Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված «Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան
25
«Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Դատարանը հեռացել է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշում կայացնելու. փաստաբան Օրբելյան Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան. փաստաբան Պատերազմ Արցախում
Անդրանիկ Թևանյանին «դավաճան» պիտակավորելը քաղաքական շոու է․ Նիկոլի իշխանության հերթական թիրախավորումը «Նիկո՛լ, հիմա սպասիր Ռուսաստանից գոտկատեղից ներքև հարվածին». Հայկ Նահապետյան․ Տեսանյութ «ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան Ինչո՞ւ կալանավորեցին Թևանյանին․ Նիկոլի վախերն ու հաշվարկները (տեսանյութ) Ազատություն քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում Միացիր, որ փոխենք. «Մայր Հայաստանը» կշարունակի պայքարը է՛լ ավելի մոտիվացված Գործող ռեժիմը անցել է բարոյականության եւ սթափության բոլոր սահմանները Ժողկոնցլագերի դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Անդրանիկ Թևանյանին Փաշինյանի դատարանը 2 ամսով կալանքի որոշում դակեց Անդրանիկ Թևանյանի դեմ Գաղտնի տեղեկություն ՔՊ-ն չի հրապարակել այդ նիստում Իրանը հերքել է օդային տարածքի փակման մասին տեղեկությունները ՌԴ-ում արգելվել է շուրջ 37 միլիոն շիշ «Ջերմուկ»-ի վաճառքը Թևանյանի համար ասում են` շպիոն է, դավաճան է, նա էդ մարդը չի, չի կարա լինի. Գագիկ Ծառուկյան «Մի հատ նշան ա կպցրել դոշին, ոնց որ ծովից ծովը Հայաստանը հետ ա բերել». Գագիկ Ծառուկյան «Բարգավաճ Հայաստան»-ի հավաք-երթն Արաբկիրում՝ ուղիղ Դատարանը հեռացել է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշում կայացնելու. փաստաբան Օրբելյան Շինծու քրեական գործով դատարանը այսօր որոշում է կայացնելու Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հետ կապված «Փաշինյանին կվռնդեն, եթե ՀՀ-ն անցնի գազի եվրոպական գներին»․ Մեդվեդև Հայաստանը փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ նպատակ ունենալով «հնարավորինս ավելի մեծ ցավ պատճառել Ռուսաստանին»․ Լավրով Անդրանիկ Թեւանյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան. փաստաբան Ով փորձում է նստել աթոռի արանքում, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել թույլ հետույքի վրա. Մեդվեդևը՝ Փաշինյանին Փաշինյանը շատ նման է Հիտլերին․ երկուսն էլ անգրագետ են եղել ու ատել են բոլորին․ Երվանդ Բոզոյան Թող սկսեն ՔՊ պատգամավորներից՝ ինֆորմացիա տարածողները հենց իրենք են․ Էլինար Վարդանյան Նիկոլը գիտե՞ք՝ ինչ էր ասել․ կանդալները դրեցին, շոուն արեցին, որովհետև․․․ Գևորգ Ստեփանյան «Հաճախորդ Նիկոլը իրեն պատեպատ է տալիս, զառանցանքների մեջ է»․ Արեգնազ Մանուկյան Նիկոլ Փաշինյանը մեջքի վրա գնում է, սպասե՛ք․․․ փրփուրներն են մնացել․ Դերենիկ Մալխասյան Ակցիա դատարանի դիմաց, որտեղ քննվում է Անդրանիկ Թևանյանին ազատությունից զրկելու հարցը Փաշինյանը կրկին շանտաժ է անում․ կհայտարարեն՝ Ռուսաստանը Հայաստանին թշնամի երկիր է. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Դատարանը քննում է Անդրանիկ Թեւանյանի խափանման միջոցի հարցը

«Սա մենակ Գառնիկի ու Սրբազանի խնդիրը չէ, մենք փրկիչներ չենք, եկեք միասին պայքարենք»

«Հրապարակի» հարցազրույցը ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանի հետ։

- Բագրատ սրբազանը օրերս հայտարարեց․ «Սեպտեմբերին իրականանալու է այն, ինչ ձեր մտքերում կար մայիսի 9-ին»: Կբացե՞ք փակագծերը` ի՞նչ խոստում է տալիս սրբազանը, որովհետեւ շատ բան կար մեր մտքում։

-Ամենքի մտքում տարբեր բան կար, ես ի՞նչ կարող եմ ասել, սրբազանը կարող է այդ հարցին պատասխանել։ 

-Դուք չգիտե՞ք շարժման պլանների մասին։

-Գիտեմ, բայց սրբազանն է նման բան ասել, իրեն էլ հարցրեք։

-Օրինակ, Կիրանցի հանձնումը կանխելու խոստումով եկաք Երեւան, շատերի մտքում այդ օրերին Կիրանցը չհանձնելն էր, ձեր ծրագրերում կա՞ հանձնված տարածքները հետ բերելու հարց։

-Ի՜նչ հարց եք տալիս․․․մենք ամեն օր գործ ենք անում պայքարի ուղղությամբ, երեւանյան բակային հանդիպումներ, քննարկումներ, ոլորտային խմբեր ենք ձեւավորում, ուսանողների, երիտասարդների հետ հանդիպում։ Ես չեմ կարող բացել մեր սեպտեմբերյան ծրագրերի փակագծերը, կարող եմ ասել, որ այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարվում։ Մարզահամերգային համալիրն ենք ուզում վերցնել, որ 10 հազարանոց ակտիվի հավաք անցկացնենք, բայց չեն տրամադրում, ասում են` զբաղված է, տարբեր հիմար պատճառաբանություններ են բերում, որ չտան։ Ակտիվի հավաքում նպատակ ունենք ամփոփել ամբողջ կատարված աշխատանքը, ապագա անելիքները քննարկենք։

-Շարժումը 10 հազար ակտիվ անդամ ունի՞։

- Ինչի՞ եք զարմանում, մոռացե՞լ եք, թե ցույցերին ինչքան մարդ էր մասնակցում։

-Այո, բայց վերջին հավաքներին դրա մի քանի տոկոսն էլ չի մասնակցում։

-Մեր խնդիրն էլ այն է, որ ցույցերի մասնակիցները ակտիվ ներգրավվեն ամբողջ պայքարի ընթացքում, դրա համար կարեւոր էր, որ Համալիրի դահլիճը տրամադրեին, մենք այս առումով կարեւոր ասելիք ունեինք։

-Քաղաքական ուժերի հետ էիք հանդիպումներ ունենում, քաղաքական խորհուրդ պետք է ձեւավորեիք, բայց չձեւավորվեց։

-Մենք հիմա էլ ենք հանդիպում: Խորհուրդ չի ձեւավորվել, բայց մենք այդ հարցը մեր պատկերացմամբ լուծում ենք տալիս, անունն ինչ կլինի` էական չի, կարեւորը գործն առաջ է գնում։

- Այս դեպքում էական է, որովհետեւ քաղաքական ուժերը ձեզնից հստակություն էին պահանջում, ասում էին` հստակ ձեւակերպեք, թե որն է ձեր օրակարգը, պահանջը եւ դա իրագործելու ինչ ճանապարհով եք գնում։

-Ինչ որ պետք է, ինչ որ անհրաժեշտ ենք գտնում, ձեւավորում ենք, պարզ է՝ այդ խորհրդի մեջ 65 հոգի մարդ չպետք է լիներ, չէ՞։

- Կարծում եք, որ պահը բաց չե՞ք թողել ու կարող եք նորից հազարավոր մարդկանց փողոց հանել, հասնել իշխանափոխության։

-Իսկ Հայաստանի առջեւ մարտահրավերներն ու խնդիրները պակասե՞լ են, թե՞ ինչի համար, որ պայքարում ենք, այդ վտանգները վերացել են։ Ամեն օր էլ այդ վտանգները կախված են մեր գլխին։

-Չեն վերացել, բայց գուցե ձեր նկատմամբ վստահությունն է պակասել, ի վերջո, հստակ ժամկետներ էիք ասում, թե` քիչ մնաց Նիկոլ Փաշինյանին, վճռական գործողությունների չգնացիք ճիշտ պահին։

-Ի վերջո, Հայաստանում միակ պայքարող կորիզը այս տարիներին մենք ենք, չգիտեմ՝ ով ինչ է ասում, բայց փաստերը վկայում են՝ կռիվ տվողն էլ ենք մենք, պայքարողն էլ ենք մենք, դատվողն էլ ենք մենք: Այս ընթացքում մեր առողջությունը վատնողն էլ ենք մենք, ծեծվողն էլ, առաջնագծում կռվողն էլ, ուրիշ մեկը կա՞, ասեք՝ իմանանք, տեղը չգիտենք։

-Այդ ամենը ճիշտ է, բայց ձեր նկատմամբ քննադատությունների պակաս էլ չկա, օրինակ, շատերն ասում են` Կիրանցից պայքարը տեղափոխեցիք Երեւան, բայց Երեւանում վճռականություն չդրսեւորեցիք, պայքարը մարեց, տարածքներն էլ հանձնեցին։

-Փաստորեն մեղավոր են պայքարողները, որ իրենց առողջության, ամեն ինչի հաշվին գնում են պայքարում այս երկրի պետականության համար, իսկ մնացածը, որ չեն պայքարում ու թքած ունեն այդ ամեն ինչի վրա, նորմա՞լ է։ Մենք պայքարել ենք մեր պետության, երկրի համար ու չի կարելի արածը արժեզրկել, թող այն մարդկանց քննադատեն, ովքեր ոչինչ չեն արել։

- Իսկ հետեւություններ արե՞լ եք անցած ամիսների պայքարից եւ սեպտեմբերին նոր մարտավարությա՞մբ եք ակտիվանալու, որովհետեւ մայիսին եւ դրանից հետո էլ քաղաքացիները վճռական գործողություններ էին պահանջում։

-Մեզնից ավելի վճռական չկա, տեսնում եք, չէ՞, այսօր մեր ընկերներն են քրեական գործերով անցնում, մեր ընկերներն են նստած, մեզ են հետապնդում, 200-ից ավել դաշնակցականների նկատմամբ քրեական գործեր են հարուցված, մեր ընկերները բանտերում են, գոնե այդ չի՞ ցույց տալիս, թե ովքեր են պայքարողները։

- Որն  է լինելու նոր մարտավարությունը, թե՞ մարդիկ սեպտեմբերին կրկին հավաքվելու են, հետո գնան տներով։

-Մեթոդաբանություններ կան, որ աշխարհով մեկ ընդունված են եւ պետք չէ նոր հեծանիվ հորինել։ Ամբողջ աշխարհում բողոքի ընդվզման մեթոդները... բայց դրա հետ մեկտեղ, իհարկե, նոր ձեւեր, մարտավարություն է կիրառվելու։ Խնդիրն այն է, որ հանրահավաքների բազմամարդությունից հետո պետք է լինեն նաեւ կազմակերպված գործողություններ, հանրահավաքին մասնակցողները պետք է ակտիվ նաեւ գործողություններին մասնակցեն։ Կառավարության շենքի շրջափակումը, անհնազանդության ակցիաները` դրանց պետք է նույնքան բազմահազար մարդիկ մասնակցեին։ Ի վերջո, գործողության արդյունքում են իշխանությունները հանձնվում։ Մեր սիրելի մարդիկ պիտի հասկանան, որ միայն իրենց ակտիվ մասնակցությամբ է հնարավոր բան փոխել, իրենց պիտի մի քիչ նեղություն տան, այդ ո՞ր երկրում են առանց նեղության հասել իրենց նպատակներին։ Անտարբերությունն էլ է չարիք, չի կարելի անտարբեր մնալ, հենց այդ անտարբերությունն է ուժ տալիս իշխանություններին։ Իսկ մենք ուզում ենք, որ պայքարը դառնա համազգային, չպետք է ասել` գնա, սրբազան, դու լուծի, Գառնիկ, դու լուծի, սա մենակ Գառնիկի ու Սրբազանի խնդիրը չէ, մենք փրկիչներ չենք, մենք ընդամենը երկրին ծառայող մարդիկ ենք, որ ասում ենք` եկեք միասին պայքարենք։ 

-Մարդիկ ասում են՝ բոլորս մայիսի 9-ին եկել էինք, ինչո՞ւ տուն ուղարկեցիք։

-Նորմալ չի՞, որ մարդը գնա տուն մի երկու ժամ հանգստանա` գա, դուք տեսեք՝ խի մենք տո՞ւն ենք գնացել, մենք ասել ենք՝ ստեղ ենք, ես էլ, սրբազանն էլ Հրապարակի դոմիկի մեջ ենք քանի գիշեր մնացել, կամ այս ամիսների ընթացքում մենք տո՞ւն ենք գնացել, հինգ ամսվա ընթացքում ես իմ երեխեքին հազիվ հինգ անգամ տեսած լինեմ։ Բայց պետք չի գալ` հինգ րոպե հրապարակում կանգնել ու ասել` խի չեք իշխանափոխություն անում, այդպես իշխանափոխություն չեն անում, մարդիկ պետք է իրենց նվիրեն, մենք այս ամառ հանգստի չենք գնացել, ամեն օր աշխատել ենք։

-Ի վերջո, ձեր կարծիքով՝ մայիսի 9-ին ի՞նչ էր ժողովրդի մտքում, ի՞նչ ակնկալիքներ ունեն ձեզնից։

-Ժողովուրդը հիմա ակնկալում է եւ անվտանգություն, եւ իշխանափոխություն, ժողովուրդն ակնկալում է խաղաղ, բարեկեցիկ ապրի իր երկրում, որ զիջումներ չլինեն, երկրում արդարություն, ազնվություն լինի, բայց այդ ակնկալիքներին զուգահեռ ժողովուրդը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի, մենակ երազելով չի կարող ոչ մի բանի հասնի։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>