Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար
29
Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Ժեշտի կտորը կպցրել է կրծքին, աչքներս է խոթում, թե` իրական Հայաստանն է, որն ինքը բզկտել է էս երկու օրվա վարարման ընթացքում հարևանիս այգին ջուրը նորից տարավ․ պատնեշ խոստացան, բայց չկառուցեցին․ Այրում գյուղի բնակիչ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին․ «Հրապարակ» Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ «Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում

Վայր դրեք մանդատները»-ի մասին․ «Կարճ ասած»

Այսօր, բոլորս հետևում էինք մեր երկիրը ներկայացնողի, այսպես ասած արկածներին, Մոսկվայում․․․ Մեկ էլի հեծանիվ է քշել, տասնյակ ամենագնացների հսկողության տակ, էլ նոր նկար է հրապարակել, ականջակալներով թղթեր կարդալուց, էլ Լավրովն է Արարատ Միրզոյանին ինչ-որ կվադրոբերների մասին հարցրել․ կարևոր հարցերը թողած՝ մի տեսակ սովորական դարձած խայտառակվելու հերթական առիթներ, ոչ մի նոր կամ դրական բան։ Էս ամեն ինչին գուցե անդրադառնանք, բայց էսօրվանը, առանձին է, այսօրվա թեմայի հետ չէ, չարչրկված, նույնի մասին է լինելու։

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը, որը ստորագրվելուց հետո կայծակնային տարվեց կառավարություն, այնտեղից ՍԴ, ՍԴ-ն միանգամից համարեց սահմանադրությանը համապատասխան, ասում են ուղարկվել է խորհրդարան՝ վավերացման։

Վստահաբար, ՔՊ-ան ԱԺ-ն էլ արագ դա կվավերացնի. ՔՊ-ական պատգամավորներն պրոբլեմ չունեն, հակապետական բաների հավանություն տալ, նենց որ․․․։ Միայն թե հարց է առաջնում՝ իսկ ի՞նչ է լինելու վավերացումից հետո։ Ադրբեջանը իր բնօրինակի հետ դեռ ոչինչ չի արել։ Այդ գործընթացին չեմ ուզում անդրադառնալ, ինձ համար միանգամայն կանխատեսելի է․ Նիկոլը կգնա, ելույթ կունենա, կասի ինչքան լավ է, որ մենք հանձնում ենք ու դեռ հանձնելու ենք հողեր, քիպլիկանում ենք, դրանով սահմանն ենք գծում, կարևոր չէ, որ Ադրբեջանը վերադարձնի մեր հողերը, կարևորը, որ մենք պատրաստ ենք ամեն բան անել, միայն թե չհարձակվի, բայց էդ հանձնելը չի երաշխավորում, որ չի հարձակվի ու նման բաներ։ Կրկնում եմ՝ խիստ կանխատեսելի է, ելքը ևս, այնպես որ ժամանակ չծախսեմ։ Ուզում եմ այսօր մի փոքր հոգեբանական, քաղաքագիտական, ոչ միայն վերլուծություն անել, այլ մի քիչ էլ կանխատեսում անել՝ հաշվի առնելով մեր բոլորիս տեսածն ու լսածը հատկապես վերջին 6 տարիների ընթացքում։

Անդրադառնամ մեկ, իմ պատկերացմամբ ու համոզմունքով՝ արհեստական թեզի, որը մեզ մոտ ամեն քաղաքական սեզոնի սկզբում, մեջտեղում ու վերջում առաջ է բերվում։

Ընդդիմությունը պետք է մանդատները վայր դնի։ Դե հա, որ ասեմ էս խորհրդարանական եռուզեռը ինչոր բան է փոխում, կխաբեմ, բայց եկեք անցնենք վրայով, մեկ է՝ հրատապ այլ թեմա չկա։

Այս կազմով խորհրդարանը ձևավորվել է 2021 թվականին, դրանից առաջ էլ, հետո էլ երկիրը մի քանի լուրջ ցնցումներ է ունեցել, փողոցային պայքար և այլն, ու ամեն անգամ երբ մի քիչ դադար է վերցրել փողոցը, առաջ է բերվել՝ դե թող մանդատները վայր դնեն թեզը։

Ասեմ, ինձ համար միշտ է անհասկանալի եղել տրամաբանությունը, որ մանդատը վայր դնելը կապում են Փաշինյանի հեռանալու հետ․ այ հենց ընդդիմությունը մանդատը վայր դնի, կստեղծվի ճգնաժամ, կլինի արտահերթ ընտրություն, Նիկոլը կգնա։ Վստահ եմ, որ էսօր-վաղը այդ խոսակցությունը էլի սկսելու է, այս անգամ՝ վայր դրեք մինչև վավերացնելը։

Արդեն այսօր աչքովս ընկավ Նիկոլի Էդմոնը, թե՝ որ մանդատները վայր դնեն, խորհրդարանում չի լինի ընդդիմութուն, Նիկոլը կգնա արտահերթ ընտրության։ Չկա հիմնավորում, չկա իմաստային կապ։ Այս խոսակցությունն որքան անտրամաբանական է ինքն իրենով, իմանալով Նիկոլին, բայց հավելյալ անտրամաբանական է դա անձի կատարմամբ, որը եղել է նման կարգավիճակում ու արել լրիվ ուրիշ բան։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ Փաշինյանը ստորագրեց այդ անիծյալ հայտարարությունը, դրանից ծանր ի՞նչ պետք է լիներ։ Էլի փողոցը եռում էր, էլի պահանջում էին Փաշինյանի հրաժարական, էլի նրանք ընտանյոք բունկերներում էին։ Մի տեսակ ինքն էլ է մոռացել, կարծես՝ Էդմոնը, որ հենց ինքը իր մանդատը այն ժամանակ վայր չդրեց, որ լինի արտահերթ ընտրություն։ Էդմոնը Նիկոլին համարում էր դավաճան, էդ հետո պաշտոնի նշանակվեց ու փոխեց միտքը, հետո պաշտոնից ազատվեց ու էլի փոխեց միտքը, բայց էդ ժամանակ պատգամավոր էր, «ընդդիմություն» ու չէր ասում մանդատը վայր դնենք, թող լինի արտահերթը։ Նիկոլի Էդմոնն իր մանդատը պահեց նոյեմբերին, դեկտեմբերին, հունվարին, ու դրանից հետո․ Նիկոլը հրաժարական տվեց, երկու անգամ իր ֆրակցիային ընտրել չտվեց ու խորհրդարանը ցրվեց։ Նիկոլի Էդմոնը այդ ընթացքում որևէ դերակատարում չունեցավ, բացի թրենդային դարձած մտքեր հայտնելուց։

Անկեղծորեն, չգիտեմ, թե խորհրդարանում լինելը ինչ մեծ երջանկություն է, չեմ պատկերացնում և որ անկղեծ ասեմ՝ չեմ էլ ուզում պատկերացնել։ Բայց կան մարդիկ, որոնք ոչ թե Նիկոլի դեմ են պայքարում, այլ պայքարում են, որ ընդդիմադիրներից ով մանդատ ունի, դա չունենա։ Կարծում եմ խնդիրը միայն նախանձը չէ, դեռ կանդրադառնամ։

Հիմա թույլ տվեք Նիկոլ Փաշինյանի գործունեութանը էս տարիներին բավական ծանոթ լինելով, հայտարարել՝ Նիկոլ Փաշինյանն այնպես է կպած ու կառչած իր աթոռից, որ արտահերթ ընտրությունների կգնա մի դեպքում՝ երբ դա բխի իր շահերից, այսինքն՝ երբ գոնե մի փոքր հույս ունենա, որ կվերընտրվի։ Եթե անգամ ԱԺ-ն ամբողջությամբ դեմ լինի այդ ընտրություններին, նա կստիպի իր ուսապարկերին ու կգնա դրան, բայց միայն իր ուզած ժամանակ։ Քանի դեռ իր շահերից դա չի բխում, ուզում է թող պատգամավորների կեսն էլ մանդատները վայր դնեն, ՔՊ-ականներն էլ, արտահերթ ընտրություն չի լինի։ Իսկ ե՞րբ կլինի իր շահերից բխող․ դա կլինի այն դեպքում, երբ ունենա մի հատ թուղթ, վրան գրած՝ «խաղաղության պայմանագիր»։ Եթե այդ թուղթը իր ձեռքին եղավ ու հերթական ընտրությունները հեռու եղան, կգնա արտահերթի, որովհետև դա կարող է, իր տրամաբանությամբ, կրկին ընտրվելու շանս լինել։

Խնդրում եմ, եկեք իզուր մարդկանց մեջ մոլորություն մի գցեք, թե՝ հենց մանդատները վայր դնեն կլինի արտահերթ ընտրություն, որովհետև կլինի ճգնաժամ, սահմանադրական ճգնաժամ։ Ոչինչ էլ չի լինի ժողովուրդ ջան, մի հատ հիշեք՝ ում իշխանությունն է․ սրա դեպքում՝ ոչ մի ճգնաժամ իրեն չի ստիպել հրաժարվել իր իշխանությունից։ Նախ սահմանադրությունը նման ուղիղ կարգավորում չի տալիս։ Երկրորդ՝ ինչ-որ մեկը լուրջ հավատում ա եթե անգամ սահմանադրությունը կամ օրենքը ինչոր բան է պարտադրում ու դա վտանգ է իր իշխանությունը պահելուն, սրանք ենթարկվելու էի՞ն։ Էդ սահմանադրության պահապանը, օրենքով, Նիկոլ Փաշինյանի աշխատող Վահագն Խաչատուրյանը չէ՞, էդ ՍԴ անդամները Նիկոլի մոլի աջակից Սեդան ու Վահե Գրիգորյանը չե՞ն։ Էդ ե՞րբ են՝ օրենք, չէ մի, սահմանադրության դրույթ պահե՞լ որ, էտ ժամանակ պիտի պահեին։ Էդ նույն Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը, Օրենքները, Կառավարության ծրագիրը, տո իրենց հիմիկվա ՔՊ նախընտրական ծրագիրը, որով ընտրվել էն, բոլորի մեջ Արցախի երաշխավոր լինելու մասին դրույթներ կան, ու՞ր է հիմա Արցախի ազատ Աանրապետությունը․․․ Իսկ ո՞վ է այն ճանաչել Ադրբեջանի կազմում․ իսկ միայնակ թողել Ադրբեջանի հետ պատերազմու՞մ, ժողովուրդ ջան, դա նույն Նիկոլ Փաշինյանն է, պատկերացրեք բան չի փոխվել։

Ի՞նչ օրենքից եք խոսում, այ մարդ, հղի կնոջը լղճում է ավտոշարասյունը, սրանց դատախազությունն ասում է՝ հանցակազմ չկա, քանի որ դա արել է Նիկոլի շարասյունը, ու օրենք ու սահմանադրությունը չի պաշտպանում էդ անմեղ զոհին։

Կարծում եմ, մենք անկապ տեղը չպիտի տառապենք ինչ-որ ռոմանտիկ պատկերացումներով, պետք է միշտ հաշվի առնել՝ ում հետ գործ ունենք, ով ինչի է ընդունակ․ սրանք ինչպես ասացի, ոչմի բանի առջև չեն կանգնի, եթե խոսքը իրենց իշխանության մասին է։ Իմ պատկերացմամբ, չի կարելի հրաժարվել պատգամավորական քիչ բայց այնուամենայնիվ գործիքներից։

Նախ, խորհրդարանում մինչ հաջորդ, կամ արտահերթ ընտրություն ներկա լինելով, ընդդիմությունը մի հատ շատ կարևոր գործիք է ունենում՝ ընտրական հանձնաժողովներում ունենալ անդամներ և այդ կարևոր ֆունկցիան չհանձնել ՔՊ-ին։ Այլապես դա հանձնելով՝ էդ հանձնաժողովները կլցվեն էդմոնմարուքյաններով, արամսարգսյաններով և Նիկոլի այլ աշխատողներով։

Կան մարդիկ, որոնք խոսում են մանդատ վայր դնելու մասին, և նրանք ընդամենը անկեղծորեն փոփոխություն ցանկացողներն են, որոնք ցավոք չեն խորանում այս ամենի մեջ։ Մանիպուլյացիաներին մի տրվեք, ժողովուրդ ջան։ Հեսա էլի կասեն՝ մանդատները վայր դրեք, զուգահեռ էլ կասեն՝ պետք է Քոչարյանն ու իր որդին դուրս գան քաղաքականությունից։ Էս թեզի պատճառը մեկն է՝ իրենք, ըստ երևույթին, համարում են, որ եթե դուրս գան, չմասնակցեն, ու հանկարծ ինչ-որ հրաշքով մնան մենակ իրենք, հնարավոր է՝ մի քիչ ձայն տանեն։ Ոնցոր սկսնակ մարզիկն ասի՝ պետք է չեմպիոնները հայտարարեն, որ ավարտում են սպորտային կարիերան, որպեսզի ես հաջողություն ունենամ։ Սրանք պարբերաբար, պայքարում են մանդատ ունեցողների դեմ, նախագահի դեմ, հիմա արդեն որդու դեմ, փոխարենը ձգտեն աշխատանք կատարեն, որպիսի իրենք իրենցով դառնան։ Ու հանրությանը մոլորեցնելու էս հանձնարարությունը կատարում են Նիկոլի հաստիքային ու ոչ հաստիքային դեսպանները՝ ընդդիմության մեջ։

Հստակ է, որ Նիկոլ Փաշինյանը հիմա ռեյտինգային ամենածանր վիճակում է, նրան չեն փրկի անգամ ընտրակեղծիքները, վարչական ռեսուրսները։ Նա չի գնա արտահերթի, քանի որ չի ընտրվի։ Իսկ խաղաղության պայմանագիր կոչված թղթի կտորը կարող է մի քիչ իրավիճակ փոխել իր համար։ Նիկոլի աջակիցները՝ Էդմոնը, Արամ Զավենիչն ու իր եվրոքարոզիչները, իրենք էլ ունեն խնդիր խորհրդարան մտնելու, նրանց չի կարողանա անցկացնել Նիկոլը։ Ստորագրահավաքը տեսնում ենք, մեռան գովազդ անելով, բայց որքան դանդաղ է տեղից շարժվում։ Հակառուսականությունը հասել է ինչ-որ կետի ու կանգնել, առաջ չի գնում։ Չմոռանանք՝ Հայաստանը մի երկիր է, որի բակչության կեսը Ռուսաստանից տրանսֆերտ է ստանում։ Հենց Նիկոլը բորբոքում է հարաբերությունները, Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնողները իրենց հարազատներին գրում են՝ գնացեք, մասնակցեք միտինգներին, մի բան արեք, սոված ենք մնալու։ Դուրս են գալիս միտինգի ու ընկնում Փաշինյանի ոստիկանների նռնակների տակ։

Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն անելու է այն ամենը, ինչը իրեն ձեռք է տալիս։ Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը․ իմ կարծիքով, պետք է ամեն պահի պատրաստ լինի արձագանքելու էն քայլերին, որ անում է Նիկոլը։ Կլինի հերթական, թե՝ արտահերթ։ Եթե փողոցով իշխանափոխություն անելու համար բավարար չափով ճնշում չի լինում, ուրեմն մնում են հերթական կամ արտահերթ գործընթացները։ Ընդ որում, փողոցն ու խորհրդարանը մեկը մյուսին չի խանգարում։ Պետք է խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ լինի ամեն ինչին ու այդ ամեն ինչի ժամանակ նաև իր անձեռնմխելիությունն է, բնականաբար, պետք ու ընտրական հանձնաժողովի անդամների տեղերն էլ։ Հասարակությունն էլ պետք է պատրաստ լինի դիմագրավել դրսում։ Իսկ նրանք, ովքեր էս ծանր իրավիճակում ջուր են պղտորում, ընդամենը աջակցում են Փաշինյանին՝ թե՛ որպես աշխատավարձով աշխատող հատուկ հանձնարարություն կատարողներ, թե՛ խոստումներով ու հույսերով կերակրվողներ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>