Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Փաշինյանը գործարք է առաջարկում Ալիևին

COP29-ում Ալիևը կարող է կրկնել Պրահայի և Գրանադայի հնարքը:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում անդրադարձել է թեմային: 

«Արդեն բավական ժամանակ է, ինչ ՀՀ իշխանությունները հստակ պատասխան չեն տալիս այն հարցին, թե արդյոք հայկական պատվիրակությունը կմասնակցի COP 29 կլիմայական գագաթնաժողովին, որը կկայանա նոյեմբերին Բաքվում։ Այս շաբաթ, օրինակ, Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հասկացրեց, որ հայկական կողմը դեմ չի լինի փաստաթղթի ստորագրմանը կլիմայական գագաթնաժողովի շրջանակում, սակայն նշել է, որ որոշումը մնում է Ադրբեջանին։

«Եթե Բաքուն ուզում է COP29-ը վերածել խաղաղության պայմանագրի շուրջ միջոցառման, դա ընտրության հարց է: Արդյոք պետք է, որ COP 29-ի ընթացքում միջազգային գործընկերները, որոնք այցելեն Բաքու, խոսեն այս պայմանագրից, խոսեն ռազմագերիներից, որոնք գտնվում են Ադրբեջանում, խոսեն Ադրբեջանի նախագահի տարածքային պահանջներից Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Ուզում եմ հասկանալ՝ դա Ադրբեջանին այդքան հետաքրքիր է ու պե՞տք է: Եթե իրոք Ադրբեջանը տարածքային նկրտումներ չունի, եթե իրոք Ադրբեջանի ղեկավարն ուզում է խաղաղություն տարածաշրջանում, գնդակը գտնվում է ադրբեջանական դաշտում արդեն շատ վաղուց»,- ասել է նա։

Սիմոնյանի հայտարարության քաղաքական ենթատեքստն այնպիսին է, որ պաշտոնական Երևանը պատրաստ է պատվիրակություն ուղարկել Բաքու և կառուցողական մասնակցել գագաթնաժողովի աշխատանքներին, եթե Բաքուն իր հերթին համաձայնի ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որը Հայաստանի ներսում կարելի կլինի «վաճառվել» որպես խաղաղության պայմանագիր։

Իլհամ Ալիևը երաշխիքներ կտա, թե ոչ՝ այլ հարց է, բայց այս խնդիրը մեկ այլ կողմ ևս ունի։ Պոտենցիալ այցը Բաքու քաղաքական ակտ է, որը կլինի ոչ այլ ինչ, քան Ադրբեջանի վերջին տարիների գործողությունների լեգիտիմացում։ Ընդ որում, խոսքը միայն Արցախի հետ կատարվածի մասին չէ: Խոսքը Հայաստանի դեմ ուղղված գործողությունների մասին է՝ Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիա, Հայաստանի քաղաքացիներին ադրբեջանական գերության մեջ պահելու, «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգի շրջանակում արտահայտված տարածքային պահանջների, Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ պահանջների, որոնք արտահայտվում են «Զանգեզուրի միջանցքը» ադրբեջանական կողմի վերահսկողության տակ հանձնելու պահանջին, Հայաստանի ներքին գործերին միջամտելու բացահայտ փորձերի, որոնք արտահայտված են Սահմանադրությունը փոխելու, ապառազմականացում իրականացնելու պահանջներով և այլն։ Ադրբեջան այցելելուց հետո պաշտոնական Երևանը «կստորագրի», որ Բաքվի հետ հարաբերություններում նման օրակարգն ընդունելի է Նիկոլ Փաշինյանի համար։

Եվ նկատի ունեցեք, որ մենք նույնիսկ չենք խոսում հարցի բարոյական կողմի մասին. պատկերացրեք պատկեր, երբ Բաքվի մի թաղամասում Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը ժպտում են տեսախցիկների առաջ, իսկ գագաթնաժողովի անցկացման վայրից ընդամենը մի քանի թաղամաս այն կողմ՝ Ալիևը դատում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Սրա մասին չենք խոսում, քանի որ ակնհայտ է, որ այդ անձանց ճակատագիրը, մեղմ ասած, չի հետաքրքրում պաշտոնական Երևանին, եթե չասենք ավելին՝ նրանց վերադարձում, մեղմ ասած, շահագրգռված չեն ՀՀ իշխանությունները։

Իրավիճակում կա ևս մեկ նրբերանգ, որի մասին ոչ միայն իշխանությունները չեն ցանկանում խոսել, այլ նաև չեն խոսում մտավորականության կերպարանքով դիմակավորված պացիֆիստները, որոնք հայտարարում են, որ «Հայաստանն ու Ադրբեջանը հարևաններ են», և հարևանների միջև շփումն անհրաժեշտ է, հատկապես եթե գագաթնաժողովից առաջ երկրների միջև այս կամ այն հարցի շուրջ կոնսենսուս է ձեռք բերվում, ապա «Բաքու միանշանակ արժե գնալ»։

«Ընդդիմադիր-պացիֆիստ մտավորականությունը», ի թիվս այլ բաների, ակնհայտորեն չգիտի ոորոնողական համակարգից օգտվել, ինչպես նաև չի սովորել օգտագործել օրացույցը։ Վերջին 2 տարիների ընթացքում եղել են առնվազն մի քանի դեպքեր, երբ Բաքուն «համաձայնության է եկել» ՀՀ-ի հետ որոշակի հարցերի շուրջ, սակայն խախտել է պայմանավորվածությունները՝ լկտիաբար և անպատիժ։

2022 թվականին Պրահայում Բաքուն, ի պատասխան Երևանի կողմից Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչման, ստանձնեց Արցախի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման պարտավորություններ, ինչպես նաև պարտավորվեց ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Բայց Բաքուն վերը նշվածներից ոչ մեկը չի արել։

Երկրորդ անգամ Ալիևը, պարզ ասած, «գցեց» Փաշինյանին 2023 թվականի աշնանը։ Երբ Արցախում էթնիկ զտումներից հետո, այն բանից հետո, երբ Հայաստանը թույլ տվեց Ադրբեջանին գրավել ամբողջ Ղարաբաղը, Ալիևը Փաշինյանին թողեց «հպարտ մենության մեջ» Գրանադայում, որտեղ Նիկոլն, առանց Ալիևի, ստորագրեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչող փաստաթուղթ։

Փաշինյանը երաշխիք ունի՞, որ Ալիևը խաղաղության պայմանագիր ստորագրելու «խոստումներով իրեն Բաքու չի բերի, իր այցն օգտագործել է աշխարհին ցույց տալու «ադրբեջանական ռեժիմի ժողովրդավարական էությունը», բայց այցի արդյունքում կհրաժարվի պայմանագիր կնքել Երեւանի հետ:

Անկեղծ լինենք՝ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղ գոյակցությունը, երկրների միջև խաղաղությունն իրապես լավ է, բայց ինքներդ Ձեզ հարց տվեք՝ արդյոք Փաշինյանի հմտությունները և կարողություններ բավարար են այս խաղաղությունը հաստատելու համար։

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>