Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին

Ուկրաինան բավարարեց ԵՄ-ի խնդրանքը` ռուսական գազը մատակարարել Ադրբեջանի միջոցով

Ինչպես հայտնի է, 2025 թվականի հունվարի մեկից Ուկրաինան արդեն պաշտոնապես կդադարի ռուսական գազը մատակարարել իր տարածքով դեպի Եվրոպա, քանի որ լրանում է այդ համաձայնագրի ժամկետը:

Ուկրաինայի ցանկությունը՝ հրաժարվել ռուսական գազի մատակարարումից հասկանալի է, քանի որ նա գտնվում է Ռուսաստանի հետ պատերազմի մեջ:

Սակայն Ուկրաինայի այս որոշումը խիստ անհանգստացրել է ԵՄ-ի մի շարք երկրներին, որոնք թեև հրապարակավ քննադատում են Մոսկվային, սակայն պատրաստ չեն ամբողջովին հրաժարվել էժան ռուսական գազից:

Եվ ահա, վերջերս, Պուտինի այցի ընթացքում Ադրբեջան, համաձայնություն կնքվեց, որ Ադրբեջանը  միջնորդի դեր կկատարի ռուսական գազի վաճառքի հարցում՝ դեպի Եվրոպա:

Այդ գործարքի բանաձևը շատ հասկանալի է. Ադրբեջանն իր համար սպառման  գազը ամբողջովին գնում է Ռուսաստանից, իսկ իր սեփական ողջ գազը վաճառում է ԵՄ   երկրներին։

Բնականաբար, ո՛չ ԱՄՆ-ն, ո՛չ էլ ԵՄ-ն չեն պահանջում Ադրբեջանից հրաժարվել այդ գործարքից:

Ճիշտ հակառակը՝ նրանք խնդրում են Ալիևին, որպեսզի նա կյանքի կոչի այդ գործարքը, որպեսզի ԵՄ-ն գոնե ձևականորեն հայտարարի, որ 2025-ից այլևս ռուսական գազ չի գնելու:

Իսկ դրա համար, անհրաժեշտ է, որ ադրբեջանական գազամուղների ծավալները բավարարեն այդ գազը դեպի Եվրոպա հասցնելու համար:

Հայտնի է, որ այդ գազամուղի մի ճյուղն էլ անցնում  է Ուկրաինայի տարածքով:

Կիևը գիտի  Մոսկվայի և Բաքվի միջև կնքված  այդ գործարքի մասին, այսինքն գիտի, որ փաստացի Ադրբեջանից դեպի Եվրոպա իր տարածքով ռուսական գազ է մատակարարվելու, սակայն համաձայնվել է այդ գործարքին իր փայով մասնակցել, քանի որ ԵՄ-ից և ԱՄՆ-ից իրեն խնդրել են դա:

Կիևում, պարզապես խնդրել են, որպեսզի ԵՄ-ն դա համարի, որպես ժամանակավոր գործարք, քանի որ բոլորն ել հասկանում են, որ փաստացի Ուկրաինան փակում է իր տարածքով ռուսական գազի մատակարարումը, բայց նույն այդ գազը թուլ է տալիս, որ անցնի Ադրբեջանի միջնորդությամբ, ինչը վատ է ընկալվում շարքային ուկրաինացիների կողմից: Ստացվում է, որ Ուկրաինան զոհաբերում է իր եկամուտները, չստանալով բավարար դիվիդենտներ, որպեսզի ռուսական գազը իր տարածքով չմատակարարի, սակայն այդ նույն գազը նա համաձայնում է տարհանել իր տարածքով՝ այդ դիվիդենտները հանձնելով Ադրբեջանին: Պարզ մարդկային լեզվով ասած՝ դա շարքային հիմարություն է Կիևի կողմից: Բայց այդ հիմարությունը անհրաժեշտ է Արևմուտքին, որպեսզի իրենք հայտարարեն, որ գոնե ձևականորեն ստանում են, ոչ թե ռուսական, այլ ադրբեջանական գազ:

Այսինքն, ողջ այս կապիկությունը մեկ բանի համար է կայանում, որպեսզի ներկայիս էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը   հայտարարի, որ ԵՄ-ն պատրաստ է ամբողջությամբ հրաժարվել Մոսկվայից մատակարարվող մատակարարումներից արդեն 2025 թվականի հունվարի մեկից:

Այսպիսին է  այսօրվա ԱՄՆ-ի և ԵՄ-ի «սկզբունքայնության»  իրական պատկերը: Հենց դրա համար էլ, ի տարբերություն այլ երկրների, նրանք չեն պահանջում Ալիևից հրաժարվել Ռուսաստանի հետ տնտեսական կապերից, չեն դատապարտում վերջերս անցկացված խորհրդարանական ընտրությունների որակը, որտեղ, ի դեպ ոչ մի ընդդիմադիր գործիչ խորհրդարան չմտավ:

Այն, ինչ կարելի է և նույնիսկ անհրաժեշտ է Ադրբեջանին, օրինակ չի կարելի Վրաստանին, ում  և՛  ռուսական գազ գնելն է արգելված, և՛ իշխանությունն է մեղադրվում ընդդիմությանը ճնշելու մեջ:

Ադրբեջանի հանդեպ ոչ մի պատժամիջոց, որտեղ խորհրդարանում նույնիսկ մեկ ընդդիմադիր չկա, իսկ ահա Վրաստանի հանդեպ կիրառվում են պատժամիջոցներ, որտեղ   դեմոկրատիայի բոլոր ցուցանիշներով անգամներով գերազանցում է Ադրբեջանին:

Այդ իսկ պատճառով էլ նույն ԱՄՆ-ն և ԵՄ-ն ամեն կերպ աջակցելու են Ադրբեջանին, լինի դա Հայաստանի, Իրանի, թե Ռուսաստանի հետ կապված, քանի որ այդ երկիրը, թեկուզ և ավտորիտար բնույթի,  իրենց համար ռազմավարական նշանակություն ունի:

Հենց այդ պատճառով էլ նրանք աջակցում են Հայաստանում թուրքամետ իշխանությանը, ավելի քան 250 մլն դոլար են ծախսում, որպեսզի Հայաստանում ձևավորեն իրենց ազդեցության գործակալների բանակը և բնականաբար այդ 30 արծաթը հիշեցնող դոլարները կապ չոնեն Հայաստանի անվտանգության ,  երկրի տնտեսական զարգացման հետ,  ճիշտ հակառակը՝ այդ ներդրումների գլխավոր նպատակը, Հայաստանն առավելապես թուլացնելն է և Ադրբեջանն ուժեղացնելը, որպեսզի իրենք այդ երկրի միջոցով հոգան իրենց կարիքները:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>