Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Պատերազմ Արցախում
Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ

Ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ Շուշիում՝ Հայոց ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Սույն  թվականի սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, այցելելով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շուշի, ներկա է գտնվել «Դրոշի հրապարակի» բացմանը, որը կառուցվել է դեռևս 2021 թվականին՝ Ադրբեջանի կողմից ոչնչացված Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի վայրում։ Համաձայն ադրբեջանական լրատվականների տարածած տեղեկատվության՝ «Դրոշի հրապարակի» մոտ կառուցվելու է նաև «հաղթանակի թանգարանը»՝ նվիրված 44-օրյա պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակին: Նշենք, որ  այստեղ է կառուցվում նաև Ադրբեջանի «հաղթանակը» մատնանշող Շուշիի նոր մզկիթը, որի հիմնարկեքը կատարվել էր դեռևս 2021 թվականի մայիսին Ադրբեջանի նախագահի կողմից:

44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական կողմը Շուշիի քաղաքի գրավմանը տալիս է առանձնահատուկ տեղ՝ որպես «Ղարաբաղի ազատագրման համար պատերազմում տարած հաղթանակի խորհրդանիշ»: Ուստի Շուշի քաղաքի բարձրադիր կետում կառուցվելիք այս երեք համալիրներին տրվում է առանձնահատուկ նշանակություն: Այս երեք կառույցները՝ հատկապես  մզկիթը և թանգարանը իրենց մեջ խորհրդանշում են հայկական Արցախի ոչնչացումը, հայության էթնիկ զտումները:

Մեր արձագանքը

Շուշիում ադրբեջանական թանգարանի, մզկիթի և հրապարակի կառուցումը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող  հուշարձանի տարածքում՝ հայ ժողովրդի մշակութային իրավուքնների կոպիտ խախտում է։ Այն ոչ միայն ժառանգության ոչնչացման անպատժելիության հետևանք է, այլև նոր ինքնության ստեղծում՝ հայկականի ժխտման ճանապարհով։ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի և  1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի համաձայն՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները։ Այս կոնտեքստում ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչնչացնելով, յուրացնելով մի ողջ հանրույթի մշակութային ժառանգությունը, զրկելով նրան իր սեփական ինքնությանը համարժեք ապրելու ու ստեղծագործելու իրավունքից,  այժմ յուրացման գործողությունը ցանկանում է ամրագրել պետականորեն և  միջազգայնորեն՝ խախտելով հայ հանրույթի մշակութային ֆունդամնետալ իրավունքները՝ սահմանված նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով և ՄԱԿ-ի 1966 թվականին ընդունված «Տնտեսական, սոցիալական, մշակութային իրավունքների մասին Դաշնագրի» 15-րդ հոդվածով, որն ամրագրում է յուրաքանչյուր մարդու՝ իր համայնքի մշակութային կյանքին անարգել մասնակցելու իրավունքը։ Պատմական Շուշին քաղաքի, որը հայ մշակույթի կարևորագույն կենտրոն էր, հայկական  ինքնության օտարումը  ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի պատմականության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից»:

Շուշիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը տեղադրվել է արցախյան առաջին պատերազմից հետո: Այն գտնվում էր Պռոշյան և Ղազանաչեցոց եկեղեցու փողոցների խաչմերուկից քիչ ներքև: Հուշարձանը նվիրված էր նաև Հայրենական պատերազմի և Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>