Նիկոլ Փաշինյանը հակառուսական սպառված գործիք է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան
14
Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում Մինչ այս պահը մեր մեծ թիմին միացած որևԷ ուժ, որևէ անհատ չի դրել ցուցակի կամ պաշտոնի նախապայման. Իվետա Տոնոյան «Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքով Պատերազմ Արցախում
Վարչաբենդի հետևում թաքնված է իսկական վարչաբանդա. Լևոն Զուրաբյան Հայաստանում քաղաքական հետապնդումը վերաճել է ընտրական գործընթացին ուղիղ միջամտություն. Սամվել Կարապետյանի պաշտպան Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում ՔՊ-ի ժամանակակից «բեսետկա»-կանգառն Էջմիածինում Ուտե՜լ, ուտե՜լ մինչև վերջ (տեսանյութ) Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նիկոլ Փաշինյանը հակառուսական սպառված գործիք է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին Իմ նախազգացումով ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում. Լևոն Տեր-Պետրոսյան Խայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ը Ռուսական լրատվականները լայնորեն լուսաբանել են Երևանում Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի անվանակոչությունը Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում» Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի Սուրեն Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում «Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվեց մեկ ամսով»․ Արամ Վարդևանյան Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան Իսրայելը «քաշեց» Թրամփին․ նիկոլենց TRIPP-ի փուչիկը պայթեց․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Փաշինյանի ՔՊ-ական ոստիկանները Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին Հ․Հովհաննիսյան 4-րդ փողոցում երկրորդ օրն է՝ կոյուղաջրերը ողողել են ասֆալտը (տեսանյութ) Մինչև հունիս 2.9 մլրդ.-ի գաղտնի վերաբաշխում արվեց. առողջապահության գումարների վերաբերյալ նոր որոշում կա. «Ժողովուրդ» Մերժելի ենք համարում Փաշինյանի կողմից Եվրախորհրդարանում Հայոց Եկեղեցու հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները․ Գերագույն հոգևոր խորհուրդ Քննչական կոմիտեն այսօր կրկին փորձել է տապալել Գերագույն հոգևոր խորհրդի նիստը Ինչո՞ւ հենց հիմա սկսվեց Իրանի դեմ պատերազմը, ի՞նչ դասեր պետք է քաղի Հայաստանը․ ՄԱՀԱԿ TV (տեսանյութ) Շուտով ի՞նչ նախընտրական անակնկալներ կարելի է սպասել. Երվանդ Բոզոյան֊Արման Ղուկասյան Ըստ ամերիկյան The Washington Post-ի՝ իրանական դպրոցին, ամենայն հավանականությամբ, հարվածել են ամերիկյան հրթիռներով Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Երթի ժամանակ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարվածել են Թեհրանին Ըստ գերմանական Die Zeit-ի՝ ԱՄՆ-ն կրում է քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական պարտություն Իրանի դեմ պատերազմում

Մինչ Ալիևը լուրջ խնդիրների շուրջ է պայմանավորվում, Փաշինյանը շարունակում է իր հակառուսական արշավն՝ արդեն դասագրքերի մակարդակով

Փաշինյանի հակառուսական դիրքավորումն ունի բազմկողմանի դրսևորում, քանզի այդպիսին է իր տերերի պատվերը: Պետք է նշել, որ Փաշինյանի տերերը նույն ոճով են գործում նաև մյուս հանրապետություններում և իրենց գործնեությունը ունի բազմակողմանի ասպեկտ:

Քանի որ Փաշինյանն արդեն որոշել է Հայաստանը դուրս բերել ռուսական ազդեցությունից, ապա տրամաբանական է որ նա փորձելու էր այն սկսել պատմությունից:

Եվ այսպես,  արդեն դպրոցական դասագրքերում Փաշինյանի «փորձագետները» փորձում են Հայաստանի միացումը Ռուսաստանին, ներկայացնել, որպես վերջինիս կողմից  անեքսիա: Իբր 1828-ին Ռուսաստանը բռնակցել է Արևելյան Հայաստանը իրեն և այդպես զրկել հայ ժողովուրդին պետականությունից:

Ինչպես Գեբելսն էր ասում, պետք է մարդկանց ներկայացնել այն աստիճանի սուտ, որ այն ճշմարտանման թվա:

Եվ ահա փաշինյանական կրթական ոլորտի ենիչերները փորձել են լուծել այս խնդիրը ամենապրիմիտիվ ստի միջոցով:

Ակնհայտ է, որ եթե մարդը ստում է մեկ հարցում, ապա նա կարող է ստել նաև մյուս հարցերում: Եվ այդ շարքում ամենադժվարը առաջին սուտը ներկայացնելն է:

Բայց, որպեսզի հայ ընթերցողի համար պարզ լինեն Փաշինյանի ստերը, այս մի օրինակով, ներկայցնենք, թե ինչպես է իրականում Արևելյան Հայաստանը միացվել Ռուսաստանին:

 

         Ի՞նչ էր իրենից ներկացնում Արևելյան Հայաստանը մինջև 1828թվականը

Ինչպես հայտնի է, սելջուկների արշավանքները 10-11-րդ դարերում սկիզբ դրեցին Անատոլիայի, Կովկասի և հյուսիսային Իրանի մեծ մասում թյուրքախոս բնակչության բնակեցմանը։

Սելջուկների նկատմամբ վրաց-հայկական ուժերի հաղթանակից հետո Վրաստանը և Հայաստանը կարողացան ապրել խաղաղ միջավայրում մոտ 40-50 տարի՝ առանց արտաքին լուրջ վտանգների։

 Բայց 1220 թվականից տարածաշրջանում հայտնվեց ավելի լուրջ թշնամի` մոնղոլները, և նրանց օրոք էլ ավելի շատ թյուրք գաղթականներ ժամանեցին տարածաշրջան՝ ավարտին հասցնելով տարածաշրջանի էթնիկ վերափոխումը։

Դեռ մինչև սելջուկների և մոնղոլների գալը, Բյուզանդական կայսրությունը նկատելիորեն թուլացրել էր Հայաստանի պաշտպանությունը։ Բյուզանդական կառավարիչները խրախուսում էին հայ բնակչության զանգվածային վերաբնակեցումը Փոքր Ասիա և կայսրության այլ տարածքներ։ Նրանք դուրս բերեցին հայկական զորքերը երկրից և ձգտեցին հայ ժողովրդին զրկել քաղաքական անկախությունը վերականգնելու հնարավորությունից։ Այդպիսով նրանք անպաշտպան դարձրին Հայաստանը թուրք-սելջուկների արշավանքի, իսկ հետո՝ մոնղոլների մոտալուտ վտանգի դեմ։ Իհարկե, հետագայում բյուզանդացիներն ընդունեցին իրենց սխալը, բայց արդեն ուշ էր։

Արդեն մոնղոլների գալով ինտենսիվ էթնիկ վերափոխումներ են սկսվել հատկապես Հայաստանի արևելյան մասում։

Սելջուկների և մոնղոլների տիրապետության ժամանակաշրջանում հայ ժողովուրդը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։ Բերրի դաշտերը վերածվեցին արոտավայրերի, հողագործությունն ու այգեգործությունը մեծապես իրենց տեղը զիջեցին քոչվոր անասնապահությանը, ավերվեցին բազմաթիվ քաղաքներ, այդ թվում՝ Անին, Դվինը, Կարինը, Վանը։ Երկրի տնտեսական և մշակութային կյանքին ծանր հարված հասցվեց։

Հայ ժողովրդի լայնածավալ ողբերգությունը հասկանալու համար համառոտ թվարկենք այն նվաճողներին, ովքեր ամեն ժամանումով ավելի շատ հայերի են վտարում հայրենի հողից։

Եվ այսպես, մոնղոլներից հետո հերթը հասավ Թիմուրի նվաճմանը։

Հետո եկան թուրք օղուզների քոչվոր ցեղերը՝ կարա-կոյունլուները։

Նրանց օրոք ներկայիս Ադրբեջանում դարձավ գերակշռող թյուրքականությունը։

Այնուհետեւ կարա-կոյունլու ցեղերին փոխարինեցին ակ-կոյունլու ցեղերը։

Իսկ 13-րդ դարի վերջերին թուրքմենական քաջարների ցեղը Միջին Ասիայից տեղափոխվել է Իրան եւ Անդրկովկաս։

Այսպես, ժամանակին Թամերլանը մոտ 50 հազար քաջարական ընտանիք է վերաբնակեցրել Անդրկովկաս՝ Էրիվանի, Գյանջայի և Նախիջևանի շրջաններում, որոնց թիվը ժամանակի ընթացքում էլ ավելի է աճել։ Նրանցից էր, որ հետագայում ի հայտ եկան տեղական խանությունների կառավարիչները: 13-15-րդ դարերում Հայաստանում մեծ և միջին հայ ֆեոդալները աստիճանաբար փոխարինվեցին թյուրքական ռազմական քոչվոր կառավարիչներով։ Քոչվորների ճնշման տակ հայերը ստիպված էին ընտրություն կատարել բնաջնջման, ստրկության և դեպի հարևան երկրներզ անգվածային արտագաղթի միջև ։

16-րդ դարից սկսած Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև սկսվեցին անվերջ պատերազմներ, այդ թվում՝ նաև մեր տարածաշրջանում, որի արդյունքում էլ  ժամանակակից Հայաստանի տարածքում հայերի 20 տոկոսից ոչ ավելին է մնում։ Ավելի շատ հայեր ստիպված եղան լքել իրենց հայրենիքը։

1677 թվականին Էջմիածնում գումարվեց գաղտնի խորհուրդ՝ նպատակ ունենալով ազատագրել Արեւելյան Հայաստանը։ Հանդիպմանը որոշվել է Հակոբ Դ Ջուղայեցի կաթողիկոսի գլխավորած պատվիրակություն ուղարկել Եվրոպա՝ օգնություն խնդրելու եվրոպական երկրներից։ Այս պատվիրակության կազմում էր նաև հայտնի Իսրայել Օրին։

Եվրոպայում դաշնակիցների երկար փնտրտուքներից հետո նրանց ասացին, որ միակ երկիրը, որը կարող է ազատագրել Հայաստանը, դա Ռուսաստանն է։  եվրոպացիները հայերին բացատրեցին, որ միակ ռազմական ուժը, որը տեսականորեն կարող էր օգնել հայերին, Պետրոս Առաջինն էր՝ պայմանավորված Ռուսաստանի կայսրության տարածաշրջանին մոտիկությամբ և Պետրոսի իմպերիալիստական ​​շահերով, այդ թվում՝ Անդրկովկասյան տարածաշրջանում։

Չեմ ուզում մեկնաբանել հետագա իրադարձությունները, քանի որ այս պատմությունը բոլորին է հայտնի։

Բերեմ երկրորդ օրինակը, Հայաստանի համար դաշնակից գտնելու փորձ, որը որոշել է նաև հայտնի Հովսեփ  Էմինը։ Ով նույնպես խնդրում էր եվրոպացիներին օգնել և շատ չէր ծուլանում օգնություն խնդրել նույնիսկ վրաց թագավորից։ Բայց Էմինի համար բոլորը մատնացույց արեցին նույն Ռուսաստանը, քանի որ հնարավորությունների ու շահերի առումով հենց Ռուսաստանն էր կարող նման առաքելություն իրականացնել։

                                 Ինչո՞ւ էին հայերը ձգտում ազատագրման.

Բերենք ընդամենը մի քանի օրինակներ, թե ինչու եին հայերը ուզում հայտնվել Ռուսաստանի տիրապետության տակ:

-Հայերի իրավունքների բացակայությունը թե՛ Թուրքիայում, թե՛ Իրանում  ամբողջական բնույթ ուներ։ Շարիաթի դատարանները նույնիսկ թույլ չեն տվել քրիստոնյաներին ցուցմունք տալ մուսուլմանների դեմ։

- Հատուկ օրենքը նախատեսում էր մահացած քրիստոնյայի ողջ ունեցվածքի փոխանցումը նրա մահմեդական ազգականին, ինչը հանգեցնում էր  անթիվ չարաշահումների։

-Արևմտյան Հայաստանում, ինչպես և բալկանյան երկրներում, պարբերաբար լինում էր տղաների հավաք, որոնց ծնողներից խլում էին՝ ենիչերիների շարքերը համալրելու նպատակով։

-Երկու երկրներում էլ հարեմները համալրվում  էին, այդ թվում նաև  հայ աղջիկներով։ Ամուսնացած կանանց պատիվը ոչնչով չէր պաշտպանվում: Օրինակ

Կոմս Ֆերիեր-Սաուբեֆը, նկարագրելով Արևելյան Հայաստանը, նշում է, որ հայերը, «դժբախտ իրենց երկրում կամ փախած իրենց հայրենիքից, ոչինչ չունեն հիշեցնելու նրանց իրենց նախնիների մեծության մասին. ինչպես հրեաները, նրանք հառաչում են օտար տիրապետության տակ և ստիպված են փախչել իրենց օջախներից ու հայրերի գերեզմաններից հեռու՝ ազատվելու համար երեք դարից ավելի իրենց ճնշող բռնակալությունից»։

Ի՞նչ  վիճակում հայտնվեցին հայերը Գյուլիստանի և հատկապես Թուրքմանչայի պայմանագրերի կնքումից հետո

1813 թվականի Գյուլիստանի պայմանագրի և հատկապես 1828 թվականի Թուրմենչայի պայմանագրի ստորագրումից հետո Արևելյան Հայաստանը միացվեց Ռուսաստանին։ Հասկանալու համար, թե ինչ էր սա նշանակում հայերի համար,  բերենք  մի քանի փաստ.

-Ռուսաստանի կողմից Արևելյան Հայաստանը գրավելուց հետո տարածաշրջանի ընդհանուր բնակչության 20 տոկոսից ոչ ավելին ապրում էր այստեղ որպես հայ։

Բայց Ռուսաստանն այս տարածքն անվանեց «Հայկական մարզ»՝ կարծես ակնարկելով, թե ով պետք է լինի այս տարածաշրջանի տիտղոսավոր բնակչությունը։

-Որպեսզի հայերը նորից մեծամասնություն դառնան,... Թուրմանչայի պայմանագրում կար առանձին կետ, ըստ որի՝ նախկինում բռնությամբ Պարսկաստան քշված հայերն իրավունք ունեին իրենց  ունեցվածքի հետ միասին տեղափոխվել հայրենիք։

Ռուսաստանի համար կարեւոր էր, որ նոր ազատագրված տարածքներում բնակչության մեծ մասը հայեր լինեին։ Քանի որ ռուսները տեսան, որ դժվարին ժամանակներում Ադրբեջանի մահմեդական խաները անցան Պարսկաստանի կողմը, որտեղ իշխում էր Քաջար թյուրքական դինաստիան։ Այդ քաջարները, որոնց հետնորդներից շատերը նույնպես ապրում էին Ադրբեջանի ռուսական հատվածում։ Ադրբեջանի թյուրքական ցեղերի կառուցվածքն այն էր, որ այս բոլոր ցեղերը թշնամանում էին միմյանց հետ, բայց միևնույն ժամանակ նրանց մահմեդական ծագումը միավորում էր նրանց  Ռուսաստանի դեմ:

Պետականության կորստից հետո վրացիները դադարեցին համարվել Ռուսական կայսրության պոտենցիալ դաշնակիցները, և միայն հայերն էին համարվում ամենահավատարիմները, քանի որ. նրանք չունեին պետականություն և ուրախ էին, որ ցանկացած կարգավիճակով կայսրության մաս են կազմում:

Այդ իսկ պատճառով կայսրությանը պետք էր, որ Պարսկաստանից ազատագրված տարածքները հիմնականում բնակեցված լինեին հայերով։

Ռուսաստանի կողմից Հայաստանի բռնակցման մասին կարող էին խոսել միայն հայ ժողովրդի թշնամիները, և միայն Հիտլերյան Գերմանիայի քարոզչության նախարար Գեբելսի ուսանողները կարող էին նման սուտ թույլ տալ։

Նորմալ մարդու համար դժվար է հասկանալ, որ հայ նախարարը կարող է նման բացահայտ սուտ թույլ տալ սեփական ժողովրդի պատմության մեջ։

Սրանից միակ եզրակացությունը, որ կարող ենք անել, այն է, որ գործ ունենք ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ փողոցային խուլիգանների խմբի հետ, ովքեր հանուն իրենց անձնական շահերի պատրաստ են վաճառել սեփական ժողովրդի շահերը։

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>