Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը
15
ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Պատերազմ Արցախում
Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Իրանցի գեներալն ըստ էության, հայկական կողմին մեղադրել է TRIPP-ի հանդեպ Իրանի դիրքորոշումը կեղծելու մեջ Քաղբանտարկյալ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամկետով «Լազարևյան ակումբը» կոչ է արել պատրիարք Կիրիլին և Հռոմի պապին՝ հանդես գալ ի պաշտպանություն Վեհափառի Ռուբեն Ռուբինյանը հայ- ադրբեջանական կոնֆլիկտի սկսման մեջ մեղադրեց ռուսներին Օկուպացված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Չափերդ ճանաչի, դավայ, ցրվեք. ԱԺ միջանցքում քաշքշուկ տեղի ունեցավ ընդդիմադիր և ՔՊ-ական պատգամավորների միջև Բագրատ Սրբազանին ոստիկանները չեն ուղեկցել դատարան. նիստը 30 րոպեով ընդմիջվել է Աhшբեկչnւթյшն մեղադրանքն այս իշխանությանը պետք էր, որպեսզի արատավորեր «Սրբազան պայքարը» և իր մասնակիցներին. Սողոյան

Փաշինյանի չնայվող ռեալիթի շոուն. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Սեպտեմբերի 2-ը Արցախի անկախության օրն է։ Եվս մեկ տոն, որից տոնելու բան չեն թողել։ Շնորհավորանքները, անկեղծորեն, չգիտեմ՝ ինչի համար են, ավելի շատ ապագայի հույս են, քան շնորհավորանք։ Իհարկե՝ իշխանությունից ոչ մեկը կենդանության նշան ցույց չտվեց․ տրամաբանական է։ Արցախը նրանց համար բեռ էր, որից ազատվել են, էսօր նրանց համար էլ էր տոն այդ «բեռնաթափման»։ Սրանց ձեռամբ, 5 հազար տարուց ավելի գոյություն ունեցող Արցախում հայ չի ապրում։ Շատ ենք լսում՝ բա հետո՞, ասենք Նիկոլենց հեռացրին, Արցախը հետ ե՞ն բերելու։ Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Նայած՝ ով, ինչ, ինչպես, երբ, չգիտեմ։ Կարծում եմ, 2021 թվականին իրատեսական էր, այսօր, արդեն, այլ իրավիճակ է։ Բայց, կարծում եմ, միանշանակ է, որ այս իշխանության հեռացումը հնարավորություն կարող է լինել, որ Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշը, Վայոց ձորը, Արարատը չկորցնենք։ Նիկոլի մնալը այդ կորուստների երաշխիքն է, ինչպես որ Արցախի կորստի երաշխիք էր:

Արցախի Հանրապետության անկախության օրը Արցախի ղեկավարները, որոնք նաև այդ անկախության կերտմանն են մասնակցել, իրենք էլ են քարը քարի վրա դրել, հիմա Ադրբեջանի բանտերում գերի են։ Ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը գերիներին բերելու համար։ Երեկ չէ առաջին օրը էլի ռուսներին էր մեղադրում։ Իսրայելում կես միիոնանոց բողոքի ցույցեր են, պահանջում են վարչապետից՝ կա՛մ գերիներին բեր, կա՛մ հեռացիր իշխանությունից։ Նեթանյահուն չի ասում՝ Ամերիկան ա մեղավոր, թող բերի։ Բայց գերիների հարցում միան իշխանությունը չէ մեղավոր։ Իսրայելում ժողովուրդն է ակցիաներ անում, էդ 500 հազար մարդուն ընդդիմությունը չի հանել փողոց, գերիների հրազատներն էլ են ակցիաներ անում, իսկ Հայաստանում ընդդիմությունը գերիների հարցով ակցիաներ էր անում, գերիների հարազատներն ու նիկոլենք ասում էին՝ որ ակցիա եք անում, դրա համար գերիներին չեն կարողանում բերել։

Այս օրերին հատկապես անընդհատ խոսվում է Արցախ հայերի վերադարձի մասին, ամբողջ աշխարհից պաշտոնական դեմքեր խոսում են այդ մասին, փորձագետներ էլ, անգամ Ալիևն է խոսում՝ նախապայմանով (ուրիշ ձև նա չի էլ շփվում Նիկոլենց հետ)․ Հայաստանի իշխանությունը միակն է, որ չի խոսում, ընդհակառակը՝ արցախցիների վերադարձի մասին բարձրաձայնումը համարում է սպառնալիք Հայաստանի համար։ Արցախի վերաբերյալ ամեն ինչ սրանց համար սպառնալիք է։ Այնինչ այս ամբողջ ընթացքում մենք համոզվեցինք, որ բոլոր սպառնալիքներից առաջինը Հայաստանի համար ՔՊ-ական իշխանությունն է ու այն, որ այդ իշխանությունը թշնամու հետ համակարգված է աշխատում։ Կարծում եմ՝ մենակ թշնամու հետ համակարգված աշխատելու պարագայում կարող էր Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի ղեկավարը Արցախի վրա հարձակման ժամանակ հայտարարել՝ մենք չենք խառնվի, կհետևենք գործընթացներին, եթե ինտեռնետը լավ լինի։ Եթե Արցախը սրանց համար բեռ չլիներ, չէի՞ն համաձայնի հրադադարին։ Եթե Արցախը սրանց համար բեռ չլիներ, առանց կրկոցի շրջաններ կհանձնեի՞ն։ Այսօրվա դատարկ Արցախը այս գործողությունների տրամաբանական շարունակութունն է։

Ասում է՝ Ալիևին առաջարկել եմ սամանին հանդիպենք, երկկողմ բանակցենք խաղաղության պայմանագիրը թեկուզ կիսատ-պռատ ստորագրենք։ Նիկոլին պետք է ընդամենը մի թղթի կտոր, որ վերնագիրը լինի «խաղաղության պայմանագիր», թեկուզ մեջը դատարկ։ Ալիևն էլ սրանց բոլոր առաջարկներին պատասխանում է պահանջներով։ Ալիևը չի ստորագրում ու չի ստորագրելու․ դա բոլորն են հասկանում․ Փաշինյանի դրսի գործընկերներն էլ, թիմն էլ։ Ուղղակի բանակցությունների իմիտացիա է՝ հանրության մոտ ցուց տալու համար, թե աշխատում են, կան։

Սա է մեր վիճակը, ժողովուրդ ջան։ Ու որևէ մեկդ հասկացա՞վ, թե էս վիճակում, նորմալ գաղափարի, ծրագրի, լուծման բացակայության պայմաններում, ինչ իմաստ ուներ Փաշինյանի ասուլիս կոչված չնայվող ռեալիթի շոուի դրվագը։ Որևէ տրամաբանություն կա՞ր դրա մեջ։ Երկու ժամանոց խոսքից հիմնականը փորձեցի պեղել․ սա էր՝ գերիների հետ մենք գործ չունենք, մի 20 մլն դոլարի կարգի տրամադրել ենք հարկատուների փողերից ներդրումային ֆոնդին, որը ձախողվել է, Ադրբեջանը Հայաստանից տարածքային պահանջներ ունի, Հայաստանից օկուպացված 200 քառակուսի կիլոմետրը հետ բերելու նպատակ չունենք, չնայած ներգաղթ եմ խոստացել, բայց արտագաղթում են, հատկապես տղա երեխա ունեցողները, Ռուսաստանի նման երկրի հետ պետք չէ խոսել վիրավորական բառապաշարով, բայց ամեն ինչի մեղավորը նրանք են,  խոստացել եմ, որ ոռոգման ջուրը հասանելի կլինի հոսանքի նման, բայց հոսանքը անընդհատ տանում են, խմելու ջուրն էլ, էս սաղ խնդիրների լուծման տարբերակ չունեմ, բայց էսքանից հետո ես եմ դեռ ձեր  վարչապետը։ Չառաջարկեց որևէ բան, որևէ լուծում, տեսլական, միայն ինչ-որ պրիմիտիվ կենացներ, մեղադրանք ուրիշներին և վերջ։ Թե իմաստը ո՞րն էր, բան չհասկացանք։

Վարչապետը ասուլիս է հրավիրում, որ ասի, թե ինչքան խնդիր ունենք, բայց լուծումը չունի։ Բա էլ ինչի՞ համար ես դու, բա էլ ու՞մես պետք, որ մնացել ես։ Ղեկավար կոչեցյալը աշխատանքային օրերին հեծանիվ է քշում, ժամանցներ է կազմակերպում, ոչ աշխատանքային օրը ասուլիս է տալիս ու երկու ժամ զահլա տանում չլուծված խնդիրներո՞վ։ Ընդ որում, էդ շոուի համար էլ վերցնում է դահիճ, որը հազարավոր հանդիսատես է տեղավորում, բայց մասնակցում է թիկնապահներից կրկնակի քիչ լրագրող, հազիվ 15-20։

Այդ մարդուն կարելի է խղճալ։ Նա ուզում է, որ անընդհատ իրենից խոսեն, թեմաներ թելադրի, քննարկման մեջտեղում լինի, դրա համար շոուներ է անում, որ մի քիչ նայեն, հեծանիվ է քշում, ծանր տոպրակներով միջանցքից մտնում խոհանոց, տկլորանում, ցույց տալիս կնոջ եփած ճաշերը։ Երկրի առաջ էսքան պրոբեմն էլ թվարկում է ու ասում, որ լուծումը չունի։ Ինքը կարող է հեծանիվ քշել ու չափել կիլոմետրերը․ այսինքն՝ ժողովրդի գլուխը, համացանցը լցնել անպետք կոնտենտով։ Քեզ ոչ մեկ չի ընտրել, որ էսօր ցույց տաս հեծանիվ քշելդ։ Ասել ես, որ մարդկանց կյանքը փոխելու ես՝ ընտրել են։ Խոստացածներդ պրավալ ես տվել, ասում ես խոստացածներս չեմ կարողանում անել, որովհետև էս-էս-էս մեղավոր են, բայց կարող եմ խանութից բան առնեմ՝ կնիկս ճաշ եփի, կարող եմ հեծանիվ քշել, կարող եմ մի րոպեում երկու բրդուճ ուտեմ ուղիղ եթերով, է՞լ ինչ եք ուզում անեմ, մենակ թե ինձ նայեք։ Ինձ չե՞ք վստահում, գոնե ինձ նայեք։

Բայց մարդիկ էլ արդեն կուշտ են էդ դեմքից, էդ ձայնից, էդ մունաթից, չեն ուզում նայել։ Դուք ասուլիսի մասին որևէ քննարկում, խոսք տեսա՞ք։ Մի փոխնախարար որ ասուլիս է կազմակերպում, ավելի շատ լրատվամիջոց է մասնակցում, քան Նիկոլի ասուլիսին։ Ժողովուրդ ջան, շատ եմ խոսել, էլի կասեմ, որովհետև բան չի փոխվել․ նա վերջացած է, անհետաքրքիր է։ Այո, Փաշինյանը որևէ հարցի լուծում չասաց․ իսկ որևէ մեկը սպասում է՞ր, թե հեսա Նիկոլն ասուլիս է տալիս, տեսնես ինչ կասի։ Հետաքրքրությունն իր խոսքի, իր անձի նկատմամբ վաղուց կորել է։ Միակ բանը, որ կարող է նրանից հետաքրքրել, հրաժարականն է։

Կարճ ասած՝ մենք գործ ունենք իշխանության հետ, որը մեծ հաշվով իշխանություն էլ չէ, այլ իրեն տրված պետական բարիքներից օգտվող ձրիակերների խմբի ղեկավար, որը բյուջեի հաշվին իր խմբակին կերակրում է, ինքը կերակրվում է ու ոչ մի օգուտ չի տալիս, իրատեսական որևէ լուծում, ծրագիր չի առաջարկում։ Չի էլ կարող, դա էլ է մեծ հաշվով ասում։

Եվ այսքանից հետո մենք ի՞նչ էինք սպասում, հրաշքի՞․ ի՞նչ էինք ուզում, ի՞նչ պետք է լիներ մեր հալը։ Էսքանից հետո ինչի՞ պետք է Արցախ ունենայինք, Կիրանց ունենայինք, Շուռնուխ ունենայինք, մեր երկրի մայրուղու վրա խփած չլիներ Ադրբեջանի տրաֆարետը, Եռաբլուրը մեծացած չլիներ։ Էս սաղ՝ հայրենիք, հող, սերունդ, հպարտություն, արժանապատվություն, կորցրինք նրա համար, որ նա ու խմբակը կերակրվեն։ Նրանք կերակրվում են անխնա ու հլը ուտելու լիքը տեղ ունեն, իսկ մենք՝ կորցնելու»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>