ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից
1
Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ Թուրքիայի և Իսրայելի միջև վեճում Ադրբեջանն ընտրեց Անկարայի կողմը Ֆրանսիայի նախագահական ընտրությունները կարող են նշանակվել ապրիլի 18-ին և մայիսի 2-ին ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»

Խաղաղության պայմանագի՞ր է, թե «ղազագիր»․ Խաղաղություն բառին չխաբվեք. «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է . «Ի՞նչ է պայմանագիրը․ պայմանագիրը գրավոր համաձայնություն է՝ կողմերի փոխադարձ պարտավորություններով։ Ի՞նչ է պարտավորագիրը․ դա էլ գրավոր համաձայնություն է պարտավորություն, հանձնառություն ստանձնելու մասին։ Արդի հայերեն բառարանում մի բառ կա, որը շատ վատ է հնչում, բայց բոլորդ գիտեք․ դա ղազագիրն է։ Ի՞նչ է ղազագիրը․ գրություն է հնազանդության, հպատակության մասին։ Ղազագիրը շատ հայտնի է հատկապես խաղերում, օրինակ՝ Նարդի խաղում, երբ մշտապես պարտվողը, ումից պարտվել է, գրում-ստորագրում է ղազագիր, որ նրա ղազն է։

Շատ ենք լսում թե այն, ինչ պատրաստվում են ստորագրել Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, եթե, իհարկե, ստորագրեն, ընդհանրապես խաղաղության հետ կապ չունի։ Նիկոլենք էլ են ասում, որ դա խաղաղություն չի երաշխավորում։ Բայց եկեք հասկանանք՝ դա պայմանագի՞ր է, ընդհանրապես, պարտավորագի՞ր է, գուցե ղազագի՞ր է, թե ինչ է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանն արդեն համաձայնեցրել են «խաղաղության պայմանագրի» տեքստի գրեթե 80%-ը։ Ասում է, որ 1000 կիլոմետրանոց սահման կա ընդհանուր, որի 13 կիլոմետրը սահմանազատված է, ու հույս է հայտնում, որ խաղաղության համաձայնագիր կստորագրվի Ադրբեջանի ներկայացրած նախաձեռնությամբ։ Ալիևն ասում, որ 13 կիլոմետրը, այսինքն՝ Տավուշի հատվածը, իր ուզածով սամանազատվել է և շարժվելու է առաջ՝ մյուս 1000 կիլոմետրով։ Ադրբեջանը բազմիցս է հայտարարել, որ բանակցությունները տեղի են ունենում իրենց պայմաններով և օրակարգով։

Պայմանագիրը փոխադարձ պայմանավորվածություների մասին է, կողմերի պարտավորություններով։ Ի՞նչ է պարտավորվում Ադրբեջանը։ Մենք ունենք մեր աչքի առաջ Տավուշի օրինակը․ ո՞րն էր Հայաստանի պարտավորությունը, հանձնել գյուղեր։ Ո՞րն էր Ադրբեջանի պարտավորությունը․ ըստ երևույթին՝ միայն հետևյալն էր՝ վերցնել էն գյուղերը, որ Հայաստանը հանձնում է։ Նիկոլը հանձնեց, բայց չստացավ էն 9 գյուղի տարածքները, որ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ադրբեջանն ասում է պետք է անկլավներ տաս, բայց մենք ոչինչ չունենք տալու, ոչ մի միլիմետր էլ դուրս չեմ գալու էն տարածքներից, որ օկուպացրել եմ, առայժմ՝ 200 քառակուսի կիլոմետր։ Այսինքն փոխադարձ պարտավորություն չկա, կա Հայաստանի պարտավորություն։ Իսկ դա, արդեն, պայմանագիր չէ։

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 3-ի ասուլիսում ասում է, թե խաղաղության պայմանագրի 17 կետից 13 կետը համաձայնեցված է, ու Ալիևին առաջարկում է ստորագրել․ 3-ի հարցում էլ, ասում է,  բառապաշարի շուրջ է համաձայնությունը, էն մի կետը վիճելի է։ Նիկոլ Փաշինյանը չի ասում՝ ինչ բովանդակություն ունեն այդ 17 կետը․ գաղտնիք է։ Ընդամենը կոչ է անում ստորագրել, իրեն դատարկ թուղթ էլ լինի, պետք է, մենակ թե անունը խաղաղության պայմանագիր լինի, որ ցույց տա իրեն դեռ հավատացող մոլորյալներին։ Ինքը պատրաստ է ստորագրել մի բանի տակ, որի կարևորը վերնագիրն է։

Այդ փաստաթղթի 13 կետը պատրաստ է ստորագրման, բայց անգամ այդ՝ վերջնականացրած փուլում հանրությունից թաքուն է պահում։ Հազար անգամ ասել են, թե ժողովրդից բան չեն թաքցնելու, իհարկե՝ Արցախի հանձնումը, Գորիս-Կապան մայրուու հանձնումը, Շուռնուխի կեսի հանձնումը, Կիրանցի մի մասի հանձնումը և այլն չհաշված։ Բայց ամեն ինչ անում են թաքուն․ ստորագրեն՝ փաստի առաջ են կանգնեցնելու ժողովրդին․ որովհետև փաստաթուղթը, որը կազմել են հաղթողն ու պարտվողը, պարտվող կողմի բանակցողի՝ հրապարակային մշտական նվաստացման պայմաններում, ինչի՞ մասին պետք է լինի։ Հրապարակեք իմանանք մեջը ինչ է գրած․ գուցե կետերից մեկով ադրբեջանցիները գալու են Հայաստանում ապրեն, մյուսով գրել եք, որ Հայաստանը պետք է բանակ չունենա, զենք չունենա, կետերից երրորդով գրեել եք, որ ամեն գյուղից 50 հեկտար հող եք հանձնելու Ադրբեջանին, ինչպես Կիրանցում։ Գուցե գրել եք, որ պետք է Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից, մյուսով է գրե ք, որ Հայաստանը պետք է միլիարդավոր դոլարների փոխհատուցում տա Ադրբեջանին։ Ինչի՞ մասին է այդ 17 կետը։

Ալիևն ասում է՝ իմ օրակարգով են բանակցությունները․ և ուրեմն ի՞նչ օրակարգ է։ Եթե խաղաղության պայմանագիրը խաղաղության մասին է, ինչո՞ւ է Նիկոլը հայտարարում, թե Ադրբեջանը Հայաստանի 7 մարզն ուզում է լրիվ կամ մասնակի, ինչո՞ւ են ադրբեջանական քարտեզներում Հայաստանը Ադրբեջանի մեջ, ինչո՞ւ են Ադրբեջանում ստեղծել այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն»՝ պետական մակարդակով։ Բա չիմանա՞նք՝ էդ 17 կետերից որևէ մեկում «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպում կա թե ոչ։ Դու 900 անամ հայատրարել ես, որ ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ ո՞ւր է Ալիևի մեկ ելույթ, որով ճանաչում է քո երկրի տարածքային ամբողջաանությունը։ Ընդդիմադիր պատգամավորները, օրինակ, որ ծանոթացել են բանակցվող նյութերի, ասում են՝ ահավոր է։ Դրանից հետո ոչ թե բանակցություններն ես վերափոխում, այլ արգելում ես ընդդիմադիրներին ծանոթանալ նյութերին։

Այնպես որ, պայմանագիր մի ասեք դրան, որով, վստահաբար, Հայաստանը պարտավորություններ է ստանձնում, Ադրբեջանն էլ հետևում է, որ կատարի պարտավորությունները՝ խոստանալով պայմաններ ստեղծել դրանք կատարելու համար, օրինակ՝ չկրակի, որ հանգիստ հանձնես կամ կրակի, որ ափալ-թափալ հանձնես։ Սրանց ասած պայմանագիրը ավելի շատ պարտավորագրի է նման՝ սա էլ կանես, նա է  կանես, սա էլ կտաս։ 

Ու դեռ հարց է՝ եթե Ադրբեջանն էլ որևէ բան ստանձնի, կատարելու է՞, թե չէ․ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի 9 կետը ինչի՞ մասին էին՝ պետք է Հայաստանը հանձնի մինչև նոյեմբերի 15-ը էս, մինչև դեկտեմբերի 1-ը՝ էս, պետք է հանձնի, հանձնի ու հանձնի․ Ադրբեջանը պարտավորվում էր ընդամենը գերիներին տալ, դա էլ չարեց, պարտավորվում էր միջանցք տալ, չտվեց, պարտավորվել է կոմունիկացիա բացել, չի բացում։ Էնպես որ, Նիկոլի պայմանագրերը գիտենք ինչ են դառնում։

Իսկ կարող ա՞ էդ թղթի ճիշտ անունը ղազագիրն է։ Օգոստոսի 31-ի ասուլիսում նաև ասում է՝ պատրաստ է պայմանագրի վերնագիրը և նախաբանը։ Նույն կերպ, ղազագիրը բաղկացած է լինում երկու մասից՝ վերնագիր ու կարճ պրիամբուլա այն մասին, որ այսինչ այսինչյանը այսինչ այսինչի ղազն է, այսինչ այսինչը այսինչ այսինչյանի ղազատերն է։ Ու եթե Նիկոլն այդ ղազագիրն ուղարկի ԱԺ վավերացման, դեմ քվեարկող ՔՊ-ական կլինի՞։ Մարդուն պատվիրակել եք բանակցելու, որոշվել է, որ պատերազմից հետո ինքը պետք է շարունակի բանակցել, իր ուժն էլ պայմանագրին չի հերիքում, հերիքում է ղազագրին։ Բայց, ժողովուրդ ջան, դու պետք է որոշես՝ պայմանագի՞ր ես ուզում, թե՞ ղազագիր։

Կարծում եմ՝ պետք է առաջանա պահանջ՝ հրապարակել պայմանագրի կետերը։ Թե՛ էն 13-ը, որ համաձայնեցրել են, թե՛ էն 3-ը, որի բառապաշարն են համաձայնեցրել, թե՛ էն մեկը, որի շուրջ հմաձայնություն չկա։ Վաղը, եթե ստորագրվի, գուցե պարզվի՝ խաղաղություն սիրուն անվան տակ այն վատ կետերից են, որոնք արդեն թվարկեցի։ Մի՛ խաբվեք «խաղաղություն» բառին։ Օրինակ՝ Անգլիացի գրող Օլդոս Հաքսլին շատ սիրուն վերնագրով վեպ ունի՝ «Հիասքանչ նոր աշխարհը»։ Ինչքա՜ն լավ վերնագիր է, չէ՞։ Թվում է, թե աշխարհի հրաշալիքների, փայլուն նորարարությունների, երկրի վրա դրախտի մասին է․ վերնագիրն այդպես է հուշում․ բայց կարդում ես ու աշխարհի մասին է, որտեղ ամեն մեկը վերահսկողության տակ է, մարդիկ ապրում են ի ծնե ճնշված, ծնվում են անոթներում, դասակարգվում են ի ծնե, անգամ գիրք չեն կարդում, որ չմտածեն և այլն։

Կամ Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգությունը»։ Վերնագիրը կատակերգական, հումորային բան է հուշում, բովանդակությունը՝ պատերազմ, կորուստներ, մարդկային տառապանք, կյանքի դժվարություններ։

Ժողովուրդ ջան, կրկնում եմ, մի՛ խաբվեք խաղաղություն բառին, մանավանդ լինելով «Ապագա կա» կարգախոսի զոհը։

Կարճ ասած՝ այս իշխանությունը, որը խոստանում էր լինել ամբողջովին բաց, դարձել է երևի աշարհի ամենաթաքունը որոշումներ կայացնող կառավարությունը։ Իրենց պայմանավորվածությունները, հանձնումները, բանակցությունները, ամենը թաքուն են հանրությունից, դրանց մասին իմանում ենք պտուղները քաղելու ժամանակ, երբ բացահայտվում են փաստաթղթերը։

Բայց հարց է՝ ի՞նչ պարտքերի տակ եք ընկել, ի՞նչ խոստումներ եք տվել, ի՞նչ թղթեր եք ստորագրել, որոնք բացահայտվելու են վաղը՝ իշխանափոխությունից հետո։ Ի՞նչ բեռի տակ է ընկնելու հայ ժողովուրդը՝ ձեր այսօրվա թաքուն գործունեության արդյունքում։ Առաջ ասում էր՝ «այ քեզ բան, ինչ ուզում՝ բանակցում եմ»․ տսանք ինչ է բանակցում։ Հիմա դա դարձել է՝ ինչ ուզում՝ ստորագրում եմ»»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>