Դիմադրության վերջին բաստիոնը (տեսանյութ) Եգիպտոսի ռազմական ինքնաթիռն անցել է ՀՀ երկնքով և իջել Ադրբեջանում Նիկոլական խաղաղության պատասխանը հնչում է Խոզնավարում. Աննա Գրիգորյան
31
Ինչու է աղմկում տխրահռչակ զույգը․ Անդրանիկ Թևանյանի արձագանքն արտամուսանական զույգի փողոցային բառապաշարին (տեսանյութ) Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց հենց այս պահին սկսել նոր արշավ եկեղեցու դեմ Փաշինյանը գնել է 3,1 մլն եվրո արժեցող առանձնատու՞ն Մարսելում․ինչո՞ւ է իշխանական զույգը հիշել դոմփելը (տեսանյութ) Ավինյանը հերթական խոշոր գումարն է հանել բյուջեից Ալիևի պլանը տապալվում է․ Փաշինյանը ծրագիր չունի (տեսանյութ) Աննա Հակոբյանը թող մանկապիղծների անունները տա, եթե չի տալիս, ուրեմն ինքը հանցագործ է. Աջապահյան Արցախի նախագահը կալանավորված չէ, որևէ վարույթով մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի. փաստաբան ՀՀ-ՌԴ կապերի պատմությունը վերաիմաստավորելու փորձեր են արվում. դեսպան Դատական նիստ Լևոն Քոչարյանի՝ կարմիր բերետավորներին իբր ծեծելու գործով Քաղաքային բյուջեից միլիարդավոր գումարների մսխումները և քաղաքային խնդիրների կուտակումները (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հենց այս հաղթանակներով ենք մենք հզոր ու կանգուն. Գագիկ Ծառուկյան Ինձ զսպելով, փորձեցի առայժմ չօգտագործել «ոջիլ», «էշ», և նորաձևակիրթ այլ որոշիչներ ու բացահայտիչներ… Ռուբեն Հակոբյան Խստորեն դատապարտում ենք Հայաստանի կառավարչի և նրան կողակցված անձի զարհուրելի վարքագիծը. ՀՀԿ Սա ճակատամարտ է Հայաստանի ոգու համար. Վարդան Օսկանյան Մերօրյա բարձիըողի իրականություն. ամեն ինչ սկսել է շանը վրաերթի ենթարկելուց, շարունակվել ծեծկռտուքով, ավարտվել ողբերգական վրաերթով Օկուպացված Քարվաճառում ականի պայթյունից 45-ամյա տղամարդ է վիրավորվել Ազգադավ խմբակի որդեգրած քաղաքականությունը հերթական անգամ համընկնում է մեր ոխերիմ թշնամիների խոսույթին. հայտարարություն Կոչ ենք անում ՀՀ վարչապետին հրապարակայնորեն ներողություն խնդրել. Ավստրիայի հայ թեմ Համբերության բաժակը լցրեցիք․ Քահանան դիմում է նիկոլախտով տառապողներին Ինչու է աղմկում տխրահռչակ զույգը․ Անդրանիկ Թևանյանի արձագանքն արտամուսանական զույգի փողոցային բառապաշարին (տեսանյութ) Այս ամենի պատասխանատուն ոչ միայն իշխող ընտանիքն է, այլ ողջ ՔՊ-ն Հա՛մ ինքն է խայտառակվում, հա՛մ՝ մենք. Էս երկրում ուրիշ մարդ չկա՞, պետություն չունե՞նք. Խաչիկյան Փաշինյանը նյարդային շոկ է տանում, անելանելի վիճակում է. Տիգրան Քոչարյան Վրաստանը ժամանակավորապես սահմանափակել է բեռնատարների երթևեկությունը Վերին Լարս տանող ճանապարհով Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող թիվ 157 հիմնական դպրոցի շենքը անմխիթար վիճակում է, սպորտզալի ապակիները՝ կոտրված (տեսանյութ) Ինչ է ասել Վեհափառը, ինչ է ասել Նիկոլը, ինչ պետք է անենք մենք Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց հենց այս պահին սկսել նոր արշավ եկեղեցու դեմ Դիմադրության վերջին բաստիոնը (տեսանյութ) Մեր ժողովուրդը լավ գիտի, թե որն է իր Հայրենիքը. «Փաստ» Եգիպտոսի ռազմական ինքնաթիռն անցել է ՀՀ երկնքով և իջել Ադրբեջանում Փաշինյանի անպարկեշտ լեզուն արժեզրկում է երկրի վարչապետի ինստիտուտը. Ռուսաստանի հայերի միություն Ի՞նչ սպասել Հայ առաքելական եկեղեցուց՝ ի պատասխան Փաշինյանի հարձակումների Փաշինյանը գնել է 3,1 մլն եվրո արժեցող առանձնատու՞ն Մարսելում․ինչո՞ւ է իշխանական զույգը հիշել դոմփելը (տեսանյութ) Նիկոլական խաղաղության պատասխանը հնչում է Խոզնավարում. Աննա Գրիգորյան Թուրքիայի ռազմական աջակցությամբ Ադրբեջանը իրականացրել է ոճրագոծություն՝ բռնազավթել և ամբողջապես հայաթափել է Արցախը (տեսանյութ) Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարում են մե՛կ ադրբեջանցիները, մե՛կ էլ Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Նորանոր ցածրունքներ նվաճելով. «Փաստ» Նոր բնակարան,80 մլն դրամ եկամուտ և նվեր Աննա Հակոբյանից․ ինչ է հայտարարագրել Փաշինյանը Ավինյանը հերթական խոշոր գումարն է հանել բյուջեից Փաշինյանի վարքագծի վերլուծություն․ «Կարճ ասած»

Արևմուտքը վերահսկում է Հայաստանից թալանված միլիարդավոր դոլարները․ ինչո՞ւ էին ընդունում թալանչիներին

Միացյալ Նահանգների դատարանի որոշմամբ՝ Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագանձվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի։ Այս պահին այն գնահատվում է ավելի քան 63 մլն դոլար։ Այդ մասին շաբաթներ առաջ հաղորդագրություն էր տարածել Գլխավոր դատախազությունը։

Խաչատրյաններին պատկանող գույքի բռնագանձման գործընթաց սկսվել էր 2022-ին։ Առանձնատունը, որն ունի գրեթե 2 800 քմ մակերես, գտնվում է Լոս Անջելեսի Հոլմբի հիլս (Holmby Hills) թանկարժեք թաղամասի Սաութ Մափլթոն դրայվ (South Mapleton Drive) փողոցում։ Առանձնատունը գնել էին Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները։ ԱՄՆ համապատասխան մարմինները առանձատան հետ կապված գործընթացը սկսել էին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և գլխավոր դատախազության դիմումների հիման վրա։ Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության՝ առանձնատունը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ձևավորված եկամուտներով»։

«Առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմնի միջև բանակցություններ են ընթանում»,-նշվում էր դատախազության հաղորդագրությունում։

Առաջին հայացքից սա սովորական հաղորդագրություն է, որն առնչվում է նախկին իշխանության կարկառուն դեմքերից մեկին։ Հայաստանի հանրությանը այս հաղորդագրության թվաբանական մասն է հետաքրքիր, թե որքան են թալանել նախկինները (ներկաների թալանի մասին հետո կխոսվի, երբ արդեն նրանք դառնան նախկին), իսկ իշխանություններին հետաքրքիր է քարոզչական մասը, որով իրենք հանրությանը պետք է Գագիկ Խաչատրյանի և նրա նմանների ֆոնին առավել տանելի թվան։

Իրականում այս պատմությունը մեր պետության կյանքում շատ կարևոր շերտ է բացում։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի նախորդ իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչները լուրջ կապիտալ էին կուտակել (ներկաները դեռ շարունակում են հմտանալ թալանի գործում)։ Գագիկ Խաչատրյանը նախորդ իշխանության միակ դոլարային միլիոնատերը չէր․ վստահաբար, այդ շարքերում կային նաև միլիարդատերեր։ Գագիկ Խաչատրյանը նաև միակ պաշտոնյան չէր, որ իր կուտակած կապիտալը տեղափոխել էր Արևմուտք։ Ժամանակին մամուլը շատ է գրել այս կամ այն պաշտոնյայի արևմտյան որևէ երկրում գույք գնելու, բիզնես հիմնելու կամ օֆշորային հաշիվների մասին։ Ինչ-որ իմաստով նրանց վարքը նաև հասկանալի էր՝ մեծ փողերը սիրում էին հոսել դեպի Արևմուտք, քանի որ այնտեղ համեմատաբար ստաբիլ և անվտանգ միջավայր էր, իսկ փողը հանգիստ միջավայր է սիրում։

Գագիկ Խաչատրյանի դեպքն ազդանշան է նախորդ իշխանության թալանով զբաղված բոլոր դեմքերի համար, որ իրենց կուտակած կապիտալը, իրենց կյանքի գլխավոր իմաստը այլևս անձեռնմխելի չէ, ու եթե Փաշինյանի կառավարությանը պետք լինի, ապա այն կբռնագանձվի։ Սա նշանակում է, որ իրենց փողերն անվտանգությունից ելնելով Արևմուտք տեղափոխած նախկին պաշտոնյաները հայտնվել են թակարդում։ Փողը, որն իրենց կյանքի միակ իմաստն է եղել, գտնվում է Փաշինյանի տերերի ձեռքում, ու հիմա այնտեղից ինչ երաժշտություն պատվիրեն, սրանք պետք է պար գան։

Հենց այս հանգամանք է, որ կարծես ստիպում է նախորդ իշխանության շատ ներկայացուցիչների հեռու մնալ քաղաքական գործընթացներից։ Արցախի մասին պատերի տակ հայրենասիրական ճառեր ասող նախկին օլիգարխ-չինովնիկները մատը մատին չեն խփում, իրենց գրպանից կես դոլար անգամ չեն ծախսում Փաշինյանի իշխանության դեմ պայքարի համար։ Գագիկ Խաչատրյանի տան պատմությունը բացատրում է նրանց մեծամասնության վարքը։ Այո՛, մարդիկ թալանել են, բայց քանի որ փողը գտնվում է Արևմուտքում, ապա դրա քաղաքական տերը Արևմուտքն է։ Նրանք, իհարկե, կարող են թալանած փողով տներ կառուցել, թանկարժեք մեքենաներ գնել, սիրուհիներ պահել, բայց զրկված են այդ փողը քաղաքական նպատակով ծախսելու իրավունքից։ Դա իրենց թույլ չեն տալիս իրենց թալանած փողերի քաղաքական տերերը։

Հիմա հասկանալի է, թե ինչու է ժամանակին Արևմուտքը թույլ տվել, որ Հայաստանի նման երկրների թալանչի պաշտոնյաներն իրենց թալանածը տեղափոխեն Արևմուտք։ Նրանք մի կողմից կարծես Հայաստանի ազգային հարստության թալանի, ժողովրդի կեղեքման հետ կապ չունեն, բայց վերահսկում են թալանի և կեղեքման արդյունքում ձևավորված կապիտալը, ինչն էլ իրենց հնարավորություն է տալիս թույլ չտալ Հայաստանի առաջ ծառացած գոյաբանական խնդիրների լուծման համար ազգային կապիտալից ներդրում, քանի որ այդ կապիտալը վաղուց արդեն ազգային չէ։

«Մայր Հայաստան» նախաձեռնող խմբի անդամ Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan