծաղ էր տալիս, ծաղրով էր վերաբերվում, այլև մյուս երկրների ղեկավարները։ Բայց խնդիիրը նրանում է, որ նրան լուրջ չի ընդունում նաև Արևմուտքը։
  • Իրավիճակը չափազանց լարված է։ Դեռ չգիտեն՝ ինչ կանի Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։ Եվ այս իրավիճակում խոսել «խաղաղության խաչմերուկից» կամ սահմանազատումներից, դա նույնն է, եթե նախորդ դարի 30-ականներին՝ աշխարհաքաղաքական զարգացումների այդ ֆոնին, խոսեին սահմանազատումից… Դա աբսուրդ է: Ի՜նչ սահմանազատման մասին է խոսքը, եթե վաղը կարող է շատ բան փոխվել և ոչ միայն՝ Հայաստանի համար։ Ու եթե հիմա անգամ ինչ-որ թուղթ ստորագրվի, դա սոսկ թուղթ է լինելու և ոչ մի քաղաքական արժեք չի ունենալու։
  • Պուտինը դեռ համբերում ու ձգում է՝ իր շահերը հաշվի առնելով, բայց այն, որ դրա լիցքաթափումը լինելու է, ես կասկած չունեմ։ Այդպես է մտածում նաև Իրանը, որովհետև տարածաշրջանի համար Հարավային Կովկասը շատ կարևոր նշանակություն ունի։

    • Արևմուտքի իրական մեսիջը Հայաստանին մնում է Ռուսաստանի դուրսմղումը տարածաշրջանից, որպեսզի արևմտյան զորաշարժերի համար պայմաններ ապահովեն դեպի տարածաշրջան։
    • Արևմուտքի վառած կրակն Ուկրաինայից գալիս է Հարավային Կովկաս։ Եվ այս պայմաններում լուրջ պետություններն իրենց համար դաշտ են նախապատրաստում։ Նորից եմ կրկնում՝ իրենց նավթատար պետք չի, այլ իրենց պետք են ճանապարհներ։ Դրա համար էլ, եթե նայեք, կտեսնեք՝ Գյումրիի ճանապարհն օր ու գիշեր կառուցվում է։ Եվ սա միայն Հայաստանին չի վերաբերում, այլ նաև Վրաստանին ու Ադրբեջանին։ Ուղղակի Թուրքիան Ալիևին կարողանում է ճիշտ ժամանակին ճիշտ խորհուրդներ տալ։
    • Դո՛ւ, Հայաստանի ղեկավարությո՛ւն, ասում ես՝ բարեկամական հարաբերություն ունես Իրանի, Ռուսաստանի հետ, բայց իրականում դու հարաբերություն չունես։ Դա ասում ես դա քողարկելու համար։ Ժամանակին, երբ նախկին իշխանությունները վարում էին կոմպլեմենտար քաղաքականություն, հենց նրա համար էր, որ հարաբերություններ ձևավորվեին։
    • Եթե դու ռուս խաղաղապահներին դուրս ես մղում, նշանակում է՝ խաղաղության խաչմերուկից խոսել չես կարող։ Եվ եթե հիմա ռուսները լռում են, դա նրա համար է, որ ոտքի տեղ անեն, որ հետո երկու ոտքով մտնեն։ Դուք Պուտինի բերանից լսե՞լ եք որևէ վատ խոսք Ալիևի կամ Փաշինյանի կամ Վրաստանի մասին..․Ո՛չ… Նա շատ համբերատար է։ Ժամանակին էլ համբերեց այնքան, մինչև Աբխազիան ու Օսիան Վրաստանի ձեռքից գնացին։ Պուտինը երբեք իր ասած խոսքից հետ չի կանգնի, երբեք չի ասի՝ Աբխազիան ու Օսիան վերադարձնում է Վրաստանին, բայց կարող է ասել՝ հաշտվեք իրար հետ։
    • Շատերը չեն ուզում տեսնել, որ Ադրբեջան-Ռուսաստան հարաբերություններում չափից դուրս լուրջ խնդիրներ կան։ Իրանի նախկին նախագահի զոհվելու կապակցությամբ Ադրբեջանի պահվածքը, Հեզբոլլահի հետ կապված գործողությունները շատ բանի մասին են խոսում։ Ե՛վ ռուսները, և՛ թուրքերը գիտեն, որ Ալիևի օրերն էլ կարող են հաշված լինել։ Եթե ոտքը դրեց գազին ու անցավ կարմիր լույսի տակով, անկախ նրանից՝ այդ լույսը ռուսակա՞ն է, թե՞ արևմտյան, Ալիևի համար դա շատ ցավոտ կարող է լինել։
      • Ցավոք, մենք չունենք պետությունը ցանկացած գնով պահելու գիտակցություն։
      • Ընտանիք, հարազատներ չունեցող մարդիկ միշտ հեշտ կառավարելի են։
      • Իսկ ո՞վ ասաց, որ Միացյալ Նահանգները՝ որպես կայսրություն, միշտ պիտի գոյություն ունենա։ Ամբողջ աշխարհը մի օրգանիզմ է, և եթե քո հակառակորդ համակարգը՝ ԽՍՀՄ-ը փլուզվել է, դու դրանից լկտիանում ես, քեզ երևակայում աշխարհի տեր, ու սկսվում է քո ներքին փլուզումը։
      • Դու չես կարող քո ինքնուրույնությունը պահպանել, և ինչ-որ տեղ դա քո փոխարեն անում էին ռուսները։ Եվ եթե դու չունես քեզ պաշտպանելու հնարավորություն, ռուս սահմանապահներին էլ հանում ես, նշանակում է՝ դու դառնում ես ազատ կորիդոր, ով ինչ ուզի, կարող է մտցնել քո երկիր՝ զենք, թմրանյութ և այլն։ Բայց ես կարծում եմ՝ հանգուցալուծումը մոտ է. կայծ կլինի, ու լիցքաթափումը կսկսվի։
      • Իրանը հիմա շատ զգուշավոր է, մանավանդ, որ Իրանում էլ կան ուժեր, որոնց ժամանակին Մոսադն է տեղակայել, որոնք ցանկանում են Իրանում թարմացնել հակառուսական տրամադրությունները։ Իրանի նախկին նախագահի, այսպես ասեմ, սպանությունից հետո նոր նախագահի ընտրությունից հետո ռուս-իրանական հարաբերությունները մի պահ սկսեցին տատանվել, բայց հիմա Իրանը ռուսների հետ հարաբերությունները նորից պարզաջրում է։ Իրանը զգում է, որ իր գլխին կախված է մահացու վտանգ։ Իրանում ավելի շատ վախենում են, որ ներսում իրավիճակը չպայթի, քան արտաքին սպառնալիքներից։ Ռուսաստանը դրանից շատ լավ կօգտվի։
      • Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ով գեղեցիկ-գեղեցիկ խոսում է ինչ-որ խաչմերուկից, մնացած բոլորը լարված սպասում են, որ Մերձավոր Արևելքում հես ա ինչ-որ բան պետք է պայթի։
      • Հայաստանի ներսում այսօր պրիմիտիվ խաղ է տեղի ունենում՝ վարկաբեկելու համար Հայաստանի քաղաքական ուժերը, կուսակցությունները։ Շատ նաիվ խոսակցություններ են գռփելու, իշխանություն վերցնելու մասին խոսակցությունները, երբ տեսնում ես՝ ովքեր են տաշտակի մոտ նստած։ Հարց է առաջանում՝ ներողություն, իսկ դուք ո՞վ եք, ո՞վ է ձեզ կարգել դատավոր, որ դուք ուզում եք սրան կամ նրան քաղաքական դաշտից հանել, հատկապես մարդկանց, ովքեր ահռելի փորձառություն ունեն։ Վաղը, որ հանգուցալուծումը եղավ, էդ արտաքին ուժերն ո՞ւմ հետ են հաշվի նստելու։ Այսինքն՝ դուք մտածում եք՝ ունեք այն քաղաքական կռիշն ու բագաժը, որ գան ձեզ հետ նստեն, խոսե՞ն։ 
      • Ռուսները կուզեն Լեռնային Ղարաբաղում հյուպատոսություն ունենալ, դրան դեմ են Թուրքիան ու Ադրբեջանը։ Ռուսաստանի համար կարևոր է ներկայանալի լինել Արցախում։ Դուք երբեք չեք լսի, որ ռուսներն արդարացնեն Արցախի հայաթափումը։ Ռուսները վերադառնալու են նախ՝ Արցախ, ապա՝ նաև Հայաստան։
      • Տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ձևակերպված հասկացություն է, որի վրա պետությունները, երբ պետք է եղել, թքել են։
      • Իրանն ամեն ինչ կանի, որ Սյունիքը չհանձնվի, բայց կկարողանա՞, թե՞ չէ, պարզ չէ։

        • Տարածաշրջանում պատերազմի հարցը ո՛չ Ադրբեջանն է որոշում, ո՛չ Հայաստանը, որոշում են նրանք, ովքեր պատմականորեն այստեղ ունեն շահեր։ 
        • Եթե Ադրբեջանը համարձակվի ինքնուրույն հարձակվել Հայաստանի վրա, միանգամից գլխին կստանա թե՛ ռուսների, թե՛ Իրանի, թե՛ Արևմուտքի կողմից։ 
        • Ո՞վ է քեզ թույլ տալիս ռուսներին հանես ռուս-թուրքական սահմանից։ Պայմանագրեր կան, դու չես կարող միջազգային պայմանագրերի հետ հակասությունների մեջ մտնես։ Ալիևն ու Փաշինյանը, որ սահմանապահներ են հանում սահմանից, դա բաժակի միջի փոթորիկն է, բայց կա իրական փոթորիկ։ Ժամանակին կնքված հակահայկական ռուս-թուրքական պայմանագիրը հիմա ստեղծված իրավիճակում կարող է մեզ օգնել։ Այսինքն՝ սա ռուս-թուրքական սահման է, և ոչ՝ հայ-թուրքական։

        Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>