Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Թուրքիան կողմնակալ միջնորդ է, քանի որ հանդես է գալիս Ադրբեջանի կողմից․ Դմիտրի Ռոդիոնով (տեսանյութ)

Alpha News-ի ուղիղ եթերում ռուս քաղաքագետ Դմիտրի Ռոդիոնովը մեկնաբանել է իրավիճակը Հարավային Կովկասում և Թուրքիայի նախագահ, «խաղաղարար» Էրդողանի նպատակները:

«Պետք է հասկանալ, որ Էրդողանը փորձում է Ռուսաստանին դուրս մղել Բաքվի և Երևանի միջև գլխավոր միջնորդի դիրքերից և խաղալ խաղաղապահի դեր, որը կարող է ինչ-որ արդյունքի հասնել։ Հնարավոր է, որ խոսքը կարող է գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին, որի մասին վաղուց է խոսվում։ Ես չեմ կարծում, որ Էրդողանը հավատում է, թե իրեն կհաջողվի, բայց այսպես թե այնպես նա հիմա միաժամանակ փորձում է «խաղաղարար» խաղալ։ Նա նաև նախատեսում է հանդիպել Զելենսկու հետ ՄԱԿ-ի վեհաժողովի շրջանակներում, և այսօր նույնիսկ հայտարարել է, որ իրենք մոտ են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև համաձայնագրերի կնքմանը, բայց որոշ լոբբիներ, իբր, խափանել են այն»,-նշել է քաղաքագետը։

Դմիտրի Ռոդիոնովի խոսքով՝ կարևոր է նաև այն, որ եթե Էրդողանի «խաղաղարար» խաղը միաժամանակ մի քանի խաղատախտակների վրա հաջողվի, ապա նա դա կհամարի որպես հսկայական հաջողություն։

«Ռուսաստանը նույնպես կողմ է, որ լինի խաղաղ գործընթաց, որը վաղ թե ուշ ինչ-որ արդյունքի կբերի։ Բայց, իհարկե, Ռուսաստանը կցանկանար, որ այդ արդյունքը ձեռք բերվեր առաջին հերթին իր մասնակցությամբ։ Իսկ եթե դրան հասնի Էրդողանը, ապա հասկանալի է, որ նա կփորձի այդ հաջողությունը շրջել իր օգտին։ Կրկին, եթե մենք խոսում ենք հայ-ադրբեջանական կարգավորման մասին, ապա պետք է հասկանալ, թե որն է Էրդողանի նպատակն այս ամենի մեջ: Հասկանալի է, որ իրեն խաղաղապահի դերում դնելը, դափնիներ և քաղաքական միավորներ ստանալը, իհարկե, շատ լավ է, բայց նրա գլխավոր նպատակը տարածաշրջանում դեպի Կասպից ծով միջանցքներ ճեղքելն է։ Եվ այստեղ կրկին վերադառնում ենք Սյունիքի «Զանգեզուրի միջանցքի» թեմային և որքանով է այն իրականում ձեռնտու Ռուսաստանին։ Հարցը բավականին վիճելի է, քանի որ Թուրքիային և Ադրբեջանին այն ձեռնտու է, ինչը միանգամայն անժխտելի է։

Իսկ ահա, օրինակ, Ռուսաստանն ու Իրանը կարող են որոշակի հարցեր ունենալ, թե որքանով է դա իրենց ձեռնտու։ Որովհետև եթե Էրդողանը ելք է ստանում դեպի Կասպից ծով, ապա ելք է ստանում դեպի Միջին Ասիայի երկրներ, որտեղ համապատասխանաբար կմեծացնի իր ազդեցությունը, իսկ Ռուսաստանի ազդեցությունը կնվազի։ Կենտրոնական Ասիայի երկրները նույնիսկ երկու աթոռի վրա չեն նստում, նրանք նստում են չորս աթոռի վրա։ Այնտեղ դեռ Չինաստանի և անգլոսաքսերի ազդեցությունն է, և Թուրքիան չի կարողանա դուրս մղել Չինաստանին և անգլոսաքսերին, իսկ ահա Ռուսաստանի դիրքերը հետ մղելը շատ ավելի հեշտ կլինի։ Դրա համար էլ մենք առանձնապես շահագրգռված չենք, որ նա այնտեղ հասնի, իսկ սահմանի բացման և հայ-ադրբեջանական հակամարտության ամբողջական կարգավորման դեպքում դա անխուսափելի է, դրա համար էլ այստեղ կան և՛ պլյուսներ, բայց կան նաև մինուսներ։

Թուրքիային չի կարելի անվանել օբյեկտիվ միջնորդ հայ-ադրբեջանական ուղու վրա, քանի որ նա միանշանակ հանդես է գալիս Ադրբեջանի կողմից։ Այդ պատճառով, իհարկե, պետք է հասկանալ, որ Թուրքիան երբեք չի լինի ազնիվ դատավոր, բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ նա ամեն դեպքում ներկա կլինի տարածաշրջանում, դրանից փախուստ չկա և պետք է նրա կարծիքի հետ հաշվի նստել»,-նշել է քաղաքագետը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>