«Նիկոլ Փաշինյանը Վրաստանին էլ է տարածքներ հանձնելու». Ոսկան Սարգսյան
Դիտել նաև
Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը»
Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան
Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան
Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան
Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․
«Նիկոլ Փաշինյանը Վրաստանին էլ է տարածքներ հանձնելու Նիկոլ Փաշինյանն ինչ իշխանություն է եկել, սկսած 2018-ի մայիսից (սկսած Նախիջևանի հետ սահմանամերձ տարածքներից) Հայաստանի տարածքները հանձնում է: Ադրբեջանին շատ տարածքներ հանձնելուց հետո նա տարածքներ կհանձնի նաև Վրաստանին։ Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Վրաստանում վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո՝ համատեղ ասուլիսի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ակնկալում ենք, որ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում, ինչի վերաբերյալ արդեն իսկ քննարկեցինք և ունենք ընդհանուր ըմբռնում, որը, կարծում եմ, շատ կարևոր է»»։

