Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան
17
Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ) ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն Հայաստանն արտաքին կառավարման տակ է հայտնվում Դրսի կոշիկ լիզողները․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Փաշինյանը՝ Ալիևի փաստաբան (տեսանյութ) Մեզ պետք չէ արտաքին ազդեցություն մեր ներքին ժողովրդավարական գործընթացների նկատմամբ. Բողոքի ակցիա ՀՀ-ում ԵՄ գրասենյակի մոտ Պատերազմ Արցախում
«Թրամփի ուղին» ոչնչով չի տարբերվում «զանգեզուրյան միջանցքից» և ԻԻՀ-ն կտրականապես դեմ է դրան. Ալի Աքբար Վելայաթի Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) 3-րդ օրն անընդմեջ ու շաբաթը մեկ անգամ նվազագույնը երեկոյան մի քանի ժամով հոսանքազրկվում է Նոր Նորքը Երևան քաղաքում, 21-րդ դարում ունենք անմարդկային ու անմխիթար վիճակում ապրող բնակիչներ (տեսանյութ) Կաթողիկոսի ու եպիսկոպոսների անունները զեղչող հոգևորականը իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Պարույր Սևակի` աղմուկ հանած արձանը կհանեն Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ Քննչական մարմինը և դատախազությունը ուղիղ անտեսեցին դատարանի որոշումը Վերջին չորս ամիսների ընթացքում վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն, արդյոք այս տուգանքները արդարացիորե՞ն են արվել 250 միլիոն վարկ ներգրավելու պայմաններում հնարավոր չէ՞ ավելացնել արցախցիներին տրվող գումարը․ Աննա Գրիգորյան Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Ռուբեն Վարդապետ «Օդում կախված լուրեր»-ի կնքահայր Փաշինյան-Հակոբյանը բողոքում են այդ լուրերից․ «Կարճ ասած» Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ծանր է այս ամենը». Վիտալի Բալասանյանը դատապարտում է Արցախի թեմի առաջնորդի պահվածքը 700 միլիոն ԱՄՆ դոլարի գույքի հափշտակություն. Չախոյանը հաղորդում կներկայացնի Ավինյանի դեմ Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ) Միքայել սրբազանին տեղափոխել են Իզմիրլյան բժշկական կենտրոն Կճոյանին առնչվող հնարավոր քրգործերի վերաբերյալ Դատախազությունը հրաժարվում է տեղեկություն տրամադրել Սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում (տեսանյութ) Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան Ախտոյանների հարսն ու թոռները ցանկացել են վերադառնալ, թույլ չեն տվել Ձյուն է և մերկասառույց. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ ժամը 9:00-ի դրությամբ Բրազիլիայում ուժեղ քամու հետևանքով տապալվել է Ազատության արձանը Խոստանում են «խժռել» Հայաստանի քաղաքացիների ազատ ընտրության իրավունքը. «Փաստ»

Գուցե կոնկրետ մեսի՞ջ ունի․ մնաց Ադրբեջանի դրոշը դնեք, ու պըրծ․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Հաշվել ե՞ք, թե մենք տարվա մեջ քանի օր ենք խումբ-խումբ գնում Եռաբլուր։ Նախկինում գնում էինք հունվարի 28-ին՝ բանակի տոնին։ Ապրիլի 4-ին, քառօրյա պատերազմի տարելիցին։ Մայիսի 8-ին՝ Շուշիում հաղթանակի տոնին, սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության տոնին և այն։ Գնում էինք հարգանքի տուրք մատուցելու և շեշտելու, որ նրանց շնորհիվ ունենք երկու հայկական պետություն, որոնք ամուր են ու քայլ այլ քայլ զարգանում են՝ իրենց բանակով, հաղթանակներով և իրենց ամրապնդվող անկախությամբ։

ՔՊ-ական իշխանության պատճառով շուրջ 10 օր է ավելացել խումբ-խումբ Եռաբուր գնալու օրերին՝ սեպտեմբերի 2՝ Արցախի անկախության օրը,  որովհետև Արցախում գնում էին եղբայրական գերեզմանատուն, որն արդեն հանձնել եք։ Եռաբլուր ենք գնում նաև սեպտեմբերի 13․ դա այն օրն է, երբ Ադրբեջանը հարձակվեց և Ջերմուկի ուղղությամբ խորացավ, օկուպացրեց, 224 զոհ տվեցինք։ Սեպտեմբերի 19-ին էլ ենք գնում Եռաբլուր․ այն օրն է, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, ունեցանք 200-ից ավելի զոհ ու հանձնված երկիր։ Այցելում ենք Եռաբլուր սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի տարելիցին։ Այցելում ենք նոյեմբերի 9-ին, երբ ստորագրեցիր կապիոտւլյացիոն թուղթը։ Քո պատճառով ոչ միայն ավելացել են Եռաբլուր գնալու օրերը, այլ քո պատճառով փոխվել է տրամադրություններս, որովհետև գլուխներս ու սիրտներս կախ ենք գնում։ Դու մեզ պտճառել ես Եռաբլուր գնալու սգո օրեր։ ՔՊ-ական նախարարն ասում է՝ մեզնից ում երբ հարմար ա՝ էն ժամանակ ենք գնում, մոտավորապես՝  մենք ենք որոշում երբ գնանք։ Այո, իհարկե, բայց դուք նաև որոշել եք, որ մենք պետք է տարին 10 անգամ գնանք ամոթով կանգնելու։

Կարդում եմ՝ մեր հանրությունը քննարկում է, որ ՔՊ-ականները Եռաբլուր չգնացին կամ համատարած որոշել են չգնալ Մայր Աթոռ՝ սեպտեմբերի 28-29-ին կայանալիք Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին։ Դուք, իհարկե, նկատի ունեք, որ չհարգեցին, չգնացին․ բայց արդյո՞ք արժե քննադատել։ Քա՞նի անգամ են քաղաքացիները գիշերել Եռաբլուրում՝ փակելու ՔՊ-ական իշխանության առաջ մուտքը․ ասում էին՝ թույլ չենք տալիս գան պղծեն․ վատ է՞, որ հիմա որոշել են ինքնակամ չգալ-չպղծել, այդ թվում՝ եկեղեցի։

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի վրա Ադրբեջանի վերջին պատերազմի տարելիցն է։ Չեմ ուզում կրկին անդրադառնալ մանրամասներին, մեր աչքի առաջ է եղել, մոռացած չեք լինի, ընդամենը մեկ տարի առաջ էր։ Պատմության մեջ առաջին անգամ Արցախը հայաթափվեց․ Արցախը, որ հազարամյակներ տեսել էր լիքը պատերազմ ու ավերածություն, Նիկոլ-Ալիև պայմանավորվածությանը, Գրանադայի ու Պրահայի բանակցություններին չդիմացավ, Սելջուկ թուրքերին դիմացավ, ՔՊ-ին չդիմացավ։

Այս մի տարվա ընթացքում ՔՊ-ականներից բազմիցս լսել ենք հետևյալ թեզը՝ ինչի՞ փախան-եկան, թող մնային կռվեին, Արցախի նախագահը լուծարել է և այլն։ Մի ՔՊ-ական խոսող գլուխ կա, որ էստեղ-էնտեղ հայտարարում է, թե առաջին պատերազմին է մասնակցել, օրերս ասում էր՝ թող գնային սարերը, անտառները պախկվեին, կռվեին։ Եթե որևէ բառով իրեն պատասխանեմ, կլինի վիրավորանք։ Այսօր դարձյալ բացել եմ ՔՊ-ական կառավարության ծրագիրը՝ 2021-26 թվականների գործունեության համար։ Ասացի տեսնեմ Արցախի մասին դրույթները ջնջել ե՞ն, թե ոչ։ Չեն ջնջել դեռ․ այնտեղ գրված է՝ կառավարության գլխավոր խնդիրը ԼՂ ժողովրդի անվտանգության ապահովումն ու Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և համապարփակ կարգավորումն է։ Ընդ որում կարգավորումը Մինսկի խմբի հայտնի երեք սկզբունենրի, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա: Սա դուք եք խոստացել։

Դուք մասնակցել եք 2021 թվականին խորհրդարանական արտահերթ ընտրությունների այս խոստմամբ, ասել եք՝ սաղ խնդիրները երկրորդական են, առաջնայինը սա է։ Կառավարության 102 էջանոց ծրագրում էս դրույթը գրել եք ամենասկզբում։ Այսինքն՝ դու, կառավարություն, ոտքով-գլխով պատասխան ես տալիս քո այս խոստման համար։ Էդ ծրագրում գրված չէ, որ պատերազմի դեպքում պետք է արցախցիները բարձրանան սարերը ու կռվեն, գրված է՝ «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»։ Հրաժարվո՞ւմ էիր այդ տասնամյակներով եկած պարտավորությունից, ընտրություններին մասնակցելիս թող ասեիր այդ մասին։ Թող գրեիր, օրինակ, եթե հանկարծ Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, ես քաշվելու եմ մի կողմ, մեզանից գործ չունենաք, ինչ գործիք ու զենք ունեք, տանից վերցրեք, գնացեք կռվելու։ Թող ասեիր՝ իրենց գլխի ճարը տեսնեին․ կարող ա դիմում էին Իրանին, զենք ու երաշխավորություն էին խնդրում, դիմում էին Ֆրանսիային, Ամերիկային, Ռուսաստանին։ Դու ասել ես չէ, ես եմ երաշխավորը։

Բա կառավարության ծրագրում գրում ես Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, մի քանի շաբաթ անց Արցախից զենքն ու զորքը հանում ես, էդ ա՞ երաշխավորը։ Կենցաղային օրինակ բերեմ․ բանկում որ վարկ եք վերցնում, երաշխավոր են չէ՞ պահանջում ու եթե վարկը չի կարողանում վճարել, ուժերից վեր է, դա անում է երաշխավորը։ Բա դու գրավոր երաշխք ես տվել, որ անվտանգության երաշխավոր ես ու քաշվել մի կո՞ղմ։

Ընտրություններին ուզում էիր հաղթել, քո ծրագիրն ու ելույթներն էն տրամաբանության մեջ էին, որ Արցախում մենք սխալվել ենք, պարտվել ենք, մեր քանդածը մենք կսարքենք, մեր հանձնածը մենք կվերականգնենք։ Բա ի՞նչ եղավ էդ խոստումը։

2023 թվականի մարտի 14-ի ասուլիսում ասում է՝ մենք Ադրբեջանին չենք տա Արցախում էթնիկ զտման մանդատ։ 6 ամիս անց ասում է՝ Ադրբեջանը հարձակվել է Արցախի վրա, մենք չենք օգնի, որ չներաշվենք և այն։ Հասկանում եմ՝ էնտեղ ցեղասպանություն է, կոտորած է, բայց պետք է սառնասիրտ լինեք, ասում է։ Կարևորը, ասում է, Հայաստանում իրավակարգը պահպանվի։ Էդ նեղ մաջալին ինքը ասում էր, որ հիմ համար կարևորը իմ աթոռն ա, ես ոչ թե զենքը կուղարկեմ Արցախը փրկելու, այլ պատրաստ կպահեմ, որ էս նեղ մաջալին հենց որև մեկը հակաիշխանական ցույց անի Արցախում, ճնշենք, ռումբերը պայթեցնենք։

Արցախում թուրքը կրակում-սպանում էր, Սուրեն Պապիկյանը հաղորդագրություն էր տարածում, թե՝ ժողովուրդ, մի անհանգստացեք, ՀՀ սահմաններին ամեն ինչ կայուն է։

Լավ, մի տարի անցել է ողբերգական օրից․ ի՞նչ եք արել էդ մի տարում։ Ո՛չ բանակցային պրոբլեմ ես լուծել, ո՛չ խաղաղության պայմանագիր ես ստորագրել, ո՛չ սահման ես բացել, ո՛չ թշնամանքը նվազել է, ոչ էլ «ապագա կա»։ Դու մի տարի գլորել ես ուղղակի, մի քանի անգամ ռումբերով, մարդկանց կոտորելով պահել ես քո աթոռը։ Էդքան բան։ 120 հազար տեղահանված արցախցի ունես․ որ տնից զրկել ես, ո՞ր մեկի հարցն ես լուծել։ Եթե անգամ բոլորի սոցիալական խնդիրները լուծես, տնով ապահովես, մեկ է՝ դա քեզ չի արդարացնում, դու հող ու հայրենիք ես հանձնել․ բայց ո՞ր մեկի խնդիրն ես լուծել։

Կառավարության նիստում էսօր, էս սգո օրով էլի խոսում էր ասֆալտից, իր համար կարևորը էդ ա, ասֆալտով սվաղել ամեն թեմա։

Մենք այս իշխանության որևէ քայլի վրա չենք զարմանում, երբեմն հարց են տալիս՝ բայց արժե՞ ամեն անգամ անդրադառնալ իրենց գործունեությանը, խոստումներին ու տեսակին։ Ոչ միայն արժե, այլ կարծում եմ՝ անհրաժեշտ է․ պետք է ամեն վայրկյան հիշեցնել, որ այս իշխանությունը մեր երկու պետությունների ու ժողովրդի դահիճն է․ ամեն անգամ պետք է ասել, որ դուք հող ու հայրենիք հանձնած, Եռաբլուր մեծացրած խումբ եք։ Պետք է անընդհատ ասել, որովհետև սա հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է  և վերջ ու հանձնեց։ Իսկ որև մեկը ունի՞ երաշխիք, որ Արցախ, Շուռնուխ, Կիրանց հանձնած իշխանությունը որևէ այլ բնակավայր չի հանձնելու։ Ինչի՞ պետք է չհանձնի․ որովհետև հայրենի՞ք է։ Էն էլ էր հայրենիք։

Կարճ ասած՝ Էսօր տեսա՝ պետական հիմնարկներում արդեն սկսել են տեղադրել ժամացույցներ, որոնք ցուցադրում են Ադրբեջանի ու Թուրքիայի մայրաքաղաքներում ժամանակը։ Այդ ժամացույցները տեղադրում են սովորաբար հյուրանոցներում, ու սովորաբար շատ հյուրանոցներ տեղադրում են այն երկրներինը, որտեղից շատ զբոսաշրջիկ ունեն կամ տեղադրում են՝ աշխարհի խոշոր կենտրոնների ժամանակը ցույց տալու համար։ Արդյո՞ք պետական հինարկում Բաքվի ու Անկարայի ժամատախտակը դնելը ակնարկ չէ, որ սպասվում են արդեն լայնածավալ հյուրեր այդ երկրներից։ Այդ դեպքում ինչո՞ւ պետական հիմնարկներում․ միգուցե ուզում են ասել, որ Հայաստանի կառավարությունը զավթված է այդ երկրների կողմի՞ց։ Հետաքրքիր է ու միգուցե պատահական էլ չէ, որ դրանք առաջինը հայտնվեցին էն պետկան հիմնարկի պատին, որտեղի դուռը ջարդելով՝ Նիկոլ Փաշինյանը ներս մտավ, ու այսպես կոչված հեղափոխությունը մտավ լուրջ փուլ։ Միգուցե այս ամենը նպատակաուղղված է։

Մի՛ զարմացեք, ժողովուրդ ջան, էս պտեմպերով՝ երևի Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշն էլ դնեն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan