Հայտնի է՝ օկուպացիայից հետո Ադրբեջանը քանի մարդ է բնակեցրել Արցախում
Դիտել նաև
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
Արցախի հայաթափումից հետո ՀՀ կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները. տեղեկատվական շտաբ
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
Հուլիսի 31-ի դրությամբ Ադրբեջանն օկուպացված Արցախի Հանրապետության տարածքում բնակեցրել է 2,036 ընտանիք (7,901 մարդ): Այս մասին հայտնել է Ադրբեջանի Փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտեն։
Նշվում է, որ 822 ընտանիք (3132 մարդ) բնակեցվել է Վարանդա քաղաքում, 147 ընտանիք (570 մարդ)՝ Շուշիում, 552 ընտանիք (2031 մարդ)՝ Բերձորում, 44 ընտանիք (169 մարդ)՝ Իվանյանում։ Բացի այդ, 20 ընտանիք (90 մարդ) բնակեցվել է Թալիշ գյուղում, 175 ընտանիք (871 մարդ)՝ Աղալիում, 59 ընտանիք (215 մարդ)՝ Սուսում, 217 ընտանիք (823 մարդ)՝ Աղավնոյում:
Նշենք, որ 2023-ի սեպտեմբերին Արցախի ամբողջական բռնակցումից հետո ավելի քան 100,000 արցախցի ենթարկվել է էթնիկ զտման ու հարկադրաբար լքել հայրենիքը:

