ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից
1
Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»

Քա՞նի սուտ է հնարավոր ասել 3 ժամ 20 րոպեում. «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը իշում է. «Եթե սուտ խոսելու համաշխարհային մրցույթ լինի ու ասենք՝ պայման լինի, որ հաղթելու է նա, ով մեկ րոպեում ասի առնվազն 60 ցնցող սուտ, ի՞նչ եք կարծում, ո՞վ կհաղթի։ Այո, իմ մտքով էլ է այդ բացարձակ չեմպիոնի անունն անցնում։ Կարծես երեկ նման մի մրցույթ լիներ ԱԺ-ում, որին մասնակցում էր մեկ հոգի ու ինձ մոտ այդ տպավորությունն էր, որ ամեն հարցի պատասխանելիս որոշել էր ավելի ուժեղ սուտ ասել։ 3 ժամ 20 րոպեանոց նիստի ժամանակ նրա տված պատասխանները հակասությունների ամբողջ կույտ էր։ Ու էդ հակասությունները վերաբերում էին համարյա ամեն ինչին։ Չգիտես ինչու, 12 նախարար ու 2 փոխվարչապետ հետը տանելով ԱԺ՝ որոշել էր ինքը պատասխանել համարյա բոլոր հարցերին՝ չունենալով պատասխաններ։ 

Պատգամավորը հարց է տալիս հանցագործությունների ավելացման մասին։ Նիկոլի պատասխանը․ ասում է՝ կարող ա դա կապված է միգրացիայի հետ ու վռազ ավելացնում է՝ բա ինչ անենք, չթողնե՞նք հնդիկներ գան, դպրոցներ չսարքե՞նք։ Հաջորդ օրը գալիս է կառավարության նիստին ու հարցնում դատախազին՝ հանցավորությունն ինչո՞ւ է աճել։ Չգիտի, բայց երեկ գնահատականներ էր տալիս։ Բա որ չգիտես, ինչի՞ ես կարծիք հայտնում։ 2018 թվականին մեր երկրում կատարվել է 25 հազարին մոտ հանցագործություն, 2023 թվականին՝ 40 հազարից ավելի շատ, սիրո ու համերաշխության հեղափոխությունից հետո։ Նիկոլն ասում է դրանք կարող ա օտարերկրացիներն են արել, հնդիկները։ Կարդում եմ՝ այս տարվա առաջին կիսամյակում մեր երկրում կատարվել է 21 241 հանցագործություն։ Բայց ձերբակալվել է ընդամենը 265 օտարերկրացի։ Այսինքն, ստացվեում է, ոչ գրական հայերենով ասած, օտարերկրացիների վրա «շառ» է անում։

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, լրանում էր տխրահռչակ գաղտալսումների 6-ամյա տարելիցը․ հիշում ենք՝ ԱԱԾ, ՀՔԾ ղեկավարները Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում էին Ռոբերտ Քոչարյանին ուզած-չուզած կալանք տալու, Յուրի Խաչատուրովին այլ խափանման միջոց տալու հարցը։ Պատգամավորը հարց է տալիս էդ՝ ՀՀ արդարադատության համար սև օրվա մասին, Նիկոլ Փաշինյանը կոնկրետ պատասխանելու փոխարեն սկսում է խոսել ինչ-որ րդարադատությունից կամ ասում է՝ մասնակիցներից մեկը ընդդիմադիր շարքերում է նրանից հարցրեք։ Իսկ չի՞ հետաքրքրում հարցը, թե ինչու է մասնակիցներից մեկը ընդդիմադիր շարք անցել, մյուսը մնացել է իշխանական․ կարող ա՞ նա չի ուզեցել ապօրինի հրահանգ կատարելը շարունակել, բայց ով մնացել է իշխանական ճամբարում, Սասուն Խաչատրյանից սկսած, շարունակել են ու կատարում են այդ հրահանգները։ Որովհետև մենք տեսնում ենք, որ անգամ այդ գաղտնալսումներից հետո չեք ուղղվել, դատարաններ եք շրջափակում, մինչև հիմա դատախազը զեկուցում է, հրահանգներ ստանում է, քրեական գործերով կանխավարկածներն էլ դու ես առաջ քաշում՝ կառավարության ուղիղ եթերում։

Անդրադառնամ մեգաստերին, որոնք վերաբերում էին, բնականաբար, այսպես կոչված խաղաղության պայմանագրին։ Փաշինյանը հազար անգամ ասել է՝ Ադրբեջանը մեզանից ուզում է 8 գյուղ, մենք էլ ուզում ենք 32 գյուղի կենսական նշանակության հողերը, որ այժմ վերահսկում է Ադրբեջանը։ Սա ասել է բազմիցս։ Հիմա հանձնել է գյուղեր, չի ստացել ոչինչ ու հարցին՝ Ադրբեջանը ինչ է զիջում, պատասխանում է․ «Դուք քնում-արթնանում եք, մտածում եք՝ Ադրբեջանն ինչ զիջեց: Ես քնում-արթնանում եմ, մտածում եմ՝ Հայաստանն ինչ շահեց»: Ու հավելում է՝ Հայաստանը շահեց անկախություն, ինքնիշխանություն և այլն։ Ասում էր՝ մենք եթե պետք է տանք, Ադրբեջանն էլ պետք է տա։ Ադրբեջանը բան չի տվել, քո հողերը շարունակում են մնալ իր վերահսկողության տակ, բա էլ ի՞նչ ինքնիշխանություն։ 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք օկուպացրել է քո ինքնիշխան տրածքից վերջին տարիներին․ էլ ի՞նչ ինքնիշխանություն։

Հաջորդը․ հարցնում են՝ խաղաղության պայմանագրի մեջ եթե կոմունիկացիաների ապաշրջափակման հարց չկա, գերիների հարց չկա, պայմանագրին երաշխավորի հարց չկա, ինչո՞ւ եք կնքում էդ անպիտան թուղթը։ Պատասխանում է՝ «Խաղաղութան պայմանագրի նպատակը պատերազմի բացառումն է»։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է՝ կարող ա խաղաղության պայմանագիր ստորագրենք, մի ժամ հետո պատերզմ սկսի, որովհետև դա չի երաշխավորում։ Հիմ ասում է՝ ստորագրում եմ, որ բացառեմ պատերազմը։

Ու շարունակում է․ ի՞նչ, ասում եք թող պատերազմ լինի, բայց գերիներին բե՞ր։ Ոչ, մանիպուլացնում ես, դա չեն ասում․ ասում են՝ դու խոստացել ես, որ հա՛մ խաղաղություն կլինի, հա՛մ գերիներին կբերես, համ էլ Ալիևի ու Էրդողանի թշնամությունը կկառավարես։ Դու դա ես խոստացել։ Ասում է Ամերիկայի նման պետությունը ե՞րբ է Վիետնամից բերել վերջին գերուն։ Դե կներեք, դու չես խոստացել, որ 40-50 տարի հետո կբերես գերիներին, խոստացել ես, որ մեկ-երկու ամիս անց կբերես։ Բա եթե էդպես էր, ինչի՞ Ադրբեջանի գերիներին, դիվերսանտներին ու ցմահ դատապարտված հանցագործներին հանձնեցիր ափալ-թափալ, էդ ժամանակ վիետնամական պատերազմի մասին չէի՞ր լսել։

Մյուսը․ խաղաղության պայմանագրի երաշխավորի հատվածը էլ ավելի աբսուրդ է․ ասում է՝ «Էդ երաշխավորի մասին որ խոսում եք, լուրջ ե՞ք խոսում․ դրանից ավելի ֆեյք թեմա չկա։ Մեր անվտանգության երաշխավորը կա՛մ մենք ենք կա՛մ չկա երաշխավոր։ Մեր հարցերը մենք պետք է լուծենք։ Վուդրո Վիլոսոնի իրավարար վճիռ ունեցած ժողովուրդը հղում կանի միջազգային մեխանիզմների՞ն»։ Սա ասում է՝ թե՛ անվտանգության երաշխավորի, թե՛ խաղաղության պայմանագրի տեսանկյունից։

Սա շատ տարօրինակ հայտարարություն էր․ բա ինչի՞ մասին էին էն քառակողմ, հնգակողմ, էլ չգիտեմ քանի կողմանի հանդիպումները։ Ինչի՞ մասին էին Պրահայի, Գրանադայի բանակցությունները, ինչի՞ համար էին իրար գլխի հավաքվել Մակրոնը, Շոլցը, Միշելը, որ Ալիևին համոզեին հմաձայներ Ղարաբաղը նվեր ընդունելո՞ւն։ Ասենք դու ուզում ես մի բան հանձնել մեկին, որի մասին երազել է 30 տարի, միջնորդներ ման կգաս, որ դա հանձնե՞ս, թե՞ երկկողմ կհանդիպեք կհանձնես կամ էլ ինքը միջնորդներ ման կգա, որ հանձնես։ Հողերը հանձնելու համար քեզ միջնորդներ էին պե՞տք։ Ըստ երևույթին, Նիկոլին խոստացել են բաներ, սա էլ Ալիևին, նրանց հետ բազմակողմ բանակցությունների արդյունքում նվիրել է ինչ ուզել են, բանը հասել է հետագայի համար, անվտանգության երաշխավորության հարցին, Հայաստանից օկուպցիան ազատելու հարցին, կոմունիկացիաները բացելուն և այլին, քաշվել են մի կողմ։

Կամ էլ երաշխավորի անհրաժեշտությունը դու չես ջոկել, Ալիևը ջոկել է, քառակողմի մասնակիցներին համոզել է, տարել-կանգնեցրել է, համոզել են քեզ, ստորագրել ես։ Հա՛մ թղթով ես տվել, հա՛մ գործողութուններով։ Այո, նրանք Ալիևի երաշխավորն էին, որովհետև նրանց հետ բանակցությւոնների արդյունքում շահեց Ալիևը։ Իսկ կարող ա՞ հաջորդ բանակցություններին տեսնենք քեզ, Ալիևին, Էրդողանին նույն սեղանի շուրջ ու պարզվի՝ նա է երաշխավորը։

Ասում ես անվտանգության երաշխավորումը ֆեյք թեմա է, մենք ենք մեր անվտանգության երաշխավորը, ինչպե՞ս կարելի է ուրիշի վրա հույս դնել, բայց դու ինքդ ես քանի անգամ ասել, որ ՀԱՊԿ-ն մեր անվտանգությունը չի ապահովում, մենք աշխարհով մեկ փնտրում ենք այլ երաշխիքներ։ Հիմա էլ ասում ես ֆեյք թեմա է՞։ Բա դու էդ ֆեյք թեմայով խաբել ես 700 հազար ընտրողի ու հիմա ասում ես հիմարություն է։ Կարող է՝ հիմարություն է, բայց դա դու ես ասել։ 

Կարելի է, իհարկե, շարունակել․ բայց ի՞նչ ասես մարդուն, որը Կիրանցի մեջ դրված պատը համարում է ՀՀ ամենամեծ հաջողություն, ի՞նչ ասես մարդկանց, որոնք Արցախի հանձնումը համարում են ՀՀ անկախություն, ինչ ասես մարդկանց, որ ՀՀ տարածքից հանձնումները համարում են ինքնիշխանություն։ Մենք մեզ համար ապրում էինք․ սա եկավ, սաղ քանդեց-հանձնեց ու ասում է՝ եթե չգայի, չհանձնեի, անկախությունը կորցնում էինք։ Էսքան լոլոների փոխարեն ավելի լավ չէ՞ Ալենի նման քյասար ասես՝ հանձնել ենք, լավ ենք արել ու էլի հանձնելու ենք։ Կարդացի՝ ՔՊ նիստում իբրև ասել են՝ Ադրբեջանին պատին ենք դեմ տվել։ Այո, այ դրան համաձայն եմ, բերել դեմ եք տվել Կիրանցի պատին։ Վաղը հանձնեք Տգրանաշենը, դեմ կտաք Երասխի պատին։

Կարճ ասած՝ մենք այսօր մի իրավիճակում ենք հայտնվել, երբ Նիկոլ Փաշինյանին հակադարձելու համար հենց իրեն՝ Փաշինյանին ենք ցիտում։ Բայց ինձ անկեղծ հետաքրքրում է՝ եթե քո ամեն ելույթ պետք է հակասի քո նախորդ ելույթին, եթե պետք է ասես բան, որը սուտ է, որին չի հավատում ոչ ոք՝ քեզնից սկսած, եթե պետք է խաբես մարդկանց, որոնց հետ զրուցում ես, որոնց հետ շփվում ես, որոնց հետ բանակցում ես, ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես խոսելը։ Ո՞նց կարող է մարդ մի հարցի վերաբերյալ 6 պատասխան տա ու բոլորը՝ սուտ։ Ստերի պատճառով էսքան վնաս մեր երկրին տալուց հետո չհասկացա՞ք, որ պետք է հեռանաք։ Մեր ու ձեր գլխին բերածը ձեզ դաս չեղա՞վ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>