Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Պատերազմ Արցախում
Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր

Ամուսնու սպանության մեջ մեղադրվող կինը դեպքի օրը խոշտանգվել է, ատամները հանվել են. աֆե՞կտ

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը մեղսունակ է ճանաչվել: Գործով նախաքննությունն ավարտվել է:

Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Ըստ դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացության՝ Ռուզաննա Մկրտչյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել եւ չի տառապում եւ իրեն մեղսագրվող արարքի նկատմամբ նա ճանաչվել է մեղսունակ: Հիշեցնենք, որ օգոստոսի 22-ին Ռուզաննա Մկրտչյանին տեղափոխել էին հոգեբուժարան՝ ստացիոնար դատահոգեբուժական եւ դատահոգեբանական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով:

Մանուկ Սիմոնյանի դիակը հայտնաբերվել էր 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում՝ փաթաթված եւ կապկպված:

Սոնա Տռուզյանից նաեւ տեղեկացանք, որ փորձագետները Մանուկ Սիմոնյանի դիակի վրա հայտնաբերել են 17 վնասվածք, որից 15-ը՝ գլխի շրջանում:

Նշենք, որ տուժողի գլխին հարվածները հասցվել են կացինով:

Դեպքի օրը, ինչպես այսօր մեր զրույցում պնդեց նաեւ մեղադրյալի պաշտպան Նարինե Պետրոսյանը, Ռուզաննա Մկրտչյանը դաժան ծեծի է ենթարկվել: Մասնավորապես, մեր զրույցում Պետրոսյանն ասաց, որ իր պաշտպանյալը դեպքի պահին աֆեկտի ազդեցության տակ է եղել: «Տարիներ շարունակ պաշտպանյալս խոշտանգվել է, ծեծվել, գործում բազմաթիվ ապացույցներ կան: Դեպքի օրն էլ շատ դաժան ծեծի է ենթարկվել»,- ասաց պաշտպանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ միջնորդել է կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն նշանակել, քանի որ ըստ նրա՝ փորձագետը անպատասխան է թողել այն հարցը, թե դեպքի պահին իր պաշտպանյալը աֆեկտի տա՞կ է եղել, թե՞՝ ոչ: Մեր հարցին՝ արձանագրվե՞լ է, թե Ռուզանա Մկրտչյանը ի՞նչ վնասվածքներ է ստացել դեպքի օրը, պաշտպանը դրական պատասխան տվեց. «Նա խոշտանգտվել է, այդ օրը անգամ ատամներ է հանվել, չէր կարող աֆեկտ չլինել»,- ասաց Նաիրա Պետրոսյանը: Մեր հարցին ի պատասխան պաշտպանը նշեց, որ Ռուզաննա Մկրտչյանին առաջադրված մեղադրանքը պետք է վերաորկվի ՀՀ ՔՕ 105 հոդվածով՝ (հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանությունը), որը պայմանավորված է եղել տուժող Մանուկ Սիմոնյանի կողմից գործադրված բռնությամբ: Նշենք, որ այժմ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության համար (ՀՀ ՔՕ 104):

Ռուզաննա Մկրտչյանը մի քանի ամիս է՝ կալանքի տակ է գտնվում: Մեղադրանքը հաստատվելու դեպքում նրան սպառնում է ազատազրկում՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

Աղբյուրը` Armtimes.com

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>