Փաշինյանն ու Զելենսկին երկվորյակ լուզերներ են (տեսանյութ) Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի»
13
Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի Մակրոնին իսկի իր կինը չի ընդունում, ուր մնաց՝ ֆրանսիացին, հերիք չէ՝ մի հատ էլ հայը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հեռացնե՛լ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Կարբի գյուղի դպրոցում հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է և հոսպիտալացվել Էջմիածնի «թանկարժեք» փոսերը. հիմնանորոգումից մեկ տարի չանցած` ճանապարհը վերանորոգման կարիք ունի. Hetq.am Ադրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Փաշինյանն ու Զելենսկին երկվորյակ լուզերներ են (տեսանյութ) Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել «Հրապարակվել են թարմացված ցուցակները, որտեղ շատերի ընտրատեղամասերը փոփոխված են». Գոհար Մելոյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Կրակոց Երևանում․ մեքենայի կայանման հարցը վերածվել է միջադեպի Պուտինն անցնում է բացահայտ վերջնագրերի. Ինչո՞ւ հիմա ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի» «Բեռնաթափված» Երևանը՝ անվերջ խցանումներով (տեսանյութ) Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. քաղաքագետ Ինչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան. Վարուժան Գեղամյան ԵԱՏՄ-ի դեպքում այդ նույն տեխնոլոգիան կարող է շատ արագ բախվել սոցիալական իրականության պատին. Քաղաքագետ «Դեմոկրատիայի» փայլատակում՝ Փաշինյանի ոստիկանները հարձակվել են նրան մերժող հայ մարդու վրա, սա ռեժիմի հոգեվարքն է Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Հայաստանը, հայ ժողովուրդը փոփոխություններ են ուզում Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ) Արխային անդարդությունը մեր վրա շատ ծանր է նստելու (տեսանյութ) Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների Արջի բնի մոտ կապիկություններ են անում․ կնեռվայնանա, թաթով կխփի (տեսանյութ) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում

Բաքուն COP29-ը օգտագործում է՝ մոլորեցնելու համաշխարհային հանրությանը իր ոճրագործություններից․ Արցախի ԱԺ

Արցախի ԱԺ Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները հայտարարւթյուն են հրապարակել․

«2024թ. նոյեմբերի 11-22-ը Բաքվում նախատեսվում է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29), որին մասնակցելու հրավեր ունեն տարբեր երկրների ղեկավարներ, պաշտոնական պատվիրակություններ, միջազգային կազմակերպությունների պատասխանատուներ և բազմաթիվ լրագրողներ: Միանգամայն ակնհայտ է, որ Բաքուն այդ համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համաշխարհային հանրությանը և շեղելու հանրային կարծիքը իր երկրի էության հետ շաղկապված ոճրագործություններից։

Կասկածից վեր է նաև, որ նշված համաժողովին հրավիրված պաշտոնյաների և կառույցների անտարբեր մոտեցումը Ադրբեջանի ոճրագործությունների նկատմամբ այդ երկրի ղեկավարության կողմից դիտարկվելու է որպես քաջալերանք՝ իրականացված ու շարունակվող հանցագործությունների, որի ցանկից կարելի է առանձնացնել.

- Արցախում 2023թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ձեռնարկված էթնիկ զտումները՝ որպես ցեղասպանություն և մարդկության դեմ իրականացված հանցագործություն

- Ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք եւ ուժի կիրառման սպառնալիքով ճնշումները ՀՀ-ի վրա

- Բաքվի կողմից պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների նկատմամբ կեղծ մեդադրանքները, վերաբերմունքն ու նրանց անորոշ ճակատագիրը

- Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական քաղաքականությունը, որն արտահայտվում է նաև Արցախի պատմամշակութային հարուստ ժառանգության ոչնչացման, յուրացման և ինքնությունը կեղծելու գործուն քայլերով։ Վերոնշյալ հանցավոր գործողությունների շարքը կարելի է երկար շարունակել:

Մարդկությանը հուզող գլոբալ հարցերի՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի անվան տակ այս արարքների քողարկումը միայն ու միայն խորացնելու է անվստահության ու անկայունության մթնոլորտը, որն Ադրբեջանի կողմից պարտադրվել է Հարավային Կովկասի տարածաշրջանին 2020թ. 44-օրյա պատերազմի, լիակատար շրջափակման և ցեղասպանության սպառնալիքի ներքո Արցախի Հանրապետության բռնազավթման և ամբողջովին հայաթափելու միջոցով:

Կոչ ենք անում համայն հայությանը և տարածաշրջանի՝ խաղաղությամբ շահագրգիռ երկրներին, կազմակերպություններին ու անհատներին միանալ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի եւ Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի սկսած արշավին՝ տեղեկատվական դաշտում, սոցիալական ցանցերում եւ անհատական հաղորդակցություններով բացահայտել Ադրբեջանի նենգ մտադրությունները և սթափության կոչ հղել միջազգային հանրությանը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>