Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան
20
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Պատերազմ Արցախում
Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Պարզվում է՝ սուվերեն երկրի գլխավոր դատախազն ու դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում, դեռ մեզ էլ «կրեմլի шգենտ» են համարում. Միքայել Սրբազան Քաղաքական հետապնդումից բացի, սա մարդկանց կտտանքների ենթարկելու և հոգեբանական տեռորի գործընթաց է. Աբրահամյան Մեզ համար եվրոինտեգրումը Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործիք էր, ձեզ համար՝ Հայաստանը գործիք դարձնելու միջոց. Աշոտյան Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Ի՞նչ որոշում կկայացնի Փաշինյանը ԵՄ - ԵԱՏՄ հարցում, և ի՞նչ դեր է խաղում այստեղ Թևանյանի «գործը» Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար թուլացնել սփյուռքը՝ նշանակում է թուլացնել Հայաստանը. Մուրադ Փափազյան Ողորմի՛ (նախահեղափոխական գրանտային «քաղհասարակության») կողքի մեռելներին ՀՀ-ում արդարադատությունը ծառայեցվում է քաղաքական նպատակներին. Լիլիթ Գալստյան Նրանց ուժը՝ տոկունության մեջ է, իսկ մեր զենքը՝ հանրային ճնշումն է. Դանիելյանը՝ կալանավորված ընդդիմադիրների մասին «Անվտանգության աշխատակիցներ, դուրս հրավիրե՛ք Դավիթ Ղազինյանին». Ալեքսանյանը լարեց մթնոլորտը ԱԺ–ում (վիդեո) «Սարքել են իրենց դուքյանը». ընդդիմադիրները մեկնաբանում են ԱԺ լարված իրավիճակը Միջադեպից հետո «Ուժեղ Հայաստանի» անդամները լքեցին ԱԺ շենքը Սա խոշտանգում է թե՛ Արեգնազի, թե՛ նրա դստեր համար. Նաիրա Զոհրաբյանը՝ ակցիայի ժամանակ Արեգնազ Մանուկյանը այս պահին հանդիպում է 14–ամյա դստեր հետ. փաստաբան Նիկոլի համար մեկ է` կին է, տղամարդ է, ինքը դաժան է ու․․․ Արմինե Օհանյան Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը Իրավապահների գործողությունները, դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան Փաշինյանի ռեժիմին «շեֆություն անող» ԵՄ-ից պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին Թմրանյութ շարողների «մաֆիան» ահաբեկում է գյուղացիներին. ծեծ, խուզարկություն. «Ժողովուրդ» Չնայած նստած ենք, բայց ծնկաչոք չենք, և սա թող բոլորը իմանան. Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ Բաքվի բանտից Մենք առ այս պահը չունեցանք նույնիսկ խիզախություն՝ բաց խոսելու և առողջ գնահատականներ տալու մեր ընդամենը 36 տարվա ճանապարհին. Վահե Հովհաննիսյան «Ռոսսելխոզնադզորը» Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների վերաբերյալ հաշվետվության Շնորհավորանք՝ քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի դստերը Փաշինյանական ռեժիմը, հանրային թուքումուր «ուտելուց» հետո, թույլատրել է դստերը տեսակցել քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի հետ Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին

Փաշինյանի այդքան գովազդած ինտենսիվ այգիների ծրագրից հափշտկվել է ավելի քան 1 մլն դոլար

 ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող ևս մեկ քրեական վարույթի նախաքննությունը։ ՔԿ-ն հայտնում է, որ կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Արարատի մարզի բնակիչ Վ.Դ.-ն 2021թ. հուլիս ամսից մինչև 2023թ. մարտ ամիս կազմակերպել, ինչպես նաև նախնական համաձայնությամբ, խմբի կազմում և այլ հանցակիցների օժանդակությամբ, խաբեության եղանակով և կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 412.315.820 ՀՀ դրամ գումար և փորձել է հափշտակել 757.551.522 ՀՀ դրամ գումար:

Մասնավորապես, Վ.Դ.-ն, տեղեկանալով ՀՀ խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշումների մասին, որի համաձայն՝ որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխան 0.5-ից 10 հեկտար ինտենսիվ պտղատու այգիներ հիմնելու պարագայում ծրագրի շահառուն հնարավորություն է ունենալու ստանալ իր կողմից կատարված ծախսերի 50 տոկոսի չափով փոխհատուցում, որոշել է կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, խարդախությամբ պետությունից հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումարներ: Հանցանքի կատարումը կազմակերպելու, ինչպես նաև անձամբ այն կատարելու նպատակով Վ.Դ․-ն նախնական հանցավոր համաձայնություն է ձեռք բերել Ք.Գ.-ի հետ, իսկ հանցանքի կատարմանն օժանդակելու հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերել իր ծանոթներ Ն.Բ.-ի, Ա.Ա.-ի և Հ.Ն.-ի հետ, նրանց միջև կատարել հստակ դերաբաշխում։

Մասնավորապես՝ անձամբ զբաղվել է նշված ծրագրով շահառուների հայտնաբերման և ներգրավման գործընթացով, ինչպես նաև կազմակերպել և վերահսկել է ներգրավված մյուս անձանց գործողությունները։ Իր հանձնարարությամբ Ա. Ա-ի, Հ. Ն.-ի և Է. Մ.-ի անուններով հիմնված Ա/Ձ-ները նա օգտագործել է իբրև միջոց՝ այգիների ոռոգման համակարգերի անցկացման համար անհրաժեշտ պարագաների ձեռք բերումը և դրանց արժեքները հիմնավորելու համար: Այդ նպատակով Վ.Դ.-ն, ինչպես անձամբ, այնպես էլ տարբեր միջնորդ անձանց միջոցով կապ է հաստատել շուրջ 35 անձանց հետ։ Նրանց առաջարկել է մասնակցել վերը նշված պետական աջակցության Ծրագրերին և ՀՀ տարբեր մարզերում իրենց տիրապետության տակ գտնվող հողատարածքներում հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ։

Միաժամանակ նրանց կամ լիազորված անձանց պարզաբանել է, որ տիրապետում է ինտենսիվ պտղատու այգիներ հիմնելու համար ՀՀ կառավարության պետական աջակցության հիշյալ Ծրագրերի դրույթներին և մտերիմ հարաբերություններ ունի Ծրագրերի իրականացման նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց հետ, որի պայմաններում հնարավոր է այգեհիմնման նպատակով ներկայացնել կեղծ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր՝ իրականում կատարված ծախսերը ներկայացնելով ավելի թանկ գներով կամ կատարված ծախսերի թվում ներառելով առհասարակ չկատարված գյուղատնտեսական ծառայություններ և այդ կերպ ստանալ իրականում չկատարված ծախսերի համար որպես փոխհատուցում տրամադրման ենթակա գումարները: Վ.Դ.-ն, ստանալով վերը թվարկված անձանց համաձայնությունը, Ք.Գ.-ի ու Ն.Բ.-ի հետ, պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելուն օժանդակելու նպատակով, կազմել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն ներկայացման ենթակա, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթեր՝ ծախսերը հիմնավորող պայմանագրերում ներառելով պետական աջակցության ծրագրերով սահմանված 1հա ինտենսիվ այգու հիմնման համար սահմանված առավելագույն թույլատրելի սահմանաչափերին հնարավորինս մոտ ծախսերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ և իբրև կատարված ծախսերը հավաստող կեղծ փաստաթղթեր, այդ թվում՝ կեղծ հանձնման-ընդունման ակտեր, գումարի վճարման ստացականներ և այլ կեղծ փաստաթղթեր, որոնցում ներառված են եղել ինչպես առհասարակ չկատարված գյուղատնտեսական աշխատանքների և ձեռք բերված ապրանքների դիմաց կատարված ծախսեր, այնպես էլ՝ իրականում կատարված կամ ձեռք բերված, սակայն էականորեն բարձր արժեքով ներկայացված ծախսեր: 2021թ․ հուլիս ամսից մինչև 2023թ․ մարտն ընկած ժամանակահատվածում, նշված կեղծ փաստաթղթերը ներկայացրել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, որի արդյունքում կնքվել են «Պետական աջակցություն տրամադրելու» մասին պայմանագրեր և շահառուներին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 412.315.820 ՀՀ դրամ գումար, որը հիշյալ անձանց կողմից խարդախությամբ հափշտակվել է, իսկ 757.551.522 ՀՀ դրամ գումարը փորձել են հափշտակել, որը չի հաջողվել՝ հանցավոր սխեման բացահայտվելու պատճառով: Վերը նկարագրված արարքների համար Վ.Դ.-ին և ևս 11 անձանց նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով, հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ:

Նշված անձանց վերաբերյալ վարույթն առանձնացվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>