Բաղմանյանը պաշտպանական ոլորտում նոր աշխատանքի՞ է անցել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 15-ին ԵԿՄ-ի գրասենյակում տեղի ունեցած միջոցառումից հետո ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը պատասխանելով Հայկազ Բաղմանյանի հետ կապված «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցերին, նշել էր, որ Բաղմանյանը լավ մասնագետ է և գնացել է ուրիշ աշխատանքի:
Դեկտեմբերի 18-ին խորհրդարանում Պնախարար Վիգեն Սարգսյանի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանից հետաքրքրվեցինք՝ ՊՆ-ում տեղյա՞կ են, թե Բաղմանյանն ինչ աշխատանքի է անցել, արդյո՞ք կապ ունի պաշտպանական բնագավառի հետ:
Սակայն Զաքարյանը լսելով Բաղմանյանի անունը՝ արագ հեռացավ և տեղեկացրեց, որ չի պատրաստվում մեկնաբանել տվյալ տեղեկությունները: Երբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պատճառով չի մեկնաբանում, Զաքարյանն ասաց. «Անտրամաբանական հարցեր եք տալիս»:
Հիշեցենեք, որ Հայկազ Բաղմանյանը Զինված ուժերի շտաբի պետի նախկին տեղակալն էր և աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն: Ինչպես հետագայում Պնախարարը լրագրողներին տեղեկացրեց՝ Բաղմանյանը դիմումը գրել է իր հորդորով»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

