Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Ասում եք՝ ո՞վ էր որոշելու Ղարաբաղի հարցը.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության հռչակման օրն է: Երեսուներեք տարի առաջ Արցախը հռչակեց անկախանալու մասին, ինչը լիովին համապատասխանում էր թե՛ ազգերի ինքնորոշման միջազգային սկզբունքներին, թե՛ արդեն քանդվող ԽՍՀՄ օրենքներին, թե՛ միջազգային իրավունքի նորմերին: Բայց Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանության չարաղետ գործունեության ու վարած ոչ հայանպաստ ու ոչ արցախանպաստ քաղաքականության հետևանքով սեպտեմբերի 2-ն առաջին անգամ նշելու ենք լիովին հայաթափված ու ամբողջությամբ թշնամուն հանձնված Արցախի պայմաններում:

Ի դեպ, պատմության մեջ առաջին անգամ հենց Նիկոլ Փաշինյանին հաջողվեց լիովին հայաթափել հազարամյակներ շարունակ հայկական մնացած Արցախը: Թե ինչ ընթացքով, նորից չենք կրկնի, այդ ամենը բոլորի աչքի առջև է: Առհասարակ, Փաշինյանը միշտ էլ խորապես ատել ու ատում է Արցախն ու արցախցիներին, ատում է հայոց պատմությունը, ատելով ատում է հայոց հաղթանակները: Ատում է հաղթողներին: Բայց դա չէ միայն հարցը, առավել ևս, որ այդ՝ բազմիցս արտահայտված ատելության երևույթին անդրադառնալու առիթներ եղել են: Հարկավ, Արցախի անկախության օրվա առիթով լավ կլիներ անդրադառնալ խնդրի պատմաքաղաքական կողմերին, այն պայմաններին ու իրավիճակին, որի պայմաններում որոշվեց ինքնորոշման իրավունքի իրացման վրա շեշտը դնել, խոսել ու հիշեցնել ազատամարտի ու Ադրբեջանի և Թուրքիայի սանձազերծած առաջին պատերազմի (1991-94 թթ.) ընթացքի մասին, դիտարկել հաջորդած բանակցային գործընթացի նրբերանգները:

Բայց Փաշինյանի կողմից ու Հայաստանի անունից պաշտոնապես Արցախն ուրանալուց, դրա հետևանքով կատարված ահավոր աղետից ու հայրենազրկումից հետո բոլոր այդ խոսակցությունները մի տեսակ անտեղի են թվում:
Իսկ, այ, նույն Փաշինյանի երկերեսանի մոտեցումների մասին շարունակ արժե հիշեցնել: Ինչպես վերջերս իր կողմից արված խոստովանությունը, թե իր սխալն այն է, որ դեռևս 2018-ին ինքը չէր ասել, որ իշխանության է եկել Արցախը հանձնելու համար: Ինքն ասաց, որ դեռ այն ժամանակ պիտի ասեր, թե՝ Արցախը պետք է հանձնել, այլ տարբերակ չկա... Բայց նույն այդ Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, արդեն ՀՀ վարչապետի կարգավիճակում երդում էր ուտում, թե՝ նման բան չկա՜, որ երբ իր մասին ասում են, թե եկել է Արցախը հանձնելու և Հայաստանն աղետելու նպատակով, ցանկանում են իրեն վակաբեկել: Գոռում էր (2018-ի օգոստոսի 17-ին, հիշո՞ւմ եք) հրապարակում, թե երբեք ժողովրդի թիկունքում ոչինչ չի անի, այն էլ՝ Արցախի հարցի հետ կապված:

Ի դեպ, նույն Փաշինյանը 2019-ի մայիսի 8-ին ասուլիս էր տալիս ու, սրբերի որմնանկարների խորապատկերում մունաթ գալով, հայտարարում էր, թե՝ ժողովուրդը պիտի որոշի Ղարաբաղի հարցը: Ավելին, «նախկիններին» մեղադրում էր ինչում ասես, այդ թվում՝ վերագրում մոտեցում, թե նրանք, իբր, դեմ են, որ «ժողովուրդը որոշի» (դեռ մի կողմ, որ նման հարցադրում երբեք չի եղել, ու նման պնդումները փաշինյանական սովորական մանիպուլ յացիաներ են): Բայց հիմնականը. այդ պատմական ասուլիսում Փաշինյանը հոխորտալով վրա էր տալիս՝ «էդ ո՞վ բարոյական իրավունք ունի ինձ հողեր ծախելու մեջ մեղադրի... ո՞վ են դրանք ընդհանրապես... զինվորի հաշվին վզներ հաստացրածները... նրա՞նք պիտի Ղարաբաղի հարց որոշեն... Բանակ թալանածն իրավունք չունի ընդհանրապես Ղարաբաղի հարցի մասին խոսել: Եվ, այո, ժողովուրդն ա որոշելու...»:

Սա, կրկնենք, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Այն Նիկոլ Փաշինյանը, որ նախ՝ թաքուն բանակցություններ էր վարում թշնամու հետ, բանակցությունների առարկան երբեք հրապարակային չէր արծարծում (ինչ պետք ա, էն էլ բանակցում ենք): Այն նույն Նիկոլ Փաշինյանը, որը ժողովրդից թաքուն, մթության քողի տակ նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ հայտարարությունն է ստորագրել՝ առանց որևէ «ժողովրդի» որևէ բանի մասին տեղյակ պահելու: Դա այն նույն Նիկոլ Փաշինյանն է, որ 2021-ին գնաց Պրահա և, ինչպես հայտնի է, ԵՄ «քավորությամբ» ուրացավ Արցախը: Դա էլ, ի դեպ, առժամանակ գաղտնի էր պահվում, մինչև որ 2022-ի գարնանը պաշտոնապես չհայտարարեց ուրանալու մասին: Թե բա՝ «ժողովուրդն է որոշելու...»:

Որոշեց ինքը, միանձնյա: Իր թիմն էլ, որպես կոլեկտիվ պատասխանատու, որոշեց մտնել այդ մեղքի տակ: Ի՜նչ ժողովուրդ, ի՜նչ հանրաքվե: Ո՞վ է ժողովուրդն, ընդհանրապես, Փաշինյանի համար: Տուգանքի ու հարկային քերթման «մատերիալ», ոչ ավելին: Իսկ այս ամենի մեջ ամենահիմնականն ու ամենատարօրինակն այն է, որ Փաշինյանը շարունակում է պաշտոնավարել...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>