Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար
28
Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն Ըստ Der Spiegel-ի՝ ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ պատերազմում սպառել են իրենց հակահրթիռային պաշտպանության զինամթերքի 85%-ը Իսրայելական բանակը քայքայման եզրին է կանգնած. նշում է նրա գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը Ո՞ր քաղաքական ուժին նախապատվություն կտա ընտրողը հունիսի 7-ին (տեսանյութ) Տնտեսության աճ, արժանապատիվ թոշակ, անվճար կրթություն, հարկային դրախտավայր, մեգանախագծեր Փաշինյանի «պահած» բանակը. արտակարգ միջադեպ Վարդենիսի զորամասում. դանակահարվածներ կան, 3 հոգի հոսպիտալացված է Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Ժեշտի կտորը կպցրել է կրծքին, աչքներս է խոթում, թե` իրական Հայաստանն է, որն ինքը բզկտել է էս երկու օրվա վարարման ընթացքում հարևանիս այգին ջուրը նորից տարավ․ պատնեշ խոստացան, բայց չկառուցեցին․ Այրում գյուղի բնակիչ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևի սրտի վարչապետի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլի «ախրաննիկները» մեքենաներով տատիկների են բերել, որ գովեստի խոսք ասեն Փաշինյանին․ «Հրապարակ» Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքի մոտ «Մարդկանց աhnւuարuափի մեջ եք պահում». քաղաքացին հրաժարվեց Փաշինյանից վերցնել «խաղաղության սիմվոլ» քարտեզը ԱԳՆ աշխատակից Աշխեն Առաքելյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ. ԲԴԽ խոսնակ Երկու նոր պատգամավոր կգործուղվեն խորհրդարան. անունները հայտնի են Փաշինյանն իր կաշին փրկելու խնդիր ունի, դրա համար պատրաստ է և՛ ինքնություն զոհաբերել, և՛ ադրբեջանցիներ բերել, և՛ նրանց անվտանգությունը ադրբեջանական զորքով ապահովել․ Դանիելյան Ինչպես են մի գիշերում «անկախ» դառնում. «Փաստ» Խոստովանական հայտարարություններ, որ նախանշում են անդունդ. «Փաստ» Ե՞րբ կմեկնարկեն ամառային զորակոչը և զորացրումը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Հրապարակ»․ «Խառոշիներին» ուղարկում են «հանգստանալու» Իր միջուկային օբյեկտների վրա հարձակումների պատճառով Իրանը հայտարարել է տարածաշրջանի սպառնալիքի մասին «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) Հարկային դրախտավայր բիզնեսի բոլոր շերտերի համար «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Նախօրեին, Նիկոլ Փաշինյանը մի հրեշավոր խոստովանություն արեց «Հրապարակ»․ Կիրանցից 2 տղամարդ հողերը հանձնելու դարդից մահացել են Իրանը հայտնել է, որ հարվածել է Թել Ավիվում Իսրայելի տրանսպորտային կենտրոնին Իրանը հարվածներ է հասցրել նաեւ Հորդանանին, Բահրեյնին եւ Սաուդյան Արաբիային Իրանում ավիահարվածների հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների թիվը հասել է 92,000-ի Պետական դավաճանության մեջ մեղադրվող ԱԳՆ աշխատակիցն այդ հոդվածով արդարացվել է Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Գյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն ՀՀ-ում hnւղարկավորել են Երևանում uպանված չեչեն Այշատ Բայմուրադովային, որի մարմինը մի քանի ամիս դիաhերձարանnւմ էր Հայաստանում ծանր սուր շնչառական վարակներով հոսպիտալացվածների թիվն աճում է Ի՞նչ է տեղի ունեցել Կապանում

Դիվանագիտական ամբողջ խեղճությունը՝ մեկ լուսանկարում․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ՔՊ-ականների հարցազրույցներում, հակառուսական ալիք բարձրացնելուն զուգահեռ, շատ ենք լսում, թե՝ քանի որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերները մեզ չեն օգնում, քանի որ ՀԱՊԿ անդամ երկրները ավելի լավ են Ադրբեջանի հետ, քան Հայաստանի հետ, դրա համար Հայաստանը Եվրամիություն է ձգտում, նոր դաշնակիցներ է ման գալիս և այլն։ Եվրոպայի Միության անդամ 27 երկրներից առանձնացնում են Ֆրանսիային ու ասում են՝ տեսեք ինչ լավ է մեզ հետ ու տպավորություն ստեղծում, թե Ֆրանսիան դա Եվրամիությունն է։ Թե ինչ հարաբերություններ ունի Ֆրանսիան մեզ և զուգահեռ Ադրբեջանի հետ, այդ մասին կխոսենք ընթացքում։ Նիկոլն ասում է՝ հենց տեսնենք հնարավորություն կա ԵՄ մտնելու, առիթը բաց չենք թողնի։ Հայաստանում էլ ինչ-որ խումբ-խմբակներ ստորագրահավաք են իրականացնում ԵՄ-ին մինալու հայտ ներկայացնելու հարցով օրենսդրական նախաձեռնություն հեղինակեու համար։

Ցանկացած միության միանալուց կամ անգամ միանալու ցանկություն հայտնելուց առաջ պետք է հստակ իմանաք ոչ միայն առավելություներն ու թերությունները, այլև՝ կոնկրետ ինչ է տալու այն երկրին, ինչ հեռանկար կա։ Մենք դա չունենք։ Որևէ հաշվարկ չի ներկայացվել, թե՝ անգամ մոտավոր թվերով ինչ կունենանք։ Չէ, ուղղակի՝ ՀԱՊԿ-ից նեղացել ենք, դուրս կգանք, որովհետև քաղաքական միավոր ա, բայց ԵԱՏՄ-ից չենք դուրս գա, որովհետև տնտեսական միավոր է և կգնանք Եվրամիություն, եթե թույլ տան։ Ընդ որում, չեն էլ ասում, որ ԵՄ-ին միանալու անգամ հայտը արդեն նշանակում է հիմնական շուկայից՝ ԵԱՏՄ-ից դուրս գալ։ Իրենք ԵԱՏՄ դիտում են միայն տնտեսական միավոր։ Նախ դա հիմարություն է․ որևէ տնտեսական միություն առաջին հերթին քաղաքական է․ նույն Եվրամիությունը և իր տնտեսական բաղկացուցիչները բխում են Եվրոմիության քաղաքական միավորից և դաշնակցային հարաբերություներից։

Լավ, ես չեմ անդրադառնում՝ ԵՄ-ն լավն է, թե վատը, ԵԱՏՄ-ն լավն է, թե վատը։ Ընդամենը առաջարկում եմ մի թեթև էքսկուրս անել՝ հասկանալու համար, թե Հայաստանը, որի հարաբերությունները վատ են ԵԱՏՄ ու ՀԱՊԿ անդամ երկրների հետ ինչպիսի՞ն են հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ։ Բելառուսը վատն է, Ղազախստանը վատն է, Ռուսաստանը վատն է, սաղ վատն են, իսկ էդ տրմաբանությամբ Արևմուտքը լա՞վն է։

Երկու օր առաջ՝ սեպտեմբերի 24-ին, պաշտպանական ցուցահանդեսի մասնակցելու համար Ադրբեջան ժամանեց Իտալիայի պաշտպանության նախարարը։ 2023 թվականին Ադրբեջանի պաշտպանության նախարարն էր մեկնել Իտալիա ու ստորագրել ռազմական օդանավեր գնելու պայմանագիր։ Ասացին՝ մենք էներգետիկ ամուր կապեր ունենք, ռազմական էլ կունենանք։ Իսկ դո՞ւ Իտալիայի հետ ինչ հարաբերություն ունես։ Այսինքն՝ ԵՄ անդամ 27 երկրներից մեկն արդեն Ադրբեջանի հետ ավելի լավ է, քան քեզ հետ, զինել է Ադրբեջանին 44-օրյա պատերազմից հետո։

ԵՄ 27 անդամներից մյուսը՝ Սլովակիան, որի հետ Ադրբեջանը ևս շատ ավելի լավ հարաբերություններ ունի, նա էլ Ադրբեջանին զենք է վաճառել, հրետանիներ, սկսյալ նախապատերազմյան շրջանից։

ԵՄ մեկ այլ անդամ՝ Չեխիան, Ադրբեջանին դարձյալ զինել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, ռազմական բեռնատարներով։ Ընդ որում, էդ բեռնատարները ռազմական սարքավորումներով համալրելու համար ուղարկել են Իսրայել, ապա՝ Սլովակիա, որ հաուբիցներ ու հրթիռային կայանքներ տեղադրեն։

ԵՄ անդամ երկրները մոտավորապես 5 մլրդ դոլարի զենքի թույլտվություն են տվել Ադրբեջանին։ Ադրբեջանին զինողների մեջ են մեր շատ սիրելի Ֆրանսիան, դարձյալ ԵՄ անդամ Բուղարիան, մոտ 20 միլիոն եվրոյի զինել է Իսպանիան, Ռումինիան, Խորվաթիան։ Ժողովուրդ ջան, ս բոլորը էն միության անդամ են, որին միանալ ցանկանում է Նիկոլ Փաշինյանը։ Այս երկրները Ադրբեջանի հետ ջերմ հարաբերություններ ունեն, անգամ ռազմավարական․ իսկ դո՞ւ։

ԵՄ անդամ երկրներից մեկը Հունգարիան է․ 2023թ․ երբ շրջափակման մեջ էր Արցախը, Եվրամիության անդամ բոլոր 27 երկրները համատեղ հայտարարություն պետք է տարածեին․ Հունգարիան արգելափակել է։ Հիշում եք, Հունգարիայի վարչապետը եկել էր օկուպացված Արցախ ու շնորհավորում էր Ալիևին։ 2023թ․ հունվարի 30-ին էլ Բուդապեշտում բանակցություն վարեցին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ու վերջում ռազմավարական հարաբերությունների մասին հռչակագիր ստորագրեցին։

ԵՄ անդամ է Լեհաստանը․ այդ երկիրը դեռ Նիկոլից շուտ է հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախն էլ մեջը։ Լեհաստանի նախագահը քանիցս հայտարարել է, որ Ադրբեջանի հետ ունեն ռազմավարական հարաբերություններ։

Այս տարվա մայիսի 8-ին ԵՄ անդամ Բուլղարիան ու Ադրբեջանը Բաքվում ստորագրեցին համատեղ հռչակագիր ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին։

Հերթով թվարկե՞մ բոլորի անունները, թե ինչ կապեր ունեն Ադրբեջանի հետ։ Դո՞ւ ինչ կապեր ունես, ինչ կապեր ես հաստատել։ Էդ որ ուզում ես մտնել ԵՄ՝ թշնամանալով Ռուսաստանին, այդ միության անդամ քա՞նի երկիր է քեզ դաշնակից, ո՞ր մեկի հետ ես դու ավելի լավ, քան Ադրբեջանը։

Ֆրանսիայի արտգործնախարարը Հայաստան է գալիս, քաղաքական տեքստեր ասում, ֆինանսական բլոկի նախարարը գնում է Ադրբեջան ու էներգետիկ, տնտեսական զարգացման պայմանագրեր կնքում։

Ընդամենը մի քանի օր առաջ՝ այս տարվա սեպտեմբերից, Ադրբեջանը սկսեց գազ մատակարարել ԵՄ անդամ Խորվաթիային: Տարին շուրջ 1,5 մլրդ խորանարդ մետր գազ է մատակարարում ԵՄ անդամ Բուլղարիային, ԵՄ անդամ Հունգարիան, Հունաստանը, Իտալիան, Սլովենիան, Ռումինիան ադրբեջանական գազ են ստանում, նրանք ամուր կապեր են ստեղծել, առևտուր են անում, ռազմավարական գործընկերներ են․ դո՞ւ ինչ ես անում, ի՞նչ կապեր ունես։ ԵՄ անդամ Ռումինիան, Հունգարիան Ադրբեջանի հետ ունեն «կանաչ» էներգետիկայի բնագավառում համագործակցության պայմանագիր: Էն ԵՄ անդամ են, որը դուք դրոշակ եք սարքել ու կուտ եք տալիս ձեզ հավատացողներին։

Էն որ մոտ 50 երկրի դեսպան այցելեց Շուշի ու շնորհավորեց Ադրբեջանի հաղթանակը, ի՞նչ եք կարծում նրանց մեջ եվրոպական միության անդամ քա՞նի երկրի պաշտոնական ներկայացուցիչ կար։ 46 դեսպան էր այցելել․ ՔՊ-ին որ հարցնես, երևի ասեն 46-ն էլ եղել են ՀԱՊԿ անդամ երկրների դեսպաններ։ Այո, ՀԱՊԿ անդամներն էլ էին, բացի Ռուսաստանից, բայց կեսը ԵՄ անդամ երկրներինն էին՝ Ավստրիան, Բուլղարիան, Խորվաթիան, Շվեդիան, Իտալիան, Լատվիան, Հունգարիան, Նիդերլանդները, Լեհաստանը, Հունաստանը, Բելգիան, Էստոնիան, Լիտվան, Ռումինիան, Սլովակիան և այլն։ 

Ժողովուրդ ջան ես պարզ բաներն եմ թվարկում, որոնք մեր աչքի առաջ են, չեմ խոսում խորքային կապերի մասին, որը խիստ մասնագիտորեն կարող են ասել փորձագետները․ ընդ որում, էդ անգամ պարզ, անզեն աչքով երևացող բաները չթվարկեցի ամբողջությամբ, ադրբեջանական նավթի մասին չխոսեցի, «խավիարային դիվանագիտություն» անունը ստացած խայտառակության՝ եվրոպացի շահառուների մասին չխոսեցի, զանազան ատյաններում ադրբեջանական բանաձևերը կողմ քվեարկող եվրոպացիներին չասացի։

Հիմա ինձ ասեք, էդ որ նոր դաշնակիցներ եք ման գալիս ո՞րտեղ եք գտել, ո՞ւմ հետ եք հարաբերություն ջերմացրել․ ոչ միայն ԵՄ-ից, միացյալ Արևմուտք կոչված էդ քաղաքական տարածքից ո՞ւմ հետ եք ավելի լավ, քան Ադրբեջանը կամ ընդհանրապես՝ լավ։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարն էր օրերս Արցախի օկուպացիան ու ցեղասպանական քայլերը համարում «տարածքների ազատագրում»։

Լավ, իսկ ի՞նչ է հասկանում ՔՊ-ն Արևմուտք ասելով, եթե հասկանում է Թուրքիա, ապա այո, ճիշտ եք, Թուրքիա իրոք գնում եք։ Ուղիղ գնում եք Ադրբեջանի ու Թուրքիայի երախի մեջ։

Որ ավելի պատկերավոր երևա Նիկոլ Փաշինյանի դիվանագիտության խղճուկ վիճակը, խնդրում եմ մեկ անգամ էլ դիտել էկրանի այս՝ վերջին լուսանկարը։ Էրդողանի հետ հանդիպմանը Հայաստանի դիվանագիտական պատվիրակությունը ու Թուրքիայինը։ Թուրքայի կողմից նստած են դիվանագիտության շնաձկներ՝ կադրային, Թուրքիայի՝ էն հարյուրամյակների քաղաքական ինստիտուցիոնալ գիծը ճշգրիտ տանող․ մեր կողմից նստած են բացարձակ դիլետանտներ՝ Նիկոլ Փաշինյանը, որի կարողություններին, դժբախտաբար արդեն ծանոթ եք, Արարատ Միրզոյանը՝ նմանապես, Վահան Կոստանյանը՝ նրանցից բեթար և Նազելի Բաղդասարյանը։ Ձախ կողմում պարզապես դիլետանտներ, աջ կողմում՝ դիվանագիտական շնաձկներ։ Դուք էդ մակարդակն եք, դրա համար էլ էս օրին ենք։ Ու էսօր պետք չէ ոչ մեկի վրա զարմանալ, ոչ էլ զայրանալ․ ամեն ինչի մեղավորը ձեր իշխանութունն է, ձեր անպատասխանատու վարքագիծն ու համառությունը։

Կարճ ասած՝ կարող է՞ ՀԱՊԿ անդամ երկրները, որ Ադրբեջանի հետ ավելի լավ են, դրանում ավելի շատ դո՛ւ ես մեղավոր․ դո՛ւ ես քո բառապաշարով, քո՝ դիվանագիտություն չհասկանալով, պետության կառավարում չհասկանալով բոլորին հեռացրել ու հեռացել ես բոլորից։ Դո՛ւ ես սարքել էն վիճակը, որ քեզ հետ ոչ մեկ չի ուզում շփվել, եթե տալու բան չունես․ դո՛ւ ես սարքել էն վիճակը, որ հանդիպում եք պլանավորում, հետո զանգում-չեղարկում են։ Ու քանի որ դուք էդ մակարդակին եք, որտեղ էլ գնաք, շուրջբոլոր պետությունները ձեզ համար լիելու են Բելառուս ու Ադրբեջան։

Քեզ նման կառավարական թիմ ունեցող երկրում մի միությունից մյուս միություն տեղափոխումը կունենա նույն արդյունքը, ինչ, ասենք, հանցագործին ցմահ դատապարտվածների գաղթութից տեղափոխեն մահապատժի դատապարտվածների գաղութ»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>