«Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն» ԲՀԿ-ն 50-60 ձայնով անցել է. ՍԴ-ն չպետք է թույլ տա խորացնել դիկտատուրան. Օրբելյան
26
Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է «Ձեր լռությամբ դառնում եք փոքրիկ Հիտլերի հանցակից». Արեգնազ Մանուկյան Այս գործելաոճն անթույլատրելի է ժողովրդավար երկրում․ Սամվել Հարոյանն ընթերցեց 50 մտավորականների ուղերձը Այս պահին. ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի առաջ՝ ի պաշտպանություն և աջակցություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի Անդրանիկ Թևանյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Տարոն Չախոյանի Երևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ ՀՅԴ երիտասարդական միություն Պատերազմ Արցախում
Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ Զախարովա․ Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ Իրավական բոլոր հիմքերը կան, որ ՍԴ նախագահն ու դատարանի անդամները Վահագն Հովակիմյան չդառնան. Սուրենյանց Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ) Ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Օսկանյան Ընտրություններին վարչական ռեսուրսի կիրառումը վտանգավոր է նրանով, որ անտեսանելի կերպով փոխում է ամբողջ ընտրական միջավայրը. Դրմեյան Փողոցը, Սահմանադրական դատարանն ու ԱԺ-ն լոկ գործիքներ են. Ընդդիմությունը պետք է ունենա հստակ ծրագիր ու «դեդլայն» Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանը և Օմանը. Իրանի ԱԳՆ Տիկին Սաֆարյանը կատարել է արտահայտություն, որ վերադարձ անցյալին չի լինելու․ Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով (տեսանյութ) ԲՀԿ-ն 50-60 ձայնով անցել է. ՍԴ-ն չպետք է թույլ տա խորացնել դիկտատուրան. Օրբելյան Միջնորդում ենք, որ հակասահմանադրական ճանաչվի անհնարինության ինստիտուտը. Օրբելյան Սերդար Քըլըչը շնորհավորել է «իրենց» Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի թեկնածու «ընտրվելու» առիթով Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը. Արթուր Պապյան «Հրապարակ»․ ՍԴ-ն արդեն խախտել է կարգը` ՔՊ-ին քննությանը մասնակից դարձրել ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) Ադրբեջանից Հայաստան են ուղարկվել 18 վագոն բենզին և 8 վագոն դիզելային վառելիք Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը. փաստաբան «Հայաստանի առևանգումը» կամ ո՞վ է «փախցնելու» Փաշինյանին. DW-ի ծաղրական, բայց դիպուկ ակնարկը ԱԺ նախագահի պաշտոնում Թուրքիայի հետ բանակցություններ վարելու մանդատ ունեցող անձին առաջադրելը բացահայտ ժեստ է Թուրքիային. Շարմազանով Ալեն Սիմոնյանին՝ երկրորդ մերժումը. ՀՀ նախագահի պաշտոնը կմնա երազանք ՍԴ նիստին ընդառաջ փաշինյանական «ոստ. գվարդիան» արդեն դատարանի բակում է Փաշինյանը որոշում ունի՝ ԱԺ փոխխոսնակներից մեկը լինելու է կին, ու դա Լիլիթ Մակունցն է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով հայ 2 ընտանիք է տnւժել «Կալանքի կիրառման պրակտիկան Հայաստանում համակարգային առումով շարունակում է մնալ խնդրահարույց». ՄԻՊ Դատարաններում պայթող քրեական գործերն ի ցույց են դնում դրանց պատվիրովի բնույթը Հունիսի 26-ին, ժամը 17:00-ին ՍԴ շենքի առջև տեղի կունենա ցույց` ի պաշտպանություն մեր քաղաքացիների քվեների

Արցախի էջը փակված չէ. Քաղաքական գործընթացները շարունակվում են. Արթուր Վանեցյան

Սիրելի հայրենակիցներ, այսօր Արցախի Հանրապետության անկախության օրն է։ 33 տարի շարունակ տոնը նշել ենք Արցախում։ Այսօր՝ Արցախից դուրս։ Այս մասին իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ավելի քան 30 տարի Արցախը եղել է մեր ժողովրդի միասնության, նվիրվածության, ի շահ հայրենիքի ու պետության գործելու կամքի գլխավոր արդյունքը։ Մեր հավաքական սխալների ու բացթողումների հետևանքով Արցախն այսօր կորսված է։ Ընտրությունը մեծ չէ, այն ակնհայտ է՝ կամ վերահաստատում ենք մեր միասնությունն ու մերժում պառակտիչներին, կամ շարունակում կտոր-կտոր կորցնել մեր հայրենիքը։ Կամ որոշում ենք նորից ուժեղ, հավաքական կամք ու արժանապատվություն ունեցող ժողովուրդ դառնալ, կամ շարունակում ապրել ատելության, անարգանքի ու խայտառակության մթնոլորտում։

Ինձ համար ընտրությունը մեկն է՝ վերականգնվել ու նորից լիաթոք շնչել ազատության օդը։

Արցախը եղել և շարունակում է մնալ Հայաստանի անվտանգային համակարգի անքակտելի մասը։ Արցախը և՛ մեր առաջնագիծն էր, և՛ թիկունքը։ Ու քանի դեռ Արցախը հայաթափված է, չկա որևէ երաշխիք, որ Հայաստանը մնալու է հայկական։

Արցախի էջը փակված չէ։ Քաղաքական գործընթացները շարունակվում են։ Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք կրկին վերածվենք քաղաքական օրակարգեր թելադրող սուբյեկտի։ Բոլոր խնդիրները պետք է դասակարգվեն և հերթով լուծվեն։ Մենք չենք կարող մոռացության մատնել Արցախի պետականության սիմվոլ հանդիսացող գործիչների գերությունն Ադրբեջանում։ Մենք չենք կարող հանդուրժել արցախահայության իրավունքների՝ առաջին հերթին սեփական հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի անտեսումը։ Մենք չենք կարող հանդուրժել մեր ժողովրդի արժանապատվության շարունակական ոտնահարումը։ Եվ չենք հանդուրժելու։

Սեպտեմբերի 2-ը մեզ համար հենց այդ խորհուրդն ունի՝ չհանդուրժել, պայքարել, լինել ուժեղ, ազատ ու անկախ։ Սրանք են այն արժեքները, որոնց համար հազարավոր հայորդիներ իրենց կյանքն են զոհել։ Սրանք են այն արժեքները, որոնք իմաստավորում են մեր կյանքը։

Արցախը եղել և մնացել է մեր սրտերի անբաժան մասը, և մենք երբեք չենք հրաժարվի մեր մեծ երազանքից՝ վերադարձնելու այն։ Մեր ապագան կառուցվում է մեր միասնական ջանքերի և անխոնջ հավատքի վրա, ու մենք պարտավոր ենք շարունակել մեր պայքարը՝ պաշտպանելու մեր հայրենիքի յուրաքանչյուր քարը։

Այսօր, ավելի քան երբևէ, պետք է մեր ուժերը համախմբենք, հիշենք մեր անցյալը և հավատով լցվենք մեր ապագայի նկատմամբ։ Համոզված եմ, որ մի օր կվերադարձնենք մեր կորցրած հայրենիքը:

Շնորհավոր տոնդ, Արցախ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>