Վաղվանից 10 օր փոքրիկ ամառ. Սուրենյան
Դիտել նաև
Վաղը հանրապետության ամբողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
Ոչ սառը, բայց տեղումնառատ ամիս. Սուրենյանը հայտնել է՝ ինչ եղանակ է սպասվում մայիսին
Գիշերը կդիմավորենք հաջորդ ակտիվ ցիկլոնին․ Սուրենյան
«Այսօր աստղագիտական գարնան սկիզբն է». Գագիկ Սուրենյան
Միջերկրածովյան ցիկլոնը մոտենում է մեր սահմաններին և գիշերը կներթափանցի Հայաստան․ Գագիկ Սուրենյան
«Վաղվանից 10 օր փոքրիկ ամառ»,-ավետել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը։ Ավելի վաղ Կենտրոնից հայտնել էին, որ Երևանում հոկտեմբերի 2-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում հոկտեմբերի 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

